21:25 29.03.2020
Մարտի 29-ին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում: Տիգրան Ավինյանը ասել է. «Այսօր քննարկելու ենք բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՎԿԱԿ-ում, ինչպես նաև այն գործընթացները, որոնք նախաձեռնել է կառավարությունը: Մենք պետք է հստակ համակարգենք բոլոր գործողությունները և ընդհանուր մեկ միասնական նպատակի ծառայեցնենք: Իսկ այդ […]
21:10 29.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ, պատրա՞ստ եք ուսումնական հերթական շաբաթին: Մենք զգալի ավելացնում ենք տեսագրվող դասերի քանակը, որպեսզի բոլոր այն աշակերտները, որոնք սարքերի և ինտերնետ կապի խնդիրներ ունեն, օգտվեն նաև այս հնարավորությունից։ Դրանք հասանելի կլինեն յութուբյան մեր ալիքով, որն անվճար է բոլորի համար և թրաֆիկ չի պահանջում։ Մարտի […]
20:52 29.03.2020
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Twitter-ում ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանին նվիրված գրառում է կատարել: «Պատրիկ Դևեջյանը կրքոտ, նպատակասլաց, անկեղծ և նվիրված մարդ էր: Նա քաղաքականությամբ զբաղվում էր իմ սիրած ձևով՝ դրսևորելով զգացմունքայնություն, սկզբունքայնություն և հավակնություններ: Ես հպարտ եմ, որ նա կողքիս է եղել: […]
20:39 29.03.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Երկու օր առաջ ՇՊՀ ղեկավարությունը կարևոր աջակցություն ցուցաբերեց Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին վերջինիս անմիջական հարևանությամբ գտնվող ՇՊՀ հյուրատունը ժամանակավորապես հերթապահող բժիշկների համար հատուկ կեցության միջավայրի վերածելով: Երբ ուսումնասիրում էինք տարածքը, պարզվեց որ համացանցի հասանելիությունը սահմանափակ էր տեղում: DeltaTelecom-ի կողմից մոտ մեկ կմ մալուխային մոնտաժման աշխատանքներից հետո […]
18:35 29.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր կայացել է հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումները, տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կայքը: Շարունակվել է քննարկումը սոցիալական աջակցության շահառուների շրջանակի, տրամադրման մեխանիզմների և հարակից մի շարք հարցերի շուրջ: Ի լրումն կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած ծրագրերի, ներկայացվել են համատեղ միջգերատեսչական աշխատանքի արդյունքում մշակված նոր […]
18:13 29.03.2020
«Կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլները արդեն տեղում են։ Ավարտին են մոտենում մոնտաժման աշխատանքները։ Մոդուլային ենթակառուցվածքները ունեն օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային ազդարարման և ինտերնետ կապի համակարգեր»,-նշված է ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում։
17:59 29.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից: Ֆրանսիան և Հայաստանը կորցրեցին իրենց լավագույն զավակներից մեկին: Պատրիկ Դևեջյանը վառ քաղաքական գործիչ և անհատ էր՝ շիտակ, կիրթ, պատասխանատու իր […]
17:53 29.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի որդու՝ Թոմաս Դևեջյանի հետ։ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել Թոմասին և ի դեմս նրա՝ Դևեջյանների ընտանիքին, բարձր գնահատելով Պատրիկ Դևեջյանի մեծ ավանդը Հայաստանի և Ֆրանսիայի միջև […]
17:45 29.03.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Սիսիանի, Գորիսի, Արմավիրի, Վանաձորի և Երևանի շուրջ 1 տասնյակ տնտեսվարողների գործունեությունը, այդ թվում՝ սուպերմարկետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, մթերային խանութներ։ Որոշման հիմքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքներն են։ Արձանագրվել են Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի մի շարք խախտումներ, մասնավորապես, Հաճախորդների հետ […]
17:16 29.03.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Առաջնագծում աշխատող բուժաշխատողները առաջնագծում կռվող զինվորների սոցիալական պաշտպանվածության երաշխիքները պիտի ունենան: Վաղը օրենքի նախագիծ կդնեմ շրջանառության մեջ Երկրագունդը պատերազմի մեջ է։ Մենք պատերազմի մեջ ենք։ Այս համաճարակը պատերազմ է՝ հայտարարված բոլոր պետություններին։ Բայց այս պատերազմը մի առանձնահատկություն ունի՝ այս պատերազմի առաջնագծում բժիշկներն […]
17:00 29.03.2020
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ստուգման արդյունքները մարտի 29-ի ժամը 15-ի դրությամբ: «Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 29-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, […]
15:53 29.03.2020
Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Դաժան հարց եմ տալիս, բայց այլ տարբերակ չի մնում. «Ի՞նչ զգացողություն կունենաք, եթե իմանաք, որ ձեր անպատասխանատու քայլի արդյունքում մարդ է մահացել։ Արդյոք նորից կանտեսեք բոլոր հորդորներն ու էլի սովորականի պես նոր զոհին «կփնտրեք»։ Եթե ձեզ չեք պատկերացնում այդ դերում, կլինի մի […]
15:44 29.03.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը։ ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն այդ առիթով գրել է․ «Այսօր 75 տարեկան հասակում մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ դե Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը։ Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ […]
15:40 29.03.2020
Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկված քաղաքացուն, այս մասին գրել է Forrights.am-ը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է․ «Այս դեպքով երեկ չհասցրեցինք արձագանքել հրապարակային: Երեկ մեր թեժ գծին ստացել ենք ահազանգ, որով իրականացրել ենք անհրաժեշտ գործողություններ։ Դրանից բացի, կապ է հաստատվել փաստաբանի հետ, ով պնդել է իր վստահորդին ծեծի ենթարկելու, նրա […]
15:00 29.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,-նշել է նա:
14:10 29.03.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝ Ս․թ․ մարտի 29-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 10։45) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) ցերեկային (ժամը 14։35) չվերթերը , «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 13։40) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը, «Իկար» ավիաընկերությունը […]
13:39 29.03.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիահայ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ: «Վիշտն անսահման է: Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր: Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը: Նրա հեռացումը շատ մեծ կորուստ […]
13:35 29.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական գրառում է կատարել: «Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից: Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դևեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից: Ցավակցում եմ բոլորիս», նշել է նա:
13:32 29.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Կյանքից հեռացավ լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին: Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի, […]
13:19 29.03.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում է, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային […]
12:21 29.03.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Դե եթե կարաք տնից դուրս եկեք», գրել է նա:
12:05 29.03.2020
75 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայում հայազգի քաղաքական գործիչ Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի արդյունաբերության նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը, հայտնում է Le Figaro-ն: SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Պատրիկ Դևեջյանի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն։
11:14 29.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 424-ի: Փաստացի բուժվողները 391-ն են, բացասական թեստերը՝ 2054, մահվան ելքերը՝ 3:
10:52 29.03.2020
Գյումրիում նոր նախաձեռնություն ու ծրագիր է մշակվել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ «Սոցիալական շտապօգնություն». այսպես է կոչվում նոր ծրագիրը, որը կազմակերպելու է պարենային օգնություն այն ընտանիքներին, որոնք արտակարգ դրության հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովելու են կենսական անհրաժեշտության նվազագույն պարենային զամբյուղով։ Ծրագրին կարող են թե […]
10:34 29.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 09:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է […]
10:16 29.03.2020
Համացանցում ներկայացվել է «ԳՅՈՒՄՐԻ 2020 ՄՆԱ ՏԱՆԸ» վերնագրով տեսանյութ: Կադրերում դատարկ փողոցներով և մայթերով Գյումրի քաղաքն է:
10:00 29.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։ Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց… Ցավակցում եմ նրանց […]
23:57 28.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 28-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-30-ը, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Մարտի 28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում […]