17:48 17.03.2020
Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ՝ քննարկելու ուսումնական հետագա գործընթացի կազմակերպման խնդիրները: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանի ղեկավարությամբ անցկացված հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ծրագրերը հեռավար ուսուցմամբ կազմակերպելու բուհական հնարավորությունները և առկա խնդիրները: Ելնելով համալսարանների բովանդակային առանձնահատկություններից՝ ռեկտորները ներկայացրել […]
17:43 17.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում սննդի մատակարարման նոր կարգին վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը և ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավար կազմի […]
17:38 17.03.2020
Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու ռեժիմով պայմանավորված՝ սահմանափակվել են որոշակի իրավունքներ և ազատություններ: Արտակարգ դրության առանձնահատկությունների վերաբերյալ այսօր լրատվամիջոցների հարցերին պատասխանել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Ըստ նրա՝ Հայաստան թույլատրվում է ՀՀ բոլոր քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների մուտքը, անկախ վերջիններիս՝ ՀՀ քաղաքացի լինելու հանգամանքից: Արգելվում է ՀՀ քաղաքացիների՝ ցամաքային ճանապարհով ելքը՝ բացառությամբ բեռնափոխադրումներով զբաղվող քաղաքացիների: […]
17:23 17.03.2020
Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ուղևորվելիս պետք է ձեռքի տակ անպայման ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: «Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար ԱՀ ոստիկանություն և Արցախի Հանրապետության հսկիչ անցակետեր կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 047-94-14-38, 88-02, 77-02»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:15 17.03.2020
Մարտի 16-ի ուշ երեկոյան ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Ներկա էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների պետեր և ծառայությունների ղեկավարներ։ Խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ոստիկանության գործողություններն ու պարտականություններն էին։ Արման Սարգսյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ հանցավորության դեմ պայքարին զուգահեռ ոստիկանները ներգրավված են նաև […]
17:00 17.03.2020
Հյուսիսային Օսիայի մայրաքաղաք Վլադիկավկազում կբացվի ծագումով հայ հայտնի թատերական ռեժիսոր Եվգենի Վախթանգովի տուն-թանգարանը: «Վլադիկավկազի պատմական կենտրոնում` Հայկական փողոցում գտնվող երկհարկանի առանձնատանը, որտեղ ծնվել և մեծացել է թատերական հայտնի բեմադրիչը, 2021 թվականին կբացվի նրա տուն-թանգարանը»,- «Э Вести» ամսագիրը մեջբերում է Մոսկվայի Վախթանգովի թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկի խոսքերը: Տան առաջին հարկում, որտեղ Վախթանգովը անցկացրել է իր կյանքի […]
16:48 17.03.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Սյունիքի մարզում ժամը 15:45 դրությամբ, բացի Մեղրիի մեկ հաստատված դեպքից, այլ դեպքեր չկան: https://www.facebook.com/tgkarapetyan/posts/2947468155319552
16:40 17.03.2020
Պետական եկամուտների կոմիտեն նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքների շրջանակում, ամենօրյա կտրվածքով իրականացնում է մի շարք միջոցառումներ` .ՊԵԿ աշխատակիցներին` մաքսային ծառայողներին, հարկ վճարողների սպասարկման վարչության և քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցող ու տնտեսական կազմի աշխատակիցներին, տրամադրվել են անհատական պաշտպանության միջոցներ, բժշկական դիմակներ ու ձեռնոցներ .Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր .ՊԵԿ վարչական շենքերի […]
16:22 17.03.2020
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ամբողջ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածմամբ պայմանավորված՝ որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես ՉԵՂԱՐԿԵԼ իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը: Մասնավորապես չեղարկվելու են • «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ […]
16:16 17.03.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ՀՀ քաղաքացիներին խորհուրդ են տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց: «Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և դրա արդյունքում տվյալ երկրի/երկրների կողմից ներդրվող ճամփորդության սահմանափակումները: ՀՀ այն քաղաքացիներին, […]
16:06 17.03.2020
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն աշխարհագրական տարածումը՝ ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություններ իրականացնելուց: Ներկայումս արտերկիր մեկնել պատրաստվող ՀՀ քաղաքացիներին հայտնում ենք, որ ձեր ուղևորությունը կարող է ընդհատվել՝ հաշվի առնելով տարբեր երկրների կողմից նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) հետագա տարածման կանխարգելման […]
16:02 17.03.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել է արգելել 16 երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն: «Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի: Երկրների ցանկն է. 1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 2. Իրանի Իսլամական Հանրապետություն […]
16:00 17.03.2020
Ամեն օր չէ, որ շտապօգնության բուժանձնակազմը նման հանդերձանքով է։ Մեկանգամյա օգտագործվող արտահագուստները պետք են եկել մի քանի օր առաջ ՝ վիրուսի կասկածելի դեպքերի կանչի գնալիս։ Նույն, սովորական ամենօրյա աշխատանքային ռեժիմում են, կանչերի էլ գնում են պաշտպանիչ դիմակներով ու ախտահանիչ լուծույթներով։ Կայան հասնող կանչերն էլ ջերմություն չափելու համար են։ Զգոնությունը հատկապես ռիսկային խմբի հիվանդների մոտ մեծացել […]
15:55 17.03.2020
Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով 2020թ. մարտի 16-ից մինչև ս.թ. ապրիլի 14-ը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 16.03.2020թ. թիվ 298-Ն որոշումը, ինչպես նաև Իտալիայում կորոնավիրուսի տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ վերոնշյալ ժամանակահատվածում Իտալիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի […]
15:49 17.03.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունենք կամք ու հնարամտություն՝ տարբեր եղանակներով կազմակերպելու փողոցների ախտահանման աշխատանքները: Այսօր ջրցան մեքենայի հետ մեկտեղ աշխատել է նաև տրակտոր, որը շիթային ցողման եղանակով ապահովել է կենտրոնական և բանուկ փողոցների լրացուցիչ ախտահանում»:
15:40 17.03.2020
Երևանի քաղաքապետարանը աղյուսակով հրապարակել է իր ենթակայության տակ գտնվող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների 24-ժամյա հասանելի հեռախոսահամարները։ https://www.facebook.com/YerevanCityHall/photos/a.1866251703423951/2737221749660271/?type=3&theater
15:39 17.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնել է, որ նախարարության՝ կամավորների հավաքագրման կոչին մեծ թվով մարդիկ են արձագանքել: «Սիրելի հայրենակիցիներ, առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար: Արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք` հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության […]
15:36 17.03.2020
2020թ. մարտի 14-ին՝ ժամը 21.10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանավան քաղաքում գտնվող բնակարաններից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել, ծեծել են տանտիրուհուն և ձեռքից գումար հափշտակել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակություն) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ […]
15:23 17.03.2020
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև Գլխավոր հարկադիր կատարողի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը: Նախարարը շնորհավորել է Սերգեյ Մեղրյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն պատասխանատու և բարեփոխումների գործընթացում գտնվող ծառայությունում: Ռուստամ […]
15:17 17.03.2020
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Գերմանիայի դեսպանության վիզայի բաժինը 2020թ. մարտի 19-ից՝ հինգշաբթի օրվանից, փակ կլինի անորոշ ժամանակով: Չեն սպասարկվի շենգենյան և ազգային վիզաների դիմումները: Արդեն ամրագրված պայմանավորվածությունները, որոնք համընկնում են վիզայի բաժնի պարապուրդի ժամանակահատվածին, կչեղարկվեն առանց վերամրագրման հնարավորության: Հետագայում կպահանջվի նոր ամրագրում: Դեսպանությունն իր կայքում կտեղեկացնի, թե երբ կրկին հնարավոր կլինի հերթագրվել, և […]
15:16 17.03.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը տեղեկացնում է, որ առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ Հայաստան կներմուծի 5000 և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։ Այս մասին նշվում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում:
15:13 17.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ի ժամը 14:56-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Տավուշի մարզում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր և Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիայի, Անիի, Արագածոտնի մարզի Արագածի […]
15:02 17.03.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական մի գործով պարզվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա, որում ներգրավված են ոչ միայն ոստիկանության, այլ նաև բժշկական հաստատությունների աշխատակիցներ: Մասնավորապես, նշված քրեական գործով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը իր պաշտոնեական լիազորություններն […]
14:47 17.03.2020
Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մահացել է Արթուր Աղաբեկյանի որդին: «Խորը վշտով այսօր հրաժեշտ տվեցինք Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի որդուն՝ Մխիթար Աղաբեկյանին: Պայծառ ու նախաձեռնող երիտասարդ էր Մխիթարը, բարձր ինտելեկտի տեր անհատականություն, ով լեցուն էր կյանքով ու այն անընդհատ փոխելու անհավանական ավյունով: Մարեց՝ խորտակելով մտերիմների ու հարազատների […]
14:25 17.03.2020
Մարտի 17-ին, ժամը 08։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը և «Opel […]
14:15 17.03.2020
ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ շարունակելու է իր բնականոն աշխատանքը, հարկ վճարողների հարկային կարգապահությունը գտնվելու է հարկային մարմնի ուշադրության կենտրոնում և իրավախախտումների առկայության դեպքում անմիջապես ձեռնարկվելու են համապատասխան հսկողական միջոցառումներ: Հարկ վճարողներից պահանջվում է առավել զգոնությամբ պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ […]
14:07 17.03.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամպրոպից հետո միշտ արև է դուրս գալիս։ Սա է բնության օրենքը։ Ամեն բան լավ է լինելու, կտեսնեք?»:
14:06 17.03.2020
Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ և պարզաբանել, թե ինչ գործողություններ են կատարվում այն դեպքում, երբ հայտնաբերվում է կորոնավիրուսով հիվանդ: «Բոլոր այն մարդիկ, որոնք շփվել են թեստի դրական արդյունք ունեցած մարդու հետ, մեկուսացվում են 14 օրով, կարանտինի են ենթարկվում: Հաստատված դեպքերի կեսից ավելին էջմիածնի միջոցառման հետ […]
14:05 17.03.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի հայրենակիցներ, կոտայքցիներ. Վստահ եմ՝ բոլորդ էլ քաջ գիտակցում եք սոցիալական պատասխանատվության այն կարևորությունը, որ ակնկալվում է ամենքիցս մեր երկրում արտակարգ դրության պարագայում և կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունների համալիր ծրագրի իրագործման պայմաններում։ Եվ այս իրավիճակում, երբ որևէ մեկս ապահովագրված չենք՝ մեր […]