12:43 18.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել: Դիանա Զարգարյանը նշանակվել է վարչապետի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության պետի պաշտոնում: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապե-տության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը […]
12:37 18.03.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ արտակարգ դրության պայմաններում դադարեցվում է բոլոր ուսումնական հաստատությունների աշխատանքը, անցում է կատարվում հեռավար ուսուցման: Անդրադառնալով բուհերի գործելաոճին` նախարարն ասել է. «Մենք արդեն կարող ենք փաստել, որ բուհական համակարգի առումով մենք կարողացել ենք գտնել լուծումներ: Սնոբիստկան կարծիքներ կան, որ հեռավար ուսուցման […]
12:25 18.03.2020
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները մարտի 17-ին աղբից մաքրել են Երևանի կայարանի երկաթուղային գծերին հարող տարածքը: Երևանի ուղեմասի և գծային-կայարանային միավորման, Ուղևորափոխադրումների տնօրինության աշխատակիցների ուժերով հավաքվել է մերձկայարանային տարածքում քաղաքացիների, շուկայի և ավտոկայանի հաճախորդների թողած աղբը, տեղադրվել են մաքրությունը պահպանելու և կարգապահությանը հետևելու կոչերով ցուցանակներ: Քաղաքացիների կողմից երկաթուղային գծերի մոտ և երկաթուղու երկայնքով նետված կենցաղային աղբը մեծ […]
12:16 18.03.2020
Արտակարգ իրավիճակով պայմանավորված` որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես չեղարկել իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը և հրապարակում ցանկ. • «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած […]
11:41 18.03.2020
Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ, Բելառուսի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ 24 որոշում: Այդ թվում՝ ԵԱՏՄ տարածք վտանգավոր թափոնների ներմուծման չթույլատրման, ԵԱՏՄ […]
11:35 18.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսի ախտորոշված 84 դեպք: Նա նշեց՝ կորոնավիրուսը մեզ համար անցնում է թեթև սցենարով: Տարիքային առումով ռիսկային գոտում գտնվողները լավ են, գանգատներ չունեն: Հիվանդների վիճակի վերաբերյալ նա նշեց՝ երկու հոգու մոտ առկա է թոքաբորբ, այս պահի դրությամբ՝ երկուսի վիճակն էլ լավ է, 36.5 […]
11:25 18.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտակարգ դրության երկրորդ օրը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մեթոդի ու դրա արդյունավետության մասին: «Մեր մեթոդն էր՝ քաղաքացիներին հաշվառել՝ ռիսկային խմբին, նրանց հետ աշխատել ինքնամեկուսացման շուրջ, ախտորոշումը հաստատվելու դեպքում մեկուսացնել նրան և նրա շրջանակը»,- ասաց նա: Փաշինյանը տեղեկացրեց՝ այս պահին ունենք մեկուսացված 400 անձ ու պոտենցիալ՝ մեկուսացումը շարունակելու […]
11:23 18.03.2020
Ամերիկյան իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում միլիոնավոր հետևորդներին կոչ է արել նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար մնալ տանը։ «Խնդրում եմ բոլորին, հատկապես նրանց, ովքեր երիտասարդ ու առողջ են, լո՛ւրջ ընդունեք տանը մնալու հրահանգը, եթե դուք մտահոգված եք ձեր մոր, հոր, պապիկ-տատիկների, քույրերի, եղբայրների, հասարակության առողջությամբ ու անվտանգությամբ: Եթե չեք հեռանում տնից` աշխատանքի […]
11:14 18.03.2020
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Վաղը ցերեկվանից սկսած՝ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Նրա քայքայման հետ մեկ տեղ, կկրճատվեն և տեղումների տևողությունը և տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը […]
11:11 18.03.2020
ՀՀ վարչապետի տիկնոջ խոսնակ Հասմիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Համացանցում շրջանառվող մտահոգության առթիվ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես մարտի 15-ի երեկոյան անցել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը եղել է բացասական։ Մարտի 16-ից Աննա Հակոբյանը Երևանում է։ Պայմանավորված Կորոնավիրուսի տարածմամբ և ՀՀ-ում Արտակարգ դրության հաստատմամբ՝ Աննա Հակոբյանն անորոշ ժամանակով […]
11:09 18.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ 100.000 դրամ է փոխանցել՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի «Հիշեցնում եմ, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ ✅ Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։ ✅ Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947: Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել […]
11:02 18.03.2020
Մարտի 18-ին՝ ժամը 02:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։24-ին, մարվել՝ 05։38-ին: Տունն (մոտ 30 քմ) ամբողջությամբ […]
11:01 18.03.2020
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը փոխնախարար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ կայացրեց անդրանիկ նիստը: Քննարկվեց արտակարգ դրության պայմաններում ԱԻՆ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը և փոխհամագործակցությունը պետական այլ գերատեսչությունների հետ: Ըստ օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ փ/ծ տնօրեն գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի զեկույցի՝ ծառայության բոլոր ստորաբաժանումները բերված են պատրաստականության բարձր աստիճանի և արագ […]
10:57 18.03.2020
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։ Բացի այդ, նախապատրաստվել և շրջանառվում է […]
10:54 18.03.2020
Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում 2019թ. ընթացքում ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները հսկայածավալ աշխատանքներ են իրականացրել: Մասնավորապես ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային ընդգրկման բազմաթիվ ոլորտներում կատարվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ընդհանուր առմամբ 1136 ուսումնասիրություն՝ 2018թ. համեմատ 12.5 տոկոսով ավելի: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, մասնավորեցման, հողօգտագործման, ճանապարհաշինության, էներգետիկայի, բնապահպանության, ընդերքօգտագործման, ջրային ենթակառուցվածքների […]
10:49 18.03.2020
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչը խոչընդոտել է Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջելուն ուղղված համագյուղացիների օրինական հավաքների անցկացմանը, որի ժամանակ՝ 2018թ. հուլիս ամսվա վերջերին՝ քննությամբ չպարզված օրը՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արշալույս գյուղում գտնվող, իրեն […]
10:48 18.03.2020
Եթե որոշ խանութներում, հնարավոր է, ալկոգելի կամ զուգարանի թղթի կամ այլ ապրանքների սակավություն նկատվի, մսամթերքի շուկայում ամեն բան սովորականի նման է: Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից: Միաժամանակ ընդգծվում է, որ եթե նույնիսկ սպառողի կողմից պահանջարկի ավելացման հայտ ներկայացվի, շուկան ի վիճակի է համապատասխան առաջարկ ներկայացնել: Կարևոր է նաև այն, որ մի քանի անգամ խստացվել […]
10:28 18.03.2020
2020 թվականի մարտի 15-ի` ժամը 05։35-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի աջ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջ գոտկային շրջանի և աջ թիակային շրջանի ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել երիտասարդ։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է […]
10:23 18.03.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են․ «Տեղեկացնում ենք, որ մարտի 18-ին՝ ժամը 9:45-ի դրությամբ, առատ ձյան պատճառով և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ»:
10:05 18.03.2020
ՏԿԵ նախարարությունը տեղեկացնում է. «Մարտի 18-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Թումանյանի, Գավառի, Մարալիկի, Հրազդանի, Նոյեմբերյանի, Սպիտակի, Մարտունիի, Ապարանի, Սևանի, Արագածի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները դժվարանցանելի են ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և […]
09:54 18.03.2020
Մարտի 17-ին` ժամը 17:45-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Ծովագյուղի Ախթամարի արձանի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սայաթ Մ., ծնված 1979 թ.) դուրս է եկել […]
09:21 18.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 08:35-ի դրությամբ` ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Շիրակի մարզի Ամասիա գյուղի ավտոճանապարհները: Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա գյուղերում, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, […]
08:11 18.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 Վաղարշյան փ. 24/1-24/3 շենքերը, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Եղվարդ համայնքի Շահումյան, Սպանդարյան փողոցները, Կալեր և Բոլոր Հողեր թաղամասերը, Ծիրանանոց թաղամասը մասնակի, 11։00-17։00 Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի 58 շենքը, Ներքին Պտղնի գյուղը մասնակի, Գեղարքունիքի մարզում՝ 11։00-12։30 Գավառ […]
01:01 18.03.2020
Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարությունը լայն թափով ընթանում է։ 3-4 օրում կունենանք 40 նոր պալատ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
00:38 18.03.2020
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ. պահանջում է զրպարտություն հանդիսացող տեղեկատվության հերքում և բարոյական վնասի դրամական փոխհատուցում: Այս մասին տեղեկացնում է Armtimes.com-ը։ Օրբելյանը, մասնավորապես, զրպարտություն է համարել մարտի 10-ին Քաջարանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ ինքը «էն ժամանակներում երբ […]
00:12 18.03.2020
Հայտնում ենք, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն երկու երկրների միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան: Վերջին օրերին ՀՀ ԱԳՆ-ն, Վրաստանում և ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները բազմիցս հայտնել են, որ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, շարունակվում է փակ մնալ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Միաժամանակ հայտարարվել է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է […]
23:57 17.03.2020
Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը շրջանների զգալի մասում, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Մարտի 17-ի ցերեկը, 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում […]
23:47 17.03.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հերթական ցուցումով հանձնարարել եմ բացառել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների գերբեռնվածությունը։ Անհրաժեշտության դեպքում պետք է ներգրավել լրացուցիչ փոխադրամիջոցներ: Կապահովի նաև հանրային տրանսպորտի բոլոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային […]