TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

̰
Մարզերի աշակերտները 21 հազար համակարգչային սարքի պահանջ ունեն. հեռավար քննարկում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ

20:36 27.03.2020

Հանրապետության մարզերից ստացված տվյալների համաձայն` հեռավար կրթություն բոլորին հասանելի դարձնելու համար մոտ 21 հազար սարքավորման պահանջարկ կա: Այդ նպատակով ՀՀ ԿԳՄՍ ախարարությունը դիմում է կազմակերպություններին և անհատներին` այս հարցում համագործակցելու և աջակցություն ցուցաբերելու նպատակով: Առաջիկա կիրակի օրվանից սկսած Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում / հասցե`Երևան, Հանրապետության փող., 73 շենք/ կգործի հատուկ կետ, […]

̰
Մեկուսարաններում նաև հղիներ և երեխաներ կան. Արսեն Թորոսյանը շրջել է մեկուսարաններում

20:28 27.03.2020

Հայաստանում 2 ամսական երեխայի և նրա մոր մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Լուրն այսօր հաստատել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա  նոր տվյալներ է ներկայացրել Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների և արդեն բուժված քաղաքացիների վերաբերյալ: Նախարարը նաև ցավակցություն է հայտնել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած կնոջ հարազատներին՝ նշելով, որ հիվանդի անամնեզը բարդացած էր հարակից քրոնիկ հիվանդություններով, և այդ պատճառով […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց արտակարգ դրությամբ պայմանավորված հաճախ տրվող հարցերի վերաբերյալ

20:02 27.03.2020

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց արտակարգ դրությամբ պայմանավորված հաճախ տրվող հարցերի վերաբերյալ։  Ուղեցույցը կթարգմանվի նաև եզդիերեն, քրդերեն, ասորերեն, ռուսերեն, անգլերեն, հնդկերեն, ինչպես նաև կտպագրվի բրայլյան գրով։ Ուղեցույցը՝ այստեղ։   

̰
Արտակարգ դրության խստացված ռեժիմի պատճառով Գյումրիի փողոցները գրեթե դատարկ են, խանութները` փակ, իսկ քաղաքացիներից շատերը` ինքնամեկուսացած

20:00 27.03.2020

Տեղաշարժի սահմանափակումների խստացված ռեժիմի 3-րդ օրը SHANTNEWS-ի նկարահանող խումբը դարձյալ շրջայց է կատարել քաղաքի փողոցներով ու թաղամասերով։ Մշտապես ավտոմեքենաներով ծանրաբեռնված փողոցներն ու մարդաշատ վայրերը դատարկ են։ Հազվադեպ քաղաքացիների կարելի է տեսնել, որոնք տնից դուրս էին եկել գնումներ կատարելու կամ խիստ անհրաժեշտության դեպքում։ Մարդկանց մի մասը դիմակներով ու ձեռնոցներով պաշտպանված է, իսկ ոմանք էլ գտնում են, […]

̰
1407 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

19:49 27.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Մարտի 27-ին՝ ժամը 9-ից 18-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 470 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը […]

̰
Դիլիջանի ոլորաններում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող 3 ավտոմեքենա

19:47 27.03.2020

Իջևան-Երևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվող շուրջօրյա ծառայության ընթացքում ս.թ. մարտի 25-ին հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ տեղափոխող երեք ավտոտրանսպորտային միջոց՝ «Ֆորդ» մակնիշի 34PD981 պետհամարանիշներով ավտոմեքենան բարձված է եղել մոտ 2 խմ վառելափայտով, «Վազ 2107» մակնիշի 34PQ981 պետհամարանիշներով ավտոմեքենան՝ 50 պարկ փայտածուխով, […]

̰
Հրապարակվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քարտեզը

19:12 27.03.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քարտեզը: Տվյալները ներկայացված են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) (https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/) էջում այսուհետև հնարավոր է […]

̰
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է ալկոգել արտադրող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի ստուգում

19:04 27.03.2020

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը սույն թվականի մարտի 26-ից 27-ը իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում ձեռքերի մաքրող, ախտահանիչ հեղուկների (ալկոգել) արտադրվող թվով 20 տնտեսվարող սուբյեկտի օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության ստուգման վերաբերյալ ստուգաթերթով սահմանված պահանջների ստուգում: Արդյունքում պարզվել է, որ 19 տնտեսվարողի արտադրանքի իրացումն ուղեկցվում է համապատասխանության գնահատման փաստաթղթով (առկա է հայտարարագիր) և արտադրանքի վրա առկա է համապատասխան […]

̰
Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել

18:52 27.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի որոշմամբ` մարտի 26-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները այցելել էին Բագրևանդ փողոցի ապակիների արտադրամաս և հանձնել աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան իրազեկումը: Սակայն մարտի […]

̰
Ինչո՞ւ չեն կարող ՀՀ-ում ևս թոքերի պարզագույն արհեստական օդափոխիչներ ստեղծել. նախագահն ապագա ինժեներներից ու բժիշկներից ակնկալում է առաջարկ-լուծումներ կատարել

18:36 27.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով հերթական դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար: Մինչև օրվա դասը սկսելը նախագահն անդրադարձել է նախորդ երկու՝ ԵՊՀ արևելագիտության և ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների հետ […]

̰
Կորոնավիրուսային վարակի տարածումը նախազգուշացնող և կանխարգելող միջոցառումների շրջանակներում որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են

18:30 27.03.2020

Մարտի 16-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում, որին տեսակապով մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որոշում էր կայացվել  Կորոնավիրուսային վարակի տարածումը նախազգուշացնող և կանխարգելող միջոցառումների շրջանակներում երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու վերաբերյալ: ԵԱՏՀ խորհրդի մարտի 16-ի N 21 որոշումը վերաբերում է անհատական պաշտպանության միջոցներին, ախտահանման միջոցներին, առանձին բժշկական սարքավորումներին և նյութերին: […]

̰
Ոստիկանությունը հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը

18:20 27.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Մարտի 27-ին՝ ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 323 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 27-ի ժամը […]

̰
Ի՞նչ վիճակ է տարածաշրջանում, քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով. զրույց SHANTNEWS-ի տաղավարում

18:19 27.03.2020

Ի՞նչ վիճակ է տարածաշրջանում, քանի՞ մարդ է վարակվել կորոնավիրուսով: Այս և այլ թեմաների շուրջ է զրույցը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Սոցիալական աջակցության առաջնահերթ թիրախում պետք է լինեն կորոնավիրուսի հետևանքով գործազուրկ դարձած քաղաքացիները. վարչապետ

18:09 27.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են քննարկումները՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են սոցիալական առանձին խմբերի համար ստեղծված իրավիճակի մեղմման ուղղությամբ հետագա քայլերը, օժանդակության գործիքները և մեխանիզմները: Ամփոփվել են նախորդ քննարկման ժամանակ հնչած գաղափարները, ներկայացվել են կառավարության կողմից երեկ ընդունված սոցիալական աջակցության փաթեթի շահառուների շրջանակի ընդլայնմանը միտված մի շարք առաջարկություններ: Վարչապետն […]

̰
Կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալները, ըստ մարզերի, շուտով հասանելի կլինեն. Ալինա Նիկողոսյան

18:05 27.03.2020

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) (https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/) էջում այսուհետ հնարավոր է տեսնել հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի: «Հարգելի հայրենակիցներ Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19) (https://ncdc.am/coronavirus/confirmed-cases-by-days/) էջում այսուհետ կարող եք տեսնել հաստատված դեպքերի վերաբերյալ տվյալներ` ըստ մարզերի: Փորձում ենք առավելագույնս հասանելի դարձնել տեղեկատվությունը […]

̰
Ոստիկանները ծափահարում են բժիշկներին, իսկ բժիշկները՝ ոստիկանությանը

17:48 27.03.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից նշելով. «Ոստիկանները ծափահարում են բժիշկներին, իսկ բժիշկները՝ ոստիկանությանը»:

̰
Շիրակի մարզպետը շրջայց է կատարել Գյումրու կենտրոնական մասում

17:32 27.03.2020

Շիրակի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տարածել՝ տեղեկացնելով. «Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանի հետ այսօր շրջայց են կատարել Գյումրու կենտրոնական մասում, զրուցել ինչպես ծառայություն իրականացնող ոստիկանների, այնպես էլ քաղաքացիների հետ՝ հորդորելով կատարել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Շիրակի […]

̰
Կարանտին․ օր X. Քիմ Քարդաշյանի ընտանիքը սկսել է լահմաջո ուտել

17:20 27.03.2020

Ամերիկահայ աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը իր ինստագրամյան էջում ներկայացրել է հայկական լահմաջոն։ Նա հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ լահմաջոն անվանել է հայկական պիցցա։ «Ո՞վ գիտի՝ ինչ է սա։ Սա մեր հայկական լահմաջոն է»,- ասել է Քարդաշյանը։ https://www.facebook.com/myarmeniangrandmothersrecipes/videos/2556491601339104/?v=2556491601339104 Այս օրերին Քարդաշյանը ակտիվորեն կոչ է անում իր հետևորղներին մնալ տանը՝ մտերիմներին ու հարազատներին չվտանգելու համար: View this […]

̰
Տավուշում վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ խոսնակ

17:18 27.03.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակին: «Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիրավորումը թեթև-շոշափող է»,- գրել է նա:

̰
Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խումբը վերադարձել է Հայաստան

17:15 27.03.2020

Մարտի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Նշենք, որ դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան։ Տեղեկացնենք, որ Վրաստանի Մառնեուլի […]

̰
Կենսաթոշակառուներին սպասարկելուց հետո խանութները կախտահանվեն. Վարոս Սիմոնյան

17:02 27.03.2020

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանն այսօրվա ասուլիսում պարզաբանել է ՀՀ պարետի նոր որոշումը տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումների մասին: Նա հիշեցրել է, որ 2 օր առաջ ընդունված որոշումը ուժը կորցրել է: Նոր որոշմամբ՝ պարենային ոլորտում աշխատող յուրաքանչյուր տնտեսվարող առավոտյան ժ. 10.00-12.00-ը պետք է սպասարկի միայն կենսաթոշակառուներին, իսկ դրանից հետո ախտահանի խանութի տարածքը:

̰
«Ռուսավիացիան» դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ ավիահաղորդակցությունը

16:52 27.03.2020

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը: Այս մասին տեղեկանում են ՀՀ կառավարության կայքից: «Բացառություն են կազմելու օտար երկրներից ՌԴ քաղաքացիների փոխադրումը Ռուսաստան՝ համաձայն ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի, և օտարերկրյա […]

̰
Հայտնաբերվել են գերբեռնված կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ

16:47 27.03.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի, կառուցվածքային ստորաբաժանումների տրանսպորտային անվտանգության մասնագետները և ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցներն ամբողջ հանրապետության տարածքում համատեղ շարունակում են իրականացնել վերահսկողական գործառույթներ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում ուղևորների գերբեռնվածության գործընթացի նկատմամբ։ Մասնավորապես՝ սույն թվականի մարտի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային […]

̰
Չգիտեմ՝ ինչու ենք մոռացել 90-ականները. Կարինե Խոդիկյանի պատասխանը պնդումներին, թե անհնար է մեկուսանալ

16:44 27.03.2020

Լինել պատասխանատու թե՛ սեփական անձի, թե՛ շրջապատի նկատմամբ, հոգատար լինել թե՛ մեր, թե՛ դիմացինի հանդեպ: Լինել ոչ թե սոսկ բնակիչ, այլ քաղաքացի՝ քաղաքացիական բարձր գիտակցմամբ. սա են հորդորում մեր մշակութային, հասարակական, քաղաքական ու սպորտային գործիչները: SHANTNEWS-ը սկսում է մի նախաձեռնություն, որի շրջանակում այս օրերին հայտնիները «Շանթի» եթերից են իրենց հորդորները ուղղելու, կիսվելու սեփական փորձով, թե […]

̰
Բացահայտվել է Եկմալյան փողոցում տեղի ունեցած սպանության դեպքը

16:38 27.03.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Եկմալյան փողոցի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած սպանության դեպքի մի շարք հանգամանքներ: 2020թ. մարտի 19-ին՝ ժամը 05:20-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Եկմալյան փողոցի բնակելի շենքերից մեկում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր […]

̰
Տեսուչները շրջայցեր են կատարել գյուղատնտեսական շուկաներում

16:30 27.03.2020

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շրջայցեր են կատարել գյուղատնտեսական շուկաներում՝ կորոնավիրուսի #covid19 դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: Տրվել են վիրուսի տարածման կանխարգելիչ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու ցուցումներ: Լուսանկարները՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից («Մալաթիայի» շուկա ):

̰
«Մնա տանը». յուրաքանչյուր վիճակից կարելի է քաղել դրականը և լուսավորը. Ռուբեն Բաբայանի հորդորը

16:10 27.03.2020

Լինել պատասխանատու թե՛ սեփական անձի, թե՛ շրջապատի նկատմամբ, հոգատար լինել թե՛ մեր, թե՛ դիմացինի հանդեպ: Լինել ոչ թե սոսկ բնակիչ, այլ քաղաքացի՝ քաղաքացիական բարձր գիտակցմամբ. սա են հորդորում մեր մշակութային, հասարակական, քաղաքական ու մարզական գործիչները: SHANTNEWS-ը սկսում է մի նախաձեռնություն, որի շրջանակում այս օրերին հայտնիները «Շանթի» եթերից են իրենց հորդորները ուղղելու, կիսվելու սեփական փորձով, թե […]

̰ ̰
Ի՞նչ պետք է իմանալ կորոնավիրուսի մասին. տեղեկատվական թերթիկ

15:54 27.03.2020

Ներկայացնում ենք աշխատակիցների իրազեկման տեղեկատվական թերթիկ՝ կորոնավիրուսի մասին: Աղբյուրը՝ ՀՀ պարետի որոշում: 1. Ի՞նչ է վիրուսը Կորոնավիրուսները կարող են առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ Ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Վիրուսը կոչվում է «Նոր», քանի որ այն նոր է հայտնաբերվել: Հավանական է, […]

̰
BACK_TO_TOP