19:02 19.03.2020
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկել է 2 ամիս ժամանակով կալանքից հանել Հարկադիր կատարման ծառայության կողմից կալանքի տակ դրված մինչև 500,000 ՀՀ դրամ միջոցները։ «Քիչ առաջ գրությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հետևյալ խնդրի կապակցությամբ. Մեզ են դիմում քաղաքացիներ՝ տեղեկացնելով, որ չեն կարողանում հոգալ իրենց առաջնային կարիքները, այդ թվում՝ կոմունալ […]
19:00 19.03.2020
Մուտքը պոլիկլինիկաներ թույլատրվում է միայն պրոֆիլակտիկ միջոցառումների ենթարկվելուց հետո։ Գյումրիի Կարմիր խաչի պոլիկլինիկայում, այսպես ասած, հերթապահ մաս է գործում. անմիջապես մուտքի մոտից սկսվում է հարցուփորձը, լսում են այցելուի գանգատները։ Եթե պարզվի` շնչառական խնդիրներ ունի, գրիպ կամ վիրուսային այլ հիվանդություններ, պացիենտին տեղափոխում են ժամանակավոր բուժսենյակ։ Արտակարգ դրության պայմաններում ձևավորված ընդունարան դիմողներ շատ չեն եղել: Ավելին, այս […]
18:52 19.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` հաստատվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5.1-ին մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշման 2.1-ին կետը՝ Հաստատել հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի»: Որոշման համաձայն՝ խորհրդի նախագահն է Նիկոլ Փաշինյանը, ոլորտը համակարգողը […]
18:48 19.03.2020
ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված «Բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, 2019-ի հոկտեմբերին ստորագրված արձանագրությամբ սահմանվում է, որ Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանումը, բացի բնական գազից, իրականացվում է առանց ՌԴ օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր մաքսային […]
18:45 19.03.2020
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որտեղ նշվում է. «Մարտի 19-ից ամեն օր՝ հավարտ Առավոտյան ժամերգության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության կողմից մեր սուրբ հայրերի գրվածքներից կընթերցվեն հիվանդաց բժշկության աղոթքներ: Մարտի 19-ի առավոտյան Մայր Աթոռի Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը և […]
18:42 19.03.2020
Ծաղկաձորի Golden Palace հյուրանոցում շարունակվում է 100-ից ավելի քաղաքացիների մեկուսացումը։ Մեկուսացվածներին սպասարկող բժիշկներից մեկը SHANTNEWS-ին պատմել է, թե ինչ իրավիճակ է հյուրանոցում: Մանրամասները` տեսանյութում:
18:37 19.03.2020
Երէկ եւ այսօր, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը եւ Հայաստանի Հանրապետութեան Վսեմաշուք Վարչապետ Նիկոլ Փաշինեան կապ մը հաստատեցին իրարու հետ «քորոնա» ժահրին ստեղծած ներկայ կացութեան առնչուած: Վարչապետ Փաշինեան մօտէն հետաքրքրուեցաւ Լիբանանի եւ ընդհանրապէս ներկայ պայմաններուն մէջ Կաթողիկոսութեան դիմագրաւած մտահոգութիւններուն գծով: Նորին Սրբութիւնը, իր կարգին, իր մտահոգութիւնը յայտնեց ներկայ համաշխարհային համաճարակի հետեւանքներուն ուղղութեամբ՝ աղօթելով, որ Աստուած […]
18:30 19.03.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Էդուարդ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,- ասված է նախագահի հրամանագրում: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով` Մարտիրոսյանն ազատվել […]
18:26 19.03.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով` Արման Սարգսյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել ՀՀ ոստիկանության պետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի. Արման ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի […]
18:17 19.03.2020
Էջմիածնի քաղաքապետարանն ու երիտասարդական խորհուրդը Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին նվիրել են ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես շնորհակալություն ու երախտիք՝ անբասիր ու խիստ մարդասիրական աշխատանքի համար։ «Արտակարգ դրության պայմաններում որքան կարևոր է բժիշկների աշխատանքն ու նվիրումը, նույնքան կարևոր է, որ նրանք զգան՝ ընդդեմ համաճարակի այս պայքարում նրանք մենակ չեն և աջակցությունն ու ուշադրությունը նրանց հանդեպ […]
18:11 19.03.2020
«Եթե կազմակերպությունը, արտակարգ դրությամբ պայմանավորված, աշխատակիցներին չի կանչում աշխատելու, ունի՞ արդյոք նրան չվարձատրելու իրավունք»,- այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին նման հարց ուղղեցին լրագրողները: Պարետատան աշխատանքների շրջանակներում հրավիրված ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին հատկապես օրավարձով աշխատողների վարձատրության հարցով: Անանյանը պատասխանեց. «Աշխատանքային օրենսդրությամբ կարգավորվող հարց է, պարետի ու պարետատան աշխատանքներին պետք է հետևենք, որ ունեն մեծ լիազորություններ, այս […]
18:10 19.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: Լուսանկարներին կից՝ նա գրել է. «Կամավորների մեր հերթական խումբը գնում է աշխատանքի»:
18:08 19.03.2020
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով՝ մինչև ս.թ. ապրիլի 14-ը «Գթության խոհանոց» ծրագիրը դադարեցնում է շահառուների սպասարկումը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է պատրաստել 20 օրվա համար նախատեսված սննդամթերքի փաթեթներ, որոնք երկուշաբթի օրվանից աշխատակիցների և կամավորների օգնությամբ՝ կբաշխվեն շահառուներին: Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ: «Գթության խոհանոց» ծրագիրը գործում է 1994-ից, որի […]
18:00 19.03.2020
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սոցիալական ցանցերում և մամուլում տարածված լուսանկարի հետ կապված, որտեղ երևում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայանատեղիում գետնին նետված դիմակներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ թեև ամենօրյա հաճախականությամբ Feko-Lux մաքրման ծառայությունը մաքրման և ախտահանման աշխատանքներ է իրականացնում օդանավակայանի կայանատեղիում, բայց և հորդորում ենք Ձեր և մնացածի անվտանգությունից ելնելով՝ զերծ մնալ […]
17:55 19.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը կոչով դիմել է քաղաքացիներին: «Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել Ձեզ սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ: Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում «Արբիդոլի» և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին: Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, […]
17:52 19.03.2020
Պարետատանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պատասխանել է ՀԴՄ կտրոնների տպման վերաբերյալ լրագրողների հարցին: Արդյո՞ք արտակարգ դրության պայմաններում նվազել է քանակը: Անանյանն ասել է. «Առևտրաշրջանառության ծավալներն ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է, բայց հիմնականում պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով, առևտրի ոլոևրտում կա տեղաշարժ դրական առումով, կա 40-45 տոկոսանոց աճ […]
17:48 19.03.2020
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Բոլոր այն երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին, որտեղ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական ներկայացուցչություններ, կոչ ենք անում անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ԱԳՆ հետ։ Եվս մեկ անգամ հորդորում ենք տարանցիկ երկրներով Հայաստան ժամանելուց առաջ նախապես ստուգել չվերթների հասանելիությունը։ ԱԳ նախարարության կոնտակտային տվյալներն են՝ ☎️Թեժ գիծ` +374 (60) 620 […]
17:46 19.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 19-ին ստորագրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ըստ այդմ՝ կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա՝ բանկ ներկայանալու, կառավարության սահմանած կարգով: Նախագահ Արմեն Սարգսյանն օրերս կրկին ընդգծել էր մեր տարեց հայրենակիցների և նրանց առողջության նկատմամբ առավել ուշադրության և սրտացավության […]
17:35 19.03.2020
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն է կատարել 2010 թ․ դեկտեմբերի 2-ի N 1698-Ն իր որոշման մեջ, որով վերացվում է մի շարք իրավական ակտերի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործող կանոնադրության միջև առկա անհամապատասխանությունը։ Վերջինս առաջ էր եկել ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերակազմավորելու գործընթացում։ Ընդունված որոշմամբ՝ […]
17:34 19.03.2020
Մարտի 18-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հյուսիսարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շրջել է զորանոցներում, ծանոթացել զորամասերում […]
