15:00 29.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները: Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,-նշել է նա:
14:10 29.03.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ըստ ավիաընկերությունների կողմից ներկայացված տվյալների՝ Ս․թ․ մարտի 29-ին «Աերոֆլոտ» ավիաընկերությունը կիրականացնի AFL 1860 Մոսկվա (Շերեմետևո)- Երևան (ժամը 10։45) և AFL 1861 Երևան-Մոսկվա (Շերեմետևո) ցերեկային (ժամը 14։35) չվերթերը , «Սիբիր» ավիաընկերությունը կիրականացնի SBI 3205 Մոսկվա (Դոմոդեդովո)- Երևան (ժամը 13։40) և SBI 3206 Երևան- Մոսկվա (Դոմոդեդովո) (ժամը 17։25) չվերթերը, «Իկար» ավիաընկերությունը […]
13:39 29.03.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ցավակցություն է հայտնել ֆրանսիահայ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ: «Վիշտն անսահման է: Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր: Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը: Նրա հեռացումը շատ մեծ կորուստ […]
13:35 29.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցական գրառում է կատարել: «Ցնցված եմ ֆրանսիահայ ականավոր գործիչ, Ֆրանսիայի Օ-դե-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ, պաշտոնթաթող նախարար Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից: Սա ծանր հարված է ֆրանսիահայությանը, հայ ժողովրդին, Ֆրանսիային: Պատրիկ Դևեջյանը մահացել է այս գիշեր, 75 տարեկան հասակում, կորոնավիրուսից: Ցավակցում եմ բոլորիս», նշել է նա:
13:32 29.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Կյանքից հեռացավ լեհ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Քշիշտոֆ Պենդերեցկին: Նրա նորարական երաժշտական լեզվի, էքսպրեսիվ երաժշտական ձևերի, նրա արվեստի հոգևոր բովանդակության մասին շատ է գրվել և ավելի շատ է գրվելու ապագայում: Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան՝ «Երևանյան հեռանկարների», Արամ Խաչատրյանի անվան մրցույթի, […]
13:19 29.03.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում է, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեի և Առողջապահության Նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային […]
12:21 29.03.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Դե եթե կարաք տնից դուրս եկեք», գրել է նա:
12:05 29.03.2020
75 տարեկան հասակում կորոնավիրուսից մահացել է Ֆրանսիայում հայազգի քաղաքական գործիչ Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի արդյունաբերության նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը, հայտնում է Le Figaro-ն: SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Պատրիկ Դևեջյանի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուսային հիվանդություն։
11:14 29.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 424-ի: Փաստացի բուժվողները 391-ն են, բացասական թեստերը՝ 2054, մահվան ելքերը՝ 3:
10:52 29.03.2020
Գյումրիում նոր նախաձեռնություն ու ծրագիր է մշակվել նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ «Սոցիալական շտապօգնություն». այսպես է կոչվում նոր ծրագիրը, որը կազմակերպելու է պարենային օգնություն այն ընտանիքներին, որոնք արտակարգ դրության հետևանքով կորցրել են իրենց աշխատանքը։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Գյումրիի սոցիալապես անապահով ընտանիքներին ապահովելու են կենսական անհրաժեշտության նվազագույն պարենային զամբյուղով։ Ծրագրին կարող են թե […]
10:34 29.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ի ժամը 09:45-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է […]
10:16 29.03.2020
Համացանցում ներկայացվել է «ԳՅՈՒՄՐԻ 2020 ՄՆԱ ՏԱՆԸ» վերնագրով տեսանյութ: Կադրերում դատարկ փողոցներով և մայթերով Գյումրի քաղաքն է:
10:00 29.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով։ Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց… Ցավակցում եմ նրանց […]
23:57 28.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 28-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-30-ը, ապրիլի 1-2-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Մարտի 28-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում […]
23:39 28.03.2020
Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ: Աշխատանքը պայմանագրային է՝ 6-8 ժամ հերթափոխով: Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել Պարետատան թեժ գիծ՝ 8141 հեռախոսահամարով: Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
