TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գնման գործընթացներում տեխնիկական բնութագրերը եղել են ոչ հստակ, ինչն առաջացրել է ոչ մրցակցային իրավիճակ․ ՊՎԾ

11:40 07.04.2020

Հաշվի առնելով հանրային հատվածում ծավալված քննարկումները՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրականացրել է մշտադիտարկում ՀՀ վարչապետի 2019 հանձնարարականի հիման վրա՝ ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների կողմից ներքին աուդիտի արտապատվիրակման եղանակով ծառայությունների ձեռքբերման գնման ընթացակարգերի նկատմամբ՝ վերջիններիս օրինականության և արդյունավետության գնահատման նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՎԾ-ից: Արդյունքում, մի շարք դեպքերում արձանագրվել են, որ կազմակերպված գնման գործընթացների […]

̰
ՌԴ-ում մաքսային ոլորտին առնչվող խնդիրների դեպքում կարող եք դիմել մաքսային կցորդին

11:31 07.04.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ այսուհետ գործելու են Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի հետ հետադարձ կապի միջոցներ: Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում, մաքսային ոլորտին առնչվող խնդիրների դեպքում կարելի է կապ հաստատել ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանի հետ՝ հետևյալ եղանակներով. +79263985991՝ Viber, +37455569001՝ WhatsApp:

̰
Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները․ Թաթոյան

11:15 07.04.2020

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց Ապրիլի 7-ի կապակցությամբ․ «Սիրելի՛ կանայք, Շնորհավորում եմ բոլորիդ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։ Ձեզ մաղթում եմ առողջություն, հաջողություններ և ժպտալու բազում առիթներ։ «Դարձիր օրինակ» իրազեկման մեկամսյա արշավով մենք ցույց տվեցինք կանանց պատմություններ, ովքեր հաջողել են բիզնեսում, կառավարման գործում, զինված ուժերում և այլն: Այդ պատմություններից […]

̰
Հանձնարարական եմ տվել զբաղվել Վանաձորում հացի թանկացման խնդրով. ՀՀ վարչապետ

11:10 07.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ երեկ քաղաքացիների կողմից իրեն ուղղված մի հարցի՝ Վանաձորում տեղի ունեցած անհամաչափ թանկացումների վերաբերյալ: Վարչապետը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան՝ խորհրդակցության ժամանակ, ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով՝ կոնկրետ Վանաձորում հացի թանկացման պատճառները հասկանալու համար: «Ես տվել եմ հանձնարարական, որ դրանով զբաղվեն, նա ասաց, որ […]

̰
ՀՀ-ում կորոնավիրուսից բուժվածների թիվը հասավ 87-ի․ Ալինա Նիկողոսյան

11:03 07.04.2020

ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ թարմ տվյալներ է հայտնել․ «Ունենք 25 առողջացած 🙂 Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 853 Բուժվածներ – 87 Փաստացի բուժվողներ – 758 Բացասական թեստեր – 4287 Մահվան ելքեր – 8»։  

̰
Ունենք կորոնավիրուսի հաստատված 20 նոր դեպք. Նիկոլ Փաշինյան

10:52 07.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում դիմելով կանանց՝ շնորհավորեց նրանց տոնը, մաղթեց, որ այս տարին և այս գարունը հուշերի մեջ մնա ավելի շատ դրականով: Վարչապետը նաև անդրադարձավ կորոնավիրուսի դեպքերին: «Մենք այսօր խորհրդակցություն ունեցանք, Առողջապահության նախարարությունը, պարետատունը շարունակում են պահպանել զգուշավոր լավատեսություն, նոր դեպքերը 20 են, թեստերը ավելի քիչ են, քանակը՝ 211, բայց ԱՆ-ն և պարետատունը […]

̰
Գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման online.ssa.am կայքը

10:39 07.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է online.ssa.am կայքի գործարկման մասին․ «Գործարկել է online.ssa.am կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե` ոչ: ☑️ Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝ կարող է տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ […]

̰
Մեր երկրում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակ է դուրս գալիս․ Փաշինյան

10:30 07.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը Հայաստանի Հանրապետությունում վկայում է, որ մեր երկրում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակ է դուրս գալիս։ Դրա ամենակարևոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ այն գերժամանակակից արտադրանք է, այլև կա շատ կարևոր մի […]

