16:12 07.04.2020
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հարց է ուղղել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: «Հետաքրքրում է Որոտանի ջուրը Սևան հասցնելու թեման, կա՞ մոտ տարիներին հնարավորություն, մարդիկ նամակ են գրում, հարցնում են, թե հէկեր ենք շահագործում, վարկեր ենք վերցրել […]
16:00 07.04.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հավաքագրված համակարգչային տեխնիկայից 38-ը տրամադրվել է Արարատի մարզպետարանին։ Այդ մասին գրառում է արվել Արարատի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։ «Նվիրաբերված սարքերը փոխանցվել են թվով 16 դպրոցների 3 և ավելի երեխաներ ունեցող սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Ձեզանից յուրաքանչյուրը կարող է մաս […]
15:50 07.04.2020
2020 թվականի մարտի 12-ին Երևան քաղաքի բնակիչը ՀՀ ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2020 թվականի մարտի 11-ին Երևան քաղաքի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում գտնվող իր վարձակալած վաճառակետ են այցելել մի քանի երիտասարդներ, վերջիններս իրենից պահանջել են ուղիղ եթերով ներողություն խնդրել ՀՀ վարչապետից, նրա հասցեին օրեր առաջ իր կողմից հնչեցրած արտահայտությունների համար, իսկ նրանցից մեկը, […]
15:47 07.04.2020
«Այս պահին քննարկում ենք մի քանի հավանական սցենարներ, թե ինչպես կիրականացնենք ուսումնական գործընթացը և դրա հետ կապված մնացած քայլերը, մեր լավատեսական մոտեցումն այն է, որ կունենանք որոշակի գործընթաց, բայց պատրաստ ենք նաև մյուս բոլոր տարբերակներին: Կարծում եմ՝ առաջիկայում արդեն հստակ կլինի»,- ապրիլի 7-ին հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Վերջին զանգի միջոցառումները կկայանան, ասաց […]
15:35 07.04.2020
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի կողմից այսօր պաշտոնական գրություն է ուղարկվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին` ի պատասխան ս.թ. ապրիլի 6-ին նրա կողմից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հղված գրության: Գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին […]
15:30 07.04.2020
ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է նաև ««Սպառողական կրեդիտավորման մասին» և հարակից օրենքների փաթեթում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է, որ մինչև 200 հազար դրամ վարկերի վերաբերյալ վարկատուն հստակ տեղեկատվություն տարածի ու չապակողմնորոշի վարկառուին: Նախագծի հեղինակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ներկայացրել է. «Հնարավորություն ընձեռենք, որ քաղաքացին գիտակցված որոշում կայացնի: Գաղտնիք բացած […]
15:17 07.04.2020
Կառավարությունն աջակցություն կտրամադրի կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց, ովքեր 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք, իսկ ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի։ Միջոցառման շահառուները կստանան միանվագ նպաստ 100․000 դրամի տեսքով:
15:10 07.04.2020
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արևմտյան Սիբիրից ներթափանցող արկտիկական ցուրտ օդային հոսանքների պատճառով առաջիկա օրերին հանրապետությունում եղանակը կտրուկ փոխվել է։ Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի՝ հանրապետության լեռնային հատվածներում այսօր ողջ օրը ձյուն կտեղա, իսկ հովտային և նախալեռնային գոտիներում կա նաև ցրտահարության վտանգ: «Հիշեցնում ենք գյուղատնտեսությամբ զբաղվողներին, հատկապես ջերմոցային տնտեսություններին, որ անպայման […]
15:03 07.04.2020
Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Դիլիջանի Գետափնյա փողոցի շենքերից մեկի մի բնակիչ թմրամիջոց է պահում և օգտագործում։ Ապրիլի 6-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Դիլիջանի բաժնի ոստիկաններն ու Դիլիջանի քննիչները խուզարկություն կատարեցին կասկածվողի բնակարանում և կից օժանդակ շինություններում։ Ավտոտնակում հայտնաբերվեց փաթեթավորված դեղնականաչավուն կանեփանման զանգված։ Նշանակվել է փորձաքննություն։
14:46 07.04.2020
Արցախի առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների հետազոտության արդյունքներն այսօր ստացվել են, մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջինս ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի […]
14:35 07.04.2020
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ճգնաժամային իրավիճակում հանրային հետաքրքրությունը մշակույթի հանդեպ ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում նաև շեշտակի աճել է: Այսօր` ապրիլի 7-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը: «Ունենք այդ տվյալները և տեսնում ենք, որ պետական կառույցների հետևորդների քանակը բազմապատկվում է, և խնդիր ունենք այնպես […]
14:30 07.04.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՔԿՀ-ներում պահվող նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում ՀՀ դատախազությունն սկսել է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն: Այդ նպատակով իրականցվել էր ազատությունից զրկելու հետ չկապված խափանման […]
14:27 07.04.2020
Ռոբերտ Քոչարյանը կրկին դատի է տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին փոխանցում է Armtimes.com-ը՝ հղում անելով Դատական տեղեկատվական համակարգի տվյալներին: Քոչարյանն այսպիսով հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցը ներկայացվել է ապրիլի 3-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ […]
14:15 07.04.2020
«Վեոլիա Ջուրը» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ «Արտակարգ պատահար. ինքնագործունեության տխուր հետևանքները» վերտառությամբ: «Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքյոխվյան 37 շենք: Հարևանությամբ ջրի հեղեղ է: Պարզվում է, մեր ջրագծի վրա կառուցված ավտոտնակի տերը, չգոհանալով եղածով, որոշել է խորանալ տարածքում՝ կառուցելով մեքենայի վերանորոգման համար փոս: Խփել է մեկ, խփել է երկու ու… ջարդել է շինության տակով […]
14:06 07.04.2020
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով, որ ապրիլի 14-ին Արցախում կայանալիք նախագահական երկրորդ փուլի ընտրություններին թեկնածուներից ոչ մեկին չի սատարի: Բաբայանի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Սիրելի´ արցախցիներ Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրություններից անցել է մեկ շաբաթ: Այս ընթացքում իմ և իմ քաղաքական թիմի լռությունը կապված էր ոչ […]
14:03 07.04.2020
Եվրոպական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում հիշեցնում են, որ այսօր Առողջապահության համաշխարհային օրն է: «Մենք գովաբանում ենք բուժաշխատողների հերոսությունը: Միավորում ենք մեր՝ Եվրախորհրդարանի և Եվրոպական միության խորհրդի ուժերը, որպեսզի շնորհակալություն հայտնենք նրանց, ովքեր ջանասիրաբար աշխատում են մեր կյանքերը կորոնավիրուսից պաշտպանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:55 07.04.2020
Ինֆորմացիա կա՞ ուսուցիչների շրջանում կորոնավիրուսով վարակվածների մասին: Այսօր` ապրիլի 7-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման հարց ուղղվեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին: Նա հիշեցրեց Վաղարշապատի դպրոցում արձանագրված դեպքի մասին և այս շրջանակներում մեկուսացված աշխատակազմի գործընթացի մասին, որի մասին եղել է պաշտոնական ինֆորմացիա, իսկ առանձնացված վիճակագրություն չկա: «Նման վիճակագրություն չենք վարում, թե վարակվածներից քանիսն […]
13:43 07.04.2020
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Խումբ) 2020 թվականի մարտի 31-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ՝ պարզելու համար, թե ԿՈՎԻԴ-19 համավարակի կանխարգելման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու պայմաններում կանխարգելիչ ինչ աշխատանքներ են իրականացվում քրեակատարողական հիմնարկներում։ Այցի ընթացքում դիտորդները ՔԿՀ վարչակազմից տեղեկացել են, որ մինչ հիմնարկ մուտք […]
13:40 07.04.2020
Ապրիլի 3-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում, որի համաձայն արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան՝ անկախ ժամանման վայրից: Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի աշխարհագրական տարածումն այլևս չի սահմանափակվում համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներով և ներառում է աշխարհի գրեթե բոլոր երկրները (տարածքները)։ […]
13:28 07.04.2020
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է կանանց՝ Մայրության և գեղեցկության օրվա առիթով։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով: Ավետման տոնը աշխարհի Փրկչի Ծննդյան ցնծալի ավետիսն է Սուրբ Մարիամին, ով հավատավոր հոգով ու առաքինազարդ վարքով մարդկության համար […]
13:13 07.04.2020
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մի շարք ուղղություններով քայլեր է ձեռնարկել կրթության շարունակականությունն ապահովելու համար: Այդ քայլերի ու նաև առկա խնդիրների մասին այսօր` ապրիլի 7-ին, կառավարության մամուլի կենտրոնում խոսել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Այդ քայլերն ուղղված են հեռավար ուսուցման հասանելիության բարձրացմանը, անհրաժեշտ բովանդակության պատրաստմանն ու ուսուցիչների աջակցմանը»,- նշել է նա:
12:58 07.04.2020
Յոթամյա Դավիթ Ավագյանը, ում ուղեղի ուռուցքը անհրաժեշտ էր շտապ հեռացնել, RT-ի օգնությամբ Երևանից տեղափոխվել է Մոսկվա և տեղավորվել Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության ինստիտուտում: Դավիթի ընտանիքը հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, ներառյալ թռիչքը բաց թողնելը սահմանին ձգձգումների պատճառով և ժամանումից հետո պարտադիր կարանտինային ժամանակաշրջանը: Բացի այդ, վիրաբույժը, ով ի սկզբանե պետք է վիրահատություն կատարեր, ուղարկվել էր ինքնամեկուսացման, քանի […]
12:58 07.04.2020
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից բացահայտվել են նույն քրեակատարողական հիմնարկի՝ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից: Մասնավորապես պարզվել է, […]
12:37 07.04.2020
ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ ապրիլի 7-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: «Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Դիլիջանի […]
12:30 07.04.2020
Մոսկվայում թոքաբորբից մահացել է ծգումով հայ ռուս հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը: 72-ամյա գիտնականը հոսպիտալացվել է երկու շաբաթ առաջ իր կնոջ՝ պրոֆեսոր Արփիկ Հասրաթյանի հետ: «Ամուսինները հոսպիտալացվել են թոքաբորբով: Երկուսի մոտ էլ հաստատվել էր կորոնավիրուսը»,- հայտնում է ռուսական «Հինգերորդ ալիք»-ը: Վերջին օրերին Ղազարյանը շնչում էր թոքերի արհեստական շնչառության սարքի միջոցով: Բժիշկները մինչև վերջ պայքարել են նրա […]
12:24 07.04.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Սիրելի երևանցիներ, Այսօր Աստվածածնի Ավետման տոնն է, Մայրության և գեղեցկության օրը: Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր մայրերին և մայրության բերկրանքին սպասող մեր քույրերին։ Առո՛ղջ եղեք»,- գրել է Երևանի քաղաքապետը:
11:59 07.04.2020
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ հայկական երաժշտական գործիքներից մեկը՝ դուդուկը, 2021 թվականին ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար: Այս մասին հայտնում է Թուրքիայի մշակույթի նախարարությունը: Դուդուկը, կամ թուրքերի ու ադրբեջանցիների ձևակերպմամբ՝ բալաբանը, առաջարկվում է ներառել այդ ցանկում՝ իբրև բազմազգ մշակութային ժառանգության արժեք:
11:54 07.04.2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր Հռիփսիմե Հունանյանի և բուժքույր Էլմիրա Առաքելյանի կատարմամաբ: Նրանք կատարել են «Թռչեի մտքով տուն» երգը: «Երգի վերածված կարոտը նվիրվում է բոլոր մայրերին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր հիմա տանից հեռու պայքարում են հանուն մարդկանց ապրելու իրավունքի, նվիրվում է նաև բոլոր ինքնամեկուսացածներին և մեկուսացածներին, […]
11:51 07.04.2020
ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը, որը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշել է, որ համաձայնագրի վավերացման դեպքում Հայաստանում ճանապարհաշինության երկրորդ փուլը կիրականացվի: «13 մլն […]