19:38 28.03.2020
Մարտի 28-ին, ժամը 13:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում ծառը վնասվել է. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները […]
19:27 28.03.2020
Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով: Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը: Մանրամասները՝ տեսանյութում:
19:05 28.03.2020
Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար: Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ մեր հավատքի հայր Սուրբ […]
18:56 28.03.2020
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանի մարզումից մի հատված: «Հետևեք մեր էջին և կտեսնեք թե այս դժվարին պահին ինչպես են մարզվում մեր բալետի արտիստները»,- ասված է տեսանյութին կից արված հրապարակման մեջ:
18:43 28.03.2020
Ճապոնական McKinsey and Company ընկերության կառավարող գործընկեր Անդրե Անդոնյանը խոսել է նոր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մասին՝ կարևորելով պետությունների և տարբեր ընկերությունների ձեռնարկած գործողությունները: Անդրե Անդոնյանի խոսքով՝ հարկավոր է հնարավորինս շուտ զսպել վիրուսը՝ դրա ծանր տնտեսական հետևանքներից խուսափելու համար: Նա նաև նշել է, որ կորոնավիրուսը և դրանով պայմանավորված սահմանափակումները տարբեր կերպ են ազդում տարբեր ոլորտների վրա: […]
18:14 28.03.2020
Մարտի 28-ին, ժամը 12:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի թիվ 12/5 շենքի բնակիչներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի հաստատված դեպք. անհրաժեշտ է վարակազերծել համապատասխան շքամուտքը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ախտահանման խմբի կողմից ախտահանվել են Վ. Համբարձումյան […]
18:11 28.03.2020
ԱԻ նախարարի հրամանով կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են վարակազերծման գործողություններ: ՓԾ ստորաբաժանումները առավոտյան ժամը 06:00-ից սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության 9 մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 666 հանրային վայրերում:
17:50 28.03.2020
ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով արգելվել է սուպերմարկետների մի շարք խոշոր ցանցերի որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Տնտեսվարողները տեղեկացված են եղել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Արձանագրված հիմնական խախտումներն են՝ Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ, Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում), Առկա […]
17:37 28.03.2020
«Վերջին մեկ շաբաթում խստորեն սահմանափակված է մարդկանց տեղաշարժը: Այդ ժամկետը կարող է երկարացվել, եթե լինի դրա անհրաժեշտությունը: Մենք ունենք թեսթավորման հնարավորոթյուններ, ունենք հնարավորություններ հիվանդներին մեկուսացնել հատուկ վայրերում, օրինակ՝ հյուրանոցներում, դադարեցված է օդային հաղորդակցությունն ավելի քան 20 երկրի հետ, դադարեցված է նաև ցամաքային հաղորդակցությունը, բացառությամբ մեքենաներիի տեղաշարժի: Եվ անգամ այդ դեպքում, եթե վարորդն ունի ջերմություն, նրան […]
17:28 28.03.2020
Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։ Նախագահ Սարգսյանը հետաքրքվել է Արցախում մարտի 31-ին կայանալիք համապետական՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ընթացքով՝ հաշվի առնելով, որ վաղը ընտրարշավի վերջին օրն է։ Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ ինչպես նախորդ ընտրություններն՝ այս անգամ ևս դրանք կկազմակերպվեն և կանցկացվեն ազատ և արդար՝ […]
17:14 28.03.2020
Մարտի 28-ին, ժամը 13:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են «BMW» (վարորդ՝ Արթուր Կ., ծնված 1990 թ.) և «ՎԱԶ-2109» […]
16:44 28.03.2020
Այսօր առցանց հարթակում քննարկում է տեղի ունեցել «COVID-19. Մարտահրավեր համընդհանուր վախին» թեմայով, որին մասնակցել են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Համաշխարհային առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, ճապոնական McKinsey and Company ընկերության կառավարող գործընկեր Անդրե Անդոնիանը, COVID-19 վիրուսի հարցով Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ պատվիրակ Դեյվիդ […]
16:30 28.03.2020
Մարտի 28-ին, ժամը 13:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի վարչական հողամասերից մեկում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:48-ին, մարվել՝ 14:05-ին: Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա:
16:20 28.03.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը այսօր ուղիղ միացմամբ տեղեկացրեց, որ զինծառայողների շրջանում կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր չեն արձանագրվել, նոր մեկուսացվածներ չկան։ Խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրեց նաև ընթացիկ իրավիճակի մասին։ Այսպիսով, կա վարակակիր 5 զինծառայող, որոնք նախապես մեկուսացված են եղել։ https://www.facebook.com/100000785095088/videos/2781438455225630/
16:15 28.03.2020
Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով: Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը: Women’s Club-ի սիրված դերասանները այս ամենն արել են հումորային եղանակով, […]
16:05 28.03.2020
Արտերկրում ծառայող ՀՀ ԶՈւ զինծառայողների՝ առաքելությունների մասնակցող խաղաղապահների շրջանում կորոնավիրուսի վարակակիրներ և նույնիսկ նրանց հետ շփվածներ չկան։ Այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի կազմակերպած ուղիղ միացման ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար Արտակ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ ինքը կապի մեջ է զորախմբերի հետ, և նույնիսկ որևէ կասկած չկա վարակման հարցերով։ Աֆղանստանում ծառայություն իրականացնող զորախմբի հրամանատարն […]
