TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+36.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այ մարդ, էս վիրուսը ցիկլոնների վրա էլ է ազդել․ Սուրենյան

21:03 18.03.2020

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այ մարդ, էս վիրուսը ցիկլոնների վրա էլ է ազդել, օլոր-մոլոր են շարժվում»:

̰
Բացի ջերմաչափումից, Իտալիայից ժամանածներն անմիջապես սահմանային հսկիչ կետից մեկուսացվում են

20:57 18.03.2020

Կառավարության մամուլի կենտրոնում  ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը: Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարի արտադրամասի դեպքը կապված է Իտալիսյից ժամանած ինստրուկտորի հետ, որը դեղամիջոցներ է ընդունել իրական առողջական վիճակը թաքցնելու համար, […]

̰
Չնայած երկրում հայտարարված արտակարգ դրությանը` մեր հանձնաժողովում աշխատանքները շարունակվում են նույն ակտիվությամբ․ Մխիթար Հայրապետյան

20:44 18.03.2020

Չնայած երկրում հայտարարված արտակարգ դրությանը` մեր հանձնաժողովում աշխատանքները շարունակվում են նույն ակտիվությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավորՄխիթար Հայրապետյանը։ Մարտի 18-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ գումարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավորներ […]

̰
ՀՀ որոշ համայնքներում ձյուն է տեղում

20:32 18.03.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 20:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է: Գյումրի-Աշոցք ավտոճանապարհը (բուք է) փակ է. կան կուտակված ավտոմեքենաներ: Սյունիքի և Լոռու մարզերում (բացի Վանաձոր քաղաքից), Գեղարքունիքի մարզի […]

̰
Պարետի որոշմամբ՝ պետք է գործատուի կողմից աշխատակիցները ապահովվեն անհատական պաշտպանիչ միջոցներով

20:25 18.03.2020

Կառավարության մամուլի կենտրոնում  ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչության պետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը: Հակոբ Ավագյանը նշեց, որ բնակչությանը սպասարկող կազմակերպությունները առավել խիստ կարգավորումներով և պահանջով կլինեն։ Պարետի որոշմամբ՝ պետք է աշխատակիցները գործատուի կողմից ապահովվեն անհատական պաշտպանիչ միջոցներով։ […]

̰
«Ալկոգել» արտադրող ընկերությանը մահակով էլ չես ստիպի, որ գնա տուն. Նիկոլ Փաշինյան

20:00 18.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադառնալով բանկերի կողմից հայտարարված վարկային արձակուրդներին, հարցին՝ դա լա՞վ է սպառողի համար, իսկ արդյո՞ք լավ է բանկային համակարգին, ասաց. «Մենք շատ գործողություններ որ անում ենք, ես կռահում եմ, որ կլինեն քննադատություններ՝ ինչո՞ւ եք բանկերին ներգրավում պրոցեսի մեջ, ուղիղ աշխատեք բիզնեսի հետ: Այստեղ կա մի քանի պատճառ, այնուամենայնիվ, կառավարության վրա […]

̰
Արաբկիրի քրեական հետախույզները թարմ հետքերով բացահայտեցին հյուրանոցում կատարված դանակահարությունը

19:54 18.03.2020

Մարտի լույս 15-ի գիշերը Պռոշյան փողոցի մի հյուրանոցային համալիրից «Նաիրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել անվտանգության աշխատակիցը։ 25-ամյա երիտասարդը դանակահարվել էր. ախտորոշվել էր կրծքավանդակի աջ կեսի թափանցող կտրած վերք։ Դեպքի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Արաբկիրի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ միջոցառումներ՝ համագործակցելով Մաշտոցի բաժնի ծառայողների հետ։ Քննությանը հայտնի […]

̰
Սկսվելու է համաշխարհային տնտեսական հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

19:50 18.03.2020

Համաշխարհային տնտեսության մեջ կա՞ն սև խոռոչներ, որտեղ կարող է լցվել մեր գյուղատնտեսությունը: «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանելով այս հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այսօր, երբ մենք նայում ենք աշխարհի ցուցափեղկերին, տեսնում ենք՝ դրանք դատարկ են, և տեսնում ենք, որ Հայաստանում ցուցափեղկերը լիքն են: Սա պետք է ազդակ տա, որ մեր երկրում ինքնապաշտպանական բնազդներ կան: Ես չեմ […]