17:17 19.03.2020
«Եթե քաղաքացին Ջավախքից մեքենայով եկել է Գյումրի, պետք է մեքենան թողնի, ինքնաթիռո՞վ վերադառնա»,- նման հարց է ուղղվել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարին: Զարեհ Սինանյանը պատասխանեց` այո´, չի կարող մեքենայով վերադառնալ: «Իսկ ինքնաթիռով կապը Վրաստանի հետ, չգիտեմ` կա՞, թե՞ ոչ, լուրջ դժվարության առջև են, նման խնդիրներ շատ կան, մարդ կա, որի մշտական կացության ժամանակը սպառվել էր, գնացել […]
17:10 19.03.2020
ՔԿՀ-ներում դատապարտյալ և կալանավոր ունեցող ընտանիքների առաջարկությամբ դիմել եմ ՀՀ արդարադատության նախարարին: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում: «Մասնավորապես՝ մեզ են դիմում քաղաքացիներ՝ բարձրացնելով դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց սննդի խնդրը։ Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ քրեակատարողական հիմնարկներում արգելված են հանձնուքները, մինչդեռ […]
17:06 19.03.2020
Այսօր պարետատանը հրավիրված ասուլիսի ժամանակ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև բժշկական ապրանքների, սարքավորումների ներկրմանը, ասել, որ վերջին երկու շաբաթում լծվել են Սփյուռքից որոշ ապրանքների ներկրման գործին: Կազմակերպել են մոտ մեկ տոննա ախտահանիչ բժշկական պարագաների ներմուծումը, որը ստացել են, գործընթացը շարունակական է: «Մեզ օգնելու պատրաստ են առողջապահական ոլորտի անձինք, բնական է, պետք […]
17:03 19.03.2020
Նիդեռլանդների կառավարությունը որոշել է մարտի 19-ից՝ մեկ ամիս ժամկետով, խստացնել երկիր մուտքի պայմանները երրորդ երկրների քաղաքացիների համար։ Բացառություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
17:00 19.03.2020
Կորոնավիրուսի (COVID-19) տարածման տվյալների հավաքագրման, վերլուծության, միջազգային գործընկերների ունեցած տվյալների համադրման, իրավիճակի ընթացքի կանխատեսման նպատակով ստեղծվել է հետազոտական խումբ, որում ներգրավված են վերլուծաբաններ, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության մասնագետներ, այլ փորձագետներ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպում է ունեցել ձևավորված խմբի մասնագետների հետ, քննարկել առաջիկա քայլերն ու հնարավորությունները։ Խմբի ձևավորումը նպատակ ուներ ժամանակակից […]
16:50 19.03.2020
«Ամեն մեկի դեպքը տարբերվում է, փորձում ենք լուծումներ տալ: Արտակարգ իրավիճակից ելնելով, եթե անհնար է մուտքը, պատասխան ենք տալիս: Եթե ՌԴ-ից մեր հայրենակիցները ցանկանում են ցամաքային ճանապարհով մուտք գործել, բացատրում ենք, որ չեն կարող այս պահին անել»,- այսօր պարետատանը` լրագրողների հետ հանդիպմանը, ասել է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը: Զարեհ Սինանյանն անդրադարձել է նաև այլ իրավիճակների: […]
16:45 19.03.2020
Երևանի ավագանին այսօր հավանություն տվեց Երևանի զարգացման 2019 թվականի ծրագրի իրականացման, ինչպես նաև բյուջեի կատարման հաշվետվության մասին որոշման նախագծերին, որոնք ներկայացված են եղել հանրային քննարկման՝ հանրային բաց լսումների եղանակով: Երևանի ավագանու միաձայն որոշմամբ փոփոխություններ կատարվեց նաև Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեում: Համաձայն փոփոխությունների՝ աշխատանքներ կտարվեն վերելակների փոխարինման, ոռոգման նոր ցանցի կառուցման, հետիոտնային անցումների կառուցման ու […]
16:36 19.03.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ իր նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ, մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցվեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ «Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։ Ուրախությամբ […]
16:30 19.03.2020
«Ամուլսարի պահապանները» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ֆեյսբուքում»` տեղեկացնելով, որ հաշվի առնելով երկրում առկա արտակարգ դրությունը և վերջինիս պայմանները՝ իրենք փոխում են դիրքերի պահպանության ռեժիմը և անցնում պասիվ հերթապահության։ «Ամուլսարի դիրքերը գտնվում են Ջերմուկ քաղաք բարձրացող ճանապարհի եզրագծին։ Դիրքերում հաճախ կուտակվում են մարդիկ, մտահոգ ընկերներ, բարեկամներ, անցորդներ։ Այսինքն՝ դիրքերն ինքնին կուտակման վայր են հանդիսանում, ինչը այս […]