150 մլն դրամի վնաս պետությանը՝ վայրի բույսերի հավաքման և օգտագործման բնօգտագործման վճարներից խուսափելու և արտահանման լիցենզիաներ ստանալու հանցավոր սխեմաների կիրառմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+28.09 oC

150 մլն դրամի վնաս պետությանը՝ վայրի բույսերի հավաքման և օգտագործման բնօգտագործման վճարներից խուսափելու և արտահանման լիցենզիաներ ստանալու հանցավոր սխեմաների կիրառմամբ

15:34 20.03.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված՝ առանձին վայրի բույսերի, մասնավորապես մատատուկի արտահանման լիցենզիաների վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրությունների համակողմանիությունն ու լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Արդյունքում ի հայտ է բերվել պետական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված անփութության պայմաններում կիրառված հանցավոր սխեմա:

Մասնավորապես, պարզվել է, որ մի քանի իրավաբանական անձինք՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, անհատ ձեռներեցներ, բնօգտագործման վճարներից խուսափելու և վայրի բույսերի արտահանման լիցենզիա ստանալու նպատակով 2017-2018թթ. ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալություն են ներկայացրել Արարատի և Արմավիրի մարզերի մի քանի համայնքների՝ Ջրառատի, Մրգաստանի, Նորամարգի, Նորաշենի, Բերքանուշի ղեկավարներից ստացված տեղեկանքներ, ինչպես նաև այդ համայնքների տարածքում առանձին հողերի սեփականատերերի կամ վարձակալների հետ կնքված առուվաճառքի պայմանագրեր, գնման ակտեր:

Տեղեկանքներով, իբր, հավաստվել է այդ հողամասերում մատուտակ աճելու, իսկ գնման վերաբերյալ փաստաթղթերով՝ իրավաբանական անձանց կողմից հողամասերի սեփականատերերից տարբեր քանակության՝ 40-ից մինչև 100 տոննա մատատուկի արմատ գնելու, իսկ առանձին դեպքում՝ մինչև 350 տոննայի մատակարարման պայմանագիր ունենալու հանգամանքները:

Մինչդեռ քաղաքացիները, որոնց հետ, իբր, կնքվել են նման պայմանագրեր, ՀՀ հաշվեքննիչ պալատին գրավոր պարզաբանել են, որ կամ առհասարակ չունեն սեփականության իրավունքով, վարձակալությամբ իրենց պատկանող հողատարածքներ, կամ ունենալու դեպքում ոչինչ չեն վաճառել, չեն ճանաչում նման ընկերությունների, չեն ստորագրել առուվաճառքի պայմանագրեր կամ գնման ակտեր, կամ իրենց հողամասերում մատուտակ  չի աճել:

Պարզվել է, որ դեռևս 2017թ. մայիսին ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունը, արտահանման լիցենզիաներ ստանալու համար սուբյեկտների կողմից ներկայացված տեղեկատվության վերաբերյալ փաստացի ունենալով հիմնավոր կասկած, դիմել է նախարարությանը՝ կենսառեսուրսների պահպանության և կայուն օգտագործման ապահովման նպատակով մատուտակի առկայության և ձեռքբերման վերաբերյալ ներկայացված տեղեկատվության համադրմամբ տեղում՝ ՀՀ Արմավիրի մարզի համապատասխան համայնքների տարածքներում կատարելու ուսումնասիրություն և վերահսկողություն իրականացնելու խնդրով:

Սակայն ստանալով նշված հանգամանքների վերաբերյալ ստուգում կատարելու նախարարության հանձնարարությունը՝ ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության պաշտոնատար անձինք չեն իրականացրել վայրի բուսական ու կենդանական աշխարհի օբյեկտների արտահանման և ներմուծման համար սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն կատարելու իրենց պարտականությունը: Իրենց հերթին ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության պատասխանատու պաշտոնատար անձինք, ներկայացված տեղեկատվության իսկության վերաբերյալ ունենալով ողջամիտ կասկած՝  չեն իրականացրել տրված տեղեկատվության հավաստիությունը պարզելուն ուղղված գործողություններ, և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հիման վրա տվել են արտահանման լիցենզիաներ: Մինչդեռ ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, երբ իրավասու վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների՝ իսկության վերաբերյալ, պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին միջոցներ ձեռնարկել դրանցում հավաստիանալու համար:

Այսինքն՝ ՀՀ բնապահպանության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք դրսևորել են ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք, առանց արտահանվող բույսի ձեռքբերումը հավաստող փաստաթղթերը ստուգելու՝ տրամադրել են մեկանգամյա արտահանման լիցենզիաներ: Արդյունքում իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները, լիազոր մարմնից չստանալով մատուտակի հավաքի և օգտագործման թույլտվություն, պետական բյուջե չեն վճարել շուրջ 150մլն ՀՀ դրամ բնօգտագործման վճարներ՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանք:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չկատարելով կամ ոչ պատշաճ կատարելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը, որով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի կպարզվեն վերոնշյալ գործընթացների բոլոր հանգամանքները և գնահատականներ կտրվեն դրանցում ներգրավված բոլոր շրջանակների, այդ թվում նաև պետությանը վնաս պատճառած տնտեսվարող սուբյեկտների արարքներին, հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

facebook sharing button
twitter sharing button
email sharing button
linkedin sharing button
odnoklassniki sharing button
vk sharing button
print sharing button
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP