TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Եթե պարզվի՝ անարդարացի հետապնդում է, կկարողանանք օգնել. վարչապետը՝ Միսակ Լազարյանի մասին

21:43 06.04.2020

Ի՞նչ է լինելու ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Միսակ Լազարյանի ճակատագիրը: Այս հարցն այսօր ուղղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտնելով, որ միակ մարդը, ով կարող է նրան օգնել, հենց ինքը՝ վարչապետն է: «Ես տեղյակ եմ, մենք քննարկել ենք գլխավոր դատախազի հետ, եթե պարզվի՝ անարդարացի հետապնդում է տեղի ունենում, և այնպես է, ինչպես մամուլում ներկայացվում է, […]

̰
Համաներումն արդյունավետ գործիք չէ. Նիկոլ Փաշինյան

21:39 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով համաներում կիրառելու նպատակահարմարությանը, հաշվի առնելով նաև կորոնավիրուսի համաճարակը՝ նշեց. «Ճիշտ է՝ ես էլ եմ համաներումով դուրս եկել, բայց դա արդյունավետ գործիք չէ: Համաներումով ազատ արձակվածների մեծ մասը ժամանակի ընթացքում շատ արագ վերադառնում է ՔԿՀ-ներ»: Վարչապետը նշեց՝ փորձը ցույց է տվել, որ համաներումից հետո հանցավորության մակարդակի աճ ենք […]

̰
ՌԴ նախագահին ասել եմ՝ ակնկալում եմ, որ կկարողանանք գազի թեման քննարկել և գալ հայտարարի. Փաշինյան

21:37 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ գազի գնի թանկացման մասին լուրերին: «Ես ձեզ ուզում եմ մի բան ասել. ցավոք, գազի գինը մշտապես կամ շատ հաճախ եղել է քաղաքական շահարկումների կամ մանիպուլյացիաների առարկա: Դա միշտ օգտագործվել է քաղաքական նկատառումներով՝ հաշվի չառնելով գազային համակարգի՝ զուտ տնտեսական գործունեության անհրաժեշտությունը: Այսօր, երբ նման իրավիճակի ենք բախվում, […]

̰
Արդյո՞ք բոլոր ոստիկաններն են տիրապետում պարետի որոշումներին․ պարզաբանում է Հայկ Մհրյանը

21:34 06.04.2020

Արտակարգ դրության պայմաններում քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումների կիրառման, տնտեսվարողների գործունեության դադարեցման գործառույթները վերապահված են ոստիկանությանը: Ինչպես պարզվել է, ոչ բոլոր ոստիկաններն են տիրապետում պարետի որոշումներին: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ սա չի հերքել նաև ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանը, որին լրագրողները տասնյակ առցանց հարցեր են հղել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եթե միտումները հաստատվեն՝ թունելի վերջում լույս կերևա. վարչապետը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մասին

21:32 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր հարց ուղղեցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն մարտավարությանը, որ կորոնավիրուսի դեմ պայքարում որդեգրել են որոշ երկրներ, օրինակ՝ Շվեդիան կամ Բելառուսը: Վարչապետը նշեց՝ այդ մարտավարությունն ունենալու համար պետք է ունենալ այնպիսի առողջապահական համակարգ, ինչպիսին ունի Շվեդիան, ինչը տասնամյակների արդյունք է: Վարչապետը շեշտեց՝ ամեն երկիր իր առանձնահատկությունն ունի: Նա հիշեցրեց առավոտյան ուղիղ եթերում […]

̰
Քաղավիացիայի կոմիտեն լիցենզիայից չի կարող զրկվել. ՀՀ վարչապետ

21:26 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմած քաղաքացիներից մեկին մտահոգել էին լուրերը, որ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից: ՀՀ վարչապետը պատասխանեց՝ Քաղավիացիայի կոմիտեն չի կարող զրկվել լիցենզիայից, նույնն է, թե ասեն՝ մեր կառավարությունը կամ նախարարությունը զրկվել է լիցենզիայից: «Այո՛, այդ ոլորտում ունենք պրոբլեմներ, մեր ավիաընկերությունները զրկվել են Եվրոպա չվերթներ կատարելու իրավունքից, բայց շահարկողներն իզուր են շահարկում: […]

̰
Ինչո՞վ է պայմանավորված գների աճը. հարց վարչապետին

21:17 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկն այսօր դիմեց մտահոգությամբ՝ կորոնավիրուսի հետևանքով գնաճի բարձր մակարդակ է գրանցվել, Վանաձորում, օրինակ, հացն էլ է թանկացել: Քաղաքացին նշեց՝ այս տեմպերով «սովից մեռնելու ենք»: Վարչապետը հորդորեց ապոկալիպտիկ պնդումներ չանել: «Ուզում եմ արձանագրենք այն մարտահրավերները, որոնց դիմակայել ենք արդեն այս ճգնաժամի ընթացքում: Խնդիր կար ապահովել պարենի գոյությունը խանութներում, կային երկրներ, և […]

