11:43 30.03.2020
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է անցկացնում, որը նախաձեռնել է կառավարությունը և առաջարկել քննարկել 4 հարց: Դրանցից երեքը կառավարությունն առաջարկել է քննարկել հատուկ ռեժիմով, այսինքն` երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց 24 ժավա ընթացքում: Նախագծերը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Ըստ այդմ` օրակարգում ընդգրկված է 4 հարց: Օրակարգի առաջին հարցը նախատեսում է փոփոխություն «Արտակարգ դրության […]
11:29 30.03.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի շրջանակներում Հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են շուրջ 618 մլն դրամի խախտումներ: Մասնավորապես՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջը՝ Կազմակերպությանը տրամադրվել է 35 մլն. դրամի […]
11:26 30.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջ տանք լատինատառ և կյուրեղատառ հայերենին, գրե՛նք մեսրոպատառ: Սիրելի աշակերտներ և ուսանողներ, սովորեցրե՛ք նաև մեծահասակներին համացանցում գրել հայատառ: ✅Դիտե՛ք Սամվել Մարտիրոսյանի տեսանյութը հայատառ գրելու տեխնիկական հնարավորությունների մասին»: https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158160761858501
11:22 30.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են․ «Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/ էջի թարմացումը չի կատարվում»:
11:13 30.03.2020
Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/230939184958450/
11:10 30.03.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 27-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 98 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 25, մարմնական վնասվածք հասցնելու՝ 19, խարդախության՝ 10, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության՝ 3-ական, հարկերից խուսափելու, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու […]
10:58 30.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային ևս 3 փաթեթ: Այսպիսով, կառավարության կողմից ընդունված միջոցառումների թիվը կհասնի ութի: Նրանցից չորսը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, չորսը՝ սոցիալական: Կառավարության նիստին կարող եք հետևել ուղիղ եթերում»։
10:53 30.03.2020
Ոստիկանին հարվածած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Դեպքը տեղի է ունեցել մարտի լույս 27-ի գիշերը։ Ժամը 05։00-ի սահմաններում Օհանովի փողոցում ոստիկանները կանգնեցրել են սրընթաց երթևեկող Mitsubishi մակնիշի մեքենան՝ արագ երթևեկելու պատճառը պարզելու և արտակարգ դրության պայմաններում տեղաշարժման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը ստուգելու նպատակով։ Երիտասարդը վրդովվել է, հայհոյել ու հարվածել իրավապահ մարմինների ներկայացուցչին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
10:42 30.03.2020
Մարտի 29-ին՝ ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պաշտպանության Ոսկեվանի խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է […]
09:47 30.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Կրթությու՞ն, թե զվարճանք, իմացությու՞ն, թե կատակ և սրամտություն… ✅Իսկ գուցե բոլորը միասի՞ն: Հարցի պատասխանը շուտով կտան Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի արտիստները՝ «Առականի» առցանց նախագծի շրջանակներում: ✅Առցանց նոր նախագծերը շարունակվում են․․․»։ https://www.facebook.com/photo.php?fbid=10158158999273501&set=a.10151181109363501&type=3&theater
09:19 30.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 08:20-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է […]
08:43 30.03.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ` մարտի 29-ի երեկոյան ոստիկանները Երևանի Վարդանանց փողոցում հայտնաբերել են գործունեություն իրականացնող շինանյութի 2 խանութ։ Շինանյութի խանութների աշխատանքը դադարեցվել է, և սեփականատերերի նկատմամբ […]
08:28 30.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՛ երեխաներ, սիրելի՛ ծնողներ. ես համոզված եմ՝ Հայաստանում առկա սոցիալական պրոբլեմը որակավորման, պրոֆեսիոնալիզմի, հմտությունների ու գիտելիքի պրոբլեմ է, և այդ պրոբլեմը հնարավոր է լուծել միայն կրթության միջոցով: Եթե ոչ այսօրվա, գոնե վաղվա սոցիալական պրոբլեմը պարտավոր ենք լուծել այսօր՝ այդ թվում կրթության միջոցով: Բաց մի թողեք և […]
08:17 30.03.2020
«15 տարեկան էի, երբ մեծանալով Կոպենհագենի օդանավակայանի կողքին՝ ամեն օր հետևում էի թռչող ինքնաթիռներին: Սկսեցի երազել ավիացիայում աշխատելու մասին, որն իմ ճանապարհը հարթեց դեպի Հայաստան: Այսօր թռիչքուղին փակ էր ՝ օդանավերը կայանելու համար: Անհավատալի տեսարան»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ ֆիզարձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը:
08:10 30.03.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ուսումնասիրվում է Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրման հնարավորությունը։ Մի քանի անսարք սարքերի ուսումնասիրության արդյունքում դրանցից մեկը հնարավոր է եղել վերականգնել։ Նոր նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ԲՏԱ նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական […]
00:47 30.03.2020
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես են քարտի վրայից գումար գողանում. «Չնայած արդեն բազմիցս նշվել է այս հրապարակումների կեղծ լինելու մասին, դրանք դեռ շարունակում են տարածվել։ Այդ պատճառով որոշեցինք նաև տեսանյութով ցույց տալ, թե ինչպես են գողանում քարտի վրայի գումարը։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում չհավատալ ու քարտային տվյալներ […]
