15:34 28.03.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը SHANTNEWS-ին է տրամադրել Իրանում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրական վերջին տվյալները: «Իրանում կորոնավիրուսի հետ կապված մարտի 28-ի պաշտոնական վիճակագրությունը հետևյալն է. վարակակիրներ – 3076 (ընդհանուր՝ 35408), մահեր – 139 (ընդհանուր՝ 2517), ապաքինումներ – 546 (ընդհանուր՝ 11679)»,- հայտնում են դեսպանությունից:
15:27 28.03.2020
Մեկնարկել է «#COVID19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով քննարկումը: Այն հեռարձակվում է ուղիղ եթերով: Քննարկման բանախոսներն են հայազգի գործարար, քիմիագետ, գիտնական դոկտոր Նուբար Աֆեյանը, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, լորդ Արա Դարզին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, McKinsey & Company ընկերության կառավարման խորհրդի անդամ Անդրե Անդոնյանը, ԱՀԿ COVID-19-ի հատուկ բանագնաց դոկտոր Դեյվիդ Նաբարոն […]
15:16 28.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ տեղեկությունն է հրապարակել. «Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք: Ասեմ նաև, որ ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է հետևյալ հղումով: […]
15:12 28.03.2020
Բնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան պատասխանել է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի՝ այսօր տարածած հայտարարությանը, թե Լոնդոնից վերադարձած բռնցքամարտի հավաքականի պատվիրակության կազմում կա կորոնավիրուսով վարակված: «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ոչ միայն անթույլատրելի տեղեկատվություն է տարածել կորոնավիրուսի հետ կապված, այլև շարունակում է ապատեղեկատվությունների շարանը և չի վարանում անգամ աշխարհը փոթորկած ու բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձած վարակը օգտագործել իր ապատեղեկատվությունների […]
15:02 28.03.2020
Ֆեյսբուքյան օգտատերերը հետաքրքիր դեպքեր են նկարագրում՝ կապված արտակարգ դրության ու տեղաշարժման թերթերի պահանջի հետ: Նրանցից մեկը՝ Մելինա Սարգսյանը, տեսանյութ է հրապարակել՝ կից նշե;. «Արտակարգ դրություն, օր-13: Գյումրիում նույնիսկ երեխաներն են ձևաթղթով տանից դուրս գալիս»:
14:44 28.03.2020
ՖԻՖԱ-ն երեկ հրապարակել է կանանց ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստան ազգային հավաքականը զբաղեցնում է 126-րդ հորիզոնականը: Վերակազմավորումից հետո Հայաստանի աղջիկների հավաքականը մարտի սկզբին անցկացրեց 2 ընկերական հանդիպում՝ Լիտվիայի հավաքականի հետ: Դրանցից առաջինում մեր ընտրանին պարտվեց 0-1 հաշվով, իսկ երկրորդ խաղում գրանցվեց ոչ-ոքի՝ 1-1 արդյունքը: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է ԱՄՆ-ի հավաքականը: Երկրորդ տեղում Գերմանիան է. եռյակը […]
14:37 28.03.2020
ՀՀ կառավարությունը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառումը: Այսպիսով՝ գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի և գյուղատնտեսական լիզինգի համար բոլոր ծրագրերով և բոլոր սուբյեկտների համար տոկոսադրույքները զրոյացվել են, այսինքն պետությունն ամբողջությամբ սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները, գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման համար նույնպես սահմանվում են 0% տոկոսադրույքով վարկեր և բացի այդ դրան ավելանում է պետական համաֆինանսավորում՝ 10-ից մինչև […]
14:30 28.03.2020
Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով: Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը: Women’s Club-ի սիրված դերասանները այս ամենն արել են հումորային եղանակով, […]
