21:42 07.04.2020
Ապրիլի 7-ը Գյումրիում, արտակարգ դրության պայմաններում․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել։
21:18 07.04.2020
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով հենց նոր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը: Այն համալրված […]
21:05 07.04.2020
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքներով՝ վերջին օրերին գների նվազում է արձանագրվել մի շարք ապրանքատեսակների, մասնավորապես կարագի, բուսական յուղի, բրնձի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, խնձորի գծով: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում: ?Միաժամանակ հիշեցնում ենք սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որ հանձնաժողովի 2020 թվականի մարտի 17-ի որոշմամբ արտակարգ […]
20:54 07.04.2020
Անցած տարի, սեպտեմբերի 27-ի ժամը 7-ի սահմաններում, անհայտ անձինք Վանաձորի Անդրանիկ Զորավարի փողոցի տներից մեկի հարակից տարածքում հարձակվել էին տանտիրոջ վրա և բռնության գործադրմամբ հափշտակել շուրջ 30.000 դոլար։ Նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի` ավազակության հատկանիշներով։ Իրավապահները ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, սակայն տևական ժամանակ միջոցառումներն արդյունք չէին […]
20:46 07.04.2020
Մի կողմից մայրության ու գեղեցկության տոնն է, մյուս կողմից էլ կորոնավիրուսը։ Եվ ահա այս պայմաններում բժիշկները կորոնավիրուսով հիվանդ իրենց պացիենտներին շնորհավորելու այլընտրանքային տարբերակին են դիմել՝ հեռահար։
20:42 07.04.2020
Այսօր՝ ապրիլի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի ժամը 18:50-ի սահմաններում MAN մակնիշի K 878 HT 126 RUS համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Մեծ Մասրիկ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են […]
20:24 07.04.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «կատատրավմա, գանգի հիմի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 67-ամյա Աննա Կ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Բաբայան փողոցում գործող թիվ […]
20:15 07.04.2020
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում ենք, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացիներ: Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ ստեղծված ֆինանսական դրությունը՝ ավելի քան 150 հոգու հնարավոր է եղել ապահովել անվճար տոմսերով: Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ քաղաքացիների համար ուղետոմսեր ձեռքբերելու […]
19:57 07.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը: Վարչապետին, մասնավորապես, զեկուցվել են Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության, ինչպես նաև Արժեշղթաների զարգացման ծրագրերի ընթացքը, որոնք մեկնարկել են 2019 թվականից: Առաջին ծրագրի շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվներին նախորդ տարի հատկացվել է 612 միավոր գյուղտեխնիկա, կառուցվել են նոր արոտավայրեր՝ […]
19:28 07.04.2020
Այսօր Առողջության համաշխարհային օրն է։ Եվ ահա բուժաշխատողները հանրությանը նորից հիշեցնում են համաշխարհային ու համամարդկային հորդորը. «Մնա՛ տանը»։ Մանրամասները՝ տեսանյութում։
19:22 07.04.2020
Բոլոր երկրներում պետությունն է օգնում իր քաղաքացիներին, բացի Թուրքիայից, որի իշխանությունները տարբեր ձևաչափի ճնշումներ բանեցնելով փորձում են նույնիսկ այս դժվարին օրերին աղքատ խավից գումար կորզել։ SHANTNEWS-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
19:00 07.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ. որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Այս գեղեցիկ տոնը դիմավորում ենք դժվարությունների, տագնապների, անորոշությունների ժամանակաշրջանում: Այսօր բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ իրենց ուսերին կրում են վերահաս ճգնաժամի […]
18:54 07.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի շրջանակում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումները: Վարչապետին զեկուցվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած 9 միջոցառումների կատարման մասին: Ներկայացվել է տեղեկատվություն արդեն տրամադրված տնտեսական և սոցիալական աջակցության ծավալի մասին, զեկուցվել է որոշ սոցիալական միջոցառումների իրականացման կարգերի մշակման ընթացքի վերաբերյալ: […]
18:00 07.04.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Ապրիլի 7-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 7-ի ժամը […]
17:55 07.04.2020
«ՀՀ-ում 700 000 հատ դիմակ է եղել այն ժամանակ, երբ որ շրջանառության մեջ դիմակ չի եղել, տակից դիմակ կար»,- այսօր ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Նշել է, որ դա նաև ՏՄՊՊՀ-ի հայտարարելու արդյունք էր: Իրենք չեն կարող միջամտել գների կարգավորմանը: Խոսել է, որ տնտեսվարողները ևս կարողացել են ապահովել, […]
17:44 07.04.2020
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը խոսել է այն մասին, որ իրենց դիմում են իրենց գործառույթների հետ կապ չունեցող հարցերով, ինչի հետևանքով հայտնվում են զավեշտալի իրավիճակում: «Մեր գործընկերները հանձնաժողովին դիմում են այնպիսի հարցերով, որոնց հետ մենք ընդհանրապես գործ չունենք: Ցանկացած քաղաքացի երբ դիմում է, մենք պարտավոր ենք պաշտոնական գործընթաց սկսել: Ստիպված […]
17:25 07.04.2020
«Արտակարգ դրության պայմաններում կա՞ն առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումներ, ուսումնասիրություններ եղե՞լ են հիմնավորվածության առումով»,- այսօր ԱԺ-ում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին հարց ուղղեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: Գևորգյանը նախ՝ պարզաբանեց, որ ՏՄՊՊՀ-ն օրենսդրությամբ իրավասություն չունի գները կարգավորելու, գնաճի հետ կապված ևս առնչություն չունի: «Մենք գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների վարքագիծը […]
17:15 07.04.2020
Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է նոր նախագիծ, որի նպատակն է կանոնակարգել Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը։ Դրանով առաջարկվում է արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն իրականացնել միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից (տեղամասերը նշված են կից նկարում)։ Նոր նախագծի միջոցով նախարարությունը կսահմանի ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան […]
17:12 07.04.2020
Սննդի անվտանգության տեսչական մարմինը մարտի 13-ից ապրիլի 6-ն իրականացրել է կորոնավիրուսի տարածման դեպքերի կանխարգելմանն ուղղված աշխատանքներ` իրացման ցանցերին, հանրային սննդի օբյեկտներին և սննդամթերքի արտադրություններին տարածվել են ուղեցույցներ, որոնց կատարմանը մարմինը հետամուտ է եղել: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: ՍԱՏՄ ղեկավարը տեղեկացրեց, որ տեսչական […]
17:11 07.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ՝ կից գրառմամբ․ «Ես, Սևանը ու մեր թռչունները բոլորիդ առողջություն ենք մաղթում… Հ. Գ. Սևանը ջղայնացած էր, բայց ինքն էլ է խնդրում, որ տանը մնաք։ Հ. Գ. Մնացե՛ք տանը, որ ամռանը գաք Սևան»: https://www.facebook.com/gnel.sanosyan.1/videos/2606807472892536/
17:10 07.04.2020
Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կանայք այս օրերին շարունակում են հավատարիմ մնալ իրենց առաքելությանը: Շատերն անգամ տուն չեն գնում: Նրանք աշխատում են, որ մյուսներն ավելի ապահով լինեն: ԱԻՆ կանայք լարված աշխատանքային օրվա ընթացքում չեն մոռանում ժպտալ՝ անգամ դիմակի տակ:
17:00 07.04.2020
Հարկային եկամուտների փաստացի կատարողականը 1 տրիլիոն 464 մլրդ դրամ է, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 16,4 տոկոսով: Հարկերի վերադարձը 2019-ին՝ ԱԱՀ, հին դեբետները, գերավճարները, հիփոթեքային վարկի գծով եկամտահարկի վերադարձները 171, 1 մլրդ դրամ են կազմել, ինչն ավելի է 18,8 տոկոսով: Այս մասին այսօր ԱԺ-ում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նշել է նաև, որ […]
16:50 07.04.2020
Կառավարության 2019թ. ռազմավարական ծրագիրը նախանշված էր իրականացնել 14 ուղղություններով, որը հաջողությամբ է կատարվում, այսօր ԱԺ-ում ներկայացրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին կառավարության անդամները հանդես են եկել կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցներով: Պատգամավորները ֆինանսների նախարարից հետաքրքրվել են, թե կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում կատարել […]
16:39 07.04.2020
Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման թվերն աճում են: Մեծանում են նաև կորոնավիրուսից մահացության թվերը: Ի՞նչ միջոցների են դիմում մեր հայրենակիցները: Այս թեմաների շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:
16:33 07.04.2020
Ժամկետային զինծառայող Գարեգին Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով՝ ժամկետային զինծառայող, շարքային Ա.Պ.-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել […]
16:30 07.04.2020
2020թ. ապրիլի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գլաձոր գյուղի 30-ամյա բնակիչը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, […]
16:17 07.04.2020
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Հետքի» հրապարակմանը։ «Այսօր «Հետք»-ը հոդված է հրապարակել՝ ««Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանը կառուցած աշխատակիցները դեռ չեն վճարվել» վերնագրով։ Առողջապահության նախարարությունը պայմանագրով նախատեսված և ընկերության կողմից պահանջված կանխավճարն ամբողջ չափով վճարել է կազմակերպությանը։ Աշխատանքներն ավարտվել են, և ներկայումս ընկերությունը պարտավորված է նախարարություն ներկայացնելու վերջնահաշվարկ՝ դրական կամ […]
16:12 07.04.2020
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը հարց է ուղղել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: «Հետաքրքրում է Որոտանի ջուրը Սևան հասցնելու թեման, կա՞ մոտ տարիներին հնարավորություն, մարդիկ նամակ են գրում, հարցնում են, թե հէկեր ենք շահագործում, վարկեր ենք վերցրել […]