00:00 30.03.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 29-ին` ժամը 9:00-ից 21:00-ն, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 332 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 29-ի ժամը […]
23:55 29.03.2020
Պարետի որոշմամբ տեղաշարժի թերթիկ կարելի է ստեղծել նաև էլեկտրոնային ձևով ՝ ՏՏ մասնավոր ընկերությունների ստեղծած հավելվածների միջոցով, որոնք համապատասխանում են ձևաթղթի՝ պարետի կողմից սահմանված բովանդակության պահանջներին։ Ինչպես տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, այս կապակցությամբ Գործակալությունը ահազանգեր է ստանում քաղաքացիներից, որ մասնավոր ընկերությունների կողմից ստեղծված որոշ հավելվածներում հասկանելի չէ, թե անձնական տվյալներն ում կողմից և […]
23:52 29.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մշակութային ԿՈՐՈՆԱԴԱԴԱՐ․ Արամ Խաչատրյան համերգասրահ ? Մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ միասին մագլցել ենք համերգասրահի տանիք, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կասկադ, տեսել ենք երգեհոնի թոքերը, եղել ենք այնպիսի անկյուններում, ուր չէր եղել նույնիսկ մաեստրոն»։
23:38 29.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 18:15-ի դրությամբ` ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում, Աշոցք, Ամասիա գյուղերում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում:
23:12 29.03.2020
Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է անգլերեն և ռուսերեն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: Ավարտին են մոտենում ուղեցույցի թարգամանությունները ասորերենով, հնդկերենով, ինչպես նաև բրայլյան գրով: Եզդիերեն և քրդերեն տարբերակներն արդեն թարգմանված են և հասանելի են […]
22:56 29.03.2020
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմա էլ Սերժի անունից են մարդկանց «նվերներ» բաժանում, վերջում էլ բանկային քարտի տվյալն ուզում ու կողոպտում։ Մեկնաբանությունները կարդում եմ ու չեմ դադարում զարմանալ։ Ամենազարմանալին տասնյակ հազարավոր գումար ցանկացողներն են։ Ես արդեն չգիտեմ, թե ինչ կարելի է անել»:
22:51 29.03.2020
ՀՀ կառավարության կայքում տեղադրվել է տնտեսական գործունեության այն տեսակների ամբողջական ցանկը, որոնց նկատմամբ արտակարգ դրության ժամանակ կիրառվում են ժամանակավոր սահմանափակումներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ «Այս հղմամբ պարզ և հասանելի կերպով ներկայացված են տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները»,- գրել է Տիգրան Ավինյանը։
22:45 29.03.2020
Կան գործոններ, որոնք նպաստում են վարակի տարածմանը։ Եվ դրանց մեջ դրամը զբաղեցնում է «առաջատար» դեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ինչպես տեսանք, ՀՀ-ում վարակի համեմատական բարձր մակարդակը պայմանավորված էր ՏՌ Ռյան էյրի դեպի Միլան թռիչքներով (որոնք շարունակվեցին մինչև մարտի 2-րդ տասնօրյակ), ՆՓ-ի «այո» քարոզարշավով և ՍԱ-ի […]
22:32 29.03.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝ Ս․թ․ մարտի 30-ին • «Բելավիա» ավիաընկերությունը կիրականացնի BRU733 Մինսկ- Երևան (ժամը 23։40) և BRU 734 Երևան- Մինսկ (ժամը 03։35) չվերթերը, • «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 11։15) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) (ժամը 14։35) չվերթերը , • «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի […]
22:14 29.03.2020
Կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները: Ծնողները կիսվում են կարանտինի իրենց անսովոր լուսանկարներով: Դրանք Twitter-ում ներկայացրել է РИА Новости-ն: https://twitter.com/rianru/status/1243600014716416002
22:13 29.03.2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 29-ին ցավակցագիր է հղել սգակիր Դևեջյան ընտանիքին՝ ֆրանսահայ ականավոր գործիչ Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Այս մասին գրված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջում։ Վեհափառ Հայրապետը գրության մեջ անդրադարձ է կատարել տիար Դևեջյանի երկարամյա բեղուն գործունեությանը և մեծ ներդրմանը Ֆրանսիայի Հանրապետության պետական-քաղաքական և հասարակական կյանքի […]
22:10 29.03.2020
Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է եզդիերեն (https://www.ombuds.am/images/files/cfc7cf08db9dd6999794994e33f72aa8.pdf) և քրդերեն (https://www.ombuds.am/images/files/026d924a9e77ead0aea2cfcfe19fd383.pdf) ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ: Ավարտին են մոտենում ուղեցույցի թարգամանություններն ասորերենով, հնդկերենով, ինչպես նաև բրայլյան գրով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային […]
22:07 29.03.2020
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է․ «Ժող ջան, սա ?սուտ է, էշություն, հիմարություն։ Ինչպես նաև այն, որ Պուտինը ասել է, որ պետք ա հեռախոսները անջատել ամսի 30-ին։? Աշխարհն էլ փուչ է, բայց սա հետո։? Իսկ սա կոնկրետ սուտ է, որը պետք չէ տարածել ? +380 96 758 2917 Այս հաղորդագրությունը տեղեկացնում է մեր […]
22:00 29.03.2020
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բուժաշխատողների երեխաների լուսանկարները, որտեղ փոքրիկները խնդրում են մարդկանց մնալ տանը, որպեսզի իրենց ծնողները կարողանան շուտ վերադառնալ տուն: «Մեր փոքրիկների խնդրանքը մեծ չէ, իսկ նրանց կարոտը մեծ է»,-լուսանկարներին կից գրել է Ռ. Մկրտչյանը: