18:29 29.10.2024
Կատարի Պետության Սոցիալական զարգացման և ընտանեկան հարցերով նախարար Մարիամ բինթ Ալի բին Նասսեր Ալ-Միսնադի հրավերով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով մեկնել է Դոհա՝ «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» համաժողովին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակում նախարարը հանդիպումներ կունենա մի շարք միջազգային գերատեսչությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ․ առաջիկայում Կատարի Պետության կողմից ստորագրման կներկայացվի նաև […]
17:55 29.10.2024
Ֆրանսիայի գյուղապետերի նախագահ Միշել Ֆուրնիեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ ծանոթանալու բուհի գործունեությանը և քննարկելու տարբեր մասնագիտացումների ուղղությամբ հնարավոր համագործակցության հեռանկարները: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, Ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Արաքսիա Սվաջյանը և բուհի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, որը ներկայացրել է բուհի գործունեությունն ու համագործակցության ոլորտները: […]
17:50 29.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված գործողություններով պարզվել են ընկերության գործունեությամբ պետությանը պատճառված վնասի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ վնասի չափը, ինչպես նաև՝ հափշտակության մեխանիզմը: Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել, որ կաթնամթերքի արտադրության, կաթի […]
17:38 29.10.2024
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ էջմիածինցի 38-ամյա տղամարդը հողամասում և կից օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրամիջոց: Ոստիկանները այցելել են Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցի նշված հասցե։ Տանտերը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 60 գրամ զանգված։ Նա հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է իր աճեցրած կանեփից՝ անձնական […]
17:32 29.10.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
17:25 29.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում «Ֆիլմ ինդաստրի դեվելոփմենտ» կազմակերպությունը, համագործակցելով ֆրանսաբնակ պրոդյուսեր Նարե Թադևոսյանի հետ, իրականացնում է «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանին նվիրված ծրագիր՝ Ֆրանսիայում» նախագիծը։ Ծրագրի շրջանակում տեղի կունենան կինոռեժիսոր Պատրիկ Կազալսի «Ըմբոստը» ֆիլմի ցուցադրությունները: Փարաջանովի աշխատությունների վերաբերյալ դասախոսություններ կվարի վարպետի մասին բազմաթիվ հեղինակավոր աշխատությունների […]
17:12 29.10.2024
Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով. «Հարգելի´ վարորդներ, հանրապետության որոշ տարածքներում՝ հատկապես լեռնային գոտիներում, ժամանակ առ ժամանակ լինում են ձյան տեսքով տեղումներ: Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն»։
16:57 29.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Պաշտպանության նախարարության հետ համատեղ Արմավիրի մարզի Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում անցկացրել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները: Ռազմամարզական խաղերն անցկացվել են 4 փուլով: Խաղերի 2-րդ համայնքային փուլին մասնակցել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների շուրջ 17,500 աշակերտ: 4-րդ՝ եզրափակիչ […]
16:51 29.10.2024
Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման 2024 թվականի հոկտեմբեր ամսվա վճարման ցուցակներում ներառված հերթական համարների միջակայքերը տրամադրվում են ստորև ներկայացված աղյուսակի տեսքով: Այս մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառայությունից:
16:45 29.10.2024
2025 թվականի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բյուջետային ծախսերը նախատեսված են 587 մլն դրամ: Այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 29-ի համատեղ նիստում շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի […]
16:32 29.10.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 29-ից 31-ն աշխատանքային այցով գտնվելու է Կոլումբիայում 2024թ. ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասի կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովին մասնակցելու նպատակով (COP16)։ Համաժողովի ընթացքում նախագահը հանդես կգա ելույթով, հանդիպում կունենա Կոլումբիայի նախագահի և գործընկեր երկրների բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Համաժողովը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ երկրների հերթական կոնֆերանսն է, որն անցկացվում է 2024թ. հոկտեմբերի […]
16:11 29.10.2024
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 375.9 միլիոն դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը. ասել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Գոհար Մամիկոնյանը եւ հավելել. «Հատկացվող գումարը հիմնականում ուղղվում է հանձնաժողովի կողմից իրականացվող «Տեսալսողական մեդիայի ոլորտում կարգավորում» ծրագրին: Զեկուցողի խոսքով այն վարչական բնույթի ծախսային ծրագիր է, որի նպատակն է […]
16:06 29.10.2024
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ («Երևան-Արմավիր» DN500 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը՝ ժամը 21:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան, Նորապատ, Հայկավան, Արմավիր, Խանջյան, Ձերժինսկի, Նոր-Ամասիա, Լուկաշին, Արաքս, Տանձուտ, Այգեշատ, Նոր Արտագերս, Արգավանդ, Մրգաշատ, Հուշակերտ, Նալբանդյան, Հոկտեմբեր, Նոր Կեսարիա, Նոր Արմավիր, Լենուղի, Բամբակաշատ, Արևիկ, […]
15:53 29.10.2024
ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի հոկտեմբերի 29-ի նիստի որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով և սահմանվել 7.25 %: Խորհուրդը գնահատել է, որ ավելի ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում 4 տոկոս գնաճի մակարդակի և գների կայունության նպատակի իրագործման համար: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:24 29.10.2024
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, խմբավորումը ղեկավարելու և մասնակցելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 մեղադրյալի մասով: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Խ.-ն, ստանալով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ», հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ […]
15:09 29.10.2024
Հոկտեմբերի 29-ին, ժամը 13։44-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտակայքում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկում՝ գազալցակայանում, «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնային համակարգի պայթյուն՝ առանց […]
15:05 29.10.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից անհրաժեշտ հանձնառությունների և գործողությունների համակարգման՝ ներառյալ ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի երկխոսության գործողության ծրագրի մշակման ու իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը: Մասնակիցները քննարկել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման համար Հայաստանի կողմից իրականացվելիք հիմնական միջոցառումները: Փոխվարչապետի […]
14:22 29.10.2024
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Կորեայի արդար առևտրի հանձնաժողովի նախագահի հրավերով մեկնել է Սեուլ մասնակցելու Հարավարևելյան ասիական ազգերի ասոցիացիայի, ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների և Կորեայի արդար առևտրի հանձնաժողովի 2-րդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում քննարկվելու են մրցակցության օրենքի և քաղաքականության վերջին զարգացումները, շուկայի նորարարության և զարգացման, սպառողների բարեկեցության ապահովման նպատակով մրցակցության օրենքի և քաղաքականության […]
14:13 29.10.2024
ԱԺ խորհուրդը հոկտեմբերի 29-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհուրդը համաձայնություն է տվել 2024 թվականի հոկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ԱԺ խորհրդի որոշմամբ լրացում եւ փոփոխություն են կատարվել 2024 թվականի հոկտեմբերի 21-ի ԱԺԽՈ-050-Լ որոշման մեջ:
13:12 29.10.2024
ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականին նախատեսվում է հատկացնել 362 մլրդ 627 մլն դրամ, որից ընթացիկ ծախսերը կկազմեն 236 մլրդ 772 մլն դրամ, իսկ կապիտալ ծախսերը` 125 մլրդ 855 մլն դրամ: Ընդհանուր ծախսերն ընթացիկ տարվա ծախսերից ավելի կլինեն 16 մլրդ 151 մլն դրամով կամ 4.7 տոկոսով: Ընդհանուր ծախսերը կավելանան 8.8 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը կնվազեն 2.3 տոկոսով: […]
12:33 29.10.2024
Երևանում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 29-ի ցերեկը. 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի և 31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
12:27 29.10.2024
Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ • իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25 %, • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.75 %, • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.75 %: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի […]
12:16 29.10.2024
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1,2 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։ Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 11 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գործող շինանյութի մանրամեծածախ առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումար […]
11:07 29.10.2024
Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր: […]
10:28 29.10.2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ հատվածի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնում է ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտը»։
21:15 28.10.2024
Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից 25 տարի անց ի՞նչ է մտածում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ի՞նչ արդյունքներ է ակնկալում եվրաքվեի նախաձեռնող խումբն ու արդյոք Վրաստանում և Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա: Այս և այլ թեմաներին անդրադարձ է կատարվել «Հեռանկար»-ի տաղավարում:
19:00 28.10.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականներին, որոնք վերջերս Բուդապեշտում մասնակցել են շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը: ԿԳՄՍ նախարարը ողջունել է շախմատիստներին, շնորհակալություն հայտնել հաջող մրցելույթների համար […]
18:43 28.10.2024
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի արդյունքում ադրբեջանական զորքերը դուրս կգան ՀՀ-ի օկուպացված տարածքներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է անում Ազգային անվտանգության ծառայությունը Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքները վերադարձնելու ուղղությամբ։ ԱԱԾ տնօրենը նշել է, որ այժմ տեղի է ունենում սահմանազատման […]
18:24 28.10.2024
Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 դպրոցում հնչում է օդային տագնապի ազդանշանը, գործարկվել է էլեկտրաշչակ․ խուճապի մատնվելու կարիք չկա՝ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները ուսումնավարժություն են անցկացնում։ Աշակերտների տարհանում, հրդեհաշիջում, ռումբի ականազերծում և մի շարք այլ գործողություններ։ Ուսումնավարժանքին դպրոցի աշակերտներից և մանկավարժական կազմից բացի ներգրավված էին մի շարք գերատեսչություններ ու ծառայություններ՝ Պարեկային ծառայությունը, Երևանի քաղաքացիական պաշտպանության ծառայությունները […]
18:19 28.10.2024
Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը, ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Սարգիս Մարգարյանը և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանը եռօրյա ուսումնա-ճանաչողական այցով գտնվել են Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Հայաստանյան պատվիրակության կազմում են եղել նաև […]