10:28 28.03.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Մարտի 28-ի երեկոյան ժամերից, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանկ, որոշակի դադարներով բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»։
10:17 28.03.2020
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են․ «Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»:
10:04 28.03.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 28-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 372 դեպք։ Երեկվա տվյալների համեմատ՝ վարակակիրների թիվն ավելացել է 43-ով։ Առողջացել է 28 մարդ։ Ներկայում փաստացի բուժվում է 343 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։ Անցկացված 2172 թեստի պատասխան եղել է բացասական։
09:28 28.03.2020
Ուրբաթ երեկոյան ՌԴ Կոմունարկայի «Նովոմոսկովսկի» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում մահացել է պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Արփիկ Հասրաթյանը: Կինը նախկինում աշխատել է Սեչենովսկու համալսարանի համաճարակաբանության ամբիոնում, հայտնում է «Московский комсомолец»-ը: 69-ամյա կինը հոսպիտալացվել էր մարտի 23-ին, իր բնակարանից՝ բարձր ջերմությամբ և դժվարացած շնչառությամբ: Պայմանավորված վիճակի վատթարացմամբ՝ ուրբաթ ցերեկը նրան տեղափոխել էին Կոմունարկայի հիվանդանոց, որտեղ նախնական հաստատվել է […]
09:13 28.03.2020
Այս պահին մենք ունենք տեղեկություն միայն մեկ ՀՀ քաղաքացու մասին, որը Սոչիում՝ Կրասնոդար ժամանելուց հետո մեկուսացվել էր ինֆեկցիոն հիվանդանոցում։Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ ի պատասխան հայերի շրջանում վարակվածների առկայության մասին հարցին։ Ի պատասխան հարցի՝ կարանտինն ու սահմանափակումներն ինչպե՞ս կազդեն Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների սոցիալական վիճակի […]
09:01 28.03.2020
ԱՄՆ պետդեպարտամենտը որոշել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին օժանդակելու փաթեթի շրջանակում 1.1 մլն դոլար հատկացնել Հայաստանին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ ողջունելով այդ քայլը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ, Պետդեպարտամենտը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը $274 միլիոնի առողջապահական և մարդասիրական օգնություն կհատկացնեն առավել խոցելի երկրներին՝ համաճարակի դեմ պայքարելու համար։ […]
08:40 28.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ի ժամը 08:15-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է […]
08:31 28.03.2020
Մարտի 27-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 700 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ 1500 քմ, Արտաշատ քաղաքում՝ 5000 քմ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում՝ մոտ 2 հա, Մարտունի քաղաքում՝ 0.5 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ […]
23:52 27.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 27-ի ցերեկը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 28-ին առանձին շրջաններում, 29-30-ը, 31-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի 27-ի ցերեկը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների […]
23:42 27.03.2020
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը մարտի 27-ին ստորագրել է «Մի շարք տնտեսավարողների նկատմամբ կիրառվող սահմանափակման վերաբերյալ» որոշումը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, որոշման մեջ գրված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի […]
23:41 27.03.2020
Տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար պատրաստվել է արտակարգ դրությամբ պայմանավորված հաճախ տրվող հարցերի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած ուղեցույցի աուդիոտարբերակը:
23:07 27.03.2020
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր ժամը 16։30-ի դրությամբ թեժ գծին ստացել է շուրջ 200 հեռախոսազանգ, որոնք չեն ներառում գրավոր նամակներն ու խորհրդատվությունները։ Թեժ գծի 116 և 096-116-100 հեռախոսահամարները կարող են միաժամանակ սպասարկել 3 զանգ: Զանգահարելով նույն պահին 4-րդ անձը չի կարող կապվել աշխատակազմ միանգամից: Նման պարագայում առաջարկում ենք քաղաքացիներին խնդիրը ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ Մարդու իրավունքների […]
22:58 27.03.2020
Այս «Կիա» մեքենան ՀՀ ոստիկանությանն է նվիրել Հարավային Կորեայի կառավարությունը։ Մարտի 27-ին մեքենան հանձնվեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի հատուկ ստորաբաժանմանը, այլ կերպ ասած՝ «հրեշտակներին»։ Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց Հարավային Կորեայի կառավարությանն ու Հայաստանում «Կիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչությանը։ Արտակարգ դրության պայմաններում, երբ ոստիկանության բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են շուրջօրյա ծանրաբեռնված ծառայություն, յուրաքանչյուր հավելյալ տեխնիկական […]
22:55 27.03.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 27-ին, ժամը 9-ից 21-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 722 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը […]
22:51 27.03.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Երեկ կառավարության որոշմամբ հաստատվեց մի ծրագիր, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա […]
22:46 27.03.2020
Այսօր՝ մարտի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը նշել է, որ ներկայումս փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է գրանցվել։ Նրա խոսքերով՝ վարակակիրը մեկուսացված է, գտնվում է բուժման փուլում, իսկ փրկարարի հետ շփում ունեցած ևս 11 անձ մեկուսացվել է ԱԻՆ կառույցներից մեկում։ Նրանք գտնվում են բժիշկների ամենօրյա հսկողության տակ։
22:40 27.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ առաջարկել է բացել Հայաստան-Ռուսաստան սահմանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների միջև սահմանը․ «Առաջարկել եմ բացել Հայաստան-Ռուսաստան սահմանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների միջև սահմանը` պահպանելով կարանտինային խիստ հսկողություն: Մանրամասները նամակում ստորև»:
22:23 27.03.2020
Մարտի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ ԱԻՆ-ի ձեռնարկված քայլերը։ «Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտի 28-ի առավոտյան 6։00-ից օրական երկու անգամ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կատարելու են ախտահանման աշխատանքներ։ Շեշտը հիմնականում դրվելու է կանգառների վրա»,- ասաց Հարությունյանը։
21:55 27.03.2020
Մարտի 27-ին ԶՈՒ զորավարժարաներից մեկում անցկացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների վարժանքներ՝ մարտական կրակով։ ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողները համաձայնեցված և ներդաշնակ գործողություններով հայտնաբերել, ուղեկցել և դիպուկ կրակով ոչնչացրել են օդային պայմանական թիրախներն ու գրանցել գերազանց արդյունքներ։ Վարժանքների մասնակիցներին և հակաօդային պաշտպանության միջոցների անձնակազմերին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել […]
21:53 27.03.2020
Պետության աջակցությունից բացի, այս օրերին կարևոր է նաև հանրության ինքնակազմակերպումը: Երևանում և մարզերում քաղաքացիները միավորել են ջանքերը` ապահովելու ծերերին, բազմազավակ ու անապահով ընտանիքներին անհրաժեշտ պարագաներով:
21:42 27.03.2020
Մարտի 24-ից 26-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանն այցելել է զինված ուժերի մի շարք զորամասեր: Այցելությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել զորքերում զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված խնդիրներին: Գնդապետ Ա. Աղաջանյանը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում, անցկացրել խորհրդակցություններ, հանձնարարականներ տվել քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
21:33 27.03.2020
Զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով մարտի 26-ին 5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են երթարշավ: Հրամանատարական կազմը հետևել է դաշտային հանդերձանքով, հաստիքային սպառազինությամբ և զինամթերքի լրակազմով անցկացված երթարշավի ընթացքին, անձնակազմին տվել ցուցումներ բացթողումները շտկելու վերաբերյալ:
21:14 27.03.2020
Մարտի 25-ին 1-ին զորամիավորման հրամանատարական կազմի հետ անցկացվել են կրակի կառավարման մարզումներ: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանի ղեկավարմամբ անցկացված մարզումների ընթացքում հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրներն ու փոխգործակցության պլանները, զինծառայողները հրահանգավորվել են առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ։
21:07 27.03.2020
Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանն ու փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանն այսօրվա ասուլիսում ներկայացրել են այն աշխատանքը, որը կատարվել և կատարվում է նախարարության կողմից՝ համագործակցելով պետական բոլոր կառույցների, այդ թվում՝ կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական հանձաժողովի, ապա նաև արտակարգ դրության հայտարարումից հետո պարետատան հետ համատեղ: Առողջապահության նախարարության հետ աշխատում են շուրջօրյա ռեժիմով, նշել է ՀՀ ԱԻ փոխնախարար […]
20:36 27.03.2020
Հանրապետության մարզերից ստացված տվյալների համաձայն` հեռավար կրթություն բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ ախարարությունը դիմում է կազմակերպություններին և անհատներին` այս հարցում համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով: Առաջիկա կիրակի օրվանից սկսած Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում / հասցե`Երևան, Հանրապետության փող., 73 շենք/ կգործի հատուկ կետ, […]
20:28 27.03.2020
Հայաստանում 2 ամսական երեխայի և նրա մոր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Լուրն այսօր հաստատել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա նոր տվյալներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների և արդեն բուժված քաղաքացիների վերաբերյալ: Նախարարը նաև ցավակցություն է հայտնել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած կնոջ հարազատներին՝ նշելով, որ հիվանդի անամնեզը բարդացած էր հարակից քրոնիկ հիվանդություններով, և այդ պատճառով […]