17:24 31.10.2024
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 09:30-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Porsche» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Մ., ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]
17:18 31.10.2024
Եվրասիական միության եւ տարածաշրջանի երկրների հետ հանագործակցության մասին խոսելիս պետք է նշել, որ մեր երկիրը համագործակցում է Եվրասիական զարգացման բանկի հետ, որի հետ միասին իրականացվում են մի շարք ծրագրեր: Դրանցից երկուսը ներկայացված են 2025 թվականի բյուջեով: Այս մասին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է ՀՀ […]
17:12 31.10.2024
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 24-30-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում՝ հոկտեմբեր 26-30-ը, ◾️Արաբկիրում՝ հոկտեմբերի 25-ին և 26-ին, ◾️Նոր Նորքում և Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
17:05 31.10.2024
Զոոնոզ հիվանդություններից մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզը: Բրուցելոզը զոոնոզ՝ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր, հիվանդություն է, որը մարդուն է փոխանցվում հիմնականում հիվանդ կենդանուց ստացված և ջերմային մշակման չենթարկված կաթի/կաթնամթերքի միջոցով: ՀՀ առողջապահության նախարարության տվյալները վկայում են, որ Հայաստանում մարդկանց մոտ ամենաշատն արձանագրվում է բրուցելոզ հիվանդությունը: Ըստ այդ նույն տվյալների՝ 2024 թվականի ընթացքում բնակչության շրջանում […]
16:58 31.10.2024
Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում հոկտեմբերի 30-31-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստին մասնակցում են նաև Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։ ՀՀ պատվիրակության կազմում նիստին մասնակցում է նաև ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի […]
16:43 31.10.2024
Հոկտեմբերի 30-ին՝ Հորդանան կատարած այցի ընթացքում, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկկողմ հարաբերությունները կրթության, զբոսաշրջության, […]
16:36 31.10.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին. «Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղոթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։ ․․․Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ […]
16:30 31.10.2024
Հոկտեմբերի 31-ին Երևանում կայացել է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM ) ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։ IADAAM ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության միջոցով (ԵՄ), […]
16:24 31.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողին վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Վայոց ձորի մարզի բնակիչ է՝ ծնված 1983թ․։ 2024թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 19:58-ին, «Վայոց ձորի» բժշկական կենտրոնից […]
16:18 31.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հրաձգության Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Ռատների հետ՝ քննարկելու Երևանում 2026 թվականին կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը: Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Ռատներին այցի […]
16:12 31.10.2024
Գևորգ Թովմասյանին պատկանող «10-ից 10» հանրային սննդի օբյեկտում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Եղվարդի խճ․): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
16:06 31.10.2024
Հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Քրիստոսահիմն Մայր Տաճար, ուր Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է «Հրաշափառի» արարողություն։ Ամենանապատիվ Պատրիարքին միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Մայր Աթոռի […]
16:03 31.10.2024
Հանրապետության մարզերին կհատկացվի 2 մլրդ 903 մլն դրամ՝ համաֆինանսավորելու տարբեր փուլերում իրականացված սուբվենցիոն մի շարք ծրագրեր: Որոշումը կայացրել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ տեսանյութում:
15:41 31.10.2024
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով Կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: ՀՀ համայնքների տնտեսական […]
15:38 31.10.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից Հուսիկ անհատ ձեռնարկատեր Խաչատրյանին պատկանող հացի (լավաշի) արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան) իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ: Այսպես. արտադրամասի առաստաղներն ու այլ կառուցվածքներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրական […]
15:23 31.10.2024
Գործադիրը որոշում է կայացրել, որի շրջանակում նախատեսվում է սահմանել. տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային օրինակի՝ հայտարարատուի կողմից մաքսային մարմին չներկայացման համապատասխան դեպք, մաքսային մարմինների կողմից տրանսպորտային միջոցի հայտարարագրի էլեկտրոնային տեսքի ձևավորման ժամկետները, նպատակները, հայտարարագրման էլեկտրոնային համակարգում ձևավորվող տեղեկությունները, հայտարարատուի կողմից մաքսային մարմին տրանսպորտային միջոցի հայտարարագրի ձևավորման համար ներկայացվող դիմումի ձևը։ Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային […]
15:19 31.10.2024
Գործադիրի որոշմամբ հնարավորություն կստեղծվի մեկնարկելու անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված շինարարական ծրագրերը: 2023 թվականի պետական բյուջեով «Քաղաքաշինության բնագավառում պետական ծրագրերի իրականացման ապահովում» միջոցառման շրջանակներում անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար մշակվող նախագծանախահաշվային փաստաթղթերի համար հատկացումների մասով նախատեսվել է ձեռքբերել բազմաբնակարան շենքի տիպային (բազմակի կիրառման, օրինակելի) նախագծանախահաշվային փաստաթղթերի […]
14:58 31.10.2024
Կառավարության որոշմամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման, բժշկական արտադրատեսակների արտադրության, բժշկական արտադրատեսակների սպասարկման լիցենզավորման կարգերը և նշված գործունեությունների իրականացման լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» N 867 որոշման հավելվածներում: Ելնելով վերոգրյալից՝ […]
14:49 31.10.2024
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ 2024թ. պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակներում կատարել վերաբաշխում կատարողների միջև՝ 2,685,000.0 հազար դրամի չափով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» հոդվածով: Վերաբաշխումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի 1236 ծրագրի 32003 և 32005 միջոցառումների շրջանակներում։ Կառավարության մի շարք որոշումներով կատարվել են մի […]
14:13 31.10.2024
Հայաստանն անընդունելի է համարում երրորդ ուժերի տեղակայումը հաղորդուղիների երկայնքով՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կոնտեքստում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Անընդունելի ենք համարում երրորդ ուժերի տեղակայումը հաղորդուղիների երկայնքով։ Այդպես եղել է և կա։ […]
13:43 31.10.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայաստանում Շեֆիլդի և Յորքի համալսարանների շրջանավարտների ընդունելության և նոր ուսանողների ողջույնի երեկոյին: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, առանձնակի կարևորել է միջազգային համալսարանների հետ համագործակցությունը, ինչը, ըստ նրա, նպաստում է […]
13:30 31.10.2024
Երևանում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի երեկոյան ժամերին, 4-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Մարզերում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը […]
13:23 31.10.2024
Հայաստանում աշխարհազորի համակարգը կվերակազմակերպվի տեղական պաշտպանության ուժերի ներդրմամբ։ «Պաշտպանության մասին», «Տարածքային կառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ 2020 թ. հոկտեմբերին սահմանվել են աշխարհազորի համակարգը, որի ղեկավարներն էին հանդիսանալու համապատասխանաբար մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (Երևանի քաղաքապետի) տեղակալները […]
13:18 31.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի […]
13:05 31.10.2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Գևորգյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Լուսինե Գևորգյանին նշանակել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ»,- ասված է որոշման մեջ:
13:00 31.10.2024
2025 թվականին Արտաքին գործերի նախարարությանը պետական բյուջեից հատկացվելիք գումարը կկազմի 17 մլրդ 441 մլն դրամ, որն ընթացիկ տարվա հատկացումից ավելի կլինի 378 մլն դրամով կամ 2,2 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 31-ին քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2025 […]
12:54 31.10.2024
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Կատարի Պետություն այցի շրջանակում հանդիպել է Ներքին գործերի նախարարության պետնախարար Շեյխ Աբդուլազիզ բին Ֆայսալ բին Մուհամմադ Ալ Թանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Վահե Ղազարյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ բարձր է գնահատում Կատարի Պետության հետ բարեկամական հարաբերությունները, որոնք առավել […]
12:40 31.10.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տարվա ընթացքում էական ջանքեր է գործադրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի վերջին առաջարկը եղել է համաձայնեցված կետերով […]
12:35 31.10.2024
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Իր ելույթում Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է Միավորված ազգերի կազմակերպության կարևոր դերակատարությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանության, կայուն զարգացման ու մարդու իրավունքների պաշտպանության գործում: Նա նշել է, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի բարեփոխումների օրակարգը՝ ապահովելու կազմակերպության կողմից իր […]