10:41 05.04.2020
Ապրիլի 4-ին՝ ժամը 16:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի քարերը պոկվում և ընկնում են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել են Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի 5-րդ հարկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 2 […]
10:16 05.04.2020
Ապրիլի 4-ին` ժամը 16:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի անիվը վնասվել է, ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը. առկա է ձորն ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները «Ford Transit» […]
10:05 05.04.2020
Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:
00:00 05.04.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փարաջանովի բանտային նամակներն եմ կարդում: Նամակներից մեկում պատմում է, որ իր հնարավոր ազատման համար բնութագրեր են ուզել: Բայց միաժամանակ նշում է, որ չեն հավատալու: «Ինչ ողբերգություն է, երբ չեն հավատում…»,- գրում է նա: Հ.Գ. Մարդիկ, չհավատալով կարող եք ոչնչացնել ազնիվ մարդկանց: Անվերապահորեն վստահեք միմյանց, քանի […]
23:51 04.04.2020
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ: Դրանց արդյունքում 38 կազմակերպության (ներառյալ մասնաճյուղերը) գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով՝ աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել, չեն ապահովվել ծորակից մշտական ջրի առկայությունն ու հանդերձարաններով ապահովումը: Խախտումներով գործողների կողքին աշխատում […]
22:51 04.04.2020
Օրեր առաջ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 18.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները վիճել են իրենց դիմավորող անձնակազմի անդամների հետ։ Բանն այն է, որ օդանավակայանում ջերմաչափումն իրականացրել է միայն մեկ աշխատակից: Ականատեսներից մեկի խոսքերով՝ թուղթ լրացնողներից ոմանք գրիչ չեն ունեցել, հետո բերել են գրիչներ: «Թուղթ լրացնողները երեքն էին, ջերմաչափողը՝ մեկը»,- SHANTNEWS.am-ին հայտնել է ուղևորներից մեկը ՀՀ […]
22:20 04.04.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կապիտալ վերանորոգումից հետո ավարտին են մոտենում Կրծքային վիրաբուժության բաժանմունքի վիրահատարանի երկու սրահների կահավորման աշխատանքները: Ամիսներ առաջ սկսված վերանորոգումն ավարտված է, նորացված վիրահատարաններում մարդկային շատ կյանքեր դեռ կփրկվեն, իսկ այս պահին հերթը նոր կորոնավիրուսին հաղթելն է, ինչը և պատրաստվում ենք անել… Այս մասին հաղորդում են բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։
22:10 04.04.2020
Բեռնային շատ ա դուր գալիս, որ բոլորը տանն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու շան լուսանկարը հրապարակել։
21:39 04.04.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվնադանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների խումբը Նորք-Մարաշ վարչական շրջանի տներից մեկից արյունաքամ վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ […]
21:36 04.04.2020
ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հայտարարությունը. «Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավոր կացարան ապահովելու նպատակով, Դոնի Ռոստով և Կրասնոդար քաղաքներում գտնվող այն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որոնք ստեղծված իրավիճակի պատճառով չեն կարող վերադառնալ Հայաստան և մնացել են անօթևան, խնդրում է շտապ կապ հաստատել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ: Թեժ […]
21:26 04.04.2020
Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ-կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան գյուղ տանող ճանապարհահատվածում բարձրավոլտ (10 հազ. վոլտ հզորությամբ) էլեկտրասյան վրա տղամարդ է հոսանքահարվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ նրան ցած իջեցնելու համար: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են […]
21:16 04.04.2020
Սոնա անունով մի փոքրիկ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին նամակ է գրել՝ խնդրելով ճանապարհը բացել, որպեսզի իր հայրիկի հետ կարողանա գյուղ գնալ։ Տիգրան Ավինյանը պատասխանել է Սոնային՝ նշելով, որ այս սահմանափակումները բոլորի առողջության համար են և ժամանակավոր։ Մանրամասները՝ ստորև․ https://www.facebook.com/tigran.avinyan/photos/pcb.2449088868728852/2449087478728991/?type=3&theater
21:05 04.04.2020
SHANTNEWS-ն այսօր փորձել է պարզել, թե Հայաստանում կորոնովիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո քանի՞ չվերթ է հետաձգվել կամ ընդհանրապես չեղարկվել՝ Երևանից արտասահման և հակառակ ուղղությամբ։ Քաղավիացիայից հարցին պատասխանել են ոչ թե թվերով, այլ տոկոսներով: Ըստ այդմ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածումը՝ բոլոր թռիչքերը չեղարկվել են, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում կիրառվող սահմանափակումների հետ։ Ամբողջ եվրոպական օդային […]
21:00 04.04.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վաղը շարունակում ենք «Փոքրիկ իշխանի» ընթերցումը: Ապրիլի 5-ին ժամը 15:00-ին բոլորիդ սպասում եմ այս էջում: Ամենահետաքրքիրը դեռ առջևում է ? Եթե առաջին մասին ծանոթ չեք, ահա այն: Լսեք մինչև նոր հատվածը կկարդանք միասին»։
20:15 04.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ ներդրումային քաղաքականության խթանման ուղղությամբ անելիքների շուրջ: Քննարկումը ծավալվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանը միտված քայլերի համատեքստում: Քննարկվել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի կողմից ներդրումների ներգրավման և խթանման հնարավորությունները: ANIF-ի տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է արդյունաբերության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, թեթև արդյունաբերության ոլորտներում ներդրումային ծրագրերի […]
19:53 04.04.2020
SHANTNEWS.am-ն այսօր փորձել է պարզել, թե Հայաստանում կորոնովիրուսի առաջին դեպքի արձանագրումից հետո քանի՞ չվերթ է հետաձգվել կամ ընդհանրապես չեղարկվել՝Երևանից արտերկիր և հակառակ ուղղությամբ։ Քաղավիացիայից հարցին պատասխանել են ոչ թե թվերով, այլ տոկոսներով: «Հաշվի առնելով կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը՝ բոլոր թռիչքերը չեղարկվել են, ինչը պայմանավորված է ամբողջ աշխարհում կիրառվող սահմանափակումների հետ։ Ամբողջ եվրոպական օդային տարածքում 90%-ով […]
19:30 04.04.2020
Եղիշե Չարենցի տուն-թանգարանն իր ֆեյսբուքյան https://www.facebook.com/profile.php?id=100028998044633 էջում սկսում է ծրագիր` «Անակնկալ տատիկ, պապիկների համար» խորագրով, որը նախատեսված է մեծահասակների համար: Հայկական ժողովրդական երգերի դասական և նորովի ներկայացված տարբերակները հնարավորություն են ընձեռում վերհիշելու լավագույն ու սիրելի գործերը և վայելելու արդի սերնդի կատարումները: Ներկայացվում են նաև թեմատիկ առանձնացումներով առած-ասացվածքներ, որոնք տարբերակված են ըստ բարբառային և տեղային տարածվածության: Յուրաքանչյուր […]
19:22 04.04.2020
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է տարածել՝ կապված որոշ ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկատվության հետ, ըստ որի՝ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից: Քաղավիացիայից հայտնում են՝ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հայաստանն ինքնիշխան պետություն է, և որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից: «2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած […]
19:14 04.04.2020
Վերջին շրջանում ադրբեջանական զինուժը կրկին ակտիվացրել է գործողությունները թե՛ Հայաստանի ճանաչված սահմանների և թե՛ Արցախի սահմանային հատվածներում: Թեմայի շուրջ SHANTNEWS-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Էլբակյանի և «Օրբելի»կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:13 04.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, էներգետիկայի, ճանապարհաշինության ուղղություններով կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Վարչապետը նախ անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված խնդրին, այնուհետև կապիտալ ծրագրերի իրականացման ուղղությամբ կառավարության քայլերին: «Ցավոք, կորոնավիրուսի համավարակը տարածվում է ամբողջ աշխարհում: Այս պահի դրությամբ աշխարհում կա […]
19:05 04.04.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է հրաապարակել դստեր՝ Արփիի մասնակցությամբ և կատարել հետևյալ գրառումը. «Ինքնամեկուսացվածը․ Արփին հեքիաթ է հորինում ու իբր կարդում է»:
18:49 04.04.2020
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ «Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»,- ասվում է […]
18:20 04.04.2020
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում նկարներ են հրապարկվել: «Քամու հետևանքները. նախօրեին Կենտրոն համայնքում՝ Նար-Դոս, Խորենացի, Չարենց փողոցներում, Բրազիլիայի հրապարակում, Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում և Աբովյան պուրակի հարևանությամբ շրջվել են ժամանակին սանիտարական էտի չենթարկվելու պատճառով չորացած և վաղուց հատման ենթակա՝ փտած ծառեր: Բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել: Փողոցներից մեկում վնասվել է ավտոմեքենա: Տարածքից հեռացվել […]
17:52 04.04.2020
Համացանցում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում նկատելի է մեղուների զանգվածային անկում: Մեղուների մասսայական անկում է տեղի ունենում մասնավորապես Նորավան և Լուկաշին համայնքներում։ Վարկածներից ամենաշրջանառվողը թունավորումն է, ահազանգել է օգտատեր Մարիամ Ենոքյանը: Հրապարակված լուսանկարներին արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանը: «Համապատասխան կառույցների մասնագետներն այժմ ուսումնասիրում են Ձեր կողմից բարձրաձայնված խինդրը, վերլուծում են Ձեր տրամադրած […]
17:44 04.04.2020
Ապրիլի 4-ին, ժամը 14։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի թիվ 66/1 շենքի բետոնե պատշգամբը փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ թիվ 66/1 հանրակացարանային շենքի 4-րդ հարկում տեղի […]
17:40 04.04.2020
Ի պատասխան քաղաքացիների որոշ հարցադրումների՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Մոսկվայից Երևան ապրիլի 6-ի (WZ4323) թռիչքի տոմսերի ձեռքբերման հարցում առաջնահերթություն է տրվել այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր վերջին օրերին ՌԴ այլ քաղաքներից տարանցիկ ճանապարհով ժամանել էին Մոսկվա, չէին կարողացել մեկնել Հայաստան չվերթների չեղարկման պատճառով և ստեղծված իրավիճակում գտնվում էին օդանավակայանում ու հարակից տարածքներում։ «Նշյալ քաղաքացիների […]
17:23 04.04.2020
Հայտնի հեռուստաաստղ Քորթնի Քարդաշյանը տանն ընտանիքի հետ մեկուսանալու ժամանակն օգտագործել է Քիմ Քարդաշյանի ու երեխաների հետ Հայաստան կատարած այցը վերհիշելու համար. Էջմիածնի Մայր տաճար, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, հայկական ուտեստներ, հայկական զարդերով ֆոտոսեսիա՝ հեռուստաաստղը վերհիշել է այս ամենն ու կրկին վերադառնալու ցանկություն հայտնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանը գրել է. «Մենք հաջողեցինք այցելել Հայաստան և անել մի քանի […]
17:16 04.04.2020
Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ գրեթե երկու հարյուր քաղաքացիներ մնացել են օդանավակայանում, քանի որ չեղարկվել են նախապես ծրագրված թռիչքները՝ Սոչի, Մոսկվա: «Երևանից Սոչի և Մոսկվա մեկնող հարյուրավոր քաղաքացիներ այս պահին գտնվում են «Զվարթնոց» օդանավակայանում: Թռիչքներն անժամկետ հետաձգվել են, իսկ տոմսերի գումարները չեն վերադարձնում քաղաքացիներին: Որպես պատճառաբանություն բերվել է այն, թե ՌԴ-ն հրաժարվում է ընդունել […]