16:25 04.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը՝ «Մեդիագրագիտությունն արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով։ Միջոցառումն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը. այն կտևի նոյեմբերի 4-10-ը:
«Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառման մեկնարկի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Արհեստական բանականության պատասխանատու օգտագործումը կրթության մեջ» խորագրով պանելային քննարկմանը։
Թեմայի շրջանակում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հիմնական մարտահրավերներին ու անելիքներին․
«Հաշվի առնելով տեխնոլոգիական արագընթաց զարգացումը, արհեստական բանականության առկայությունը, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում երեխաների զարգացման վրա, ակնհայտ է, որ ժամանակակից դպրոցը շատ մարտահրավերային պայմաններում է գործում: Բարդ է պահպանել կրթության կազմակերպման ավանդական ձևերը, և միաժամանակ կրթական գործընթացում ներառել մերօրյա տեխնոլոգիական զարգացումներն առանց խոչընդոտների՝ պահպանելով հետաքրքրությունն ուսումնական գործընթացի նկատմամբ: Մեդիագրագիտության անբեկանելի պահանջը ժամանակակից մարդու պարտադիր կարողունակությունն է, որը օգնում է ճիշտ կազմակերպել գործունեության ձևերը տարբեր ոլորտներում: Հենց այստեղ է, որ դպրոցը շատ անելիքներ ունի՝ սովորողների մոտ ձևավորել մեդիագրագիտության ճիշտ հմտություններ և կարողություններ՝ հավաստի աղբյուրներից օգտվելու, անհրաժեշտ տեղեկությունը ստուգելու, կեղծն ու իրականը տարբերելու նպատակով: Սրան գալիս են աջակցելու մի շարք գործընթացներ․ մասնավորապես՝ հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում երկրորդ դասարանից ներդրվել է «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան, որի կարևոր բաղադրիչներից մեկը մեդիագրագիտությանն ուղղված թեման է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ այլ առարկաների, վերառարկայական գործընթացների շրջանակում ևս ուսումնասիրվում է մեդիագրագիտությունը՝ հնարավորություն տալով զարգացնելու սովորողների այն կարողությունները, որոնք բացում են աշխարհաճանաչողության լայն դռները:
Որպես թեմայի կարևոր հավելում՝ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ ոչ պակաս կարևոր է դասավանդողների կարողությունների զարգացումը թե՛ մեդիագրագիտության, թե արհեստական բանականության կիրառման համատեքստում:
«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը դասավանդողների վախն է արհեստական բանականությունից: Մեր խնդիրն է սովորեցնել նրանց ուսումնական գործընթացում ճիշտ կիրառել արհեստական բանականության ֆունկցիոնալությունը, որպեսզի այն ծառայի կրթական հնարավորություններին, ոչ թե խանգարի դրա առաջընթացին»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նա ասել է, որ արհեստական բանականությունն ուսումնական գործընթացում ոչ միայն կիրառվում է որպես գործիք, այլև ուսումնասիրվում են դրա որոշակի բաղադրիչներ: Այս համատեքստում հանրապետության 15 դպրոցում ավագ դասարանի 500 աշակերտ արհեստական բանականությունն առավել խորքային ուսումնասիրելու հնարավորություն ունի: Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ այս գործընթացի շրջանակում ավելի մեծ թվով աշակերտներ և ուսուցիչներ են հետաքրքրվում արհեստական բանականությամբ, ինչն արդեն իսկ դրական տեղաշարժ է այս ուղղությամբ:
Պանելային քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ բուհերի, պատասխանատու կառույցների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ:
Նշենք, որ «Մեդիագրագիտության շաբաթ» միջոցառման շրջանակում ողջ շաբաթվա ընթացքում նախատեսված են վարպետության դասեր, հանդիպումներ և դասընթացներ գրադարաններում, համալսարաններում և դպրոցներում, նոր գրքերի և ձեռնարկների շնորհանդեսներ, մարզային հանդիպում-քննարկումներ ոլորտի փորձագետների և լրագրողների հետ և այլն:
15:49 18.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 15-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 12-ին, ◾️ Կենտրոնում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 12-ին, 15-ին և 16-ին, ◾️ Նոր Նորքում՝ […] ...
15:40 18.06.2025
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […] ...
15:30 18.06.2025
Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս ԱնջելեսումՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...
15:18 18.06.2025
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռըՎերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...
15:08 18.06.2025
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվիԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...