15:50 28.03.2020
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ստուգման արդյունքները մարտի 28-ի ժամը 15-ի դրությամբ: Այդ առնչությամբ տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 28-ին, ժամը 9-ից 15-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 361 […]
15:40 28.03.2020
Մինչ մարտի 18-ը՝ ժամը 12.00-n, ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել է վարչական պատասխանատվության: Այդ և մյուս թվերն այսօր կառավարությունում հերթական ասուլիսի ժամանակ ներկայացրել է ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը: Նա նաև հայտնել է, որ ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպքեր չկան: Ո՞րն է անձնական մեքենաներով երկու հոգուց ավելի մարդկանց երթևեկության արգելքի տրամաբանությունը, պատասխանել է. «Տրամաբանությունը համաճարակի […]
15:34 28.03.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը SHANTNEWS-ին է տրամադրել Իրանում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրական վերջին տվյալները: «Իրանում կորոնավիրուսի հետ կապված մարտի 28-ի պաշտոնական վիճակագրությունը հետևյալն է. վարակակիրներ – 3076 (ընդհանուր՝ 35408), մահեր – 139 (ընդհանուր՝ 2517), ապաքինումներ – 546 (ընդհանուր՝ 11679)»,- հայտնում են դեսպանությունից:
15:27 28.03.2020
Մեկնարկել է «#COVID19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով քննարկումը: Այն հեռարձակվում է ուղիղ եթերով: Քննարկման բանախոսներն են հայազգի գործարար, քիմիագետ, գիտնական դոկտոր Նուբար Աֆեյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, McKinsey & Company ընկերության կառավարման խորհրդի անդամ Անդրե Անդոնյանը, ԱՀԿ COVID-19-ի հատուկ բանագնաց դոկտոր Դեյվիդ Նաբարոն […]
15:16 28.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ տեղեկությունն է հրապարակել. «Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք: Ասեմ նաև, որ ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է հետևյալ հղումով: […]
15:12 28.03.2020
Բնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան պատասխանել է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի՝ այսօր տարածած հայտարարությանը, թե Լոնդոնից վերադարձած բռնցքամարտի հավաքականի պատվիրակության կազմում կա կորոնավիրուսով վարակված: «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոչ միայն անթույլատրելի տեղեկատվություն է տարածել կորոնավիրուսի հետ կապված, այլև շարունակում է ապատեղեկատվությունների շարանը և չի վարանում անգամ աշխարհը փոթորկած ու բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած վարակը օգտագործել իր ապատեղեկատվությունների […]
15:02 28.03.2020
Ֆեյսբուքյան օգտատերերը հետաքրքիր դեպքեր են նկարագրում՝ կապված արտակարգ դրության ու տեղաշարժման թերթերի պահանջի հետ: Նրանցից մեկը՝ Մելինա Սարգսյանը, տեսանյութ է հրապարակել՝ կից նշե;. «Արտակարգ դրություն, օր-13: Գյումրիում նույնիսկ երեխաներն են ձևաթղթով տանից դուրս գալիս»:
14:44 28.03.2020
ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է կանանց ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստան ազգային հավաքականը զբաղեցնում է 126-րդ հորիզոնականը: Վերակազմավորումից հետո Հայաստանի աղջիկների հավաքականը մարտի սկզբին անցկացրեց 2 ընկերական հանդիպում՝ Լիտվիայի հավաքականի հետ: Դրանցից առաջինում մեր ընտրանին պարտվեց 0-1 հաշվով, իսկ երկրորդ խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1 արդյունքը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ի հավաքականը: Երկրորդ տեղում Գերմանիան է. եռյակը […]
14:37 28.03.2020
ՀՀ կառավարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառումը: Այսպիսով՝ գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական լիզինգի համար բոլոր ծրագրերով և բոլոր սուբյեկտների համար տոկոսադրույքները զրոյացվել են, այսինքն պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները, գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և բացի այդ դրան ավելանում է պետական համաֆինանսավորում՝ 10-ից մինչև […]
14:30 28.03.2020
Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով: Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը: Women’s Club-ի սիրված դերասանները այս ամենն արել են հումորային եղանակով, […]
13:57 28.03.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն, ի պատասխան Armenpress.am-ի հարցերի, հայտնել է. «Մեր հինգ հիվանդ զինծառայողի առողջական վիճակը կայուն է, նրանց ինքնազգացողությունը լավ է Մեկուսացվածների շարքերում չունենք զինծառայող, որը վիրուսին բնորոշ ջերմություն կամ այլ ախտանշաններ կունենա: Նոր մեկուսացումներ չեն եղել: Զինծառայողների շրջանում նոր նմուշառում չի իրականացվել»:
13:52 28.03.2020
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ զանգահարել է պատահական հեռախոսահամարներով և փորձել պարզել, թե քաղաքացիներն ինչպես են դիմանում արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին: Այդ ընթացքում վարչապետը ասել է, որ փնտրում է սոցիալական որոշակի շերտերի ներկայացուցիչների` կառավարության գործողություններն ավելի հասցեական դարձնելու համար. «Երեկվա խոսակցությունը, որ ուղիղ եթերում էր, ըստ էության, որոշակիորեն ազդեց: Դրանից […]
13:51 28.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է քաղաքացիներին՝ ներկայացնելով, թե ինչպես է վիրուսը շղթայաբար փոխանցվում մեկից մյուսին: «Ընդհատե՛նք փոխանցման շղթան: Հայտնաբերելով և մեկուսացնելով սերտ կոնտակտավորներին՝ մենք գտնվում ենք վիրուսից մեկ քայլ առաջ»,- հայտնում է ԱՆ-ն: