TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Որևէ միջազգային կազմակերպություն իրավասու չէ զրկել ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին լիցենզիայից. պատասխան շրջանառվող լուրերին

16:38 04.04.2020

SHANTNEWS-ը փորձել է պարզել, թե որքանով են հավաստի տեղեկությունները, ըստ որոնց՝  Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվարին կատարված ստուգումների արդյունքում լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին։ «Հարկ է նշել, որ որևէ միջազգային կազմակերպություն իրավասու չէ զրկել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին լիցենզիայից։ Սույն հարցի շուրջ Կոմիտեն պաշտոնապես կներկայացնի պարզաբանում»,- պատասխանել են կոմիտեից:

̰
ՀՀ ՊՆ պարզաբանումը՝ մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված բաց նամակի կապակցությամբ

16:30 04.04.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ապրիլի 3-ին մի շարք կայքեր հրապարակել են ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորված, պահեստազորի գնդապետ Վահան Ավետիսյանի՝ զորատեսակների կիրառման առումով սահմանափակ կոմպետենտությամբ խիստ սուբյեկտիվ շեշտադրումներով բաց նամակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ելնելով ընթացող նախաքննությանը չվնասելու հանգամանքից, ինչպես նաև հաշվի առնելով նամակի կասկածելի […]

̰
Առանց տեղումների 1 օր, հետո նոր ցիկլոն է մոտենում. Գագիկ Սուրենյանի կանխատեսումը

16:11 04.04.2020

Հանրապետության տարբեր մարզերում երեկվանից ձյուն է տեղացել: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը SHANTNEWS-ի հետ զրույցում ներկայացրել է եղանակային կանխատեսումներն առաջիկա օրերի համար: «Եղանակային պայմանների բարելավում առաջիկա օրերին սպասել պետք չէ, միայն առանց տեղումների եղանակ ունենք վաղը»,- ասել է նա: Առաջիկա շաբաթվա ամենաբարձր ջերմաստիճանը, ըստ նրա, լինելու է ապրիլի 5-ին: Մանրամասները՝ տեսանյութում: […]

̰
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին

16:00 04.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի հայրենակիցներ. Երկուշաբթի օրը, ժամը 18.30-ից այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ Ձեր հարցերին: Այդ հարցուպատասխանին կտրամադրեմ երեք ժամ: Կպատասխանեմ ամենաշատ Լike հավաքած հարցերին: Ընդ որում, Լike -երի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով (Like մինուս dislike և այլ արձագանքներ): Այնպես որ՝ Դուք եք որոշում, թե որ հարցերին […]

̰
Մանրամասներ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից

15:49 04.04.2020

ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հրապարակել երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից: Նա նշել է. «Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս […]

̰
Կադրեր՝ ձյունառատ Շիրակի մարզից

15:43 04.04.2020

Շիրակի մարզում այսօր ձյուն է տեղացել: SHANTNEWS.am-ը ներկայացնում է կադրեր՝ ձյունառատ Շիրակի մարզից:

̰
Հայաստանում ականների վտանգ ներկայացնող 4 մարզ կա

15:21 04.04.2020

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվել է ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր: Հաղորդագրության մեջ նաև ասվում է՝ ամեն 30 րոպեի ընթացքում ականից տուժում է մեկ մարդ, ամեն տարի զոհվում է՝ 10000, վիրավորվում 20000 մարդ: ՀՀ-ում կա ականների վտանգ […]

̰
ԱԻՆ-ը 49 սուպերմարկետ և 128 հանրային տարածք է վարակազերծել

14:53 04.04.2020

ԱԻՆ մասնագետներն ապրիլի 4-ին Երևանի 49 սուպերմարկետ են վարակազերծել: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ապրիլի 5-ից կվարակազերծվեն նաև ՀՀ մարզերի սննդի և առևտրային բոլոր խոշոր կետերը: Ախտահանվել է Վանաձորի քաղաքային շուկան։ Թիվ 36 և 37 հրշեջ-փրկարարական ջոկատները մոտ 2000 քմ տարածք են վարակազերծել։ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ապրիլի 1-4-ն […]

̰
Մեկուսացրել են վթարի ենթարկված կորոնավիրուսով պացիենտին օգնություն ցուցաբերած երիտասարդին. NewMedia.am

14:45 04.04.2020

Երեկ ուշագրավ դեպք է տեղի ունեցել՝ հյուրանոցում 14 օրով մեկուսացրել են երիտասարդին, ով օգնության էր հասել վթարված շտապ օգնության մեքենային, որը տեղափոխում էր կորոնավիրուսով պացիենտի։ Օգնություն ցուցաբերած Արմեն Այվազյանը NewMedia.am-ին պատմել է, որ 20 օր տանն ինքնամեկուսացումից հետո որոշել էր դուրս գալ զբոսնելու, ապա վթարի ականատես էր դարձել։ «Երբ լսեցի վթարի ձայնը, վազեցի էդ կողմ։ Մեքենայից մարդը […]

