TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մեկուսացում՝ երաժշտությամբ. թառահարները Facebook-ում չելենջ են սկսել

18:12 05.04.2020

Մեկուսացման օրերին ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր տարբեր չելենջներ են սկսել: Նմանատիպ մի չելենջ էլ սկսել են թառահարները: Չելենջի իմաստը հետևյալն է՝ թառահարները կատարում են Բայաթի Շիրազ՝ #BayatiShiraz մոտ երկու րոպե տևողությամբ, մարտահրավերը փոխանցում են ընկերներին ու ակնկալում, որ նա տրամաբանորեն կշարունակի ևս երկու րոպեի շրջանակներում:

̰
Լոռու մարզում մեքենան ընկել է գետը

18:00 05.04.2020

Ապրիլի 5-ին՝ ժամը 15:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի «Ձոր» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորակը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մկրտիչ Գ.) հայտնվել է Ձորագետ գետի մեջ։ […]

̰
Ծեծի է ենթարկվել պետգույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն»-ի տնօրենը

17:14 05.04.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն կատարելու փաստով նյութեր են նախապատրաստվում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ապրիլի 2-ին, ժամը 22:00-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձայնային ազդանշաններ տալով՝ հարկադրաբար կանգնեցրել է Nissan մակնիշի 375 ՏՏ 60 համարանիշի […]

̰
Առողջապահության փոխնախարարը մեկնաբանել է իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը

17:00 05.04.2020

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ մեկնաբանելով իր՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը։ Նա մասնավորապես գրել է․ «Ի պատասխան շրջանառվող որոշ խոսակցությունների հայտնում եմ, որ երբևէ չեմ ունեցել և չունեմ կորոնավիրուսային հիվանդություն: Պարզապես, հաշվի առնելով այն փաստը, որ ամեն օր աշխատանքի բերումով գտնվում եմ այն բժշկական հաստատություններում, որտեղ իրականացվում է […]

̰
Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես են հիվանդանոցում Կարնո քոչարի պարում

16:45 05.04.2020

Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Բալյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են Կարնո քոչարի պարում և կից գրել․ «Գիշերն ազատ պահ էինք գտել՝ ուժներս Կարնո քոչարիով վերականգնելու: Դուք տանը սենց բան չանեք? Մնացեք տանը, պահպանեք հեռավորություն»:

̰
Երևանում փլուզվել է ջրամբարի արտաքին պատը

16:18 05.04.2020

Ապրիլի 5-ին՝ ժամը 13:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 49ա տան մոտակայքում գտնվող չշահագործվող ջրամբարի արտաքին պատը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ փլուզված է հայտնաբերվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հաշվեկշռում […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

16:13 05.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է փորձել գնահատել կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսության վրա և ի հայտ բերել այն հնարավորությունները, որոնցից մեր երկիրը և տնտեսական հատվածը կարող է օգտվել: Վարչապետի խոսքով՝ նման քննարկումների արդյունքում պետք […]

̰
Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր վերանորոգվել են և պատրաստ են շահագործման․ Հ․ Արշակյան

16:11 05.04.2020

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։ Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում […]

̰
7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է․ Արսեն Թորոսյան

16:05 05.04.2020

7-օրյա կրկնապատկման տեմպը պահպանվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից լուսանկարներ տեղադրել։

̰
Էլեկտրահարության դեպք Գյումրիում․ քաղաքացիներից մեկին վերակենդանացրել են, վիճակը ծանր է

15:49 05.04.2020

Այսօր էլեկտրահարության դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Քաղաքում հայտնի շինանյութի խանութներից մեկի մոտից շտապօգնության  մեքենաներով «Գյումրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել երկու քաղաքացիներ: «Մեր երկու կարգախմբերը դեռ «Գյումրի» բժշկական կենտրոնից հետ չեն վերադարձել, միայն տեղյակ եմ, որ էլեկտրահարված քաղաքացիներից մեկին մեր բժիշկները տեղում վերակենդանացրել են, մյուսը ունեցել է մարմնական վնասվածքներ: Թե կոնկրետ ինչպես է դեպքը տեղի […]

̰
Ժողովրդի առողջությունը չվտանգելու համար Ծաղկազարդի պատարագը Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում վաղ առավոտյան է մատուցվել

