15:20 08.04.2020
Կարանտինային վայրերում գտնվող քաղաքացիներին տրամադրվող սննդի մասին ֆեյսբուքում գրառում է արել ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը։ Ներկայացնելով հետևյալ ճաշացանկը՝ նախաճաշ՝ ձու, նրբերշիկ, պանիր, հաց ու լավաշ, ճաշ՝ հարիսա, թաբուլե, եգիպտացորեն, հաց ու լավաշ, ընթրիք՝ խորոված, ջուրը՝ անսահմանափակ, նա գրել է․ «Մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ այսպես է մեր պետությունը հոգում իր քաղաքացիների մասին»։
15:06 08.04.2020
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում մեկ օրվա ընթացքում Covid-19 է ախտորոշվել 24 մարդու մոտ: «23 մարդ շփվել է եղել նախկինում հիվանդացածների հետ, մեկ հոգի Կուբան է եկել Հայաստանից»,- գրում է Новая Кубань թերթը՝ վկայակոչելով Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբի տվյալները: Ըստ կորոնավիրուսի տարածման կանխարգելման օպերատիվ շտաբի՝ Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 1717 կորոնավիրուսի դեպք: Երկրում […]
14:51 08.04.2020
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նույնպես միացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությանը՝ բակային համերգների միջոցով ևս մեկ անգամ շնորհավորելու մայրերին տոնի առթիվ: «Դուք մնացեք տանը, մենք համերգը կբերենք ձեր բակ»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:49 08.04.2020
Ընտրություններ չանցկացնելու հիմքը, համաձայն Արցախի օրենսդրության, արտակարգ դրության ռեժիմ սահմանելն է. դա նաև Սահմանադրության պահանջ է: Այս մասին SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ անդրադառնալով Արցախում նախագահական ընտրության երկրորդ փուլը հետաձգելու հավանականությանը: ԿԸՀ նախագահը հույս հայտնեց, որ առողջամիտ լուծումներ կգտնվեն, դրանց վերաբերյալ հանրությունը տեղյակ կլինի, մասնավորապես՝ անդրադարձ կկատարվի ընտրությունների անցկացման մեխանիզմներին, դրանք […]
14:39 08.04.2020
Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը SHANTNEWS-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում մանդատների բաշխվածության վերաբերյալ: ԿԸՀ նախագահի խոսքերով՝ Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. 1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց մանդատ, 2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ, 3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` […]
13:54 08.04.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղվեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշի, որը զրոյից արտադրվել է Հայաստանում՝ խնդրելով ավելի մանրամասն ներկայացնել նմուշը: Հակոբ Արշակյանը նշեց, որ ավելին, քան վարչապետն արդեն ասել է, չեն կարող ասել, սակայն ավելացրեց, որ այն համակարգ է, որն իր […]
13:47 08.04.2020
Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության շուրջ 290 հազար քաղաքացիների տրվել է վարկային արձակուրդ 9.3 միլիարդ դրամի չափով: Վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի 15.4 միլիարդ դրամի չափով: Այս մասի ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
13:37 08.04.2020
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկություն է տրամադրել Հայաստանի ճանապարհների և Լարսի անցակետի անցանելիության վերաբերյալ։ «Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի ժամը 13:08-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի […]
13:36 08.04.2020
Ապրիլի 6-ին՝ ժամը 7։30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով տեղափոխվել է 50-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց մեկնած իրավապահները ճշտեցին տղամարդու ինքնությունը, կազմեցին համապատասխան արձանագրություններ: Տուժողից հաղորդում վերցնելն անհնար էր. վիրահատում էին: Վնասվածքից կարելի էր ենթադրել, որ նրան դանակահարել են: Իսկ թե ո՞վ և ի՞նչ հանգամանքներում` հարկավոր էր պարզել: […]
13:28 08.04.2020
Վերափոխվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպվող դասընթացները: Այդ մասին հայտնել է նախարար Հակոբ Արշակյանը: Լսարանային դասընթացներին կփոխարինեն առցանց տարբերակները: Այդ դասընթացների կազմակերպման վերաբերյալ մրցույթ է հայտարարվելու այսօր: Նախարարը տեղեկացրեց՝ ռազմարդյունաբերության համալիրն իր ամբողջ հզորությամբ այս օրերին ևս շարունակում է աշխատել: Մանրամասները՝ տեսանյութում:
13:25 08.04.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան դարձել է Հայաստանի Հանրապետության մինչև 18 տարեկան երեխաների հոգեբուժական ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային և խորհրդատվական բժշկական օգնության սպասարկման կենտրոն: Մինչ այդ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան սպասարկում էր Երևանի բոլոր վարչական շրջանները: Այսուհետ տվյալ բուժօգնությունը կազմակերպվում և իրականացվում է պոլիկլինիկայում գործող մանկական հոգեբուժական դիսպանսեր ծառայության կողմից՝ համագործակցելով տարածքային պոլիկլինիկաների տեղամասային մանկաբույժների հետ: Բացառություն […]
13:10 08.04.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն հայտնեց «Հայփոստի» աշխատակիցներին և ոստիկաններին թոշակառուների և նպաստառումների գումարները հասցեատերերին հասցնելու համար: Նա նշեց, որ գործընթացը մոտ օրերս կհասնի ավարտին: Նաև անդրադարձավ էլեկտրոնային առևտրի տվյալներին՝ նշելով, որ որոշ տնտեսվարողներ բավական գոհ են առևտրի արդյունքներից և սա հետագայում դրական կազդի ոչ կանխիկ կերպով առևտուր անելու մշակույթն ավելի արմատավորելու […]
12:53 08.04.2020
Միանվագ անհատույց դրամական օժանդակություն է տրամադրվում բոլոր այն տնտեսվարողներին, որոնք չնայած ծագած դժվարություններին՝ պահպանել են աշխատատեղերը և կրճատումներ չեն իրականացրել։ Մանրամասները՝ Կառավարության տարածած տեսանյութում:
12:49 08.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հակոբ Ճաղարյան ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք E-gov.am կայքից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: Նշենք, որ Հակոբ Ճաղարյանը վարչապետի՝ ավիացիայի հարցերով խորհրդական էր նշանակվել 2019-ի մարտի 19-ին։
12:26 08.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ թոքերի արհեստական օդափոխման սարքերի վերաբերյալ իր հնչեցրած կոչերին՝ նշելով, որ բնակչության կողմից արձագանքը բավական դրական է եղել: Նա նշեց, որ նախարարության էլեկտրոնային հասցեին 280-ից ավելի նամակներ են ուղարկվել, որոնք վերջին 2 օրերին դասակարգման փուլում են: Նախարարը նաև նշեց, որ տարբեր շրջանների քաղաքացիների […]
11:15 08.04.2020
Ռուսաստանում գտնվող Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին դժվարին իրավիճակում են հայտնվել: Շատերը ցանկություն ունեն Հայաստան վերադառնալ, սակայն չեն կարողանում: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը պայմանավորվածություն է ձեռք բերել դեպի Հայաստան մի քանի թռիչքներ իրականացնելու վերաբերյալ, որ այնտեղ մնացածները կարողանան ետ դառնալ: Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել […]
11:03 08.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 8-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 881 դեպք․ երեկվա համեմատ՝ 28-ով ավելի։ Գրանցվել է մահվան 9 դեպք։ Ունենք 114 առողջացած։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 758 պացիենտ։ Անցկացված 4571 թեստի պատասխան եղել է բացասական։
10:01 08.04.2020
Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՍՄ նախարարությունը՝ արձագանքելով երեկ տարածված տեղեկությանը, թե թուրքերն […]
09:17 08.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ի ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]
08:55 08.04.2020
ՌԴ Գերագույն դատարանը բավարարել է Հայաստանի իրավապահ մարմինների հայցը՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի (հայտնի է որպես «Ալրաղացի Լյովիկ») արտահանձնման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստին»։ Սարգսյանը հայ իրավապահների կողմից հետախուզվում է դեռ 2018 թվականի հոկտեմբերից։ Նա կասկածվում է հանցավոր խմբավորման անդամակցության, ինչպես նաև խոշոր չափով շորթման և այլ […]
08:21 08.04.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Վայոց Ձորի մարզում՝ 10։00-16։00 Եղեգնաձոր քաղաքի Անդրանիկի փողոցը և Երևանյան խճուղին մասնակի, Գլաձոր, Քարագլուխ, Աղնջաձոր, Թառաթումբ, Հորս, Սալլի, Գետափ, Շատին, Արտաբույք, Հորբատեղ, Եղեգիս, Գետիկ, Վարդահովիտ, Գողթանիկ, Հերմոն, Արատես գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, […]
23:57 07.04.2020
Ապրիլի 8-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 7-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ […]
23:15 07.04.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրել է նմուշառման մոբիլ համակարգը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա։
22:56 07.04.2020
Հաճախ պաշտոնական տեքստերը չեն փոխանցում այն իրական գործն ու հույզերը, որոնք մենք ապրում ենք մեր ամենօրյա աշխատանքով, քանի որ յուրաքանչյուր գործի հիմքում մարդկային պատմություններ են։ ․․․ Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո ինձ դիմեց մի քաղաքացի և տեղեկացրեց, որ իր 8 և 15 տարեկան երեխաները Ռուսաստանում մնացել են մենակ տանը, առանց ծնողական խնամքի: Սահմանափակումների պատճառով չեն […]
22:25 07.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ապրիլի 8-ի դասացուցակը՝ նշելով, որ ապրիլի 8-ին անչափ հետաքրքիր դասեր են լինելու․ սովորելու ենք ճանաչել և գնահատել ինքներս մեզ, ծանոթանալու ենք քիչ ստուգումներով շատ մարդկանց ախտորոշելու եղանակներին և ոչ միայն։ «?08։30-ից հեռարձակվող «Հանրային դասի» շրջանակում կլինեն հետևյալ դասերը՝ ?Աշխարհագրություն (6-րդ դասարան) Թեմա՝ Հյուսիսային Ամերիկայի բնական […]
21:59 07.04.2020
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հեռավար կրթության վերաբերյալ հեռավար քննարկում կիրականացնի։ Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։ «Ապրիլի 9-ին՝ ժամը 10:00-ին, ԱԺ 334 սրահում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կանցկացվի «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» թեմայով […]