19:08 18.03.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի հորդորը, որը ներկայացնում ենք ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ Արժևորելով յուրաքանչյուրի՝ օգտակար լինելու ցանկությունը, կամավորության պատրաստակամությունը և հանրային համերաշխությունը, խնդրում եմ բոլոր կամավորական նախաձեռնությունները և բնաիրային մթերքների հավաքագրումը իրականացնել պարետատան հետ դրանք համաձայնեցնելուց հետո: Սրա նպատակը ոչ միայն տարբեր նախաձեռնությունների համատեղումն է, կամավորների առողջության […]
19:03 18.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձավ մտահոգությանը, թե արդյոք հաղորդակցությունը սահմանափակելու պայմաններում Հայաստան բեռներ հասնո՞ւմ են: Վարչապետը նշեց՝ Իրանի հետ սահմանային հաղորդակցությունն ինքներս ենք սահմանափակել, սկզբում՝ ուղևորահոսքերի, հետո նաև բեռների համար: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց՝ պարետատունը որոշում է կայացրել՝ Իրանով բեռների հոսքը կբացվի: «Վերին Լարսը փակ է, բայց եղանակային պատճառներով, երբ ճանապարհը բացվի, այդ բեռները […]
18:55 18.03.2020
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման հատուկ թողարկման հյուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Նա անդրադարձել է կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված քայլերին: «Մենք պատկերացրել և գնահատել ենք, որ որոշակի վտանգների կրող են, Հայաստանի կապվածությունն արտաքին աշխարհի հետ էականորեն ընդլայնվել է, և պարզ էր, որ Չինաստանի պրոցեսներն ինչ-որ պահի հասնելու են Հայաստան, Մենք հույս ունեինք լավ զարգացումների, պատրաստվելու էինք […]
18:52 18.03.2020
Մարտի 18-ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան երկրորդ նիստը։ Տիգրան Ավինյանը ասել է. «Հարգելի գործընկերներ Այսօր տեղի է ունենում պարետատան երկրորդ հավաքը: Հիմնականում կքննարկենք գործող դրությունը և նաև այն հանձնարարականների կատարման ընթացքը, որոնք արդեն իսկ տրվել են: Գիտեք դեռևս երկու օր առաջ արտակարգ դրություն է հայտարարվել և նույն օրը ՀՀ ամբողջ […]
18:48 18.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հեռանկար»-ի տաղավարում հայտնեց, որ այս պահին արդեն Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշված 102 դեպք կա: Վարչապետը նշեց, որ դրանց մեծ մասը նույն աղբյուրից է՝ Էջմիածնի և արտադրամասի: Վարչապետը նշեց՝ իրենց հաջողվել է Էջմիածնի շուրջ իրավիճակը կայունացնել, այժմ փորձում են իրավիճակը կայունացնել նաև արտադրամասի ուղղությամբ: Մանրամասները` տեսանյութում:
18:45 18.03.2020
Անդրադառնալով Լարսի անցակետի՝ վերջին օրերին փակ լինելուն, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ Հայաստան-Վրաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարները արդեն կարող են անխափան իրականացնել իրենց փոխադրումները: Ցամաքային սահմանը հատել ցանկացող ՀՀ քաղաքացիներին ինքնաթիռներով տեղափոխելու համար, ըստ նախարարության, քայլեր են ձեռնարկվում: Մանրամասները` տեսանյութում:
18:29 18.03.2020
ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարկել, որտեղ ինքը և Արթուր Մանուկյանը ախտահանիչ նյութերը մոտեցրել են իրար: Վահագն Թևոսյանը լուսանկարին կից գրել է. «Լարվածությունը մեկ-մեկ ստիպված հումորի ես տալիս, երբ ակամա գիտակցում ես՝ ամեն բան անցնելու-գնալու է, ու տարիները պատմության դասագրքերում մի տող են դառնալու առավելագույնը: Առողջություն, համբերություն ու ամուր նյարդային համակարգ […]
18:24 18.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Սիրելի՛ հայրենակիցներ Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել: Միաժամանակ, Էջմիածնի բնակիչներին, ինչպես նաև մեր ողջ ազգաբնակչությանը, […]
18:23 18.03.2020
Նոր կորոնավիրուսի COVID-19 համաճարակի տարածմամբ, միջազգային հանրությունը համախմբվում է և համապատասխան գործողություններ ձեռնարկում։ Ինչպես քաջ հայտնի է, ճգնաժամերի ընթացքում համայն աշխարհի հայությունը միշտ համախմբվել է մեկ նպատակի շուրջ՝ օգնելու միմյանց և իրենց հայրենիքին։ ՀՀ կառավարությունը և առողջապահության նախարարությունը քաղաքացիներին պարբերաբար թարմացվող տեղեկատվություն է տրամադրում ինչպես ներկայիս իրավիճակի, այնպես էլ վարակի տարածման հետագա աճը կանխելու համար […]
18:14 18.03.2020
Պարետատան ասուլիսներից մեկի ժամանակ տեղեկություններ են հաղորդել ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը և հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը: Աննա Նաղդալյանը հիշեցրել է, որ ուղևորություններ պետք է կատարել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այն երկրներում, որտեղ չկա դիվանագիտական ներկայացուցչություն, ՀՀ քաղաքացիները կարող են կապ հաստատել ԱԳՆ-ի հետ թեժ գծի միջոցով՝ 055 620 111 հեռախոսահամարով: ԱԳՆ ներկայացուցիչները հիշեցրել […]
18:10 18.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյանին: Նշելով, որ տպավորված է վաստակաշատ գիտնականի հետ օրերս ունեցած հանդիպումից (նախագահն իր նստավայրում նրան հյուրընկալել էր Կանանց տոնի առթիվ)՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է. «Տպավորված եմ Ձեր մարդկային կերպարով, Ձեր ապրած կյանքի պատմությունից: […]
18:04 18.03.2020
Մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողները Երևանում ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Ճանապարհային ոստիկանները ավտոբուսների ու երթուղային տաքսիների վարորդներին զգուշացրել են չխախտել ուղևորափոխադրումների կանոնները, այսինքն՝ նախատեսվածից ավելի ուղևորներ չտեղափոխել։ Ծառայության ընթացքում հայտնաբերվել են նաև այլ խախտումներ. ավտոբուսի մի վարորդ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Ավտոբուսը տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ […]
17:58 18.03.2020
Այսօր երեկոյան «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի հատուկ թողարկման հյուրը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Հեռանկար»-ի հատուկ թողարկումը կարող եք դիտել այսօր՝ ժամը 19.00-ին:
17:43 18.03.2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա: ««Հայփոստ» ՓԲԸ ընկերության աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: Սոցիալական ապահովության ծառայություններ այցելելու անհրաժեշտություն չկա․ կստեղծվեն իրավական հիմքեր այն դեպքերի համար, եթե կենսաթոշակի և նպաստների […]
17:40 18.03.2020
Հյուպատոսական հաշվառումն օգնում է ԱԳՆ-ին՝ ճշգրիտ իմանալ՝ որ երկրում ՀՀ քանի քաղաքացի կա և ինչպես կապ հաստատել նրանց հետ: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ու Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին, որ Թուրքիայից որևէ հյուպատոսական հաշվառում չի արվել, և դա որոշակիորեն բարդացնում է իրենց աշխատանքը՝ ՀՀ քաղաքացիների հետ կապվելու առումով: Նաղդալյանը […]
17:30 18.03.2020
«Նորք» ինֆեկցիոն բժշկական հիվանդանոցից տեղեկացնում են, որ բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում: Ուստի բժշկական հիվանդանոցի բուժանձնակազմը հորդորում և խորհուրդ է տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Իսկ կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները կարող են վնասել […]
17:10 18.03.2020
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից այսօր SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է՝ եթե ՀՀ քաղաքացիներին հատուկ չվերթներով տեղափոխում են Հայաստան, դա վերաբերո՞ւմ է նաև երկքաղաքացիներին: Նաղդալյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե, դա վերաբերում է երկքաղաքացիներին, երկքաղաքացիություն ունեցող անձը օգտվում է ՀՀ քաղաքացիություն ունեցող անձի բոլոր իրավունքներից ու հնարավորություններից»: SHANTNEWS.am-ն ԱԳՆ խոսնակին հիշեցրեց՝ հարցազրույցներից մեկում նա հայտնել էր, որ ՀՀ 150 […]
17:05 18.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները: Հիշյալ օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են մեր երկրում հեռավար (դիստանցիոն) կրթության համակարգի ներդրմանը: Դեռևս մի քանի օր առաջ հղած իր ուղերձում Հանրապետության նախագահը կարևորել էր ստեղծված իրավիճակում ավելի կազմակերպված, պատասխանատու և […]
16:59 18.03.2020
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` արտակարգ դրության իրավական ռեժիմի, դրանից բխող պարետի ցուցումների, երկրում տիրող համաճարակաբանական վիճակի և հարակից հարցերի վերաբերյալ մամուլի հետ կապերի պատասխանատու է հանդիսանում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև […]
16:50 18.03.2020
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը ներկայացնում էր «Պետտուրքի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխության նախագիծը, որը նախատեսում էր 3 ամսով երկարացնել ցեմենտի արտադրության նախանշված պետական տուրքի չափը: Սակայն հանձնաժողովականները որոշեցին ժամկետները փոփոխել՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված ստեղծված իրավիճակը: Որոշվեց` ցեմենտի արտադրության պետական տուրքի չափը մեկ տոննայի դիմաց կպահպանվի 14000 […]
16:45 18.03.2020
Շատ կարևոր է, որ հանրային հարթակում այս կամ այն հարցի վերաբերյալ կարծիք հայտնող հանրային գործիչները ուշադիր լինեն խնդրին վերաբերող փաստաթղթերը ընթերցելու և մեկնաբանելու հարցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Ավագանու անդամ, հարգարժան Թեհմինա Վարդանյանը գրառում է արել, որտեղ նշել է, թե քաղաքապետարանից գրություն է ստացել, որով առաջարկվել է […]
16:42 18.03.2020
ՀՀ ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը, լրագրողների հետ հանդիպմանը դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ կոչ արեց այն երկրներում գտնվող մեր քաղաքացիներին, որտեղ չունենք դիվանագիտական ներկայացուցչություն, կապ հաստատել ԱԳՆ հետ՝ թեժ գծով: «Մարտի 19-ի գիշերը կկայանա Շարմ էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը, հորդորում ենք մեր քաղաքացիներին, ովքեր պլանավորում են վերադառնալ, անպայման օգտվել այդ չվերթից: Հաջորդ չվերթը կիրականացվի, թե ոչ՝ […]
16:33 18.03.2020
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որի համահեղինակներն են Մերի Գալստյանը, Վարազդատ Կարապետյանը, Լենա Նազարյանը: Նախագծի զեկուցողը «Իմ քայլը» խմբակցության անդամ Մերի Գալստյանն էր, որ այս օրենքի անհրաժեշտությունը որակեց «հրատապ», «օրհասական»` պետության համար ռիսկերը նվազագույնի հասցնելու համար: Հրատապության հարցը վիճարկեցին հանձնաժողովականները: Մասնավորապես, […]
16:10 18.03.2020
Արտակարգ դրության պարետատանը հերթական մամուլի ասուլիսն է տեղի ունեցել: Լրագրողների հարցերին պատասխանել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա խոսել է հեռավար ուսուցման մասին: Նախարարն անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք կհետաձգվեն ուսումնական տարվա ավարտը, զորակոչը, ու ինչպես է կազմակերպվելու հեռավար ուսուցումը մարզային ու գյուղական դպրոցների աշակերտների համար: Մանրամասները՝ տեսանյութում:
16:08 18.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ հրապարակումն է արել. «Սիրելի՛ քաղաքացիներ Կից ներկայացնում եմ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի արձագանքը մեր առաջարկությանը՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների հետևանքով կրած վնասների հետ կապված վարկային արձակուրդ տրամադրելու վերաբերյալ։ Տարածեք, որ այն հասնի խնդրի շահառուներին»:
16:05 18.03.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Երասխ-Երևան ներհանրապետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ. Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ գանձապահ-տոմսավաճառներ, ուղեկցորդներ, կայարանների հերթապահներ, գնացքների մեքենավարներ ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակաբակտերիալ նյութերով: Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Իրականացվում է մակերևույթների համակարգված մաքրություն: Բոլոր կայարաններում […]
16:00 18.03.2020
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2.000.000 ՀՀ դրամ կփոխանցի գանձապետական հաշվին՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Հ․Գ․ Սիրելի Բուժաշխատողներ, ևս մեկ անգամ խնդրում եմ, մի մոռացեք ինքնապաշտպանական միջոցների մասին, դա Ձեզ […]
15:53 18.03.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի կողաշրջվելու դեպքի կապակցությամբ: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝ 1․ ՀՀ Աշխատանքային […]
15:47 18.03.2020
Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ժամանակավորապես դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հաղորդումների կամ այլ գրությունների առձեռն տարբերակով ընդունումը մինչև իրավիճակի կարգավորումը: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ խնդրելով այսուհետ վերը նշված փաստաթղթերը ուղարկել ծառայության էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով: Անհրաժեշտության դեպքում կարող եք զանգահարել (+34711) 900 029 […]
15:40 18.03.2020
Մարտի 18-ին մի քանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին կան կուտակված մեքենաներ։ Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակված մեքենաները հեռացնելու նպատակով՝ ճանապարհը ժամանակավորապես փակ է։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հորդորում են չերթևեկել վերոնշյալ ուղղությամբ և խստորեն հետևել ինչպես ոստիկանության ցուցումներին, այնպես և կապալառու կազմակերպության աշխատակիցների հորդորներին։ […]