15:31 18.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է Արտաշատ քաղաքում գործող ատամնաբուժական ծառայություններ մատուցող փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համար հատկացված պետական միջոցների օգտագործման օրինականությունն ու հիմնավորվածությունը: Պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և […]
15:30 18.03.2020
«Ինչպես ինքնամեկուսանալ». այսպիսի վերտառությամբ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել:
15:29 18.03.2020
Կապի ստորաբաժանումների զինծառայողների գործնական մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով մարտի 17-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են վարժանքներ: Բացազատվել են ուսումնական կետեր, ստուգվել են կապի համակարգի արդյունավետությունն ու կայունությունը: Զինծառայողները հրահանգավորվել են հետագա աշխատանքների կազմակերպման և առկա թերությունների վերացման ուղղությամբ:
15:24 18.03.2020
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հիմնադիր նախագահ Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում տեղեկատվության վերահսկողությունը ոչ թե օգնում է համաճարակի դեմ պայքարելուն, այլ բամբասանքներ և վախեր տարածելուն։
15:23 18.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 18-ին ստորագրել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը և «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:
15:19 18.03.2020
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց լիցենզիայի արտարժույթի առքուվաճառքի իրականացման դեպք։ Մասնավորապես` օրերս վարչություն օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Արտաշատում գործող շուկաներից մեկի հարակից տարածքում, առանց համապատասխան լիցենզիայի, ֆիզիկական անձի կողմից կատարվում են տարադրամի փոխանակման գործարքներ։ Վարչության աշխատակիցները մշակել և ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական […]
15:16 18.03.2020
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանն ուղերձ է հղել պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներին, հարազատներին: Ուղերձը` ստորև. «Սիրելի´ հայրենակիցներ, նոր տեսակի կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև Հայաստանի Հանրապետությունը: Կանգնած լինելով կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերի առաջ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երկրում հաստատեցին արտակարգ դրություն` համազգային և միասնական ջանքերով պայքարելու և կանխելու վարակի […]
15:15 18.03.2020
Մարտի 17-ին ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տ. Խաչատրյանի վերահսկողությամբ հանկարծակի ստուգումներ են իրականացվել 5-րդ զորամիավորումում: Զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ստուգվել են անձնակազմի համակարգված գործողությունները:
15:09 18.03.2020
Մարտի 14-ին, ժամը 12-ի սահմաններում, Թումանյան քաղաքի մի բնակչուհի ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում էր տվել, որ Ալավերդի-Վանաձոր ճանապարհի իր վագոն-տնակից գողացել են դրամապանակը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 3-ին, վագոն-տնակի դուռը թակել է մի երիտասարդ՝ երեք ընկերների հետ։ Ջուր են խնդրել, և երբ հեռացել են, տուժողը նկատել է, որ պայուսակը […]
15:06 18.03.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20թ. ժամը 14:00-ին մուտքերը կազմել են 43 մլն 121 հազար դրամ, ընդհանուր քանակը 218 վճարում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
14:45 18.03.2020
Արաբկիր վարչական շրջանը լուսանկարներ է տարածել՝ կից նշելով. «Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար անհրաժեշտ է ոչ միայն անձնական հիգիենայի կանոնների պահպանումը, այլև ընդհանուր օգտագործման տարածքների պատշաճ ախտահանումը։ Արաբկիր վարչական շրջանում ինտենսիվորեն ախտահանվում են շենքերի շքամուտքերը, վերելակները, աստիճանավանդակները, բազրիքներն ու բռնակները»։
14:29 18.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 14:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը (բուք) փակ է. կա կուտակված մոտ 50 ավտոմեքենա: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են նաև Շիրակի մարզի Ամասիա գյուղի ավտոճանապարհները: […]
14:20 18.03.2020
Մարտի 18-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հայտարարվել է համազգային աղոթքի օր: Ժամը 19:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքի արարողության հեռարձակմանը կարող եք հետևել՝ – Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնական էջում Facebook սոցիալական ցանցում. https://www.facebook.com/Vehapar/, – Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի՝ https://www.facebook.com/infoservicesofmothersee/, https://www.facebook.com/holyetchmiadzin/ էջերում, – «Շողակաթ» հեռուստաընկերության […]
14:11 18.03.2020
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ: ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:
14:09 18.03.2020
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն աջակցելու նպատակով բացված հատուկ հաշվին: «Հաջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 1. 017.556 դրամ, փոխանցում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը և հաղթահարմանն ուղղված՝ առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով բացված […]
14:01 18.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբավարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, որի մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն: «Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում: Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային […]
13:30 18.03.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի հարցերի մեծ մասը դուրս է եկել օրակարգից, մի մասի քննարկումը հետաձգվել է: Արդյունքում` օրակարգով նախատեսված 7-րդ հարցը հանձնաժողովն առաջինն է քննարկել: Այն վերաբերում է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն ասել է, որ ներկայում Իրանից և մի շարք այլ երկրներից եկող […]
13:24 18.03.2020
Ներկայացնենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիների և բեռնատարների տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ. «Հայտնում ենք, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն երկու երկրների միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան: Վերջին օրերին ՀՀ ԱԳՆ-ն, Վրաստանում և ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները բազմիցս հայտնել են, որ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, շարունակվում է փակ մնալ […]
13:21 18.03.2020
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին կան կուտակված մեքենաներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակված մեքենաներին հեռացնելու նպատակով՝ ճանապարհը ժամանակավորապես փակ է։
13:14 18.03.2020
Արդյո՞ք հեռավար ուսուցման համակարգն ամբողջությամբ լրացնելու է առկային: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ընթացքում այս հարցին պատասխանեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Հնարավոր չէ ասել՝ այո կամ ոչ: Մենք ուզում ենք խրախուսել ջանքերը, որ կգործադրեն ուսուցիչները առաջիկա 2 շաբաթվա ընթացքում: Ուսումնասիրություն կանենք, կհասկանանք՝ արդյո՞ք հեռավարը լրացնելու է առկային: Ուզում ենք ուսուցիչներին ասել՝ օգտագործեք բոլոր հնարավոր […]
13:09 18.03.2020
Պատրաստվում ենք մարզպետարանների հետ ակտիվ աշխատել, առաջիկա օրերից սկսել դպրոցների ամբողջական ախտահանումը: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Սա նույնպես հնարավորություն է բոլոր տեսակի, եթե դրանք առկա են, վիրուսները դպրոցներից վերացնելու համար: Այսինքն՝ ախտահանման մեծ գործընթաց կլինի ուսումնական հաստատություններում: Սա լրացուցիչ հանգստացնող հնարավորություն է, որ դպրոցները, երբ […]
13:00 18.03.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության՝ 7, յուրացման կամ վատնման՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, խուլիգանության՝ 3, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, անձի առևանգման, […]
12:59 18.03.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։ Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և […]
12:50 18.03.2020
Աշխարհում հատկապես վերջին շաբաթներին մոտ 700-800 միլիոն մարդ զրկված է ուսումնական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսի ժամանակ խոսեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Շատ հարթակներ բացվել են, որոնք նախկինում եղել են վճարովի, հիմա անվճար են դարձել, մենք այդ հնարավորությունից նույնպես պետք է օգտվենք: Չենք կարող ասել, որ այս պահին կարող […]
12:46 18.03.2020
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Հայաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկների համար: «Մենք առաջարկում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանում են զբոսաշրջային նպատակներով, հնարավորինս շուտ վերադառնան Ռուսաստան օդային ճանապարհով»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիները կարող են տուն վերադառնալու վերաբերյալ խորհուրդներ ստանալ՝ կապ հաստատելով «Ռոստուրիզմի» թեժ գծի և Արտաքին գործերի նախարարության հետ:
12:43 18.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել: Դիանա Զարգարյանը նշանակվել է վարչապետի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության պետի պաշտոնում: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը […]
12:37 18.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ արտակարգ դրության պայմաններում դադարեցվում է բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքը, անցում է կատարվում հեռավար ուսուցման: Անդրադառնալով բուհերի գործելաոճին` նախարարն ասել է. «Մենք արդեն կարող ենք փաստել, որ բուհական համակարգի առումով մենք կարողացել ենք գտնել լուծումներ: Սնոբիստկան կարծիքներ կան, որ հեռավար ուսուցման […]
12:25 18.03.2020
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները մարտի 17-ին աղբից մաքրել են Երևանի կայարանի երկաթուղային գծերին հարող տարածքը: Երևանի ուղեմասի և գծային-կայարանային միավորման, Ուղևորափոխադրումների տնօրինության աշխատակիցների ուժերով հավաքվել է մերձկայարանային տարածքում քաղաքացիների, շուկայի և ավտոկայանի հաճախորդների թողած աղբը, տեղադրվել են մաքրությունը պահպանելու և կարգապահությանը հետևելու կոչերով ցուցանակներ: Քաղաքացիների կողմից երկաթուղային գծերի մոտ և երկաթուղու երկայնքով նետված կենցաղային աղբը մեծ […]
12:16 18.03.2020
Արտակարգ իրավիճակով պայմանավորված` որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը և հրապարակում ցանկ. • «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած […]
11:41 18.03.2020
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ, Բելառուսի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ 24 որոշում: Այդ թվում՝ ԵԱՏՄ տարածք վտանգավոր թափոնների ներմուծման չթույլատրման, ԵԱՏՄ […]