TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արտակարգ դրության օրերին հանցագործությունների թիվը նվազե՞լ է, թե՞ աճել

18:20 06.04.2020

Այսօր լրագրողները կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ առցանց հարց են հղել փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին՝ հետաքրքրվելով արտակարգ դրության օրերին հանցավորության վիճակով: «Չնայած, որ իրոք ՀՀ ոստիկանությունը էական գործառույթներ է իրականացնում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին, օպերատիվ իրավիճակը գտնվում է լիարժեք հսկողության ներքո, և այո՛, հանցագործությունների էական նվազում կա»,- պատասխանել է Մհրյանը: Լրագրողները հետաքրքրվել են նաև բակերում կուտակումների […]

̰
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր թեժ գիծ

18:18 06.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր թեժ գիծ՝ 011 300 114 հեռախոսահամարով:   «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է նոր ԹԵԺ ԳԻԾ՝ 011 300 114 հեռախոսահամարով: Այս հեռախոսահամարը ամրակցված է լինելու համակարգի ավելի, քան 300 մասնագետների, ովքեր կպատասխանեն քաղաքացիների հարցերին: Զանգահարելով այս հեռախոսահամարին՝ քաղաքացին կարող է հետևել ձայնային հաղորդագրություններին, ընտրել այն […]

̰
Կա 16 մեկուսացած և 6 վարակված ոստիկան. Փոխոստիկանապետ

18:12 06.04.2020

Լրագրողներն այսօր փոխոստիկանապետ Հայկ Մհրյանից հետաքրքրվել են, թե քանի՞ մեկուսացված ոստիկան կա, կա՞ն կորոնավիրուսով վարակվածներ: Մհրյանը ներկայացրել է. «Ոստիկանությունում կանխարգելիչ միջոցառումները իրականացվել են ինչպես բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում: Այս պահին ունենք մեկուսացված 16 ոստիկան, ունենք կորոնավիրուսի ախտորոշումով 6 ոստիկան»: Հարցին՝ արդյո՞ք պարգևավճարներ ստացել են ոստիկանները, Մհրյանն արձագանքել է, որ այս պահի դրությամբ պարգևավճար ստանալու ժամանակը չէ:

̰
Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման. Ալինա Նիկողոսյանի գրառումը

18:10 06.04.2020

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ ցանկանում է վերջնականապես փակել երգչուհու թեման՝ հարգելով վերջինիս մահվան հանգամանքը, ինչպես նաև բժշկական և անձնական գաղտնիք ունենալու մարդու իրավունքը: «Այս ընթացքում մի քանի անձ ներկայացել է ընտանիքի ծանոթ-բարեկամ և տարբեր սցենարներ փոխանցել, այդ թվում՝ քրոջ վատառողջ լինելու մասին, ինչը պարզվեց, […]

̰
ՀՌԱՀ-ն աշխատանքային ծրագիր է ստորագրել Արցախի գործընկերների հետ

18:00 06.04.2020

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի աշխատանքային խումբը, Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում էր Արցախում։ Այցի նպատակն էր մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից քարոզչության կողմերի համար հավասար պայմանների տրամադրման նպատակով անցկացվող մշտադիտարկման աշխատանքներին տեղում ծանոթանալը։ Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՀՌ և ԱՀ ՀԾՏՄԿՊ […]

̰
Անհատ տաքսու վարորդն իր հետ պետք է տեղեկանք ունենա, եթե քաղաքից մարզ կամ մարզից քաղաք է գնում. ՀՀ փոխոստիկանապետ

17:46 06.04.2020

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանից այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է` եթե տաքսու վարորդը լիցենզավորված է, արդյոք նրա գործունեությունը որևէ տեղ սահմանափակվո՞ւմ է: Հիշատակել էինք դեպքեր, որոնց SHANTNEWS-ի նկարահանող խումբը հանդիպել էր այս օրերին, ըստ այնմ` ոստիկանները վարորդի գրանցման վայրով պայմանավորված՝ խոչընդոտում էին նրանց գործունեությունը, այնինչ պարետի որոշման մեջ նման բան նշված չէ: Մհրյանը […]

̰
Հայաստան ժամանած ուղևորները «Զվարթնոցից» ԱԻՆ ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր

17:46 06.04.2020

Ապրիլի 6-ի լուսադեմին Հայաստան ժամանած ուղևորները «Զվարթնոց» օդանավակայանից արտակարգ իրավիճակների նախարարության ավտոբուսներով տեղափոխվել են մեկուսացման վայրեր: «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ՝ ԱԻՆ մարդատար և բեռնատար ավտոբուսներով իրականացվում է քաղաքացիների և նրանց ուղեբեռների տեղափոխումը մեկուսացման վայրեր կամ մեկուսացման վայրերից իրենց բնակավայրեր՝ ըստ անհրաժեշտության: Վարորդները կրում են համապատասխան հանդերձանք, ավտոբուսներն օրական […]

̰
Քանի՞ տրանսպորտային միջոցի չի թույլատրվել մարզից մարզ տեղափոխվել. փոխոստիկանապետի պարզաբանումը

17:26 06.04.2020

Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ ներկայացրել է, որ տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների 2138 իրազեկում է բաժանվել, 2164 օբյեկտների տնտեսական գործունեությունը դադարեցվել է, իսկ 36-ի նկատմամբ կազմվել են արձանագրություններ: «Պարետի որոշման համաձայն՝ շարունակվում է վարչական տարածքներում անձանց տեղաշարժը սահմանափակելու իրազեկման աշխատանքները՝ բարձրախոսներով հայտարարելով սահմանափակումների մասին, որին ներգրավվել են ԱԻՆ աշխատակիցները: Ապրիլի 6-ի դրությամբ՝ […]

̰
Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել

17:16 06.04.2020

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջով տեղեկացնում են, որ իրենց տեսչական մարմնի Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետից հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել։ «Սահմանային անցակետում ուժեղացված վերահսկողության շրջանակում աշխատակիցներն իրականացնում են ընթացիկ աշխատանքներ՝ բեռնատարների վարորդների ջերմաչափում, հասցեական քարտերի լրացում, անհրաժեշտության դեպքում` հոսպիտալացում։ Վերահսկվում են բեռնատարների ախտահանման աշխատանքները։ Առաջին գծում մասնագետներն […]

̰
Կրե՞լ, թե՞ չկրել դիմակ. Արսեն Թորոսյանի պարզաբանումը

17:15 06.04.2020

«Ունենք 11 նոր հաստատված դեպք: Մենք կանխատեսել էինք, որ կունենանք 7 օրը մեկ դեպքերի կրկնապատկման վիճակագրություն, այս պահին ունենք 8 օրը մեկ կրկնապատկման վիճակագրություն: Մենք պետք է որքան հնարավոր է նվազեցնենք այդ տեմպը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարը հայտնել է, որ այս պահին ունենք հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված 1400 […]

̰
Կայուն պահակակետեր են տեղակայվել 27 մեկուսացված վայրերում. Հայկ Մհրյան

17:08 06.04.2020

Կայուն պահակակետեր են տեղակայվել 27 մեկուսացված վայրերում. այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: «Հնարավոր վարակակիր հանդիսացող անձանց հետ շփումները բացառելու նպատակով հիշյալ տարածքների կայուն պահակակետերում հերթապահող ոստիկանության աշխատակիցների քանակը կազմում է օրական 137 ծառայող, հիշյալ գործողությունն իրականացվում է 24-ժամյա ռեժիմով և կրում է շարունակական բնույթ: Շարունակում է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ուժերով […]

̰
Ավագ շաբաթվա արարողությունները և պատարագները կանցկացվեն առանց հավատացյալների ներկայության. Մայր Աթոռ

17:00 06.04.2020

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ի լրումն համավարակի առնչությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական հորդորի՝ այսու տեղեկացնում ենք մեր բարեպաշտ ժողովրդին, որ, առկա իրավիճակով պայմանավորված, որոշում է կայացվել շարունակել Ավագ շաբաթվա արարողությունները և Սուրբ պատարագներն անցկացնել դռնփակ, առանց հավատացյալների ներկայության։ Հայտարարված արտակարգ դրության պայմաններում […]

̰
Կառավարությունը մի շարք ոլորտների տրամադրում է անգրավ վարկեր

16:40 06.04.2020

Կառավարությունն անգրավ վարկեր է տրամադրվում մշակող արդյունաբերության, հանրային սննդի, զբոսաշրջային, առողջապահական ծառայությունների և սպասարկման այլ որոտներում գործող փոքր ու միջին ձեռնարկություններին։ ՓՄՁ-ների աջակցության այս ծրագրին արդեն դիմել է 200 տնտեսվարող։ Ծրագրին կարող եք դիմել՝ այցելելով isc.am կայք։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/532539234344502/

̰
Նախկին նախարարը, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ջրօգտագործման թույլտվություն է տվել. ՔԿ

16:37 06.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, ՀՀ բնապահպանության նախարարությունում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին հայտնում են Քննչական […]

̰
Պոլիկլինիկաներում շարունակվում է 0-2 տարեկան երեխաների շրջանում պատվաստումների գործընթացը

16:30 06.04.2020

Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկացնում են․ «Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված լարված համաճարակային իրավիճակի հետ կապված, Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով՝ ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ ոչ աշխատանքային օրերին սահմանված հերթապահությունների ժամանակ: Այս ամենի հետ մեկտեղ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում շարունակվում են 0-2 տարեկան երեխաների […]