̰
Առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը. Նիկոլ Փաշինյան

19:44 18.03.2020

«Այսօր անորոշություն է, ոչ ոք չգիտե՝ վաղը ինչ կլինի: Այդ անորոշությունը խուճապ է առաջացնում մարդկանց մոտ: Այդ անորոշության մեջ ամենօրյա ռեժիմով պետք է փնտրենք և գտնենք հնարավորություններ»,- «Հեռանկար»-ի տաղավարում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը վստահեցրեց՝ մեր տնտեսությանը միանշանակ պետք է աջակցեն: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում Կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: Հարցը […]

̰
ՀՀ կենտրոնական բանկն առաջնորդվելու է ֆինանսական կայունության ապահովման անհրաժեշտությամբ

19:40 18.03.2020

Աշխարհում COVID-19-ի տարածմամբ պայմանավորված՝ մեծացել են տնտեսական ակտիվության և դրա հեռանկարի վերաբերյալ անորոշությունները, որի հետևանքով ավելացել են նաև մակրոտնտեսական կայունության ապահովման մարտահրավերները։ Այս իրավիճակում, ՀՀ կենտրոնական բանկը, կարգավորողի և վերահսկողի իր գործառույթներն իրականացնելիս, առաջնորդվելու է հիմնական նպատակ հանդիսացող ֆինանսական կայունության ապահովման, ֆինանսական համակարգի գործունեության անընդհատության պահպանման անհրաժեշտությամբ՝ միաժամանակ հավասարակշռելով իր գործողությունները տնտեսական ակտիվության պահպանման համատեքստում։ […]

̰
Այն աշխարհը, որում ապրում էինք հունվարին, այլևս չի լինելու. ՀՀ վարչապետը՝ համաշխարհային տնտեսության մասին

19:35 18.03.2020

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նավթի գնի նվազումը համաշխարհային տնտեսության վրա: «Հեռանկար»-ի տաղավարում, պատասխանելով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ժամանակակից աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ դժվար է ասել՝ ինչն է ձեռնտու, ինչը՝ ոչ: Ամենամեծ պրոբլեմն անորոշությունն է, ընդ որում, թե ինչ է լինելու 5 ամիս հետո, 6 ամիս հետո, ու ոչ միայն առողջապահական, […]

̰
Ովքե՞ր են նշանակվելու ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնին. ՀՀ վարչապետը «Հեռանկար»-ի տաղավարում փակագծեր է բացում

19:27 18.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Հեռանկար»-ի հաղորդավար Արամ Աբրահամյանը խնդրեց հաստատել՝ արդյո՞ք վաղը որոշում է կայացնելու ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նշանակման վերաբերյալ: Վարչապետը պատասխանեց. «Այո´, այդպես է: Որոշումը կայացրել եմ, ոստիկանապետի պարտականությունները կատարողը կնշանակվի ոստիկանապետ, ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարողը՝ ԱԱԾ տնօրեն»: Հիշեցնենք` ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Էդուարդ Մարտիրոսյանն է, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը` ոստիկանության գնդապետ […]

̰
Կարող է մեզ խնդրեն՝ իրենց երկիր ապրանք արտահանենք. ՀՀ վարչապետ

19:26 18.03.2020

Ի՞նչ ազդեցություն կունենա ռուբլու արժեզրկումը մեր արտահանողների համար: «Հեռանկար»-ի տաղավարում, պատասխանելով հաղորդավար Արամ Աբրահամյանի այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք վստա՞հ ենք, որ արտահանման կարիք ունենալու ենք: Այն մթերքը, որ արտադրում ենք, դրա ներքին պահանջարկը կարող է պարզվի՝ հազիվ ենք բավարարում: Ո՞վ ասաց, որ պետք է չօգտվենք առիթից ու դիվերսիֆիկացնենք մեր արտահանման ուղիները: […]

̰
Համազգային աղոթք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

19:20 18.03.2020

Ավելի վաղ հայտնել էինք` մարտի 18-ը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հայտարարվել է համազգային աղոթքի օր: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում համազգային աղոթք է իրականացվում:  

̰
Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված բամբասանքներ չկան. Նիկոլ Փաշինյան