13:57 28.03.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն, ի պատասխան Armenpress.am-ի հարցերի, հայտնել է. «Մեր հինգ հիվանդ զինծառայողի առողջական վիճակը կայուն է, նրանց ինքնազգացողությունը լավ է Մեկուսացվածների շարքերում չունենք զինծառայող, որը վիրուսին բնորոշ ջերմություն կամ այլ ախտանշաններ կունենա: Նոր մեկուսացումներ չեն եղել: Զինծառայողների շրջանում նոր նմուշառում չի իրականացվել»:
13:52 28.03.2020
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր էլ զանգահարել է պատահական հեռախոսահամարներով և փորձել պարզել, թե քաղաքացիներն ինչպես են դիմանում արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին: Այդ ընթացքում վարչապետը ասել է, որ փնտրում է սոցիալական որոշակի շերտերի ներկայացուցիչների` կառավարության գործողություններն ավելի հասցեական դարձնելու համար. «Երեկվա խոսակցությունը, որ ուղիղ եթերում էր, ըստ էության, որոշակիորեն ազդեց: Դրանից […]
13:51 28.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է քաղաքացիներին՝ ներկայացնելով, թե ինչպես է վիրուսը շղթայաբար փոխանցվում մեկից մյուսին: «Ընդհատե՛նք փոխանցման շղթան: Հայտնաբերելով և մեկուսացնելով սերտ կոնտակտավորներին՝ մենք գտնվում ենք վիրուսից մեկ քայլ առաջ»,- հայտնում է ԱՆ-ն:
13:42 28.03.2020
«ԱԻՆ-ն արդեն 2 ամիս է՝ անցել է 24- ժամյա ծառայության ռեժիմի, մենք պատրաստ ենք անել ինչ հնարավոր է ու ինչ հնարավոր չէ: Այլևս չենք առաջնորդվում մեր նախարարության լիազորություններով: Ինչի կարիք կա, մեր նախարարությունը պատրաստ է անել, մենք չենք սպասում, որ մեզ ասեն՝ ինչի կարիք կա: Մենք ինքներս ենք առաջարկում: Եթե լիազոր մարմինը՝ առողջապահության նախարարությունը, գտնում […]
13:35 28.03.2020
Տանը մնալու և այդպիսով վարակը հնարավորինս շրջանցելու կարևորության մասին «Շանթ» ՀԸ-ն շարունակում է հիշեցնել հայտնիների շուրթերով: Այս անգամ «Շանթի» հումորային հաղորդաշարերից մեկի՝ Women’s Club-ի անդամներն են հորդորներ ուղղել, պատմել, թե որքանով են իրենք հետևում սահմանված կարգին, որն է այն տարբերակը, որը կօգնի հաղթահարել ճգնաժամային այս օրերը: Women’s Club-ի սիրված դերասաններն այս ամենն արել են հումորային […]
13:30 28.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում վստահություն է հայտնել, որ սովորելու վիրուսը հաղթելու է կորոնավիրուսին: «Միասին ամփոփենք հեռավար կրթության համակարգի 10 օրերի աշխատանքը և առաջ գնանք. Սիրելի՛ ուսուցիչներ, մենք վստահ ենք ձեր ուժերին, հավատում ենք ձեզ… Սիրելի՛ ծնողներ, դարձե՛ք մեր դաշնակիցը, որ երեխաները բաց չթողնեն առցանց դասերը… Սիրելի՛ աշակերտներ, […]
13:17 28.03.2020
Կորոնավիրուս և արտակարգ դրություն. ի՞նչ փոփոխությունների են ենթարկվել մեր առօրյա գործողություններն ու սովորությունները ստեղծված իրավիճակում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
12:59 28.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանին զարմացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը ԵԱՏՄ երկրների միջև սահմանը բացելու մասին: Թևոսյանն արձագանքել է. «Մի տեսակ աչքերիս չեմ հավատում: Բայց ուզում եմ հավատալ, որ Մարուքյանը շատ երկար է մտածել ու վերլուծել մինչև սա գրելը: Այնուամենայնիվ, կուզեի իմանալ «Լուսավոր Հայաստանի» իմ գործընկերների դիրքորոշումը այս ամենի […]
12:45 28.03.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ քաղաքացիների հետ հեռախոսազրույցներին, քամահրական գրառում է արել: Պետրոսյանի գրառմանն արձագանքել են «Իմ քայլը» խմբակցության անդամները: «Կարծում եմ` մենք պետք է շատ լուրջ քննարկենք ԲՀԿ-ան այս «պատգամավորի» հոգեբանական սրացման պատճառները, արդյոք այս սրացումը կապված է կառանտյայի հետ, թե տարիներ շարունակվող ծաղրի հետևանքով հոգեբանական պոռթկում է: Խոստանում […]
12:15 28.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ միջազգային գործընկերների հետ քննարկումները և այդ շարքում մարտի 27-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար հայազգի պրոֆեսոր Արա Դարզիի և Մոսկվայի պետական համալսարանին կից բժշկական կենտրոնի […]
12:00 28.03.2020
«Սա էլ այսօր Հայաստան ներթափանցող ցիկլոնի ձևաթուղթը»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ այսօր սպասվում է ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Իսկ ձևաթուղթը հրապարակվել է օգտատերերից մեկի հումորային հարցմանն ի պատասխան։ https://www.facebook.com/photo.php?fbid=3055850391144856&set=a.790094277720490&type=3&theater
11:56 28.03.2020
Երևանի քաղաքապետարանը հայտարարությամբ է հանդես եկել, որում, մասնավորապես, ասված է. «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր հաստատությունների աշխատակիցները կվճարվեն լրիվ աշխատավարձի չափով՝ հարկադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար»։
11:54 28.03.2020
Հայկական Կարմիր խաչի ընկերության Մասիս քաղաքի բարեգործական ճաշարանի 50 տարեց շահառուների տաք ճաշը համաճարակի այս օրերին կամավորները տանում են նրանց տները։ 25 անապահով ընտանիքների անդամներ ճաշը ստանում են տեղում՝ փոքր խմբերով, կուտակումներից խուսափելու համար:
11:52 28.03.2020
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է կորոնավիրուսի դեմ համաշխարհային պայքարին օժանդակելու փաթեթի շրջանակում Հայաստանին 1.1 մլն դոլար հատկացնելու որոշմանը։ «Մենք հպարտ ենք, որ այս դժվարին ժամանակահատվածում ուս ուսի կանգնում ենք մեր հայ բարեկամների կողքին։ Մենք միասին կարող ենք հաղթել կորոնավիրուսի մարտահրավերը», – ֆինանսական աջակցության մասին հայտարարելիս նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան՝ Լին Մ. Թրեյսին: […]
11:35 28.03.2020
Մշակութային ԿՈՐՈՆԱդադարը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում և մաեստրո Էդուարդ Թոփչյանի ուղեկցությամբ էր: Այդ մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Այս հաղորդման ընթացքում. իմացե՛ք համերգասրահի նկուղների գաղտնիքը, տանիքից դիտեք «արտակարգ» Երևանը, ուսումնասիրեք երգեհոնի «թոքերը»»,-գրել է նա:
11:18 28.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ամբողջ սերունդ անցնում է։ Ու էս այլանդակ վարակը հենց իրենց է տանում։ Վերջին օրերին անընդհատ հիշում եմ պապերիս։ Հիմա, առավել քան երբեք։ Իմ պապերը չկան վաղուց, բայց քոնը, քոնը ապրում է ու տեր կանգնում մեր մեղքերին, մեր կասկածները փարատում, մեր հոգնած գլխին […]
11:10 28.03.2020
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, որ Աերոֆլոտ ընկերությունն այս պահի դրությամբ դադարեցրել է Ռուսաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց նստեցումն արտերկրից Մոսկվա մեկնող չվերթներին։ Առաջիկա օրերին Աերոֆլոտի չվերթների տոմսեր ունեցող քաղաքացիներին խնդրում ենք կապվել ընկերության գրասենյակի հետ՝ տոմսերը չեղարկելու նպատակով։ Հիշեցնում ենք, որ Բելավիա ընկերությունը պատրաստվում է ապրիլի 5-ի իրականացնել […]
11:01 28.03.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում նշել է. «Գրել եմ․ «Միջերկրական ծովից ցիկլոն է մոտնում Հայաստանին», մի օգտատեր մեկնաբանել է. «Իսկ այդ ցիկլոնը ձևաթուղթ ունի՞»:
10:59 28.03.2020
Մարտի 28-ին` ժամը 07:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել: Փրկարարները վարորդի […]
10:35 28.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Ասում են`կորոնավիրուսի համար հայատառ գրողները պակաս խոցելի խումբ է ? ✅ Օգտագործենք այս հնարավորությունն, ամբողջությամբ անցնենք հայատառի: ‼️? Տեխնոլոգիական ընկերություններին կխնդրեմ պարզ ուղեցույցեր սարքել բոլոր նրանց համար, ովքեր դեռ տեխնիկական պատճառ ունեն հայատառ չգրելու համար»: