17:54 30.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի անդամների համար ամփոփվել է կարողությունների զարգացման եռօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ հարմոնի Հայաստան» կազմակերպության հետ համատեղ: Դասընթացի ավարտին ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի գործող կազմի 20 անդամներ պարգևատրվել են հավաստագրերով: «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի […]
17:37 30.10.2024
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի կոմիտեի նախատեսված ծախսերը կազմում են 3 մլրդ 46 3,8 մլն դրամ, ինչը 2024 թվականի հաստատված բյուջեի համեմատ նվազել […]
17:31 30.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոլումբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) նախագահ, Կոլումբիայի Շրջակա միջավայրի և կայուն զարգացման նախարար Սուսանա Մուհամադի հետ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել կոլումբիական կողմի և համաժողովի նախագահության մեծածավալ աշխատանքը կարճ ժամկետում մասշտաբային միջոցառման նախապատրաստման և անցկացման գործում: Սուսանա Մուհամադին շնորհակալություն է […]
17:20 30.10.2024
Հոկտեմբերի 30-ին Ամմանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մեդիա և տեղեկատվական գրագիտության համաշխարհային շաբաթ» համաժողովի բարձրաստիճան նախարարական սեգմենտի պանելային քննարկմանը, որն այս տարի կազմակերպվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կողմից: Իր խոսքում Վահան Կոստանյանն ընդգծել է ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում համընդհանուր մոտեցման, միջազգային գործընկերների հետ համագործակցության […]
17:16 30.10.2024
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 31-ին ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի բազմաբնակարան շենքերի, Գ.Նժդեհի փողոցի նրբանցքների, Ա.Մանուկյան փողոցի թիվ 1, Ռ.Մելիքյան փողոցի թիվ 6, Չարենցի փողոցի թիվ 2, 4, Մ.Ստեփանյան, Ազատամարտիկների փողոցների բազմաբնակարան շենքերի, առանձնատների, «Վաչագան», «Բաղաբուրջ» թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ […]
17:05 30.10.2024
Կոլումբիա աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կալի քաղաքում մասնակցել է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի բարձր մակարդակի քննարկումների պաշտոնական բացմանը և հանդես եկել ելույթով: Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Հանրապետության նախագահն իր ելույթում ասել է. «Անչափ ուրախ եմ մասնակցելու «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի […]
17:00 30.10.2024
Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, որը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գորիսում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Մենք աջակից ենք դելիմիտացիայի պրոցեսին, որը երկու երկրների միջև սկսվել է, և դա պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որի շուրջ կողմերը […]
16:38 30.10.2024
Հոկտեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու հնարավորությունները՝ այդ թվում հումքի այլընտանքային ներմուծման հեռանկարները, առկա համագործակցության ընդլայնմանը և կառավարության կողմից ոլորտի առաջմղման ուղղությամբ հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր։ Կողմերն ընդգծել են միջազգային ցուցահանդեսների ընթացքում միասնական տաղավարներով […]
15:20 30.10.2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Ֆրանսիայի գյուղական համայնքների միության (AMRF) նախագահ Միշել Ֆուռնիեի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ ՏԿԵՆ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին, կարևորել է հայ-ֆրանսիական արդյունավետ համագործակցությունը և իր բարձր գնահատականն է հայտնել Ֆրանսիայի գյուղական համայնքների միության ակտիվ գոծունեության վերաբերյալ։ Ֆրանսիայի գյուղական համայնքների միության նախագահ Միշել Ֆուռնիեն և Կոտ դ՚Օր […]
15:10 30.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է 2005-2007թթ. ընթացքում Երևան քաղաքի նախկին Արաբկիրի թաղապետարանում հանցավոր սխեմաների կիրառմամբ կատարված բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների, ինչպես նաև` համայնքի աղբահանության համար հավաքագրված գումարները հափշտակելու դեպքերի առթիվ դեռևս 2019թ. դեկտեմբերին նախաձեռնված քրեական վարույթներից անջատված վերջին՝ երրորդ մասի նախաքննությունը՝ Արաբկիր համայնքի ավագանու նախկին […]
15:05 30.10.2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի չորրորդ նիստը: Նախ ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նախորդ նիստերի ընթացքում կայացված որոշումների և հանձնարարականների հիման վրա կատարված աշխատանքների վերաբերյալ: Հաջորդիվ՝ նիստի մասնակիցները քննարկել են ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են կազմկոմիտեի կազմում փոփոխություններին, […]
14:30 30.10.2024
Դիրքի կին հրամանատարը. դիրքապահների առօրյան։ ՀՀ պաշտպանության նախարարությունը կին հրամանատարի մասին տեսանյութ է հրապարակել։
14:25 30.10.2024
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Կատարի Պետությունում մասնակցել է հասարակական անվտանգության և պաշտպանության խնդիրներին նվիրված «MILIPOL Qatar 2024» համաշխարհային ցուցահանդեսին։ ՆԳ նախարարը շրջել է տարբեր տաղավարներով, որտեղ ներկայացվել են ներքին անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նորագույն ծառայություններ, համակարգեր ու սարքավորումներ։ ՆԳՆ պատվիրակությունը ծանոթացել է անվտանգության նոր համակարգերի առանձնահատկություններին, առաջադեմ տեխնոլոգիաներին, ինչպես նաև ներքին անվտանգության […]
14:04 30.10.2024
Երևանում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարզերում հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը և 4-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով։ […]
13:39 30.10.2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների «ՍԵՎԱՆԻ ԻՇԽԱՆ» ՓԲԸ-ում իրականացրած ստուգմամբ պարզվել է, որ մանրաձկան գործարանի համար Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի բնական աղբյուրներից կատարվում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է: Ընկերության տնտեսական գործունեության հետևանքով ջրային ռեսուրսներին հասցված վնասը գերազանցել է 2.200.000դր.։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ […]
13:35 30.10.2024
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեությունը միտված է երկրի իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցությանը եւ ընկալվելուն՝ որպես կայուն, վստահելի, հեղինակավոր եւ ինստիտուցիոնալ կառույց՝ հանդիսանալով նոր գաղափարների, լուծումների եւ ռազմավարական նախաձեռնությունների կարեւորագույն օղակ: Այս մասին ասել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանը «2025 թվականի պետական բյուջեի» նախագծի քննարկման ժամանակ: Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրական լիազորությունների […]
13:15 30.10.2024
Հաջորդ տարի վարչապետի աշխատակազմին հատկացվելիք ֆինանսական միջոցները կրճատվելու են 640 մլն դրամով կամ 25 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին ներկայացնելով ՀՀ վարչապետի աշխատակազմին գալիք տարվա համար նախատեսված ֆինանսական միջոցներն ու ծրագրերը: Համատեղ նիստում շարունակվել է «Հայաստանի […]
13:09 30.10.2024
Նոյեմբերի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանին, Արթիկի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանին, […]
12:51 30.10.2024
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ներկայացրեց, թե դատարան ուղարկված քանի գործող դատավճիռ դեռևս չի կայացել և արդարացի համարեց հանրության դժգոհությունն այն առումով, որ արդարադատությունը հաճախ ուշանում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սասուն Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «2024 թվականին մենք դատարան ենք ուղարկել մեղադրական […]
12:17 30.10.2024
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ստվերային շրջանառության դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 300 միլիոն դրամի թաքցված շրջանառություն։ Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գործող սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը վաճառված ապրանքների դիմաց […]
12:05 30.10.2024
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմին 2025 թվականին հատկացվելու է 24 մլրդ 365 մլն դրամ, ինչն ընթացիկ տարվա ֆինանսական միջոցներից քիչ է 632 մլն դրամով: […]
11:39 30.10.2024
Վարչապետի աշխատակազմը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի առաջխաղացման համար նախատեսում է մի շարք միջոցառումների անցկացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ այս տարի արդեն կազմակերպվել են միջոցառումներ։«Այս տարվա վերջ […]
11:12 30.10.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով 2024 թվականին վերապատրաստում իրականացնող կազմակերպությունը: Սահմանված մրցույթում հայտ էր ներկայացրել վերապատրաստող երկու կազմակերպություն: Ընտրող հանձնաժողովը, ուսումնասիրելով ներկայացված հայտերը և հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջներին համապատասխանելիությունը, մրցույթում հաղթող է ընտրել Ուսուցման ազգային հիմնադրամին:
10:13 30.10.2024
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որով վիճարկվում են դատավորի պաշտոնի նշանակմանը խոչընդոտ հանդիսացող որոշ ֆիզիկական արատների և հիվանդությունների հիմքով նախատեսված արգելքները։ Դիմումով բարձրացվում է ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ին ընդունված «Դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին տրամադրվող […]
00:00 30.10.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-16:00 Մուրացանի փ. 109 շենք, Ռոստովյան փ. 13, 15, 17 շենքեր, Սասունցի Դավթի փ. 50-58 առանձնատներ, 11։00-17:00 Նոր Արեշ 4 փողոց 69-100; 15 փողոց 1-34, 3, 5, 7,9; 17 փողոց 1-31 առանձնատներ, […]
21:53 29.10.2024
ՀՀ ԱՆ «Աբովյան», «Վանաձոր», «Գորիս» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչների կողմից հիմնարկներում կազմակերպվել են տարաբնույթ դասընթաց-քննարկումներ։ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ուսուցչուհի Գոհար Պողոսյանն անցկացրել է «Հոգեբանություն» առարկայից «Մասնագիտական կողմնորոշման կարևորությունն անձի կյանքում» թեմայով դասընթաց։ Ազատազրկված կանանց ներկայացվել է ճիշտ մասնագիտություն ընտրելու կարևորությունը՝ աշխատաշուկայում […]
21:33 29.10.2024
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն աշխատանքային այցով եղել է նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում՝ քննարկելու ընթացիկ աշխատանքները և 2024 թվականի ցուցանիշները։ ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը զեկույցի տեսքով նախարարին է ներկայացրել ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ձևավորված ֆինանսական մուտքերը, անտառտնկման և անտառվերականգնման ընթացիկ աշխատանքները, ներկայացնելով նաև վերջին տարիներին կատարված ծառատունկերի արդյունքում տնկիների կպչողունակության մասին հաշվետվություն։ Նախարարին են ներկայացվել վարձակալական […]
21:23 29.10.2024
Հոկտեմբերի 25-26-ը Հանքավանում տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի համատեղ կազմակերպած վերապատրաստման երկօրյա դասընթաց, որի նպատակն էր, Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված միջազգային չափանիշներին համապատասխան, զարգացնել ՆԳ նախարարության աշխատակիցների կարողությունները և կանխարգելել ձերբակալված անձանց պահման վայրերում խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը: Դասընթացի նպատակն էր նաև ապահովել ինստիտուցիոնալ գործիքակազմ՝ ներդնելով վատ վերաբերմունքի առերևույթ դեպքերի արձանագրման նոր […]