15:40 04.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր շղթայում ներգրավված անձանցից երկուսի ինքնությունը:
Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի 62-ամյա բնակիչը 2024 թվականի հոկտեմբերի 29-ին՝ժամը 06։30-ի սահմաններում, իր կողմից վարվող «HONDA ACCORD» մակնիշի ավտոմեքենայով հայ-իրանական սահմանի մոտից վերցրել է ԻԻՀ կողմից փշալարային ցանցի վրայով ՀՀ տարածք նետված 4 փաթեթ «Մարիխուանա» և 10.55 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ, որոնք պահել է իր կողմից վարվող ավտոմեքենայի բեռնախցիկում և ապօրինի իրացնելու նպատակով տեղափոխել:
Կատարված բազմաթիվ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նույն օրը՝ ժամը 13.30-ին, Վայոց ձորի մարզի նշված բնակիչը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել է, իսկ առանձնապես խոշոր չափերով վերը նշված թմրամիջոցներով փաթեթները տրանսպորտային միջոցի խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են:
Պարզվել է, որ տղամարդը հիշյալ թմրամիջոցները պետք է տեղադրեր դրանք փշալարի վրայով ՀՀ տարածք նետած, քննությամբ դեռևս չպարզված անձի՝ ԻԻՀ քաղաքացու կողմից նախընտրած թաքստոցում՝ այլ անձի կողմից այն ձեռքբերելու և գնորդին փոխանցելու նպատակով:
62-ամյա տղամարդուն պատկանող «HONDA ACCORD» մակնիշի ավտոմեքենայում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկության ժամանակ բեռնախցիկից հայտնաբերվել է 4 փաթեթ՝ 1,130կգ, 1,120կգ և 1,065կգ և 0,505կգ ընդհանուր քաշերով: Տղամարդը իրավապահներին հայտնել է, որ հայտնաբերվածը «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որոնք իրեն է փոխանցել ԻԻՀ մի քաղաքացի, և նշված փաթեթներն ինքը պետք է տեղափոխեր նրա նախընտրած վայր։
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային վարչության և ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված ևս մեկ անձի ինքնությունը, ով ԻԻՀ 23-ամյա քաղաքացի է:
Վերջինս, իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում նախապես փոխարինված հիշյալ փաթեթները ձեռք բերելու պահին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության ծառայողների կողմից ձերբակալվել է, ինչի հետևանքով, իր կամքից անկախ հանգամանքներում, չի կարողացել հանցանքն ավարտին հասցնել:
Նախաքննության ընթացքում նշանակվել է դատանյութագիտական և դատաքիմիական փորձաքննություն՝ փաթեթներում առկա զանգվածների բնույթը, հստակ քաշը պարզելու նպատակով:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23-ամյա երիտասարդի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, իսկ Վայոց ձորի բնակչի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություններ են ներկայացվել՝ հիշյալ երկու անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք դատարանի կողմից բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների շղթայում այլ անձանց ներգրավվածությունը պարզելու ուղղությամբ:
16:00 18.06.2025
Արմավիրում տուֆի ապօրինի արդյունահանման դեպքով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե. ԲԸՏՄԸնդերքի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են տուֆի ապօրինի արդյունահանման դեպք։ Բաղրամյան համայնքի Արևադաշտ գյուղում տնտեսավարողն ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տեղամասից դուրս իրականացրել է 25.819 խմ տուֆանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Կատարվել է հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման վնասի հաշվարկ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ […] ...
15:49 18.06.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 15-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 12-ին, ◾️ Կենտրոնում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 12-ին, 15-ին և 16-ին, ◾️ Նոր Նորքում՝ […] ...
15:40 18.06.2025
ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […] ...
15:30 18.06.2025
Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս ԱնջելեսումՖուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...
15:18 18.06.2025
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռըՎերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...
15:08 18.06.2025
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվիԻրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...