Կոտայքի մարզում իրականացվում են փողոցների, բակերի, մուտքերի ախտահանման աշխատանքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+20.09 oC

Կոտայքի մարզում իրականացվում են փողոցների, բակերի, մուտքերի ախտահանման աշխատանքներ

16:50 20.03.2020

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ վարչապետի՝ 2020 թ. մարտի 19-ի N 375- Ա որոշմամբ, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի մարտի 2-ի՝ «ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին» N 272-Ա որոշումը:

Հիմք ընդունելով նաև Պարետի համապատասխան ցուցումը (ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետների, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա)՝ այսօր վերադարձել եմ աշխատանքի և խորհրդակցություն անցկացրել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ս. Քոչարյանի, նրա տեղակալի և ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ամիրջանյանի մասնակցությամբ:

Քննարկել ենք արտակարգ դրության պայմաններում Կոտայքի մարզում վարակի տարածման և կանխարգելման ուղղված միջոցառումները, ներկայացվել է առկա պատկերը և խնդիրները։

Իմ որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ՝ արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները մարզի համայնքներում առավել համակարգված և արդյունավետ իրականացնելու նպատակով:

Հարկ եմ համարում նշել, որ վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում մարզի մի շարք համայնքներում լայն թափով իրականացվում են փողոցների, բակերի, մուտքերի ախտահանման աշխատանքներ:

Չարենցավանում վաղ առավոտից ախտահանվում են քաղաքի կենտրոնական և ներհամայնքային փողոցները, բակերը, շենքերի մուտքերը:

Ախտահանման աշխատանքներ են իրականացվում նաև ներհամայնքային և ներմարզային ուղղությունները սպասարկող տրանսպորտային միջոցներում:

Բոլոր համայնքներում ախտահանման աշխատանքները շարունակվում են»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

23:59 21.07.2025

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

23:55 21.07.2025

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

23:52 21.07.2025

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

23:49 21.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

23:44 21.07.2025

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

23:39 21.07.2025

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...

BACK_TO_TOP