TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

15:49 27.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 27-ին ստորագրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքների փաթեթը:

̰
Ինչպես վարվել աշխատավայրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար. ուղեցույց

15:47 27.03.2020

Ինչպե՞ս կազմակերպել աշխատանքը՝ կորոնավիրուսի համաճարակի շրջանում: Խորհուրդներն ընդգրկված են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման մեջ: Դրա համար անհրաժեշտ է. 1. Ապահովել միաժամանակ աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ բազմազավակ մայրերի, 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ կամ այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հիվանդներին և երեխաներին խնամող աշխատակիցների համար։ […]

̰
Ծաղկաձորի գրողների միության տանը մեկուսացված են նաև հղիներ

15:40 27.03.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է շրջել մեկուսարաններով: Նա Ծաղկաձորում է, որտեղ տարբեր հանգստյան տներում մեկուսացված են քաղաքացիները: Նախարարն այցելել է նաև Գրողների միության հանգստյան տուն, որտեղ 80 քաղաքացի է մեկուսացված, նրանց թվում նաև հղիներ կան: Բժիշկ Սպարտակը ներկայացրել է քաղաքացիների վիճակը, նշել, որ բոլորն էլ շատ լավ են իրենց զգում, անհանգստացնող նշաններ չկան: «Կյանքը […]

̰
Տավուշում վիրավորված զինծառայողի վիճակը լավ է․ ՊՆ խոսնակ

15:38 27.03.2020

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի դիրքերից մեկում այսօր վիրավորվել է ՀՀ ԶՈՒ զինծառայող։ Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի սադրիչ կրակոցների հետևանքով։ Այս մասին տեղեկությունները SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա խոսքերով՝ զինծառայողի վիճակը լավ է, նա իրեն լավ է զգում, կյանքին վտանգ չի սպառնում։ Ինչ վերաբերում է սադրանքին, ապա Ստեփանյանի խոսքերով՝ […]

̰
Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն. ՀՀ ՊՆ խոսնակի մեկնաբանությունը

15:34 27.03.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ պարզաբանելով, որ մեկուսացված զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը՝ նկարահանվել տեսանյութում և իրենց խոսքը հղել հանրությանը: «Քանի որ մեկուսացած (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանելու, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը նկարահանվելու տեսանյութում […]

̰
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով․ BBC

15:33 27.03.2020

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին փոխանցում է BBC-ն։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ COVID-19-ով է վարակվել արքայազն Չարլզը։ Նա իր կնոջ հետ ինքնամեկուսացել է Շոտլանդիայում՝ իրենց տանը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով է վարակվել աշխարհում ավելի քան 548 հազար մարդ, որից ավելի քան 24 հազարը մահացել […]

̰
Բելավիայի Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթի տոմսերը սպառվել են. Նիդեռլանդներում ՀՀ դեսպանություն

15:03 27.03.2020

«Սիրելի հայրենակիցներ, Բելավիայի Ամստերդամ-Մինսկ-Երևան չվերթի տոմսերը սպառվել են։ «Աերոֆլոտ» ընկերությունը մարտի 27, 28, 29 և 31-ին Ամստերդամից իրականացնելու են չարտերային չվերթներ Մոսկվա, այնուհետև Երևան։ Տոմսերը կարող եք ձեռք բերել www.aeroflot.ru կայքից, APG Netherlands ընկերությունից»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը:

̰
ՍԱՏՄ-ին պաշտպանիչ պարագաներ են տրամադրել

14:58 27.03.2020

Վերջին տարիներն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության միջև ձևավորվել են համագործակցային սերտ հարաբերություններ: Կարևորելով նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի դեմ պայքարի միջոցառումներում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լուրջ դերակատարությունը՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»-ը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, Տեսչական մարմնին է  տրամադրել  պաշտպանիչ պարագաներ՝ հատուկ հանդերձանքի 200 հավաքածո,  հեռահար ջերմաչափման 5 […]

̰
Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքի աշխատանքները ևս դադարեցվում են

14:54 27.03.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն այսօր տված ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արտակարգ դրության օրերին երկաթուղային գրեթե բոլոր երթուղիներն աշխատում են իրենց չվացուցակով։ «Բացառություն է կազմում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատող Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքը։ Ուղևորահոսք չլինելու պատճառով այսօրվանից դադարեցվում է այդ երթուղով գործող գնացքի աշխատանքը»,- ասել է Սիմոնյանը։

̰
1115 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

14:52 27.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Մարտի 27-ին՝ ժամը 9-ից 12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 178 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 27-ի ժամը […]

̰
Կարո՞ղ եմ շուկա գնալ. քաղաքացին՝ ՀՀ վարչապետին

14:48 27.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունենում ՀՀ քաղաքացիների հետ՝ պատահականության սկզբունքով: Վարչապետը նրանցից հետաքրքրվում է՝ ինչպե՞ս են դիմանում մեկուսացմանը: Մի կին, տեղեկանալով, որ իր հետ խոսում է ՀՀ վարչապետը, մեկուսացման մասին հարցը լսելով, ասաց. «Այսօր ուզում էի գնալ շուկա, վախեցա: Կարո՞ղ եմ գնալ»: Վարչապետը տեղեկացրեց, որ անհրաժեշտ կանոնները պահպանելու դեպքում նա կարող է գնումների […]

̰
ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև օդափոխադրումների հետ կատարված փոփոխությունների մասին

14:38 27.03.2020

Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված ՌԴ կառավարության որոշմամբ՝ «Ռուսավիացիան» 2020թ. մարտի 27-ի ժամը 00:00-ից սկսած դադարեցնում է ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը: Բացառություն են կազմելու օտար երկրներից ՌԴ քաղաքացիների փոխադրումը Ռուսաստան՝ համաձայն ՌԴ ԱԳՆ կողմից կազմված քաղաքացիների ցուցակի, և օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները՝ ըստ […]

̰
Այսօր մենք հիմք ենք դնում թատրոնի վերարժևորման և զարգացման համար. Արայիկ Հարությունյան

14:37 27.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել: «Շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրը և ազդարարում առցանց նոր ծրագրի մեկնարկը: Այսօր մենք հիմք ենք դնում թատրոնի վերարժևորման և զարգացման համար»,- նշել է նա:

̰
Արմեն Սարգսյանը հեռավար առաջադրանք է տվել պետական բժշկական և պոլիտեխնիկական համալսարանների մի խումբ ուսանողների

14:33 27.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով երրորդ դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար: 45 րոպե տևողությամբ դասաժամի ընթացքում մասնավորապես անդրադառնալով առողջապահության և տեխնոլոգիայի կապին, նախագահն ասել է, որ պատմության ընթացքում այս երկու ճյուղերը միշտ գոյատևել են միասին:  «Բժշկությունը […]

̰
Ի՞նչ միջոցառումներ պետք է անեն կազմակերպությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

14:31 27.03.2020

ՀՀ պարետի Տիգրան Ավինյանի որոշումներին կից՝ ներկայացված է ուղեցույց՝ կազմակերպություններում նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների վերաբերյալ. «Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս […]

̰
ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել քաղաքացու հետ

14:21 27.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է հեռախոսազրույց քաղաքացու հետ: Փաշինյանն աշխատասենյակից զանգահարում է քաղաքացիների՝ պատահականության սկզբունքով, ճշտում՝ ինչպե՞ս են տանում մեկուսացման վիճակը: Մանրամասները՝ տեսանյութում: Հեռախոսազրույց քաղաքացու հետ։

̰
ԵՊԲՀ-ն հաղթել է ARICE թվինինգ ծրագրում, ինչի արդյունքում  կիրականացնի «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» ծրագիրը

14:19 27.03.2020

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը հաղթել է «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (ARICE) թվինինգ ծրագրում: Այն նպատակ ունի Հայաստանում բարձրացնել հետազոտական ենթակառուցվածքների հնարավորությունները քաղցկեղի հետազոտության ոլորտում` զարգացնելով ժամանակակից բիոբանկի տվյալները, հետազոտությունները: Նշված նպատակին հնարավոր է հասնել այդ ոլորտի առաջատար համալսարանների հետ սերտ համագործակցության արդյունքում: ԵՊԲՀ-ն` որպես համակարգող, ծրագիրը կիրականացնի Ավստրիայի Գրացի բժշկական […]

̰
Ինձ համար հայրենիքը սկսվում է Գյումրիից և իմ թատրոնից. Տիգրան Վիրաբյանի գրառումը Թատրոնի օրվա մասին

14:14 27.03.2020

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կապված Թատրոնի օրվա հետ: «Այսօր թատրոնի օրն է. Բայց ցավոք այսօր երկրի բոլոր թատրոնների դռները փակ են, այդ թվում՝ Գյումրու դրամատիկական թատրոնինը: Մեր թատրոնն իր դռները չփակեց անգամ ավերիչ երկրաշարժից հետո: Մեր արտիստները բեմ բարձրացան՝ իրենց հանդիսատեսին ուժ ու ժպիտ տալու համար այդ սարսափելի օրերին: […]

̰
Կորոնավիրուսի (COVID 19) դեմ պայքարը շարունակվում է. ԱԻՆ

14:09 27.03.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի (COVID 19) դեմ պայքարը շարունակվում է:

̰
ՊՆ խոսնակն այցելել է կորոնավիրուսի կասկածով մեկուսացված զինծառայողներին

14:03 27.03.2020

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրել է իր այցը կորոնավիրուսի կասկածով մեկուսացված զինծառայողներին: Այցի մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արսեն Թորոսյանն այցելել է մեկուսարաններ, ծանոթացել քաղաքացիների վիճակին ու պայմաններին