15:42 05.04.2020

Այսօր ՝  ապրիլի 5-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը:  Եկեղեցական տոնի  ժամերգությունն ու Սուրբ  պատարագը, սակայն, Գյումրիի  Սուրբ Յոթ Վերք եկեղեցում նախատեսված ժամից վաղ է մատուցվել: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդը: «Եկեղեցական ոչ մի տոն բաց չենք թողնում, այնպես չէ, թե մենք […]

̰
Շուրջ 30 ՀՀ քաղաքացի Ամստերդամից կժամանի Հայաստան

15:37 05.04.2020

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ շուրջ 30 ՀՀ քաղաքացիներ այսօր Ամստերդամի օդանավակայանից կուղևորվեն Մինսկի օդանավակայան, որտեղից էլ կժամանեն Հայաստան։

̰
Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը». оր 2. Արայիկ Հարությունյան

15:08 05.04.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ինչպես խոստացել էր, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ընթերցում է «Փոքրիկ իշխանը»։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
«Կորոնավիրուսային հիվանդության կասկածով կամ հաստատված անձանց խնամքը տնային պայմաններում»․ ուղեցույց խնամողների համար

15:05 05.04.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում ուղեցույց է հրապարակել։ ««Կորոնավիրուսային հիվանդության կասկածով կամ հաստատված անձանց խնամքը տնային պայմաններում» ուղեցույց խնամողների համար: Հոգ տարե՛ք Ձեզ և Ձեր ընանիքին»,- ասված է ԱՆ-ի հրապարակած ուղեցույցին կից։  

̰
Արտակարգ դեպք Արարատի մարզում. 37–ամյա վարորդը Nissan-ով մխրճվել է գառների հոտի մեջ. մոտ 30 գառ սատկել է

14:48 05.04.2020

Երեկ՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 37-ամյա Աշոտ Գ.-ն Գինեվետ գյուղի վարչական տարածքում իր վարած Nissan X-Trail մակնիշի 69 MQ 999 համսարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մեծ թվով գառների: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ գառներից 30-ը տեղում սատկել են, մի մասն էլ՝ վնասվածքներ է ստացել: Փաստի առթիվ նյութեր […]

̰
Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ

14:22 05.04.2020

Մենք իրար հետ կապված պետք է լինենք ոչ միայն օրենքներով և որոշակի պարտականություններով, այլ նաև հոգատարությամբ, որպեսզի իրար հետ այս դժվարին իրավիճակը հաղթահարենք․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյան։ Պարետատունը նվիրատվությունների համար Երևանում և մարզերում առանձնացրել է հատուկ պահեստներ՝ առաջին անհրաժեշտության ապրանքները հավաքագրելու, այնուհետև առավել խոցելի խմբերին տրամադրելու համար։ Այս մասին […]

̰
Տիգրան Ավինյանը ներկայացրել է Covid-19 Armenia հավելվածը

13:53 05.04.2020

Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ թափով շարունակում ենք օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և նոր գործիքներով զինվել: Այս մասին գրել է ՀՀ պարետ Տիգրան ավինյանը և ներկայացրել Covid-19 Armenia հավելվածը։ «Այսօր ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Ձեզ արդեն ծանոթ AC19 հավելվածի (որը այլևս չի […]

̰
Շնորհավոր եկեղեցական ամենագեղեցիկ տոներից մեկը` Ծաղկազարդը․ Արայիկ Հարությունյան

13:25 05.04.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շնորհավոր եկեղեցական ամենագեղեցիկ տոներից մեկը` Ծաղկազարդը: Հասկանում եմ, որ նախորդ տարիներին եղել եք բակերում, փողոցներում, միմյանց ծաղիկներ եք նվիրել: Բայց այսօր պետք է մնանք տանը, որ հաջորդ տարիների տոները մեծ շուքով նշենք: #ՄնաՏանը #Առողջություն #Չփռշտաք #Ծաղկազարդ Հ.Գ. Հանդիպում ենք ժամը 15:00-ին»:

̰
Բարի և օրհնյալ Ծաղկազարդ․ Աննա Հակոբյան

12:58 05.04.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարի և օրհնյալ Ծաղկազարդ Սուրբ Գեղարդը Մեզ պահապան»:  

̰
Ծաղկազարդին, ի մխիթարություն և ի բժշկություն ժողովրդի, դուրս բերվեց Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

12:30 05.04.2020

Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Երուսաղեմ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Առավոտյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանի առջև, կատարեցինք Անդաստանի արարողություն: Այս առիթով, աշխարհը և հայրենի մեր երկիրը պատուհասած համավարակի պայմաններում, ի մխիթարություն և ի բժշկություն ժողովրդի դուրս բերվեց համաքրիստոնեական մեծագույն սրբություններից մեկը՝ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ […]

̰
Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն Կոտայքի մարզին պլանշետներ և համակարգիչներ է տրամադրել

12:22 05.04.2020

Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով հավաքագրված սարքավորումները երկու շաբաթվանից կհասնեն հասցեատերերին։ ԿԳՄՍ նախարարությունը Կոտայքի մարզին է տրամադրել ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ, որոնք կտրամադրվեն մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցներին։ Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջից, շուրջ երեք տասնյակ համակարգիչ ևս կտրամադրվի մարզի դպրոցներին։  

̰
ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

11:16 05.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ի ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի մարզի Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:  

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 822-ի

11:05 05.04.2020

Ապրիլի 5-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 822-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ Առողջացածների թիվն ավելացել է 14-ով։ Բուժվել է 57 մարդ։ Փաստացի բուժվողներ – 758 Բացասական թեստեր – 3844 Մահվան ելքեր – 7

̰
Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի քարերը պոկվել և ընկել են

10:41 05.04.2020

Ապրիլի 4-ին՝ ժամը 16:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի քարերը պոկվում և ընկնում են: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պոկվել են Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի 5-րդ հարկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 2 […]

̰
Ջրաշեն գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում «Ford Transit»-ը թեքվել է դեպի ձորը

10:16 05.04.2020

Ապրիլի 4-ին` ժամը 16:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղի թռչնաբուծարանի մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի անիվը վնասվել է, ավտոմեքենան թեքվել է դեպի ձորը. առկա է ձորն ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները «Ford Transit» […]

̰
Այսօր Ծաղկազարդ է․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը դուրս կբերվի

10:05 05.04.2020

Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:

̰
Մարդիկ, չհավատալով կարող եք ոչնչացնել ազնիվ մարդկանց․ Արայիկ Հարությունյան

00:00 05.04.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փարաջանովի բանտային նամակներն եմ կարդում: Նամակներից մեկում պատմում է, որ իր հնարավոր ազատման համար բնութագրեր են ուզել: Բայց միաժամանակ նշում է, որ չեն հավատալու: «Ինչ ողբերգություն է, երբ չեն հավատում…»,- գրում է նա: Հ.Գ. Մարդիկ, չհավատալով կարող եք ոչնչացնել ազնիվ մարդկանց: Անվերապահորեն վստահեք միմյանց, քանի […]

̰
38 կազմակերպության գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով

23:51 04.04.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ: Դրանց արդյունքում 38 կազմակերպության (ներառյալ մասնաճյուղերը) գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով՝ աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել, չեն ապահովվել ծորակից մշտական ջրի առկայությունն ու հանդերձարաններով ապահովումը: Խախտումներով գործողների կողքին աշխատում […]

̰
Հերքում եմ տեղեկությունը, թե ջերմաչափում իրականացրել է մեկ անձ.  Լիանա Եղիազարյան

22:51 04.04.2020

Օրեր առաջ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ  ժամը 18.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները վիճել են իրենց դիմավորող անձնակազմի անդամների հետ։ Բանն այն է, որ օդանավակայանում ջերմաչափումն իրականացրել է միայն մեկ աշխատակից: Ականատեսներից մեկի խոսքերով՝ թուղթ լրացնողներից ոմանք գրիչ չեն ունեցել, հետո բերել են գրիչներ: «Թուղթ լրացնողները երեքն էին, ջերմաչափողը՝ մեկը»,- SHANTNEWS.am-ին հայտնել է ուղևորներից մեկը ՀՀ […]

̰
Նորացված վիրահատարաններում մարդկային շատ կյանքեր դեռ կփրկվեն, իսկ այս պահին հերթը նոր կորոնավիրուսին հաղթելն է․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ

22:20 04.04.2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կապիտալ վերանորոգումից հետո ավարտին են մոտենում Կրծքային վիրաբուժության բաժանմունքի վիրահատարանի երկու սրահների կահավորման աշխատանքները: Ամիսներ առաջ սկսված վերանորոգումն ավարտված է, նորացված վիրահատարաններում մարդկային շատ կյանքեր դեռ կփրկվեն, իսկ այս պահին հերթը նոր կորոնավիրուսին հաղթելն է, ինչը և պատրաստվում ենք անել… Այս մասին հաղորդում են բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից։

̰
BACK_TO_TOP