13:30 01.04.2020
Մարտի 29-ին սոցկայքերում հրապարակվել է թռչնի ապօրինի որսի մասին: Հրապարակման հիման վրա ոստիկանության Վաղարշապատի բաժնում պարզվել է օգտատիրոջ ինքնությունը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին՝ ժամը 20։45-ին, նրա ամուսինը ներկայացել է Վաղարշապատի բաժին և տվել բացատրություն: Քննությունը շարունակվում է: https://www.facebook.com/www.police.am/posts/3030480023638907?__xts__[0]=68.ARDlWCb1ZDy8RDCzQ22JyJ1xClXVbThh7qTmEPCIbYCtJlFRstX8ZTPYawMH_aHb0ASYRgo3KZ7FtElRJFPqMQnur9c4JGQb7Sv3TdujRabdypigdAK_udc6DTC47fgcWUuZvzVmy0Lu9zGdkD5rgMu3hD-g7Ub1ChhTc0dUOtYXwt83ugTEVhLHZi8OXaXXFPXDJhzhJZ-CgBfAiVs_zlC-TmIkvfddzaUmkZjs120p8WyHVDBXivYTY5-888WVvME0qitJ0bn39wMumGqlpDTSd-lpVX9sQv1pOrf3Kh0xDgsBYgh_YyYnDOTcuLKNkl3A-uLlxuXQonveVj3RZw&__tn__=-R
13:30 01.04.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզում կորոնավիրուսի վարակակիրների և դրա հետ կապված միջոցառումների մասին․ «Հարգելի՛ լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու […]
13:22 01.04.2020
Կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներն են այսօր ներկայացրել Էկոնոմիկայի փոխնախարարներ Նաիրա Մարգարյանն ու Արման Խոջոյանը: Նրանք խոսել են փոքր և միջին ձեռնարկատիրության ու գյուղատնտեսության ոլորտներում աջակցության ծրագրերի մասին: Դրանցով նախատեսվում է տնտեսվարողներին ու գյուղատնտեսներին արտոնյալ պայմաններով անտոկոս վարկեր տրամադրել: Կառավարությունը հաստատել է միջոցառումների իրականացման կարգերը: Փոքր ու միջին ձեռներեցության ու գյուղատնտեսության ոլորտի հակազդման կարգերի […]
13:16 01.04.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ՀՀ ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ ընդունել է նոր որոշում ։ Նոր որոշմամբ` աշխատանքի նպատակով ինքնամեկուսացման ռեժիմ խախտող անձինք իրենց մոտ պետք է ունենան գործատուի կողմից տրվող տեղեկանք, որը ներառում է աշխատողի անուն-ազգանունը, ընկերության անվանումը, աշխատողի անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատողի զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի սկզբի […]
13:08 01.04.2020
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Արցախում լրագրողների հետ խոսելիս շեշտել է, որ արդյունքների ուշացումը օբյեկտիվ պատճառներ է ունեցել՝ տեխնիկական խնդիրներ են եղել, իսկ դիտորդները մինչև վերջին քվեաթերթիկը հետևել են գործընթացին: Ըստ Իոաննիսյանի՝ արդեն ստացված արդյունքներով նախագահական ընտրության երկրորդ փուլ է լինելու, չնայած թեկնածուներից Արայիկ Հարությունյանին քիչ ձայներ են պակասել 50 տոկոսի […]
13:06 01.04.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշել է արգելել ԵԱՏՄ-ից մի շարք ապրանքների արտահանումը մինչև հունիսի 30-ը, հայտնում է «Իզվեստիա»-ն: Կորոնավիրուսի պատճառով երկրները կդադարեցնեն հնդկացորենի, բրնձի, սոխի, արևածաղկի սերմերի և այլ ապրանքատեսակների արտահանումը: Որոշումը կայացվել է մարտի 31-ին, հայտնում է ԵՏՀ-ն: Որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակումից 10 օր հետո: «Արգելքի կիրառումը հնարավորություն կտա բնակչությանն ապահովել բավարար […]
13:02 01.04.2020
Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում օգտագործված բժշկական դիմակներն ու ձեռնոցները չնետել չնախատեսված վայրերում։ «Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց, քանի որ փողոցում նետված օգտագործված դիմակը կամ ձեռնոցը շրջակա միջավայրը աղտոտելուց զատ վարակի տարածման հնարավոր աղբյուրներ են։ Հիշեցնում ենք, որ օգտագործված դիմակներն ու ձեռնոցները պետք է առանձնացվեն փակ աղբամաններում՝ դրանց վրա առկա հավանական վարակի […]
12:50 01.04.2020
Կառավարությունն աջակցություն կտրամադրի աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։ Աջակցությունը տրամադրվում է նվազագույն ամսական աշխատավարձի չափով (68 հազար դրամ)՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար, եթե ?երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, ?ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. […]
12:26 01.04.2020
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի բոլոր 8 տարածքային ընտրական հանձնաժողովների մեր դիտորդներից ստացված աղյուսակավորումներն ու մեր հաշվարկները գալիս են վկայելու, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը և ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ (չեմ խոսում դրա էպիդեմիոլոգիկ հետևանքներից)։ Հարկ է նկատել, որ այս […]
11:42 01.04.2020
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է e-rights.am հարթակը։ Հարթակը հնարավորություն է ընձեռում․ – առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների […]
11:30 01.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ասորական համայնքի ներկայացուցիչներին՝ ասորական Նոր տարվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հայաստանի ասորական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ասորական Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ասորի մեր քույրերին և եղբայրներին մաղթում եմ խաղաղություն և բարօրություն, ինչպես նաև հաստատակամություն և հետևողականություն՝ ասորի ժողովրդի ազգային ինքնության և հազարամյակների մշակութային ժառանգության […]
11:27 01.04.2020
Արցախում մարտի 31-ին անցկացված համապետական ընտրության նախնական արդյունքներն արդեն հայտնի են: SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից հաղորդում է, որ այս պահի դրությամբ՝ Քաշաթաղի շրջանում առաջատարն Արայիկ Հարությունյանն է՝ 2714 ձայնով, նրան հաջորդում է Մասիս Մայիլյանը՝ 1048 ձայնով: Վիտալի Բալասանյանը 217 ձայն է հավաքել, Մարտունու շրջանում ևս Արայիկ Հարությունյանը առաջատար է՝ 6131 ձայնով, Մասիս Մայիլյանը ստացել է 3178 […]
11:25 01.04.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 31-ից ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 41 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, յուրացման կամ վատնման՝ 4, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, ընտանեկան բռնության, ծեծի, փաստաթղթի կեղծիքի […]
11:10 01.04.2020
Արցախում երեկ՝ մարտի 31-ին, համապետական ընտրություններ էին: Արցախը նախագահ ու խորհրդարան է ընտրում: 20:00-ից հետո սկսվել է ձայների հաշվարկը: SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից տեղեկացնում է, որ երկու ընտրատարածքի նախնական տվյալները հայտնի են: Մանրամասները՝ տեսանյութում:
11:04 01.04.2020
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ՓԱԿ է։ «Հարգելի ուղևորներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ ՝ ? Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: Շարունակե’ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»: […]
10:53 01.04.2020
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրությանը՝ որոշ քաղաքացիներ փորձում են օգտվել իրավիճակից և դիմում ապօրինությունների։ Մարտի 31-ին Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվեց Մաշտոցի 37 հասցեում կառուցված տաղավարը։ Ոստիկանության կողմից էլ կազմվեց համապատասխան արձանագրություն։ Հարգելի՛ քաղաքացիներ, […]
10:45 01.04.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Երևանն այսօր առավոտյան, 26 համարի ավտոբուս։ Լուսանկարը՝ Հասմիկ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից»։
10:33 01.04.2020
Քաղաքացիները շարունակում են անտեսել նոր կորոնավիրուսի կանխարգելելման և տարածման դեմ պայքարի կանոնները։ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները ցույց են տալիս, որ մարդիկ շարունակում են չպահպանել առանց խիստ անհրաժեշտության տնից դուրս գալու պահանջը, երկար ժամանակ են անցկացնում այգիներում և բակերում։ Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածումը առաջացրել […]
09:12 01.04.2020
Մարտի 31-ին՝ ժամը 18:56-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Ներքին շեն» հանդամասի մոտակայքում Արթուր Պ.-ն (ծնված 1982 թ.) իր վարած թրթուրավոր տրակտորով դուրս է եկել հանդամասի […]
01:21 01.04.2020
Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը: Պարտադիր է ապրիլի 1-ի ժամը 23։59-ից: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։
01:10 01.04.2020
Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները` ? Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը ? Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում ✅Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով […]
00:29 01.04.2020
Աշխարհում պանդեմիայի տեսքով մարդկությանը մարտահրավեր է նետված, և յուրաքանչյուր պետություն ձգտում է հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները կյանքի կոչել՝ համաճարակի հետագա տարածումը սեղմ ժամկետներում կանխարգելելու և մարդկային բազմաթիվ կյանքեր փրկելու ուղղությամբ։ Արտակարգ դրության պայմաններում Սահմանադրությամբ ամրագրված մարդու առանձին հիմնարար ազատությունների և իրավունքների ժամանակավոր սահմանափակումը անխուսափելի է: Այն բխում է ինչպես հանրային շահից, այնպես էլ յուրաքանչյուրի […]
00:15 01.04.2020
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ։ Որոշման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվում է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը […]
23:33 31.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու վերաբերյալ նախագծին: «Մեր անձնական տվյալները օգտագործվում են թե facebook-ում, instagram-ում, viber-ում և գրեթե բոլոր սոցիալական հարթակներում որտեղ մենք գրանցում ենք անձնական տվյալներ, թողնում էլեկտրոնային հասցե, անուն ազգանուն, կամ հեռախոսահամար: Երբ խոսում եմնք գաղտնիության մասին, արդյոք մենք կարդում ենք բոլոր սոցիալական […]
23:22 31.03.2020
Արցախյան ընտրությունների թեմայի շուրջ այսօր «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտյոմ Երկանյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Կազիմիրովի հետ: Նա ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահն էր 1992-1996թթ.: Մանրամասները՝ հեռախոսազրույցում:
23:19 31.03.2020
Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երևում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում մեծաքանակ մահճակալներ են տեղադրվել։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար, արտակարգ դրության իրավական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը այդ առիթով գրել է․ «Պարետատունը դիտարկում է […]
23:05 31.03.2020
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել նրանց հեռախոսազանգերը։ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն` 71 կողմ […]
22:56 31.03.2020
Ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մարգարյանը լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահում մեծաքանակ մահճակալներ են տեղադրվել։
22:46 31.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վաղվա դասացուցակը․ «Վաղն ապրիլի 1-ն է, չխաբեք, դասի կգնաք ?Ապրիլի 1-ի դասացուցակը Առաջին ալիքի եթերում 08։30-ից կլինի «Հանրային դասը»՝ ??Քիմիա (8-րդ դասարան) Թեմա՝ Լուծույթներ: Ջուրը որպես լուծիչ ?Մայրենի (2-րդ դասարան) Թեմա՝ «Ծառատունկ» ?Մաթեմատիկա (3-րդ դասարան) Թեմա՝ Գումարման հատկությունների կիրառությունն արտահայտությունների արժեքները հաշվելիս ?♀Ֆիզկուլտուրա?♂ ?11։15-ից եթերում կլինի […]