̰
Ե՞րբ է Հայաստանը լինելու երջանիկ երկրների շարքում. հարց վարչապետին

21:12 06.04.2020

Ե՞րբ է Հայաստանը համալրելու երջանիկ երկրների շարքը: Այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց՝ երջանիկ երկիր կառուցելն իր քաղաքական ուժի տեսլականն է: «Զարգացած տնտեսություն և բարեկեցություն. սա հնարավոր է աշխատանքով, աշխատանքն արդյունավետ կլինի, երբ որակավորված է, իսկ դա հնարավոր է այն պարագայում, եթե մենք ստեղծում ենք գիտելիքահենք տնտեսություն, օգնում ենք, որ մարդիկ […]

̰
Ինչո՞ւ Հայաստանը չի հետևում Վրաստանի օրինակին՝ կոմունալ վճարները չի փոխհատուցում. հարց վարչապետին

20:57 06.04.2020

Վրաստանը մտադիր է փոխհատուցել իր քաղաքացիների կոմունալ վճարները, եթե Վրաստանը վճարում է, ինչո՞ւ Հայաստանը, որ տնտեսական աճով առաջ է Վրաստանից, չի աջակցում իր քաղաքացիներին: Այս հարցն այսօր ուղղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը պատասխանեց՝ Վրաստանի կառավարությունը սուբսիդավորում է այն քաղաքացիներին, որոնք որոշակի քանակի գազ կամ էլեկտրաէներգիա են օգտագործել: Դա, ըստ վարչապետի, որոշ հաշվարկներով կազմում է […]

̰
Վերին Լարսից սկսել են օգտվել նաև թուրքական բեռնատարներ. ՀՀ վարչապետը՝ բեռնատարների կուտակումների մասին

20:52 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Լարսի անցակետում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ բեռնատարների կուտակումներին, նշեց. «Իրավիճակն իրականում կապված է և՛ եղանակի, և՛ կարանտինի՝ համաճարակի հետ. բավական երկար ժամանակ ուղղակի եղանակային պայմանների պատճառով Վերին Լարսը փակ էր, իսկ ճգնաժամի հետ կապ ունի հետևյալ առումով. ինքներս էլ օտարերկրյա վարորդների և բեռների շարժը մեր երկրով որոշակիորեն սահմանափակում […]

̰
Ամեն օր հնարավո՞ր է տաքսիով հասնել աշխատանքի և հետ գալ. քաղաքացին՝ վարչապետին

20:46 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ քաղաքացիներից մեկը դժգոհեց, որ տրանսպորտի բացակայության պայմաններում ամեն օր ստիպված է տաքսի նստել: «Ամեն օր հնարավո՞ր է տաքսիով հասնել աշխատանքի և հետ գալ, երբ միայն ես եմ աշխատում»,- ասաց նա: Վարչապետը հիշեցրեց՝ ապրիլի 3-ից Երևանի ավտոբուսներով՝ թվով 40 երթուղիներով իրականացվում է 30 բուժհաստատությունների աշխատակիցների ամենօրյա երկկողմանի տեղափոխումը՝ երեքանգամյա ռեժիմով: «Այո, […]

̰
Մինչև արտակարգ դրության ավարտը լույսի, գազի, ջրի անջատումներ չեն լինի. ՀՀ վարչապետ

20:38 06.04.2020

Մինչև արտակարգ դրության ավարտը քաղաքացիներին մատակարարվող էլեկտրաէներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց չվճարելու դեպքում անջատումներ տեղի չեն ունենալու: Այս մասին այսօր ֆեյսբուքյան եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց՝ այս իրավիճակը հայտարարվել է ֆորսմաժորային, ինչ վերաբերում է հետագա վճարումներին՝ սոցիալական աջակցության միջոցառումներ են իրականացնում: «Մենք կհետևենք դրանց իրականացման արդյունավետությանը, ըստ անհրաժեշտության՝ այդ որոշումների […]

̰
Մոսկվա-Երևան չարտերային թռիչքից հետո «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են հյուրանոցներ

20:36 06.04.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ այսօր կեսօրին իրականացված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքից հետո մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են «Մոլոկովո», «Պրինց պլազա», «SK Royal» և «Նոյ» հյուրանոցներ։

̰
Խնդիր ենք դրել օրը 1000 թեստավորում անել. ՀՀ վարչապետ

20:29 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերում քաղաքացիներից մեկը հարց ուղղեց՝ մտադիր չե՞ն Հայաստանում ամենօրյա թեստավորումների թիվն ավելացնել: ՀՀ վարչապետը պատասխանեց՝ առաջիկա օրերին թեստերի քանակը կդարձնեն 1000, այսօր օրական 250, 300, առավելագույնը 400 թեստ է արվում, սակայն խնդիր են դրել այս շաբաթվանից ավելացնել: «Գուցե դա հնարավոր լինի արդեն վաղը, մյուս օրը, բայց ուրբաթ օրվանից վստահաբար […]

̰
Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկը խորհուրդ է տվել կոճապղպեղ ուտել, որ կորոնավիրուսով չվարակվի

20:21 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր «Ֆեյսբուքում» մի քանի օգտատեր հարց ուղղեցին գնաճի մասին: Վարչապետը նշեց՝ սպառողական վարքագիծը նույնպես գների վրա ազդում է. երբ մարդիկ ուզում են խուճապահար գնել, ասենք, ձկան պահածո, տարերային գնումներ են լինում, անխուսափելիորեն գնաճ է լինում: «Գրեթե ամեն օր իմ մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում՝ իմբիրի գնաճի մասին: Գրում են՝ իմբիրը, իմբիրը, […]

̰
Ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում. Նիկոլ Փաշինյան

20:11 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից քաղաքացիները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք պարգևավճար ստանալու են ուսուցիչները, որ այս օրերին շարունակեցին իրենց աշխատանքը հեռավար ուսուցում ապահովելով: «Ուսուցիչները ֆանտաստիկ աշխատանք են անում, մենք անընդհատ քննարկում էինք հեռավար կրթության զարգացումը, բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, դպրոցները փակեցինք, պարզվեց, որ ՀՀ կրթական համակարգը գոնե 80 տոկոսով պատրաստ է հեռավար կրթություն իրականացնելուն»,- ասաց նա: Վարչապետը […]

̰
Աջակցության ծրագրերում կարևոր խնդիրը հասցեականությունն ապահովելն է. Փաշինյան

19:57 06.04.2020

Կան ծնողներ, ովքեր աշխատանքից չեն զրկվել, բայց հարկադիր պարապուրդում են և չեն վճարվում, ինչո՞վ են մեղավոր նրանց երեխաները, որ աջակցություն չեն ստանում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հարցով դիմեց քաղաքացիներից մեկը: Վարչապետը պատասխանեց, որ աջակցության ծրագրերում կարևոր խնդիրը հասցեականությունն ապահովելն է: «Եկեք՝ բոլոր երեխաներին օգնենք, բայց երեխաներ կան, որ համենայնդեպս, աջակցության կարիքը […]

̰
Արայիկ Հարությունյանը դիմում է ուսանողներին

19:56 06.04.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված ուսանողների վարձավճարների հետ․ «Կրկին դիմում եմ ուսանողներին: Գիտեմ, որ այս օրերին ուսանողների մի մասը վարձավճարների խնդիրներ ունեն, և արդեն տեղեկացրել եմ, որ դիմել եմ ռեկտորներին՝ արտակարգ դրության ժամանակահատվածում վարձավճարները չգանձելու բոլոր նրանցից, ովքեր ունեն ֆինանսական խնդիրներ: Իսկ արտակարգ դրությունից հետո ուսանողների համար կկազմվի […]

̰
Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել այս պահին. քաղաքացին՝ ՀՀ վարչապետին

19:45 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմեց մի երիտասարդ՝ հայտնելով, որ փորձառու վարորդ է և ցանկանում է հասկանալ՝ այս օրերին ինչո՞վ կարող է երկրին օգտակար լինել: ՀՀ վարչապետը տեղեկացրեց՝ առողջապահության նախարարությունը փնտրում է վարորդների, բեռնափոխադրող ընկերությունները նույնպես այս պահին վարորդների մեծ պահանջարկ ունեն: «Բավական թվով վարորդներ, ցավոք, վարակվել են կորոնավիրուսով: Էլի նման խնդիր կա, […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր

19:44 06.04.2020

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ապրիլի 3-ին այցելել է հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր: Զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական […]

̰
Ո՞նց եք մեզ դիմանում. հարց քաղաքացուց՝ վարչապետին

19:39 06.04.2020

«Պարոն Փաշինյան, ո՞նց եք մեզ դիմանում». այս հարցն այսօր ուղղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը պատասխանեց. «Շատերիդ համար դժվար է և հիմա այս ճգնաժամի պատճառով առավել ևս դժվար է, երբ ես ասում եմ, որ ձեր բոլոր ցավերն իմ սրտում են, ձեր բոլոր կարիքներն իմ մտքում են, դա ուղղակի խոսք չէ, դա գիտակցություն է, հոգեվիճակ է, […]

̰
Red Wings-ը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն՝ իրականացնելու Մոսկվա-Երևան ուղղությամբ ևս մեկ թռիչք

19:26 06.04.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ րոպեներ առաջ Red Wings ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն՝ իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ: «Սիրելի՛ հայրենակիցներ Red Wings ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով […]

̰
Արդի աշխարհում տնտեսության զարգացման կարևորագույն ռեսուրսը մարդն է և իր հմտությունները. վարչապետ

19:14 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս անդրադարձավ կորոնավիրուսից հետո տնտեսությանը նոր շունչ տալու կառավարության ռազմավարությանը: «Տնտեսության զարգացման մեր ռազմավարության մեջ նույնիսկ կորոնավիրուսից առաջ էլ մեր պատկերացումն էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է այնտեղ, որտեղ հնարավոր է, լինի պատրաստի արտադրանքի երկիր, ոչ թե հումք մատակարարող, դա ցանկացած երկրի զարգացման կարևոր գրավական է: Նույն […]

̰
Սահմանադրական հանրաքվեի մասին քննարկման ժամանակ հպարտություն ապրեցի «Իմ քայլը» խմբակցության համար․ Փաշինյան

19:03 06.04.2020

Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմնականում գոհ է։ Եվ հատկապես հպարտություն է ապրել խմբակցության համար, երբ դիտել է Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ քննարկումը Ազգային ժողովում։ Այս մասին նա այսօր հայտնեց ուղիղ միացման ժամանակ։ Փաշինյանն ասաց, որ խմբակցությունը հաջող է գործել նաև հետագա քննարկումներում, մասնավորապես արտակարգ դրության հայտարարման մասին և այլ օրենքներ քննարկելիս։ […]

̰
65 և ավելի բարձր տարիքի մարդիկ աշխատունակ են և պետք է լինեն մրցունակ. Փաշինյան

18:57 06.04.2020

Ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր աշխատաշուկայում մրցունակ չեն, սակայն դեռ կենսաթոշակի տարիքի էլ չեն: Այս հարցն ուղղվեց այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա նշեց, որ հակաճգնաժամային այն միջոցները և փաթեթները, որ ընդունել են, դրանցից ոչ մեկը զուտ տարիքային սահմանափակում չունի, բայց ինքը հասկանում է, որ իսկապես այդ տարիքային խմբի հետ կապված որոշակի խնդիրներ կան: Վարչապետը […]

̰
«Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավական էֆեկտիվ․ Փաշինյան

18:53 06.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը գործում է բավական էֆեկտիվ։ Այս մասին նա քիչ առաջ ասաց ուղիղ միացման ժամանակ՝ պատասխանելով քննադատական հարցերից մեկին։ Նա մեջբերեց Ազգային ժողովի գործունեության մոնիտորինգով զբաղվող կազմակերպության զեկույցից, որում նշված է, որ ընդունված օրենքների 30 տոկոսը հեղինակել են խորհրդարանի պատգամավորները, և դա ռեկորդային ցուցանիշ է վերջին […]

̰
Չի կարելի թերագնահատել խոսքի ուժը. Փաշինյանը պատասխանեց քննադատական հարցին

18:50 06.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերում ընթացող հարց ու պատասխանի առաջին հարցը վերաբերում էր նրա կուսակիցների խորհրդարանական խմբակցությանը։ Հարցի հեղինակը ակնարկում էր, որ իշխանական խմբակցության պատգամավորների մի մասը ուղղակի խոսում է և որևէ գործով զբաղված չէ։ Փաշինյանն այս հարցին պատասխանելիս ասաց, որ երբ ինքը ընդդիմադիր պատգամավոր էր, իրեն էլ էին ասում, թե միայն խոսում է և […]

̰
Վարչապետն ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին

18:39 06.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, խոստացածի պես, ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին: Փաշինյանը նախապես հայտնել էր, որ պատասխանելու է ամենից շատ հավանումներ ստացած հարցերին:

̰
Հրազդանում ազգությամբ ազերի տղամարդը ծեծելով սպանել է վաղեմի ծանոթին

18:35 06.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հրազդան քաղաքի բնակչի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Ադրբեջանի Հանրապետությունում ծնված, ազգությամբ ազերի, սակայն վերջին 25 տարում Հայաստանի Հանրապետությունում փաստացի բնակվող, ՀՀ քաղաքացի 41-ամյա տղամարդ է՝ տուժողի վաղեմի ծանոթը և հարևանը: […]

̰
Կոչ ենք անում Ադրբեջանին հրաժարվել սադրիչ գործողություններից. Արցախի ԱԳՆ-ն՝ հրադադարի ռեժիմի խախտման մասին

18:29 06.04.2020

2020 թվականի ապրիլի 5-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել։ Մտահոգիչ է, որ այս միջադեպը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից հրադադարի ռեժիմի դիտարկման ժամանակավոր դադարեցման ֆոնին և այն պայմաններում, երբ ողջ […]

̰
BACK_TO_TOP