13:58 27.03.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր` մարտի 27-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում շրջում է այն վայրերով, որտեղ մեկուսացված են քաղաքացիները: Նախարարի առաջին կանգառը Ծաղկաձորում էր: Նա տեղեկացել է, թե ինչ վիճակում են այժմ հանգստյան տներից մեկում գտնվող քաղաքացիները: Արսեն Թորոսյանը նաև տեղեկացրել է, որ այսօր կլինի բոլոր այն վայրերում, որտեղ կան մեկուսացված քաղաքացիներ՝ թվով 6 և բոլոր […]

̰
Եվս երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Շուշան Ստեփանյանը մանրամասներ է հայտնել

13:52 27.03.2020

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հաստատված դեպքերը […]

̰
Եռաբլուր պանթեոնի տարածքն աղբակույտով է ծածկված

13:46 27.03.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը լուսանկարներ է տարածել, որոնցում երևում է, որ Եռաբլուր պանթեոնի տարածքն աղբի կույտերով է ծածկված։ «Հարգելի համաքաղաքացիներ։ Մի՛ աղտոտեք այս Սուրբ վայրը»,- ասված է հիմնարկի ֆեյսբուքյան էջում։

̰
Սահմանվել են կուտակումների բացառման, հաճախորդին դիմակներով սպասարկելու պահանջներ. ՀՀ պարետ

13:32 27.03.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը։ Տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես այս որոշմամբ սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանման պայմանով։ Խախտումների դեպքում առանձին տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել։ Սահմանել ենք նաև կուտակումների […]

̰
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառում

13:30 27.03.2020

ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում առևտրային գործունեություն ծավալած ցանկացած մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, հնարավորություն ունի օգտվել պետական օժանդակության 3 ձևերից՝ ?նպատակային վարկերի համաֆինանսավորում, ?վերաֆինանսավորում, ?սուբսիդավորում։ Օժանդակությունը կիրառելի է հետևյալ 6 նպատակների համար՝ ?աշխատակիցներին աշխատավարձի վճարում, ?հարկերի և տուրքերի վճարում, ?հումքի գնում կամ ներմուծում, ?սարքերի […]

̰
Օդային ուղևորահոսքը 20 օրվա ընթացքում նվազել է 7.5 անգամ

13:08 27.03.2020

Արտակարգ դրության օրերին Հայաստանում տրանսպորտի սահմանափակումների մասին ասուլիս է տվել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը: Նա ասել է, որ առայժմ որոշ ներմարզային և ներհամայնքային երթուղիներ գործում են, սակայն, նախատեսվում է պարետի որոշման մեջ փոփոխություններ անել և արգելել նաև ներմարզային ուղևորափոխադրումները: Փոխնախարարի խոսքերով` օդային ուղևորահոսքը 20 օրվա ընթացքում նվազել է 7.5 անգամ, իսկ թռիչքներն […]

̰
Փետրվար ամսին գազի դիմաց չվճարող որոշ բաժանորդների պարտքը մինչև 900 հազար դրամ է. «Գազպրոմ»

13:06 27.03.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով. «Մամուլում և սոցիալական ցանցերում տեղ գտած առանձին հրապարակումներում անհարկի շահարկվում է մատակարարված բնական գազի դիմաց բնակիչ-բաժանորդների կողմից սահմանված ժամկետներում համապատասխան վճարումներ չկատարելու դեպքում ԳՄՕԿ-ով և բնական գազի մատակարարման պայմանագրերով նախատեսված գազամատակարարման դադարեցման գործընթացը: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Պարետի որոշումները և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող […]

̰
Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 մլրդ դրամ. վարչապետ

13:04 27.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ մարտի 20-ից մինչ օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96 հազար 838 ֆիզիկական անձանց և 3 հազար 395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ: «Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով: Վերանայված վարկերի ծավալը կազմում է շուրջ 200 միլիարդ […]

̰
Թորոսյանը մանրամասներ հայտնեց կորոնավիրուսով վարակված 2-ամսական երեխայի մասին

12:46 27.03.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատեց, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրներից մեկը 2-ամսական երեխա է, որի մայրը նույնպես վարակված է։ Իր ուղիղ միացման ժամանակ նախարարը ասաց, որ երեկվա ասուլիսի ժամանակ իրեն դեռ չէին զեկուցել այս դեպքի մասին։ Թորոսյանի խոսքով՝ երեխայի մոտ ախտանշաններ չկան, իսկ նրա մայրը երկու օր ջերմություն է ունեցել, և հիմա այլևս ախտանշաններ չունի։ «Հույս […]

̰
Բացահայտվել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու հերթական դեպքը

12:39 27.03.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների դեմ և հավատարիմ լինելով դրանք արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պաշտոնյայի կողմից առերևույթ կաշառք ստանալու հերթական դեպքը։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ աշխատանքի և […]

̰
BACK_TO_TOP