Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտները. կառավարությունը հաստատել է միջոցառումների կարգերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+15.09 oC

Ի՞նչ աջակցություն կարող են ստանալ ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտները. կառավարությունը հաստատել է միջոցառումների կարգերը

13:22 01.04.2020

Կորոնավիրուսային հիվանդության տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներն են այսօր ներկայացրել Էկոնոմիկայի փոխնախարարներ Նաիրա Մարգարյանն ու Արման Խոջոյանը: Նրանք խոսել են փոքր և միջին ձեռնարկատիրության ու գյուղատնտեսության ոլորտներում աջակցության ծրագրերի մասին: Դրանցով նախատեսվում է տնտեսվարողներին ու գյուղատնտեսներին արտոնյալ պայմաններով անտոկոս վարկեր տրամադրել:

Կառավարությունը հաստատել է միջոցառումների իրականացման կարգերը: Փոքր ու միջին ձեռներեցության ու գյուղատնտեսության ոլորտի հակազդման կարգերի վերաբերյալ դիմելու համար քաղաքացիները պետք է զանգահարեն  8105 և 041010523 թեժ գծերին:

«ՓՄՁ-ների աջակցմանն է միտված, կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք գործում են զբոսաշրջության, արդյունաբերության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում, որոնց 2019թ. շրջանառությունը եղել է 24-500 մլն դրամի շրջանառություն, մեկ եռամսյակի շրջանառությունը ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելին է, ունեն լավ վարկային պատմություն, կարող են դիմել և ստանալ անտոկոս վարկեր, 36 ամսով վարկեր են, որոնց առաջին 2 տարվա համար վարկը գործում է անտոկոս, վերջին երրորդ տարվա համար՝ 12 տոկոսով: Վարկը տրամադրվում է  միայն անկանխիկ միջոցով, կարող է ծախսվել աշխատավարձի, հումքի, կոմունալ վճարների ուղղությամբ, սահմանվում է 6 ամիս արտոնյալ ժամկետ, որի ընթացքում շահառուն մարում չի կատարում, որից հետո պայմաններն այսպիսին են՝ 7-րդ ամսից հավասարաչափ մարումներ են»,- ներկայացրել է Նաիրա Մարգարյանը:

Զբոսաշրջային ծառայությունների և կացության ոլորտների համար, ըստ փոխնախարարի, կա լրացուցիչ պայման՝ եթե այդ ոլորտից է ու չի գերազանցում 10 մլն դրամը, ապա 7-12-րդ ամիսները մարում է հավասարաչափ, բայց վարկի գումարը չի գերազանցում 70 հազար դրամը, 13-րդ ամսից մինչև ավարտը նորից հավասարաչափ մարումներ են կատարում:

Գյուղատնտեսության փոխնախարար Արման Խոջոյանն անդրադարձել է ֆերմերներին աջակցություն տրամադրելու ծրագրին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP