23:15 17.03.2020
Ռուս բժիշկը 10-ամյա երեխայի ականջից թիթեռ է հանել: Երեխան հիվանդանոց է տեղափոխվել, քանի որ պարբերաբար դժգոհել է անհարմարությունից: Տյումենի 10-ամյա բնակչի ծնողներն անընդհատ պնդել են, որ նրա ականջը խցանված է: Երբ հիվանդանոց են տեղափոխել, բժիշկը հետազտոել է նրան ու ականջից թիթեռ հանել: Հիվանդանոցում ասել են, որ օտար մարմինը երկար ժամանակ է ականջի մեջ եղել՝ միջատն […]
22:17 17.03.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր էջում գրել է․ «Սիրելի՝ հայրենակիցներ, Այսօր ցուցում եմ տվել պատկան գերատեսչություններին, որ մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ ձեռնարկեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները. ✅աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, ✅տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը, ✅անձանց […]
22:10 17.03.2020
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր կեսգիշերին Վրաստանի տարածք օտարերկրացիների մուտքը արգելող որոշումը չի վերաբերում հայ բեռնափոխադրողներին։ Անբարենպաստ եղանակի պատճառով փակված Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի բացվելուն պես հայ բեռնափոխադրողները կարողանալու են Վրաստանի տարածքով իրականացնեն իրենց բեռնափոխադրումները։ Տեղեկացնում ենք նաև, որ այն բեռնատարները, որոնք բեռնափոխադրումներ են իրականացնում միայն Հայաստան-Վրաստան-Հայաստան ուղղությամբ (ՌԴ չգնացող), այժմ էլ կարող են անարգել […]
21:58 17.03.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 17-ին՝ ժամը 08։43-ին․ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին […]
21:53 17.03.2020
Հայաստանում վարակվածների թիվը հասել է 78-ի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:44 17.03.2020
Մարտի 17-ին` ժամը 19:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասնաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Թալին ավտոճանապարհի 59-րդ կմ-ին «Mersedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ս., […]
21:28 17.03.2020
Հաշվի առնելով հայտարարված արտակարգ դրությունը՝ պարետատունը աշխատանքներ է տանում մարզպետարանների հետ՝ համայնքային մանկապարտեզների պահեստավորած սնունդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գույքագրված սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
21:13 17.03.2020
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ապրիլի 12-21-ը Սիրիա և Լիբանան, ինչպես նաև ապրիլի վերջին Կիպրոս նախատեսվելիք այցերը հասկանալի պատճառներով կհետաձգվեն։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ուզում եմ տեղեկացնել, որ ապրիլի 12-21ը Սիրիա և Լիբանան, ինչպես նաև ապրիլի վերջին Կիպրոս […]
20:39 17.03.2020
Ի՞նչ սպասել արտակարգ դրության ընթացքում․ արտակարգ դրության սահմանափակումները։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը իրազեկող տեսանյութ է հրապարակել։
20:30 17.03.2020
Սննդամթերք ու դեղորայք՝ որքա՞ն պաշար կա Հայաստանում, արժե՞ արդյոք սնունդ պահեստավորել, կլինե՞ն արդյոք թանկացումներ՝ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո այսօր առաջին ասուլիսն է հրավիրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:15 17.03.2020
Այսօր ծանոթացա Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին մի քաղաքացու նկարահանած տեսանյութին: Ըստ հրապարակային տեղեկությունների՝ այսօր այդ տեսանյութի հեղինակը ենթարկվել է ծեծի։ Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Այս պատասխանատու փուլում բոլորիս գերնպատակը պետք է լինի «կորոնավիրուս» կոչվող չարիքի դեմ պայքարը՝ համախմբված, համերաշխության մթնոլորտում՝ իրար աջակցելով, այլ ոչ թե ծաղրելով կամ վիրավորելով։ […]
20:10 17.03.2020
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները 2020 թվականի փետրվարի 26-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, կալանավորված անձ Հ. Հ.-ի անվամբ քաղաքացի Ա. Մ.-ի կողմից բերված հանձնուքը նոր տեղադրված ռենտգեն սարքով զննության ենթարկելիս 400 մլ տարողությամբ շամպունի 2 տարաներում հայտնաբերել են կասկածելի խտությամբ հեղուկ զանգվածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, դատաքիմիական փորձաքննության արդյունքում […]
20:00 17.03.2020
Թիվ 8 երթուղայինի վարորդը պաշտպանում է թե՛ իրեն, թե՛ ուղևորներին: Պաշտպանիչ դիմակով, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներով շփվող վարորդը բարեխիղճ լինելուց զատ, նաև շատ հանգիստ էր վարում մեքենան, բոլոր կանգառներում կայանում ու առանց մանևրների մարդկանց տեղ էր հասցնում: SHANTNEWS-ի թղթակցի խոսքերով՝ նա նաև իր առողջությունը ռիսկի չենթարկելու համար կողքի նստարանն է հանել։
19:55 17.03.2020
Մարտի 14-ին Ստեփանավան-Վանաձոր ճանապարհի 14-րդ կիլոմետրին սոճի և բոխի տեսակի հատված ծառեր էին հայտնաբերվել։ Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ ստացան, որ ծառերը հատել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գյուլագարակի անտառպետության անտառապահներից մեկը։ Ծառերը հատել էր բենզասղոցով, որը հայտնաբերվել և առգրավվել է։ Դեպքի առթիվ ոստիկանության Ստեփանավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում […]
19:48 17.03.2020
Հայկական Կարմիր խաչ ընկերությունը՝ հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում և երկրում ամենախոշոր կամավորական կազմակերպություն, ինչպես նաև ներկայացվածություն ունենալով բոլոր մարզերում և բազմաթիվ համայնքներում, մշտապես կանգնած է կառավարության և բնակչության կողքին։ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին ՀԿԽԸ-ն կիրականացնի հետևյալ ծառայությունները․ 1. ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ արտակարգ ռեժիմով կգործեն Հայկական Կարմիր խաչ ընկերության […]
19:38 17.03.2020
Հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել զգուշացում տալ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին: Հանձնաժողովը հարկ է համարում տեղեկացնել, […]
19:28 17.03.2020
Մարտի 17-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Միքայել Մելքումյանի նախագահությամբ քննարկվել է «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ՝ «Նավագնացության մասին» համաձայնագիրը ստորագրվել է ԵԱՏՄ անդամ-պետությունների կառավարությունների միջև 2019թ. փետրվարի 1-ին Ալմաթիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի […]
19:14 17.03.2020
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմում է քաղաքացիներին, գործատուներին, օտարերկրացիներին` հայտնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգն առաջիկայում ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով: «Ուստի խնդրում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ին N 493-Ն որոշմամբ […]
19:08 17.03.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ «Առաքելություն Հայաստան»-ը կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով շահառու անձանց տեղեկացնում և հորդորում են նվազագույնի հասցնել այցելությունները կազմակերպության ենթակառուցվածքներ: Տեղեկացնում ենք, որ կազմակերպությունը մինչև երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը դադարեցնում է ցերեկային կենտրոնների և բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների և աշխատակիցների անվտանգությունից: Շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն […]
19:01 17.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում Երևանի կենտրոնում: Նա մտնում է նաև դեղատներ, ճանապարհին զրուցում քաղաքացիների հետ: Վարչապետին ուղեկցում է նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Ուզում ենք իմանալ` դիմակ ունե՞ք»,- հարցնում է վարչապետը դեղատներում` հետաքրքրվելով, թե արդյոք ունեն նաև սպիրտ, ալկոգել, պաշտպանիչ այլ միջոցներ: Նա քաղաքացիներին հարցնում է, թե արդյոք վախեցել են կորոնավիրուսի տարածումից: […]
19:00 17.03.2020
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ այսօրվանից Օպերային թատրոնը կցուցադրի խաղացանկային ներկայացումների և համերգների տեսաձայնագրությունները: «#ՄնաՏանը և մարտի 17-ին` ժամը 20։00-ին, դիտի՛ր Կ. Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը մեր թատրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջի միջոցով: Հետևեք մեր էջի նորություններին, որպեսզի տեղեկանաք առաջիկա օրերին ցուցադրվելիք ներկայացումների մասին։ Մեզ […]
18:55 17.03.2020
Մարտի 17-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը։ Տիգրան Ավինյանը ասել է. «Օրակարգում ունենք մի քանի կարևոր հարցեր և, մասնավորապես, առաջինը զուտ գործընթացային խնդիրներին վերաբերող հարցեր են: Ես պետք է խնդրեմ, որ բյուրոկրատական բոլոր ընթացակարգերի վերաբերյալ մենք ունենանք մի փոքր ավելի ճկուն մոտեցում: Ես տեսնում եմ, որ որոշակի խնդիրներ առկա […]
18:40 17.03.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ որոշում […]
18:25 17.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ունենք կորոնավիրուսով վարակման ևս 8 հաստատված դեպք: «Ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»: Հանրագումարով, այս պահին ունենք […]
18:16 17.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանում կորոնավիրուսի հայտնաբերման ժամանակահատվածում դեռևս չանհանգստացնող, բայց մեծաթիվ ահազանգեր է ստանում: Քաղաքացիներին առավելագույն օգտակար խորհուրդներ տալու և կանխարգելիչ օժանդակություն ցուցաբերելու համար ԱԻ նախարարության և առողջապահության նախարարության փոխհամագործակցության շրջանակներում մարտի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հանդիպում-քննարկում: Նախարարությունում հյուրընկալվել էր առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման բաժնի աշխատակից բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը: Հանդիպմանը ներկա […]
18:10 17.03.2020
Ռուսական НТВ հեռուստաալիքի հաղորդավար Ջոն Ուորենի «Գնանք, ուտենք» զբոսաշրջային հաղորդումը կրկին Հայաստան է այցելել՝ բացահայտելու ձմեռային Հայաստանն իր ամբողջ հմայքով: Հաղորդավարը Հայաստանում շրջել է ուղղաթիռով` հեռուստադիտողներին ցույց տալով գեղեցիկ համայնապատկերները, համտեսել է կոնյակապատ պանիր, տեսել, թե ինչպես են քաղցր սուջուխ պատրաստում, Գյումրիում ծանոթացել է մուշուրբա պատրաստելու նրբություններին, մասնակցել հայկական Տրնդեզի: Մանրամասները` տեսանյութում:
18:04 17.03.2020
ՀՀ ՊՆ տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը: Դիմումները, գրությունները և առաջարկությունները կարելի է ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ էլփոստի հասցեներին. [email protected] [email protected] ՊՆ-ից նաև տեղեկացնում են, որ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են […]
18:02 17.03.2020
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին: «Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել է համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը: Ձեռք բերված և պահեստավորված սնունդն այսօր և վաղը կտրամադրվի վարչական շրջանների […]
17:48 17.03.2020
Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ քննարկելու ուսումնական հետագա գործընթացի կազմակերպման խնդիրները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի ղեկավարությամբ անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ծրագրերը հեռավար ուսուցմամբ կազմակերպելու բուհական հնարավորությունները և առկա խնդիրները: Ելնելով համալսարանների բովանդակային առանձնահատկություններից՝ ռեկտորները ներկայացրել […]