12:32 31.10.2024
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի արտաքին գործերի նախարարության առաջնահերթությունը չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Հայոց ցեղասպանությունը, ողբերգական պատմության անցքերը […]
12:12 31.10.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 30-31-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 126 դեպք, որոնցից՝ 4-ը նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, թմրանյութի հայտնաբերման՝ 15, հոգեկան ներգործության ու խարդախության՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ֆիզիկական ներգործության, գույքը ոչնչացնելու […]
12:05 31.10.2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը` ի դեմս հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի Վեդի խոշորացված համայնքի Նոր Կյանք բնակավայրի բնակիչներից ստացել է գրավոր դիմում, որով նրանք խնդրել են հանձնաժողովին աջակցել բնակավայրերում ստեղծված խնդրի լուծմանը: Հարցին ծանոթանալու նպատակով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, անդամներ Մարինա […]
11:48 31.10.2024
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Գորիսում կազմակերպված միջոցառումներին։ Տոնական հանդիսությամբ բացվեցին ու շահագործման հանձնվեցին Գորիսի Թումանյան ու դեպի պատմական Հին Գորիս տանող ճանապարհները, որոնք հիմնանորոգվել են ՀՀ կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացված սուբվենցիոն ծրագրերով։ Երկու ծրագրերով ճանապարհների բարեկարգման արժեքը միասին 587 մլն 373 հազ դրամ է, որի մեջ պետական ֆինանսավորման մասնաբաժինը 356 մլն 431 […]
11:24 31.10.2024
Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հետ իրականացված համատեղ աշխատանքների արդյունքում մսամթերքի արտադրությամբ և մանրամեծածախ առևտրով զբաղվող խոշոր ընկերությունում հայտնաբերել են մի շարք խախտումներ։ Ձեռք բերված փաստական տվյալների և իրականացված համալիր հարկային ստուգման արդյունքներով պարզվել է, որ 2021-2023 թվականների ընթացքում աշխատակիցներին փաստացի վճարված աշխատավարձերը թերհայտարարագրվել են։ Նույն ժամանակահատվածում […]
11:07 31.10.2024
Կատարի Պետություն կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ընտանիքի համաշխարհային կազմակերպության նախագահ Դեյսի Նոելի Վեբեր Կուստրայի և ընկերության փոխնախագահ Իսիդրո դե Բրիտրոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտանիքի հզորացման քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր։ Այս համատեքստում նախարար Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ Ժողովրդագրության նոր ռազմավարությունը, փաստաթղթով սահմանված […]
10:58 31.10.2024
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչութան ծառայողների կողմից ՀՀ Արագածոտնի մարզում կազմակերպվել և անց է կացվել «Ծիլքարի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում Ծաղկահովիտ համայնքի բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։ Ուսումնավարժությանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման, Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների […]
10:33 31.10.2024
Հոկտեմբերի 21-26-ը ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր, հանդիպել սպայական անձնակազմի, ինչպես նաև ՌՈ տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ ՌՈ պետը հորդորել է անընդհատ պայքարել զինված ուժեր թափանցող արատավոր բարքերի դեմ, խստագույնս հետևել կանոնադրային փոխհարաբերություններին, ամրապնդել ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը, փոխադարձ վստահությունը: ՌՈ պետը նաև պատասխանել է սպայական անձնակազմին […]
23:26 30.10.2024
Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ևս մեկ անգամ ցուցադրվել է հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի հեղինակած և բեմադրած «Մահացե՞լ եմ, չե՛մ մահացել» պիեսը։ Ինքնագործ միավորման անդամ ազատազրկված անձինք մի բեմում հանդես են եկել Արմավիր քաղաքի «Վերելք» դրամատիկական թատրոնի դերասանուհի Մարիաննա Գրիգորյանի հետ։ Երկրորդ ցուցադրումն աննախադեպ էր նրանով, […]
23:10 30.10.2024
ՀՀ պաշտպանության նախարարությունը ուսումնական գումարտակի նորակոչիկների առօրյայի մասին պատմող տեսանյութ է հրապարակել։
22:43 30.10.2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11:00-17:00 Բագրատունյաց պող․ 11, 11ա շենքեր, Չեխովի փ․ 18 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Թումանյան թաղ. 6/1, 6/2, 6/3, 7/1, 7/2, 8, 9, 9/1 շենքեր, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ, […]
22:35 30.10.2024
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 30-ին «Կատարինե համայնք կամրջողներ» ծրագրի կազմակերպած կոնֆերանսի շրջանակում մասնակցել է «Կանանց դերը փոխհամաձայնության ձեւավորման, անվտանգության եւ խաղաղության գործում» պանելային քննարկմանը: Հակոբ Արշակյանը կարեւորել է կանանց ներգրավվածությունը հասարակական հնչեղության գործընթացներում, որոշումների կայացման մակարդակում ու խոսել ոլորտում առկա ե՛ւ խնդիրների, ե՛ւ առաջընթացի մասին: «Մեր քաղաքական ուժը եւ պետությունը հենց դրա […]
22:08 30.10.2024
Հայաստանն արդեն լավատեսորեն հայտարարում է, որ շուտով ականատես կլինենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Այդ հայտարարությունները հնչում են Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո և նաև Բաքվում սպասվելիք COP29-ին ընդառաջ: Թեմային այսօր «Հեռանկար»-ի տաղավարում անդրադաձել է հանրային գործիչ Ազատ Արշակյանը:
21:38 30.10.2024
ՀՀ ՏԿԵՆ-ը ՏԿԵՆ-ԲՄԽԾՁԲ-2024/15Ն ծածկագրով հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ՝ ▪️Տ-8-90, /Մ-2/ – Վաղատին- /Մ-2/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+500 հատված ▪️Տ-9-31, /Հ-42/ (Զառիթափ)-Գոմք-Կապույտ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+600-կմ8+400 հատված Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 28-ը՝ ժամը 16։00։ Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=107838
21:25 30.10.2024
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ այս պահին առկա տեղեկատվությամբ, Իսպանիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան: Հիշեցնենք՝ Իսպանիայի Վալենսիա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 72 մարդ է զոհվել, մի քանիսը անհետ կորած է: Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել։
21:20 30.10.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Երևանի փողոցները մարդկանց համար ավելի անվտանգ և հարմար դարձնելու ուղղությամբ միայն այս տարի իրականացրել ենք շուրջ 50 կիլոմետր միջին նորոգման աշխատանքներ։ Նորոգման աշխատանքերը սկսել ենք իրականացնել խիստ անհրաժեշտություն ունեցող փողոցներում, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան օգտվել որակյալ ճանապարհներից։ Փուլ առ փուլ շարունակելու […]
21:04 30.10.2024
Ավան վարչական շրջանի շատ բակերում տարիներ շարունակ ավտոտնակներ, ինքնաշեն կառույցներ ու զավթած տարածքներ են եղել։ Ընթացիկ տարում շուրջ 14 000 քառակուսի մետր մակերեսով բակային տարածքներ ազատվել են ապօրինի շինություններից, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 2024 թվականին վարչական շրջանում բարեկարգվել և վերակառուցվել է 10 բակ: Հիմա արդեն ավանցիների համար ստեղծվել են հանգստի գոտիներ, ճեմուղիներ, կառուցվել են ֆուտբոլի […]
20:56 30.10.2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը, հոկտեմբերի 29-ից 30-ը, մասնակցում է Մոսկվայում տեղի ունեցող ամենամյա «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ին։ Միջոցառմանը մասնակցում են ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները։ «Միջազգային մաքսային ֆորում-2024»-ը մաքսային ծառայությունների, պետական մարմինների և գործարար միջավայրի ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալու մաքսային բնագավառի […]
20:40 30.10.2024
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմվում է Ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքների մասին։
19:54 30.10.2024
Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի (COP16) շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ՝ աշխատանքային ճաշի ձևաչափով: Նախագահը բարձր է գնահատել կոլումբիական կողմի մեծածավալ աշխատանքը կարճ ժամանակամիջոցում նման լայնամասշտաբ միջոցառումը պատշաճ կերպով կազմակերպելու գործում: Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են Հայաստանի և Կոլումբիայի միջև հարաբերությունների և […]
19:41 30.10.2024
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրության՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից աշխարհում տարեկան զոհվում է շուրջ 1,19 մլն մարդ։ Վարելիս հեռախոսով խոսելը կամ ծխախոտային արտադրանք օգտագործելը վթարների պատճառ հանդիսացող իրավախախտումներից են, իսկ չամրակապված վարելը հանգեցնում է ծանր հետևանքների: ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ իրականացնում է նաև ուժեղացված ծառայություններ և հատուկ միջոցառումներ։ «ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության […]
19:34 30.10.2024
Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում լուրջ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ «Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր բախվել են այս տարերային աղետի հետևանքներին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգի գրառման մեջ։ Հիշեցնենք՝ Իսպանիայի Վալենսիա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 72 մարդ է զոհվել, մի քանիսը […]
19:30 30.10.2024
Այսօր Երևանի պետական համալսարանում պետական գերատեսչությունների, միջազգային և հասարակական կազմակեպությունների և դեսպանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Կլիմայի փոփոխություն և երիտասարդություն» թեմայով պանելային քննարկում-միջոցառում։ Միջոցառմանը որպես պանելային քննարկման բանախոս մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Նախքան քննարկումը նախարարի տեղակալը անդրադարձել է Միավորված ազգերի կազմակերպության գործունեությանը․ «1945 թվականին, երբ հիմնադրվեց ՄԱԿ-ը, աշխարհը վտանգների, տարաձայնությունների […]
19:01 30.10.2024
Հոկտեմբերի 23-ից 25-ը Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի մերձակայքում անցկացվել է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (ԻՆՍԱՐԱԳ) չափանիշներին համապատասխան «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք: Վարժանքին մասնակցում էին Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատների ազգային որակավորում ունեցող 45 փրկարարներից և 2 բուժաշխատողներից բաղկացած Տավուշի քաղաքային […]
18:53 30.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել 2025 թվականին ՀՀ-ում նախատեսված մարզական խոշոր միջազգային մրցաշարերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովում ընդգրկված են ներկայացուցիչներ մի շարք պետական կառույցներից, այդ թվում՝ Առողջապահության, Ներքին գործերի նախարարություններից, Հայաստանի բասկետբոլի, վոլեյբոլի, հոկեյի և կարատեի ֆեդերացիաներից, հեռարձակող ընկերություններից, ինչպես նաև մարզական կառույցների […]
18:45 30.10.2024
2025 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգվող ոլորտների զարգացման համար նախատեսվում է հատկացնել 47, 5 մլրդ դրամ` իրականացնելու 5 բյուջետային ծրագիր եւ 20 միջոցառում: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում շարունակվել […]
18:37 30.10.2024
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 30-ի արտահերթ նիստում քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Անդրանիկ Քոչարյանի օրենսդրական նախաձեռնությունը, որով հեղինակներն առաջարկում են լրացում կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում: Արմեն Խաչատրյանը նշել է, որ առաջարկվում է նշանակված զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք […]
18:25 30.10.2024
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, գնացքի և ավտոմեքենայի հերթական բախումն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Արարատի Զոդի Բանավան հատվածում բախվել են «Kia» մակնիշի ավտոմեքենան և գնացքը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
18:17 30.10.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պատասխանատուների, Կրթության տեսչական մարմնի, ԿԶՆԱԿ հիմնադրամի, ԿՏԱԿ-ի և ՀՄԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու դպրոցներում անվտանգության ստանդարտների մշակման աշխատանքները: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: «Անվտանգության ստանդարտների սահմանումը հանրակրթության ոլորտում համակարգային լուծում պահանջող խնդիրներից է: Պետք է միասնաբար հասկանանք՝ […]
18:06 30.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կոլումբիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Կոլումբիայի արտաքին գործերի նախարար Լուիս Ջիլբերտո Մուրիլլոյի հետ: Հանդիպմանը երկուստեք շեշտվել է երկու երկրների միջև հարաբերություններն ակտիվացնելու և այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Հայաստանի և Կոլումբիայի փոխգործակցային ներուժի բացահայտման և կյանքի կոչման հեռանկարների շուրջ: Կողմերը նշել են, որ […]