̰
Աշխատանքային օրը սկսում ենք ստուգումներով. Տիգրան Հակոբյան

16:17 06.04.2020

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «60-ից 18-ն են հանձնաժողովում, մյուսները տնից են աշխատում: Աշխատանքային օրը սկսում ենք ստուգումներով, կանխարգելիչ միջոցառումներով: Ջերմաստիճանս ամենացածրն է ստուգվածներից, առողջ աշխատողի օրինակ եմ ծառայում»:

̰
Պետական օժանդակության 6-րդ ծրագրով քաղաքացիներին կտրվի 68․000 դրամ միանվագ օժանդակություն

16:10 06.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է Պետական օժանդակության 6-րդ ծրագիրը: «Այս միջոցառման շահառուներն այն ֆիզիկական անձինք են, ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածում գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68․000 դրամի […]

̰
Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 5 դեպք

16:09 06.04.2020

Տավուշի մարզում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք։ Ըստ մարզպետ Հայկ Չոբանյանի՝ որևէ նոր աղբյուր չկա. բոլոր դեպքերը փոխկապակցված են նախկինում հայտնաբերված դեպքերի հետ: «Ես համոզված եմ, որ մենք հաղթահարելու ենք այս հերթական դժվարությունը, և եթե ամեն ինչ ճիշտ անենք, հաղթած ենք դուրս գալու»,- ասել է Հայկ Չոբանյանը: https://www.facebook.com/331129741013343/videos/519457458753173/?__xts__[0]=68.ARDv2cJvDi2BsAQjaFIeCSjqJvsLVpfFXTN3qhojZuQNvqlsvgl3n8J0C2ixmPoKwWfPBPOmR4XAj7Q47hQzYcjXUmqIYHme_-6f79iNGrzjINP5b4qm5OPrHlob7XHgvtd1NklRxT7-j0BYQiOAkhvl56tMaoDrJ7rflPHR-x34GhBH1JUOmyKKHtzck6x3UVGbyzeSIB82ykDVDhokDtV7YUDIFG86tLpcOFZWV1Ck30R7u5bvzos_uUK4nh9QpJOxZLDWgdAxhg0bgscdcJcgCLJ_p03n5azcNwp-LZQV6DNWZ1B4oH4FXHmFx_HKgcH5GNuIzScuKPWlkN56Nfj9pI5uxNVg_Lw&__tn__=-R

̰
Հրապարակվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ աշխատակիցների տեղափոխման երթուղին

16:00 06.04.2020

ՀՀ պարետի ցուցմամբ, ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով կիրականացվեն Երևանի 30 բուժհաստատությունների աշխատակիցների ամենօրյա անվճար երկկողմանի տեղափոխումը: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ֆեյսբուքյան էջը: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի աշխատակիցների տեղափոխման թարմացված երթուղին հետևյալն է. Ավան Թաղապետարան 7:50 Ավան-Առինջ/բենզ. Կանգառ 7:55 Աղի հանք/ կանգառ 7:55 Զեյթուն Սիթի/ կանգառ 8:00 Արաբկիր Շուկա/ կանգառ 8:05 Սլավոնական/ […]

̰
Արգելված տարածքում են բանջար հավաքել. Պարույր Սևակի գյուղապետը՝ պայթյունի մասին

15:40 06.04.2020

Երեկ կեսօրին ոստիկանության Արարատի բաժինը հաղորդում է ստացել այն մասին, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արարատի Պարույր Սևակ գյուղի 1987թ. ծնված մի բնակչուհի: Համայնք մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13։20-ի սահմաններում, սկեսրոջ հետ Պարույր […]

̰
Եղանակը կցրտի․ Գագիկ Սուրենյանը SHANTNEWS-ին մանրամասներ է հայտնել

15:24 06.04.2020

Արևմտյան Սիբիրից ներթափանցվող արկտիկական ցուրտ օդային հոսանքների պատճառով առաջիկա օրերին հանրապետությունում դիտվելու են եղանակային պայմանների կտրուկ փոփոխություններ։ Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի՝ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում կա ցրտահարության վտանգ: «Ապրիլի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2-ից -3, հողի մակերևույթին՝ -4-ից -5 […]

̰
Պետք է խնդրենք բեռնափոխադրողներին, որ հաշվի առնեն թե՛ գործող եղանակային պայմանները, թե՛ համաճարակային իրավիճակը. էկոնոմիկայի փոխնախարար

15:20 06.04.2020

Այսօր կառավարության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանին հարց էին ուղղել այն մասին, թե օնլայն առևտուր իրականացնողներն ինչպե՞ս պետք է մի քաղաքից ապրանք տեղափոխեն մեկ այլ քաղաք: «Պարետի որոշման մեջ հստակ գրված է, թե ինչ ձևաչափով է իրականացվում տեղաշարժը: Եթե տնտեսվարողը մի քաղաքում է իրականացնում առևտուրը, պետք է ունենա համապատասխան ձևանմուշները լրացրած, […]