̰
Մենք կենտրոնանում ենք աշխատատեղեր ստեղծելու խնդիրը լուծելու վրա. վարչապետը խորհրդակցություն է հրավիրել

14:21 04.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 4-ին, կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցություն է անցկացրել: Վարչապետը նշեց, որ համաճարակը ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ, և Կառավարությունների ամենամեծ մարտահրավերը այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն ու քաղաքականություն վարելն է: «Մենք կենտրոնանում ենք աշխատատեղեր ստեղծելու խնդիրը լուծելու վրա, իհարկե, այն պահից սկսած, երբ դա համաճարակի […]

̰
Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել ավելի քան 5600 անձի նկատմամբ

14:12 04.04.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Այդ մասին ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ.  «Ապրիլի 3-ի ժամը 9-ից մինչև ապրիլի 4-ը ժամը 9-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 477 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ […]

̰
Արհեստական բանականությունը և մարդիկ կգոյակցեն, չեն մրցի, և արհեստական բանականությունը կծառայի մեզ, և ոչ թե հակառակը. Արմեն Սարգսյան

14:11 04.04.2020

Միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարելով արհեստական բանականության ոլորտում՝ կքաղենք դրանց պտուղները բժշկության, տիեզերքի հետազոտության և գիտության այլ ճյուղերում: Աբու Դաբիում լույս տեսնող The National ազդեցիկ պարբերականը Opinion (Տեսակետ) խորագրի ներքո ներկայացրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մտորումները. Եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, ապա այն Եվրոպա կհասներ միայն տարիներ հետո: Այսօր, երբ առաջին դեպքերը տեղի ունեցան […]

̰
Կորոնավիրուսն ու գյուղատնտեսական աշխատանքները. ի՞նչ են ասում գյուղացիները

14:04 04.04.2020

Գյուղատնտեսական աշխատանքների սեզոնը սկսվել է: Գյուղացիների խոսքով՝ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված սահմանափակումների ավարտին սպասել չեն կարող, հետո արդեն այդ աշխատանքների համար ուշ կլինի: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Այսօր հանրապետությունն անմնացորդ լվացինք. Գագիկ Սուրենյան

13:33 04.04.2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Ի՞նչ էիք կռիվ անում երեկվա Թբլիսիի փողոցների լվացման համար։ Մենք այսօր սաղ հանրապետությունը անմնացորդ լվացինք»:

̰
Զինծառայող Գ. Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը

13:27 04.04.2020

Ժամկետային զինծառայող Գարեգին Կամոյի Բաբակեխյանի մահվան դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով, ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված քննչական և օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում 03.04.2020թ.՝ ժամը 22:25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասով և […]

̰
Մոսկվայից ՀՀ վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինի. Ալեն Սիմոնյան

13:25 04.04.2020

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ հայտնել է, որ ապրիլի 2-ի Մոսկվա-Երևան չվերթի չեղարկման հետևանքով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիները տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց: Նրանց համար մեկանգամյա չարթերային թռիչք կիրականացվի ապրիլի 6-ին։ Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի:

̰
Պետք է ամեն ինչ անենք, որ ծախսերը լինեն արդյունավետ. Նիկոլ Փաշինյան

13:14 04.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է աշխատանքային խորհրդակցությունից մի հատված: «Իմ խոսքը կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցությանը։»,- գրել է նա: Վարչապետը կրկին դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով խստորեն պահպանել պարետատան որոշումները, որ հնարավորինս շուտ նվազեցվեն սահմանափակումները:

̰
ANCA-ն Պոմպեոյին կոչ է արել ՀՀ-ին ԱՄՆ օգնությունից 25 մլնը վերաբաշխել COVID-19-ի դեմ պայքարի համար

13:04 04.04.2020

Ամերիկայի Հայ Դատի հաձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին կոչ է արել Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին օգնության փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կայքից: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին անհապաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին  օգնության փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել, որպես […]

̰
Պահն է, որ պետք է նեցուկ լինել մեր պետական այրերին և կառույցներին. ՀԲԱ գործադիր վարչության կոչը

12:59 04.04.2020

Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչությունը հանդես է եկել կոչ-հայտարարությամբ՝ COVID-19-ի համաճարակով պայմանավորված իրավիճակի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Հարգելի գործընկերներ, COVID-19 հիվանդության հարաճուն տարածումը հանրային առողջապահական խնդիր լինելուց վերաճել է սոցիալ-տնտեսական մարտահրավերի ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում: Մերօրյա պանդեմիան համայն մարդկության համար ստեղծել է մի նոր իրավիճակ, որի լուծումը տարբեր գաղափարների, ցանկությունների և […]

̰
Ոստիկանությունը՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների մասին

12:36 04.04.2020

ՀՀ պարետի որոշմամբ՝ հանրապետության ողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը: Ներկայացնենք ոստիկանության իրազեկող տեսանյութն ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների մասին:

̰
Մոսկվայում կորոնավիրուսը խլել է ևս մեկ հայի կյանք. դեսպան. «Սպուտնիկ Արմենիա»

11:40 04.04.2020

Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից: Sputnik Аrmenia-ի  հետ զրույցում լուրը հայտնեց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ «Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ՝ հայ։ Մի քանի տարի է՝ ընտանիքով բնակվում էր Ռուսաստանում։ Սա մեր տիրապետած տեղեկությունն է այս պահին»,-ասաց դեսպանը։ Տողանյանը հավելեց, որ այս պահի դրությամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ 5 քաղաքացու մոտ կորոնավիրուս է […]

̰
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք

11:01 04.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 4-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի։ Երեկվա համեմատ՝ դեպքերի թիվն ավելացել է 34-ով։ Առողջացել է 43 պացիենտ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Փաստացի բուժում է ստանում 720 մարդ։ Անցկացված 3477 թեստի պատասխան եղել է բացասական։

̰
Խնդրեմ, սա էլ պառավի փախնելու արդյունքը. Սուրենյան

10:48 04.04.2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդրեմ, սա էլ պառավի փախնելու արդյունքը։ Գեղարքունիքի մարզ, գյուղ Գեղհովիտ։ Լուսանկարը՝ Արամ Խաչատրյանի»։ Ավելի վաղ Սուրենյանը գրել էր, որ այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավն ինքնամեկուսացել է։ Ստորև ներկայացնում ենք SHANTNEWS-ի թղթակից Ալեքս Սարգսյանի լուսանկարները ձյունապատ Ամասիայից։  

̰
Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում

09:30 04.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ի ժամը 09:00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Գավառ, Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում […]

̰
Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը՝ Կիև-Երևան հնարավոր չարտերային թռիչքների մասին

08:31 04.04.2020

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է․ «Սիրելի հայրենակիցեր, Տեղեկացնում ենք, որ Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այս պահին գործում է միայն Մինսկ–Երևան թռիչքից օգտվելու հնարավորությունը։ Ապրիլի 5-ի և 12-ի չվերթների տոմսերն արդեն սպառվել են։ Ընկերության կայքի տոմսերի ամրագրման համակարգը տոմսերի առկայություն է ցույց տալիս ապրիլի 17-ի, 19-ի, 24-ի և 26-ի համար։ Դեսպանությունը կրկին զգուշացնում է, որ […]

̰
«Դոմոդեդովոյում» մնացած հայաստանցիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. դեսպանատուն

08:10 04.04.2020

Ռուսաստանում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ տեղեկացնելով․ «Մեր քաղաքացիները, ովքեր «Դոմոդեդովո» օդանավակայանից տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչք (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:53 03.04.2020

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 3-ի կեսօրից հետո, 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 3-ի կեսօրից հետո, […]

̰
Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ. Վանաձորի քաղաքապետ

23:39 03.04.2020

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելոբվ, որ Վանաձորում ևս կան կորոնավիրուսով վարակակվածներ։ «Հարգելի համաքաղաքացիներ, Վանաձորում ևս ունենք արդեն հաստատված վարակակիրներ (նախկինում մեկուսացված անձանցից): Ստիպված ենք ևս մեկ անգամ հորդորել ու պահանջել ձեզանից ՝ խստագույնս պահպանել արտակարգ դրությամբ պայմանավորված բոլոր սահմանափակումները: Մեզանից յուրաքանչյուրը հասարակության մի կարևոր մասնիկն է ,և չի կարելի […]

̰
Չարենցավանում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք. Կոտայքի մարզպետ

23:27 03.04.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ, ?Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակահատվածում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի հետ կապված՝ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի մասին շատ է խոսվում, քննարկվում, հարկ եմ համարում հայտնել, որ Չարենցավան համայնքում այս պահին ունենք կորոնավիրուսի՝ պաշտոնապես հաստատված 81 դեպք: ➡️Լիահույս եմ, որ մեզ հաջողվել է մեկուսացնել […]

̰
Մեր աշխատանքների մասին և մեր աշխատանքի շուրջ որոշ բամբասանքների մասին. Հայկ Մարության

23:00 03.04.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսանյութ է հրապարակել և գրել․ «Մեր աշխատանքների մասին և մեր աշխատանքի շուրջ որոշ բամբասանքների մասին»: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
BACK_TO_TOP