Հանրային խորհուրդն ու ՌԴ Հանրային պալատը համագործակցության նոր փուլ են սկսել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+21.09 oC

Հանրային խորհուրդն ու ՌԴ Հանրային պալատը համագործակցության նոր փուլ են սկսել

12:48 20.03.2020

ՌԴ Հանրային պալատի գլխավոր քարտուղարի՝ միջազգային համագործակցության և հանրային դիվանագիտության գծով տեղակալ Սերգեյ Օրջոնիկիձեն, համագործակցության առաջարկով, ողջույնի նամակ է հղել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին, որում մասնավորապես ասված է.

«Հարգելի Ստյոպա Սերյոժայի,

ՌԴ Հանրային պալատը ողջունում է ՀՀ Հանրային խորհրդի վերաիմաստավորումն ու դերի կարևորումը:
Ռուսաստանին և Հայաստանին միավորում են բազմամյա և բարեկամական համագործակցային հարաբերությունները՝ հիմնված ոչ միայն մշակութային ընդհանրությունների և ժողովուրդների պատմական անցյալի, այլ նաև դրվանագիտական և տնտեսական սերտ համագործակցության վրա: Նպատակ ունենալով զարգացնել Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա համագործակցային և ռազմավարական հարաբերությունները՝ կարևոր ենք համարում ակտիվացնել մեր երկրների հանրային կառույցների փոխգործակցությունը՝ ընդլայնելով և ամրապնդելով կապերը քաղաքացիական հասարակությունների միջև:

Ինչպես գիտեք, 2009 թվականին ՌԴ Հանրային պալատի և ՀՀ Հանրային խորհրդի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր: 11 տարիների ընթացքում երկու երկրների քաղաքական-հասարակական կյանքում փոփոխությունները քիչ չեն եղել: Դրանով պայմանավորված՝ առաջարկում ենք երկու կողմերի համար առավել համար ժամանակահատվածում Մոսկվայում կամ Երևանում ունենալ աշխատանքային հանդիպում՝ մեր ինստիտուտների միջև համագործակցությունը հաստատող հուշագիրը թարմացված տեսքով ստորագրելու վերաբերյալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու նպատակով»:

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, բարձր գնահատելով բարեկամ երկրներում գործող հանրային կառույցների հետ համագործակցությունը և ՀԽ միջազգային կապերը, պատասխան նամակում շեշտադրել է համագործակցության բոլոր այն ուղղությունները, որտեղ առկա է փորձառություն և ներուժ՝ փոխադարձաբար նպաստելու հանրային կառույցների զարգացմանը:

Նամակում ասված է.

«Հարգելի՛ Սերգեյ Ալեքսանդրի,

2018 թվականին ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորվեց ՀՀ Կառավարության նոր կազմը, որից հետո մեկնարկեց նաև ՀՀ Հանրային խորհրդի վերաձևավորման գործընթացը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջադրմամբ և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի նիստի որոշմամբ՝ Հանրային խորհուրդը ղեկավարելու պատասխանատու աշխատանքը վստահվեց ինձ, և ես ուրախ եմ, որ Ձեզ համար տեսանելի են դրական փոփոխությունները, որոնց փորձում ենք հասնել մեր ամենօրյա լարված աշխատանքում:

Կարևորելով ՀՀ Հանրային խորհրդի և ՌԴ հանրային պալատի համագործակցությունն ու փոխգործակցության խորացումը, ինչպես նաև հասարակական, քաղաքական, իրավական, գիտական և այլ ոլորտներում քաղաքականությունների մշակման և հանրային կառավարման գործընթացներում առկա փորձառությունը՝ համակարծիք եմ, որ երկու երկրների համանման կառույցների լավագույն փորձով փոխանակվելու և փոխըմբռնման միջավայր ձևավորելու համար նորացված հուշագրի ստորագրումը երկուստեք կարևոր է: Համոզված եմ, որ այդ կառուցողական երկխոսությունն ու արդյունավետ գործընկերությունը արդյունավետ կլինեն մեր երկրների պետական ու քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման և զարգացման գործում:

Ուրախությամբ եմ ընդունում աշխատանքային հանդիպման առաջարկը, սակայն ցավով պիտի նշեմ, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ մեր երկրում այս պահին առկա արտակարգ դրությունը դժվարություն է ստեղծում հանդիպման հնարավոր ժամկետ մատնանշելու հարցում: Հույս ունեմ՝ իրավիճակի կայունացումը հնարավորություն կստեղծի մեր հանդիպումը նախաձեռնել հնարավորինս սեղմ ժամկետներում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

23:59 21.07.2025

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

23:55 21.07.2025

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

23:52 21.07.2025

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

23:49 21.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

23:44 21.07.2025

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

23:39 21.07.2025

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...

BACK_TO_TOP