̰
Արարատի մարզում երեկ կորոնավիրուսի որևէ նոր դեպք չենք ունեցել. մարզպետ

15:13 06.04.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 173 վարակակիր, սակայն, հուրախություն բոլորիս՝ նշեմ, որ դեպքերի նվազման տենդենց կա․ երեկ հաստատված որևէ նոր դեպք չենք ունեցել։ Եթե առաջիկա օրերին դինամիկան այսպիսին լինի, ապա կարող ենք ասել, որ վարակի տարածումը մեր մարզում չեզոքացվել է։ Բայց սա, բնավ, […]

̰
Ի՞նչ վարակազերծման աշխատանքներ են կատարվում Օշականում

14:55 06.04.2020

Օշական համայնքի բնակիչներից շատերը ինքնամեկուսացել են դաշտերում, իրենց այգիներում. զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով: Ի՞նչ իրավիճակ է տիրում համայնքում, ի՞նչ վարակազերծման աշխատանքներ են կատարվում: Այս ամենի մասին պատմել է համայնքապետ Արամ Ներսիսյանը: Հայաստանի համայնքների միության «Համայնքներն արտակարգ դրության օրերին» նախաձեռնության շրջանակներում Արամ Ներսիսյանից հետաքրքրվել են՝ բնակիչները գյուղից դուրս գալի՞ս են, նա պատասխանել է. «Բոլորն իրենց դաշտերում, […]

̰
ԱԻՆ հոգեբաններն աջակցություն են ցուցաբերել 347 քաղաքացու

14:41 06.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը քաղաքացիներին կոչ է անում մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ 911, 060 712 444, 010 360 686, viber` +374 41 911 006, գործում է նաև էլհասցե՝ [email protected]: Հոգեբաններն աշխատում են շուրջօրյա գրաֆիկով: Մարտի 4-ից մինչև ապրիլի 5-ն աջակցություն է ցուցաբերվել 347 քաղաքացու:

̰
Ազգային, կրոնական տոները նշելու համար գործատուից կարող են պահանջել արձակուրդ. ԱԺ հանձնաժողովի նիստ

14:35 06.04.2020

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծին: Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, նաև մեր երկրում ապրող օտարերկրացիներն ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար գործատուից կարող են պահանջել ոչ ավելի, քան տարեկան 4 օր արձակուրդ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
2019թ. 31.6%-ով ավելացել է առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների կատարման համար քրեական հետապնդման ենթարկվածների թիվը. ամփոփում

14:28 06.04.2020

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2019թ. իրականացված հակակոռուպցիոն քրեաիրավական պայքարի ցուցանիշները: Համաձայն վերջինիս՝ 2019 թվականի ընթացքում ՀՀ նախաքննական մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի գործերով քրեական հետապնդման են ենթարկվել ընդհանուր 1264 անձ, որը  2018թ․ համեմատ (960 անձ) ավելի է 31.6 %-ով: Վարույթների ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է 375 անձի նկատմամբ, որոնցից 109-ի կամ 29 %-ի […]

̰
̰
Ո՞ր ապրանքների արտահանումն է արգելվում, և ո՞ր ապրանքները կներմուծվեն զրոյական մաքսատուրքով. էկոնոմիկայի փոխնախարար

13:56 06.04.2020

ԵԱՏՄ կոլեգիայի կողմից ընդունված որոշման համաձայն՝ արգելվում է առաջին անհրաժեշտության ապրանքների արտահանումը ԵԱՏՄ տարածքից: Սահմանափակումը գործում է երեք ամիս ժամկետով, փոխարենը ընդլայնվում է զրոյական մաքսատուրքով ներմուծվող ապրանքների շրջանակը: Եթե նախկինում միայն բժշկական սարքավորումներն էին ԵԱՏՄ տարածքից ներմուծվում Հայաստան առանց մաքսատուրքի, ապա այժմ նաև դեղորայքի արտադրությունում գործող նյութերը: Այս փոփոխություններն ու պարետի որոշումներն այսօր պարետատանը հրավիրված […]

̰
Անի Սամսոնյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. այն ուղարկվել է ՔԿ

13:41 06.04.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սույն թվականի մարտի 12-ին դիմել էի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբակի՝ առերևույթ հանցակազմի տարրեր պարունակող գործողությունների մասով ուսումնասիրություն կատարելու և քրեական գործ հարուցելու ուղղությամբ։ Դատախազությունը դիմումս հասցեագրել է ոստիկանություն։ Ինձ պատասխանել են, որ հանցագործության մասին հաղորդումս […]

̰
BACK_TO_TOP