18:35 01.04.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մարտի 26-ի ԲԴԽ-13-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուստամ Մախմուդյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է նախագահի հրամանագրում:
18:33 01.04.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 01.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 822.549.779.5 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3128:
18:28 01.04.2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում շրջանառվող ծանրաբեռնված ավտոբուսի լուսանկարին, այդ առնչությամբ կատարել հետևյալ գրառումը. «Ցանկանում ենք նշել, որ պարետի որոշմամբ ապրիլի 1-ից դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը։ Նշված լուսանկարում գործող ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում, իսկ ավելի ուշ ավտոբուսի ընթացքը կասեցվել է։ […]
18:13 01.04.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հակազդման կառավարության հաստատած հինգերորդ միջոցառման կարգն արդեն հաստատված է, պայմաններին բավարարող տնտեսվարողները այսօրվանից՝ ապրիլի 1-ից կարող են դիմել՝ պետությունից միանվագ աջակցություն ստանալու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Այսօրվանից կարող եք դիմել միանվագ աջակցության համար Տնտեսական աջակցության 5-րդ ծրագրի իրականացման կարգը հաստատված […]
17:49 01.04.2020
Հայտնի է, որ տաքսի ծառայություններն ու նաև անհատ տաքսիներն իրավունք ունեն նաև միջհամայնքային տեղաշարժ իրականացնել, սակայն տեղեկություններ կան, որ քաղաքի մուտքի հատվածներում նրանց ելումուտը խոչընդոտվում է: SHANTNEWS.am-ի հարցին՝ ո՞րն է պատճառը, իրավունք ունե՞ն նրանց տեղաշարժը սահմանափակել, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանել է, որ նման մասնավորեցված սահմանափակումների հարցում խորհուրդ է տալիս դիմել պարետատուն, իրենց թեժ գծին: […]
17:36 01.04.2020
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ՝ կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի և Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը ողջունել է երկու հայկական […]
17:30 01.04.2020
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար փաստաթղթերը ընդունվում են 2020 թվականի ապրիլի 15-ից: Այդ մասին ասված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Նախարարությունից տեղեկացնում են, […]
17:22 01.04.2020
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակը ԱՀ համապետական ընտրությունների օրը՝ մարտի 31-ին, իրականացրել է կարճաժամկետ դիտորդական առաքելություն՝ ԱՀ-ում ձևավորված 281 տեղամասերում և Երևանում տեղակայված տեղամասում։ «Մենք դիտարկել ենք ընդհանուր առմամբ 49 տեղամաս, որից մեկը հենց Երևանում տեղակայված տեղամասն է եղել։ Ունեցել ենք 98 տեղամասային և 8 տարածքային դիտորդներ։ Արցախի Հանրապետության բոլոր շրջաններում իրականացրել ենք […]
17:13 01.04.2020
Նախօրեին ԱԺ-ում ընդունած աղմկահարույց օրենքները հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման ու անձնական տեղեկությունների բացահայտման մասին չեն: Տեխնիկական հնարավորությունները ևս թույլ չեն տալիս դա անել: Օրենսդրական կարգավորումները գործելու են միայն արտակարգ դրության պայմաններում և նպատակ ունեն կանխել համաճարակի տարածումը: Այս մասին այսօր պարետատան ասուլիսի ժամանակ պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Մեր նպատակն է, որ մեկ մարդը […]
17:10 01.04.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և հրապարակել նախորդ տարվա մի լուսանկար։ «Մաման ու Արփին: Երևան, Հյուսիսային պողոտա, 2019թ.»,- գրել է Աննա Հակոբյանը։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/photos/a.405675636891665/657454021713824/?type=3&theater
17:05 01.04.2020
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի վերանայման հարցով կդիմի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Ընկերությունն առաջարկում է հուլիսի 1-ից սահմանել հետևյալ սակագները. Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր հազար խմ բնական գազի՝ Գործող սակագինը՝ 100 000 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն, Առաջարկվող սակագինը՝ 135 909.6 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն: Ամսական […]
16:51 01.04.2020
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել: «Մնա տանը` Էմիլ Գազազի հետ շախմատ խաղալու»,- գրել է Տիգրան Վիրաբյանը։ https://www.facebook.com/tiko.virabyan/posts/2856721191048397?__cft__[0]=AZW-mNDID1djs-brbBoljX5IEIo-9Ck_ArTRS3hYD0vMamqtezA180xNDe97QwhARuyb0TGAsZIIWuDL837BOdpORHRUOC02b0tBTSbkRocNosJTLWEMYYccwVqkl7usQqI&__tn__=%2CO%2CP-R
16:48 01.04.2020
Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերը շարունակվում են։ Այդ մասին նշված է կառավարության ֆեյսբուքյան էջում: Իսկ տեղադրված տեսանյութում Արագածոտնի մարզում նորագույն տեխնոլոգիաներով հագեցած նշենու և խնձորի այգիներ հիմնած գյուղատնտեսները ներկայացնում են աշխատանքի ընթացքն ու պետական սուբսիդավորումից օգտվելու առավելությունները։ «Շատ հողեր ունենք, որոնց մշակումը այդքան էլ էժան չի ու առանց պետության միջնորդության դժվար կլինի»,֊ ասում է Սամվել Մանվելյանը։ […]
16:44 01.04.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել և տեղեկացրել, որ պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: «Այսօր՝ ժամը 14:00-ից մարզ մտնող բոլոր ճանապարհների՝ Վարդենյանց լեռնանցքում, Սոթք- Քարվաճառ, Սևան-Երևան ճանապարհահատվածներում, դեպի Տավուշի մարզ, ինչպես նաև սահմանված բնակավայրերում […]
16:37 01.04.2020
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների: Այս մասին հայտնում են բժշկական կենտրոնից: «Շնորհակալություն ենք հայտնում մարդկային կյանքեր փրկելու համար զօրուգիշեր պայքարող բոլոր բուժաշխատողներին` մաղթելով տոկունություն և բեղմնավոր աշխատանք»,- ասված է բժշկական […]
16:35 01.04.2020
Ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի հարազատները հայտարարել են, որ ստեղծված իրավիճակից ելնելով՝ մտադիր են չեղարկել նրա հուղարկավորության բազմամարդ արարողությունը: Դևեջյանի դին կամփոփվի Անտոնի քաղաքի մոտակայքում գտնվող գերեզմանոցում: Քաղաքական գործչի ընկերները, հարազատները նրան վերջին հրաժեշտը կտան Ֆրանսիայի Սեն-Կրուա հայկական եկեղեցում, որտեղ, ի հիշատակ Դևեջյանի՝ պատարագ կմատուցվի:
16:20 01.04.2020
2020 թվականի ապրիլի 1-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, կարևորել են ՀԱՊԿ շրջանակում համաճարակի հաղթահարման ուղղությամբ համագործակցությունը, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրույցի ընթացքում կողմերը ընդգծել […]
16:06 01.04.2020
Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված`ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանափակվում է մարզերի և Երևանի միջև քաղաքացիների ազատ տեղաշարժը: Այս շրջանակում ապրիլի 1-ի ժամը 14:00-ից Հրազդանի մուտքի մոտ տեղակայված է ոստիկանական հսկիչ պահակակետ քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժը վերահսկելու նպատակով: Քաղաքացիները […]
15:56 01.04.2020
Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը խոր վշտով հայտնում է թատրոնի երգչախմբի երգչուհի Աննա Սարդարյանի անժամանակ մահվան մասին: Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Աննա Սարդարյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին:
15:40 01.04.2020
Արցախում կայացած ընտրություններին գնահատականներ են տվել միջազգային կազմակերպությունները և տարբեր երկրների ԱԳՆ-ներ: Թեմայի շուրջ SHANTNEWS-ը զրուցել է «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
15:30 01.04.2020
«Ականատես» դիտորդական առաքելության նախնական գնահատմամբ` 2020թ․ մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ընթացել է մասամբ լարված մթնոլորտում։ Գրանցվել է ընտրողների մասնակցության բավականին բարձր ցուցանիշ։ Բազմաթիվ տարերային խախտումների հետ միաժամանակ, տեղ են գտել մի շարք կրկնվող երևույթներ, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ դրանք եղել են միտումնավոր և կազմակերպված։ Ակնհայտորեն որոշ ընտրողների […]
15:20 01.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի գործընկերներ, սիրելի բուժաշխատողներ Այս լարված և ծանր օրերին մեր ժողովուրդը ավելի շատ ունի ձեր բոլորի կարիքը: Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդացած մեր քաղաքացիներին: Այդ համակարգը ոտքի […]
15:04 01.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, մարտի 22-ին Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն, COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի հետ։ Դոկտոր Շալմոնը մանրամասն ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ուղղությամբ Իսրայելում ձեռնարկված քայլերը։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից […]
14:59 01.04.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ժամանակ քննարկվել են մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը, ձեռնարկված քայլերն ու ծրագրերը, մոտակա աշխատանքների պլանավորման ձևաչափը։ Մարզպետի առաջարկով, 2020 թվականի պետական բյուջեով Շիրակի մարզպետարանի կառավարման ապարատին հատկացված մարտ ամսվա պարգևատրման ամբողջ գումարը՝ 8 մլն դրամ, ուղղվելու է մարզի մի շարք հաստատությունների […]
14:56 01.04.2020
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մտահոգություն է հայտնել նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ Ստանիսլավ Զասը նշել է՝ տարակուսանք է առաջացնում այն, որ լարվածության սրացումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաշխարհային հանրությունը համախմբված պայքար է մղում կորոնավիրուսի համավարակի դեմ:
14:42 01.04.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի՝ ապրիլի 1-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ: Ըստ այդմ՝ Վարակակիրների թիվն ավելացել է 2.987-ով, ընդհանուր՝ 47 593 դեպք, Մահացածների թիվն ավելացել է 138-ով, ընդհանուր՝ 3 036 դեպք, Ապաքինվածների թիվն ավելացել է 817-ով, ընդհանուր՝ 15 473 դեպք:
14:15 01.04.2020
«Ե՞րբ են բանկերն աշխատելու», նման հարցով են էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանին դիմել լրագրողները պարետատան ասուլիսի ժամանակ՝ նկատի ունենալով, որ այս օրերին շատ բանկեր նման գործարքներ չեն կատարում: «Կան բանկեր, որոնք աշխատում են, իսկ կան բանկեր, որոնք մեծ ներկայացուցչություն ունեն մարզերում՝ ելնելով տեղաշարժման սահմանափակումներից, աշխատում են սահմանափակ ռեժիմով, մենք պայմանավորվել ենք, որ բանկերը կընդունեն հայտերը, կփորձենք […]
14:10 01.04.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևանի Ն. Տիգրանյան 1/1 փակուղի հասցեում իրականացվող շինարարության վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության համակողմանիությունն ապահովելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից: Արդյունքում պարզվել է, որ առևտրային ընկերության կողմից Արաբկիր վարչական շրջանի նշված հասցեում բնակելի […]
13:55 01.04.2020
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն այսօր հրավիրված պարետատան ասուլիսի ժամանակ մանրամասնել է գյուղացիական տնտեսություններին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վարկային աջակցության ծրագրերը, ներկայացրել է, որ ոչ միայն տրամադրվում են վարկեր, այլև լսարանային ու դաշտային դասընթացներ են կազմակերպվում, իսկ հավաստագիր ստանալու դեպքում ջերմոց են կառուցում: «Ունենք մի վարկատեսակ մինչև 1 մլն և 3-15 մլն վարկավորումը, որն ունի նաև արտոնյալ […]
13:32 01.04.2020
Արցախում երեկ տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները հաշվարկվում են: Արդեն իսկ հայտնել էինք նախագահական ընտրությունների արդյունքները: SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից հաղորդում է, որ այս պահի դրությամբ՝ խորհրդարանական ընտրություններում պատկերը հետևյալն է (նշել ենք միայն ստացած ձայների թվով առաջատարներին). Քաշաթաղի շրջանում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը ստացել է 2426, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 691, Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ 297, «Ազգային վերածնունդ» […]