̰
Բանակը, ինչքան էլ հզոր լինի, կանացի քնքշության կարիք ունի․ Շուշան Ստեփանյան

10:27 07.04.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ապրիլի 7-ի կապակցությամբ․ «ՈՒԺԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ Հայոց բանակի սիրելի՛ կին զինծառայողներ, սիրելի՛ մայրեր, քույրեր, ի սրտե շնորհավորում ենք ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։ Հայ կինը ոչ միայն պատերազմի դաշտում է տղամարդու կողքին, այլև խաղաղության օրերին չի մոռանում հայրենիքի պաշտպանի իր դերն ու կարևորությունը։ […]

̰
Ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 8%-ով, բեռնափոխադրումներինը՝ 2,4%-ով․ ՀԿԵ

10:23 07.04.2020

Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ազդել է Հարավկովկասյան երկաթուղու առաջին եռամսյակի աշխատանքի արդյունքների վրա։ Ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարվել է, որ հաշվետու շրջանում փոխադրվել է 710 հազար տոննա բեռ, ինչը չի հասնում կանխատեսված ցուցանիշին։ Ներկրման հաղորդակցությունում 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ բեռնափոխադրումներն առաջին եռամսյակում նվազել են 2,4 տոկոսով։ Երկաթուղային ուղևորափոխադրումների ոլորտում նույնպես անկում է […]

̰
Սիրելի՛ կանայք, կյանքը սկսվում է ձեզնից և շարունակվում է ձեզնով․ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը

10:01 07.04.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է․ «Սիրելի կանայք, Այս տարի հատուկ ջերմությամբ և սիրով եմ շնորհավորում ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ Առանձնակի շնորհավորանքներս, բարեմաղթանքի ու շնորհակալության խոսքերս բժիշկ և բուժաշխատող կանանց, որոնք միշտ […]

̰
ՀՀ մի քանի մարզերում ձյուն է տեղում

09:10 07.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում և Սյունիքում՝ Սարավան-«Զանգեր» հատվածում, ձյուն է տեղում: […]

̰
2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական և սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց

08:59 07.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կառավարության ընդունած 9 միջոցառումների շրջանակներում՝ երեկվա դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ տնտեսական և սոցիալական աջակցություն է բաշխվել իրավաբանական և ֆիզիկական անձանց»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2602656373388075?__xts__[0]=68.ARCZwdrC0Ktz8wOYd0cvu8jQZgfWJluAzNoWXVGcu1YrS0jSmbX_e8VJYefn1RcZH1SHG6U7Bbv9MurIjcOvC65CnR2xWTI02d8ySSPXZhuH1Xno93LUn3SadBMEbCzrrVsYMLE8W8ILL5qN11r0dux0iSPc6SS2zSB67aBVztdphFaZA0AF0xicXkXy6GDiXpCOglHDu6igYvAtRKLv5G57U5hngXg02FO3ACiVLdzEWiyu-uQzwyEoGKK2LJfEbMmE6UOt6FMCT7h9Lt_C7h1DxFyxX1N3Wpajxco-_STYuOVEAKlwZjgs7QwAOfuDt2uPNJn6BjIzqywSQgnG0I6q&__tn__=-R

̰
Ապրիլի 7-ն Ավետման օրն է՝ մայրության և գեղեցկության տոնը

08:28 07.04.2020

Ապրիլի 7-ը Մայրության, գեղեցկության և սիրո օրն է: Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Ավետարանի համաձայն՝ այս օրը Գաբրիել հրեշտակապետը Աստծու կողմից ուղարկվել է Գալիլիայի Նազարեթ քաղաք՝ Մարիամ […]

̰
Հրապարակվել է ՄԻՊ 2019 թվականի տարեկան հաղորդումն ու զեկույցը

08:18 07.04.2020

Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողով է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի գործունեության հաղորդումը և Խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի 2019 թվականի տարեկան զեկույցը։ Փաստաթղթերում պրոֆեսիոնալ, անաչառ ու ապաքաղաքական սկզբունքներից ելնելով՝ ներկայացված են ոչ միայն խնդիրները, այլ նաև Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներն ու դրական զարգացումները։ Այս փաստաթղթերում տեղ են գտել հարցեր, որոնք վերաբերում են փակ հաստատություններում մարդու […]

̰
Ապրիլի 7-ի դասացուցակը

08:10 07.04.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է ապրիլի 7-ի դասացուցակը․ «?Կհեռարձակվեն հետևյալ դասերը՝ ?Կենսաբանություն (8-րդ դասարան) Թեմա՝ Մարսողությունը բերանի խոռոչում և ստամոքսում ?Հասարակագիտություն (10-րդ դասարան) Թեմա՝ Խնայողություն ?Ֆիզիկա (7-րդ դասարան) Թեմա՝ Ստատիկայի հիմունքները ?‍♀Ֆիզկուլտուրա ?‍?«Բաց դասի» թեմաները` ✅Մաթեմատիկա. Քառակուսի հավասարումներ, քառակուսի հավասարումների լուծումը ✅Ֆիզիկա. Գրավիտացիոն ձգողության օրենքը ?08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինեն հետևյալ դասերը՝ […]

̰
ԱԺ աշխատակազմի 2-րդ եռամսյակի շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ամբողջությամբ փոխանցվում է COVID-19-ի գանձապետական հաշվեհամարին

23:57 06.04.2020

ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի երկրորդ եռամսյակի (ապրիլ, մայիս, հունիս) շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ֆոնդը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, փոխանցվում է` «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ «Ավելի վաղ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի […]

̰
Առաջիկա օրերին ջերմաստիճանը 12-15 աստիճանով նվազելու է

23:55 06.04.2020

Ապրիլի 7-9-ը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0․․․-1, հողի մակերևույթին՝ -2․․․-3 աստիճան ցուրտ։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 6-7-ը, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում […]

̰
Օդի աղտոտվածության նվազումը՝ պայմանավորված կորոնավիրուսի դեմ պայքարի համար կիրառված միջոցառումներով

23:50 06.04.2020

Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոնից տեղեկացնում են, որ վերջին շաբաթներին աղտոտող նյութերի, մասնավորապես փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել՝ պայմանավորված երթևեկության և որոշակի տնտեսական գործունեության սահմանափակման կամ արգելման հետևանքով: Նախորդ ամսվա համեմատ մարտին Երևան քաղաքում փոշու դիտարկումների ընդհանուր քանակի 41%-ում դիտվել է կոնցենտրացիաների նվազում: Մարտի 22-31 ընկած ժամանակահատվածում ամսվա սկզբի համեմատ փոշու կոնցենտրացիան նվազել է […]

̰
Կորոնավիրուսի 4929 թեստավորում․ քանի՞սն են դրական

23:19 06.04.2020

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո անցել է ավելի քան 1 ամիս։ Ե՞րբ և ինչպե՞ս գրանցվեց վարակի ներթափանցումը և ի՞նչ պատկեր ունենք այսօր։ SHANTNEWS-ն ամփոփել է վիճակագրությունը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Երևանում կրակոցներ են հնչել․ 35-ամյա մի տղամարդ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել

23:15 06.04.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Շենգավիթ վարչական շրջանի Եղբայրության փողոցից հրազենային վնասվածքներով անհայտ քաղաքացու կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդ, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակից կրակված 9 պարկուճ և 2 գնդակ: Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական […]

̰
Նիկոլ Փաշինյանը՝ աղետի գոտու, բենզինի գնի նվազման և «Հյուսիս-հարավի» մասին

22:25 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում իրեն հասցեագրված մի շարք հարցերի պատասխանեց համառոտ: Հարցին՝ աղետի գոտու խնդրով ե՞րբ պիտի զբաղվեն, վարչապետը պատասխանեց. «Ես այս հարցին բազմիցս անդրադարձել եմ, այս տարի կառավարությունը 3 մլրդ դրամ է հատկացրել Աղետի գոտու խնդիրները լուծելու և 453 ընտանիքների բնակարան հատկացնելու համար, այն ընտանիքներին, որոնց նկատմամբ պետությունն ունի պարտավորություն, որոնց […]

̰
Հույս ունենք, որ երկուշաբթի օրվանից կկարողանանք մեղմացումների ճանապարհով  գնալ. Փաշինյան

22:12 06.04.2020

Հնարավո՞ր է՝ ինչ-որ պահի համակերպվենք կորոնավիրուսի հետ և ապրենք համակեցությամբ: Այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ես նայում եմ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է գրել՝ 32-ամյա ծայրահեղ ծանր հիվանդ ունեինք, նրան ասում է՝ արդեն ծայրահեղ ծանր վիճակից բժիշկները կարողացել են տեղափոխել ավելի լավ վիճակի, ևս մեկ հոգի էլ արդեն ավելի լավ վիճակում է: […]

̰
«Կարծում եմ՝ այս ֆիլմը շատերին կհետաքրքրի և առիթ կտա մտածելու․․․»․ Մխիթար Հայրապետյան

22:11 06.04.2020

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարծում եմ՝ այս ֆիլմը շատերին կհետաքրքրի և առիթ կտա մտածելու, թե ինչու է երբեմն աշխարհն ինքը մեզ հետ այսքան արդարացիորեն դաժան վարվում: Բնությունից հեռանալը մեզ հեռացնում է մեր իրական ես-ից, և երևի թե չկա […]

̰
Մոսկվա-Երևան երկրորդ չարտերային թռիչքը կիրականացնի ապրիլի 7-ին

22:02 06.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երկրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 7-ին (ժամը՝ 15։40)։ Նշյալ թռիչքով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: Թռիչքի համար համապատասխան տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանի N94 տոմսարկղից (ապրիլի 7-ին, ժամը՝ 09:30-ից սկսած): Ավիատոմսերի հետ […]

̰
Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը կարևորագույն խնդիր է Հայաստանում. Նիկոլ Փաշինյան

21:59 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղվեց՝ մասնավոր սեկտորի վրա ե՞րբ է վերահսկողություն սահմանվելու՝ հավելյալ ժամերը չեն վարձատրվում, գործատուներն անում են՝ ինչ ուզեն: «Ե՞րբ է գործելու թեժ գիծ» հարցին՝ վարչապետը պատասխանեց, որ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը կարևորագույն խնդիր է Հայաստանում: «Այդ պրոբլեմը 30 տարվա պրոբլեմ է, կփորձենք հնարավորինս շուտ և արդյունավետ կարգավորել»,- ասաց նա:

̰
Հայրենադարձությունը խթանելու ի՞նչ միջոցներ են կիրառվում. հարց վարչապետին

21:57 06.04.2020

Հայրենադարձությունը խթանելու համար ի՞նչ միջոցներ են կիրառվում: Այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը նշեց՝ հայրենադարձության խթանման ամենալավ ձևը այնպիսի հայրենիք ստեղծելն է, որը գրավիչ կլինի ապրելու, աշխատելու համար, կստեղծվեն հնարավորություններ: «Հիմա կարող եմ ասել՝ մշակվում է «Հայրենադարձության մասին» օրենք, մենք նախաձեռնություն ընդունեցինք, որ հայրենադարձների համար ավելի լավ հնարավորություններ են ստեղծվում սեփական գույքի […]

̰
Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների

21:53 06.04.2020

Պարետի N 34 որոշմամբ (https://www.gov.am/files/docs/4006.pdf) գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Նոր տարբերակն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին:

̰
Բժիշկները կարոտից հուզվում են, աշխարհը նրանց ասում՝ շնորհակալություն. վերաբացվող Չինաստանն ու փակված աշխարհը

21:49 06.04.2020

Վերջին օրերին մինչև Չինաստանում և հատկապես Հուբեյ նահանգում վերաբացվում են գործարանները, մեծ խանութները, ճանապարհները,  ակտիվանում է կյանքը, աշխարհում շարունակում են ավելանալ սահմաններ փակող երկրները: Քաղաքական գործիչների, հայտնիների կոչն էլ  մնում է նույնը՝ մնացեք տանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Չի բացառվում, որ առաջիկայում վարձով տների գնանկում ունենանք. Նիկոլ Փաշինյան

21:44 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց քաղաքացիներից մեկը՝ նշելով, որ մտահոգված է վարձով տրվող տների բարձր գներով: «Վարձով տների գները կընկնեն. սովորաբար ճգնաժամերի արդյունքում դա այդպես պատահում է, դա այնքան էլ լավ չէ: Բայց մենք պետք է աշխատենք եկամուտներն ավելացնել, ոչ թե գները գցել: Այդուհանդերձ, չի բացառվում, որ առաջիկայում վարձով տների գնանկում […]

̰
BACK_TO_TOP