19:12 18.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձավ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և այդ մասին տեղեկատվության հրապարակմանը: Նա նշեց. «Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված բամբասանքներ չկան, քանի որ հանրությունը վստահ է, որ կառավարությունն իրական տեղեկությունները կհաղորդի»: Փաշինյանը միաժամանակ նշեց՝ թափանցիկությունը, ազնվությունը միշտ էլ ռիսկեր բերում է, բայց հանրությունը պետք է վստահ լինի, որ կառավարությունը թիվ մեկ աղբյուրը […]

̰
Խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները պարետատան հետ համաձայնեցնել. Տիգրան Ավինյան

19:08 18.03.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հորդորը, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ Արժևորելով յուրաքանչյուրի՝ օգտակար լինելու ցանկությունը, կամավորության պատրաստակամությունը և հանրային համերաշխությունը, խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումը իրականացնել պարետատան հետ դրանք համաձայնեցնելուց հետո: Սրա նպատակը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների համատեղումն է, կամավորների առողջության […]

̰
Պարետատունը որոշում է կայացրել՝ Իրանով բեռների հոսքը կբացվի. Նիկոլ Փաշինյան

19:03 18.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձավ մտահոգությանը, թե արդյոք հաղորդակցությունը սահմանափակելու պայմաններում Հայաստան բեռներ հասնո՞ւմ են: Վարչապետը նշեց՝ Իրանի հետ սահմանային հաղորդակցությունն ինքներս ենք սահմանափակել, սկզբում՝ ուղևորահոսքերի, հետո նաև բեռների համար: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ պարետատունը որոշում է կայացրել՝ Իրանով բեռների հոսքը կբացվի: «Վերին Լարսը փակ է, բայց եղանակային պատճառներով, երբ ճանապարհը բացվի, այդ բեռները […]

̰
Ի՞նչ պայմաններում է եղել արտադրամասում կորոնավիրուսի տարածումը. ՀՀ վարչապետը մանրամասներ է հայտնել

18:55 18.03.2020

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման հատուկ թողարկման հյուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Նա անդրադարձել է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերին: «Մենք պատկերացրել և գնահատել ենք, որ որոշակի վտանգների կրող են, Հայաստանի կապվածությունն արտաքին աշխարհի հետ էականորեն ընդլայնվել է, և պարզ էր, որ Չինաստանի պրոցեսներն ինչ-որ պահի հասնելու են Հայաստան, Մենք հույս ունեինք լավ զարգացումների, պատրաստվելու էինք […]

̰
Տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը

18:52 18.03.2020

Մարտի 18-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը։ Տիգրան Ավինյանը ասել է. «Հարգելի գործընկերներ Այսօր տեղի է ունենում պարետատան երկրորդ հավաքը: Հիմնականում կքննարկենք գործող դրությունը և նաև այն հանձնարարականների կատարման ընթացքը, որոնք արդեն իսկ տրվել են: Գիտեք դեռևս երկու օր առաջ արտակարգ դրություն է հայտարարվել և նույն օրը ՀՀ ամբողջ […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի 102 դեպք է հաստատվել. Նիկոլ Փաշինյան

18:48 18.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հեռանկար»-ի տաղավարում հայտնեց, որ այս պահին արդեն Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշված 102 դեպք կա: Վարչապետը նշեց, որ դրանց մեծ մասը նույն աղբյուրից է՝ Էջմիածնի և արտադրամասի: Վարչապետը նշեց՝ իրենց հաջողվել է Էջմիածնի շուրջ իրավիճակը կայունացնել, այժմ փորձում են իրավիճակը կայունացնել նաև արտադրամասի ուղղությամբ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Ե՞րբ կբացվի Լարսը, և ի՞նչ պետք է անեն սահմանին մնացած ՀՀ քաղաքացիները

18:45 18.03.2020

Անդրադառնալով Լարսի անցակետի՝ վերջին օրերին փակ լինելուն, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ Հայաստան-Վրաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարները արդեն կարող են անխափան իրականացնել իրենց փոխադրումները: Ցամաքային սահմանը հատել ցանկացող ՀՀ քաղաքացիներին ինքնաթիռներով տեղափոխելու համար, ըստ նախարարության, քայլեր են ձեռնարկվում: Մանրամասները` տեսանյութում:

̰
Լարվածությունը մեկ-մեկ ստիպված հումորի ես տալիս. Վահագն Թևոսյան

18:29 18.03.2020

ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարկել, որտեղ ինքը և Արթուր Մանուկյանը ախտահանիչ նյութերը մոտեցրել են իրար: Վահագն Թևոսյանը լուսանկարին կից գրել է. «Լարվածությունը մեկ-մեկ ստիպված հումորի ես տալիս, երբ ակամա գիտակցում ես՝ ամեն բան անցնելու-գնալու է, ու տարիները պատմության դասագրքերում մի տող են դառնալու առավելագույնը: Առողջություն, համբերություն ու ամուր նյարդային համակարգ […]

̰
Այսօր ժամը 20:00-ից դադարեցվելու է Էջմիածնից ելքի սահմանափակումը. Տիգրան Ավինյան

18:24 18.03.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի՛ հայրենակիցներ Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել: Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ողջ ազգաբնակչությանը, […]

̰
«Հայաստան» համահայկական հիմնադրամը նվիրատվությունների գումարը կուղղի բժշկական պարագաների ձեռքբերմանը

18:23 18.03.2020

Նոր կորոնավիրուսի COVID-19 համաճարակի տարածմամբ, միջազգային հանրությունը համախմբվում է և համապատասխան գործողություններ ձեռնարկում։ Ինչպես քաջ հայտնի է, ճգնաժամերի ընթացքում համայն աշխարհի հայությունը միշտ համախմբվել է մեկ նպատակի շուրջ՝ օգնելու միմյանց և իրենց հայրենիքին։ ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունը քաղաքացիներին պարբերաբար թարմացվող տեղեկատվություն է տրամադրում ինչպես ներկայիս իրավիճակի, այնպես էլ վարակի տարածման հետագա աճը կանխելու համար […]

̰

18:14 18.03.2020

Պարետատան ասուլիսներից մեկի ժամանակ տեղեկություններ են հաղորդել ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը և հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը: Աննա Նաղդալյանը հիշեցրել է, որ ուղևորություններ պետք է կատարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այն երկրներում, որտեղ չկա դիվանագիտական ներկայացուցչություն, ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել ԱԳՆ-ի հետ թեժ գծի միջոցով՝ 055 620 111 հեռախոսահամարով: ԱԳՆ ներկայացուցիչները հիշեցրել […]

̰
Տպավորված եմ Ձեր ապրած կյանքի պատմությունից. նախագահը շնորհավորել է Մատենադարանի գիտաշխատող Մարգարիտա Դարբինյանի 100-ամյա հոբելյանը

18:10 18.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյանին: Նշելով, որ տպավորված է վաստակաշատ գիտնականի հետ օրերս ունեցած հանդիպումից (նախագահն իր նստավայրում նրան հյուրընկալել էր Կանանց տոնի առթիվ)՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է. «Տպավորված եմ Ձեր մարդկային կերպարով, Ձեր ապրած կյանքի պատմությունից: […]

̰
ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին սահմանված քանակից ավելի ուղևորներ չտեղափոխել

18:04 18.03.2020

Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողները Երևանում ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրել են չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ. ավտոբուսի մի վարորդ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ […]

̰
Նիկոլ Փաշինյանը՝ «Հեռանկար»-ի հատուկ թողարկման հյուր

17:58 18.03.2020

Այսօր երեկոյան «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի հատուկ թողարկման հյուրը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Հեռանկար»-ի հատուկ թողարկումը կարող եք դիտել այսօր՝  ժամը 19.00-ին:  

̰
Խնդրո՛ւմ եմ, ինքնամեկուսացեք տանը. ի՞նչ է խորհուրդ տալիս Զարուհի Բաթոյանը

17:43 18.03.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա: ««Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: Սոցիալական ապահովության ծառայություններ այցելելու անհրաժեշտություն չկա․ կստեղծվեն իրավական հիմքեր այն դեպքերի համար, եթե կենսաթոշակի և նպաստների […]

̰
Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը կապի մեջ է Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ

17:40 18.03.2020

Հյուպատոսական հաշվառումն օգնում է ԱԳՆ-ին՝ ճշգրիտ իմանալ՝ որ երկրում ՀՀ քանի քաղաքացի կա և ինչպես կապ հաստատել նրանց հետ: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ու Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին, որ Թուրքիայից որևէ հյուպատոսական հաշվառում չի արվել, և դա որոշակիորեն բարդացնում է իրենց աշխատանքը՝ ՀՀ քաղաքացիների հետ կապվելու առումով: Նաղդալյանը […]

̰
BACK_TO_TOP