22:38 28.03.2020
Մարտի 27-ին՝ ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին […]
22:32 28.03.2020
Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը գործում է մարտի 16-ից, իսկ 24-ից կիրառվում են տեղաշարժի խստացված սահմանափակումները: Որքանով են քաղաքացիները հետևում տնից դուրս գալուց զերծ մնալու կոչերին և ինչ իրավիճակ է այսօր տարբեր քաղաքաների փողոցներում: SHANTNEWS-ի տեսախցիկի արձանագրածը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:
22:17 28.03.2020
Այսօր երեկոյան Երկիր մոլորակը 1 ժամ ընկղմվել է խավարում։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, միջոցառումն անցկացվում է ամեն տարի՝ ամբողջ աշխարհում խրախուսելով անհատներին, համայնքներին, ընկերություններին և տնային տնտեսություններին մարտի վերջին շաբաթ օրը մեկ ժամով անջատել ոչ առաջնային օգտագործման էլեկտրական լույսերը երեկոյան ժամը՝ 8:30-9:30-ը։ Միջոցառումն աջակցում է կլիմայի փոփոխության դեմ պայքարին։
21:52 28.03.2020
Այսօր կորոնավիրուսի 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Բայց, ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ իրավիճակը համարվում է կառավարելի, և մենք պետք է իսկապես այս մեկ շաբաթը հնարավորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրուսի տարածումը […]
21:47 28.03.2020
ՌԴ կառավարությունը երկրի սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, որը որևէ կերպ չի ազդելու Հայաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների վրա։Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինչպես բեռները տեղափոխվում էին Ռուսաստան և Ռուսաստանից Հայաստան, նույն ռեժիմն այդ որոշումից հետո շարունակվելու է։ «Մենք վերջին օրերին ակտիվ աշխատում […]
21:43 28.03.2020
Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ սահմանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը: Այդ առնչությամբ կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը: Հավելենք, որ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա […]
21:19 28.03.2020
Դեպքերի վեաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/ էջում հրապարակվող վիճակագրական տվյալները նախորդ օրվա դրությամբ այսուհետև օրական կտրվածքով կթարմացվեն առավոտյան ժամը 11:00-ին` հաշվի առնելով տեղեկատվության աճող ծավալները:
20:52 28.03.2020
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու, խորհրդատվության և աջակցության հարցերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է դիմել ԱՄՆ-ում տարբեր ծրագրերով ուսանող 38 ՀՀ քաղաքացի: Դեսպանությունը մշտական կապի մեջ է գտնվել վերջիններիս հետ՝ տրամադրելով օպերատիվ տեղեկատվություն և համապատասխան խորհրդատվություն համավարակի համատեքստում տիրող իրադրության, Հայաստան վերադառնալու հնարավոր չվերթների, ԱՄՆ-ի և տարանցիկ երկրների կողմից կիրառվող կարգավորումների և […]
20:27 28.03.2020
Այսուհետ SHANT KIDS հեռուստաալիքի եթերում և «Տեսադարանում» արդեն հասանելի է դիտումներով ռեկորդային ցուցանիշ գրանցած և բոլոր փոքրիկների համար ամենանախընտրելի մուլտսերիալը` «Մաշան և Արջը», իհարկե, դարձյալ հայերեն բնօրինակին համարժեք կրկնօրինակմամբ և հնչյունավորմամբ: Սա արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակ տեղաշարժի և տանը մնալու հորդորի պայմանններում փոքրիկներին զբաղեցնելու և հաճելի ժամանց ապահովելու լավագույն տարբերակն է: Ձեր փոքրիկներին տանը պահելու […]
20:15 28.03.2020
Մինչև այսօր կեսօր ինքնամեկուսացման պայմանները խախտած ավելի քան 1800 քաղաքացի է տուգանվել: Այս և այլ տվյալների մասին կառավարությունում հերթական ասուլիսի ժամանակ հայտնել է ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: Պաշտոնյան նաև պատասխանել է լրագրողների հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:00 28.03.2020
Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով: Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը: Women’s Club-ի սիրված դերասանները այս ամենն արել են հումորային եղանակով, […]
19:49 28.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ «Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, […]
19:38 28.03.2020
Մարտի 28-ին, ժամը 13:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում ծառը վնասվել է. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները […]