13:57 16.03.2020
Երևանի քաղաքապետարանը դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով չգնել փողոցում վաճառվող սննդամթերքը: «Չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը: Ուստի քաղաքապետարանը զգուշացնում և հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում […]
13:44 16.03.2020
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը սահմանում է մի շարք սահմանափակումներ, որոնք կարող են կիրառվել երկրում արտակարգ դրություն հայտարարելու դեպքում: Դրանք SHANTNEWS.am-ը ներկայացրել էր առանձին: Մի խումբ սահմանափակումների կիրառումը, սակայն, պարտադիր չէ: Օրենքը թույլ է տալիս ըստ անհրաժեշտության կիրառել միայն որոշները. այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական […]
13:29 16.03.2020
Մարտի 16-ին կայացած խորհրդակցության ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հանձնարարել է կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Այս մասին տեղեկացնում է ՀԿԵ-ն: Մասնավորապես դա վերաբերվում է կայարանների և ներհանրապետական էլեկտրագնացքների ախտահանման ինտենսիվությանը, ուղևորների հետ շփվող անձնակազմի (տոմսավաճառներ, հսկիչներ, կայարանների հերթապահներ, լոկոմոտիվային բրիգադներ և այլն) անհրաժեշտ դիմակներով և պարագաներով ապահովմանը: Գլխավոր տնօրենի […]
13:27 16.03.2020
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, ուր նախօրեին մասնակի փլուզվել էր ձմեռային այգուն կից արտաքին աստիճանավանդակը։ Նրա հետ տեղում են եղել ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը և քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը: Վերջիններս թատրոնի տնօրեն […]
13:24 16.03.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված մեր համաքաղաքացիներից ստացել է նամակ, որը խնդրել են ուղերձի տեսքով տարածել իրենց անունից: Նամակը հետևյալն է. «Հարգելի՛ հայրենակիցներ… Մինչև վերջերս մենք ապրում էինք բնականոն առօրյայով, մեր ամենօրյա հոգսերով ու աշխատանքով, հաճախում կրթական հաստատություններ, զվարճանում ու հանկարծ… մեկ վայրկյանում ամեն ինչ խառնվում […]
13:06 16.03.2020
Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում անցկացվել է քաղաքային ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցել է տեղի հայ բնապահպան Ժաննա Բարսեղյանը: Առաջին փուլից հետո Բարսեղյանը դարձել է առաջատար՝ հավաքելով ձայների 27,6% -ը: Երկրորդ տեղում գտնվող Ալենա Ֆոնտանելան հավաքել է ձայների 19,80% -ը: Առաջին փուլում ընտրությանը ցածր մասնակցություն է գրանցվել՝ պայմանավորված եվրոպական երկրներում Covid-19 կորոնավիրուսի լայնածավալ տարածմամբ: Թե ով կդառնա […]
12:59 16.03.2020
Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ Wizz Air-ը չեղարկել է դեպի Լիտվայից և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները: «Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Wizz Air ավիաընկերությունը, պայմանավորված Լիտվայի կառավարության՝ երկրում կարանտին հայտարարելու որոշմամբ, չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։ Ըստ այդմ, ս․թ․ մարտի 20-ից նախատեսված Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը […]
12:56 16.03.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերում» գրառում է կատարել գիշերը Հռոմից Երևան իրականացված թռիչքի մասին: «ՀՀ 67 քաղաքացիներ բարեհաջող վայրէջք կատարեցին Հռոմից Երևան: Հրաշալի աշխատանք Հռոմում հայ դիվանագետների կողմից: Խորին շնորհակալություն եմ հայտնում եվրոպական «Ատլանտիս» ավիաուղիներին, Հայաստանի քաղավիացիայի իշխանություններին, ՀՀ առողջապահության նախարարությանը: Հատուկ շնորհակալություն Իտալիայի իշխանություններին՝ ընթացակարգերը դյուրացման համար, ինչպես նաև Մոլդովային և ԱԳ նախարար […]
12:47 16.03.2020
Շախմատիստ Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի վիճակը կայուն ծանր է: Բժիշկները պատրաստվում են վիրահատությունների, նա կոտրվածքներ ունի: Այս մասին hetq.am-ին հայտնել են «Աստղիկ» ԲԿ-ից: Հիշեցնենք, որ Արիաննե Կաոլին վթարի էր ենթարկվել մարտի 15-ին, նրա վիճակը գնահատել էին ծանր: Այժմ նկատվում է դրական տեղաշարժ:
12:40 16.03.2020
Երեկ՝ մարտի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49 կմ-ում դեպի Երևան ընթանալիս բախվել են անհայտ մակնիշի և համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Միրումյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «Նիվան» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողի և ավազի […]
12:28 16.03.2020
Ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում արտակարգ դրության դեպքում, իրավունքների ու ազատությունների ինչպիսի՞ սահմանափակումներ է սահմանում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքը: SHANTNEWS.am-ը ներկայացնում է կարևորագույն դրույթները. 1) անձանց տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու […]
12:24 16.03.2020
Հայաստանի միգրացիոն ծառայությունը դիմել է ՀՀ քաղաքացիներին. «Հարգելի քաղաքացիներ, ✔️Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով խրախուսում ենք նվազագույնի հասցնել այցելությունները Միգրացիոն ծառայություն։ ➡️Խորհրդակցական բնույթի տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել. ✅ ՌԴ մուտքի արգելքի հարցերով՝ 060 275 007/060 275 023, ✅ Գերմանիայից հարկադիր վերադարձած քաղաքացիների համար՝ 060 275 020, ✅ Վերադարձի և վերաինտեգրման հարցերով՝ 060 275 009/060 275 […]
12:16 16.03.2020
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է այլ օգտատիրոջ հրապարակած լուսանկարով, որում երեխաները խաղում են բակում: Լուսանկարին կից` Սարգսյանը կատարել է հետևյալ գրառումը. «Հարգելիներս, երբ ուսումնական հաստատությունների աշխատանքը դադարեցվում է, դա արվում է կանխարգելման նպատակով: Հասկանում եմ, որ երեխաները տանը նստած ձանձրանում են, բայց օրը մի քանի անգամ ասում ենք, հնարավորինս […]
12:14 16.03.2020
Կոտայքի մարզպետարանը ևս այսօրվանից անցել է մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու ռեժիմին: Այս մասին տեղեկանում ենք մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:Նա նաև հայտնել է, որ Կոտայքի մարզի բնակիչների շրջանում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան: «➡️Խոսքը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական […]
12:10 16.03.2020
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող` հանրաքվեին մասնակցելու իրավունք […]
12:04 16.03.2020
Արտակարգ դրություն հայտարարելու ի՞նչ ժամկետներ է սահմանում ՀՀ օրենսդրությունը: SHANTNEWS.am-ը առանձնացրել է որոշ դրույթներ: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` սահմանվում են արտակարգ դրություն հայտարարելու հետևյալ ժամկետները. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը: Սույն հոդվածի […]
12:02 16.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց՝ մտածում է խրախուսական որևէ պատվոգրով պարգևատրել առաջին ախտորոշված պացիենտին, որն իր բարձր գիտակցությամբ լուրջ ծառայություն մատուցեց և օգնեց, որ վարակը չտարածվի: Էջմիածնում ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց, որ 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել, նրանց խնդրել են վերադառնալ տուն և ինքնամեկուսանալ, շնորհակալություն հայտնեց նրանց համագործակցության համար, շեշտեց՝ […]
12:00 16.03.2020
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Կառավարության կողմից արտակարգ դրություն մտցնելու որոշումից անմիջապես հետո օրենքի ուժով անհապաղ հրավիրվելու է Ազգային Ժողովի հատուկ նիստ։ Արտակարգ դրություն հայտարարելու մասին անհապաղ տեղեկացվելու են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները, Միավորված ազգերի կազմակերպության և Եվրոպայի […]
11:56 16.03.2020
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղեկայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում, որն ունի առանձնացված ենթակառուցվածքներ: «Ելնելով ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածից, որը սահամանում է պետական և տեղական ինքակառավամարման մարմինների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային […]
11:40 16.03.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դիմել է քաղաքացիներին: Նա, մասնավորապես, նշել է. «Կառավարության կողմից ներդրված էլեկտրոնային կառավարման գործիքները հնարավորություն են տալիս պետական և տեղական ինքնակառավարման մարմիննների հետ հաղորդակցվել առցանց եղանակով՝ առանց տնից դուրս գալու անհրաժեշտության։ Այսպիսով դուք կարող եք հնարավորինս զերծ մնալ տարբեր գերատեսչություններ այցելելուց։ Հորդորում եմ․ Е-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով առանց տնից դուրս […]
11:31 16.03.2020
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: 2009թ. մարտի 31-ի դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանը հաստատված է համարել, որ 2008թ. փետրվարի 23-ին` ժամը 23-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից Էջմիածին-Երևան […]
11:26 16.03.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի՛ համաքաղաքացիներ, Էջմիածին քաղաքի ելքերն ու մուտքերը փակելու իմաստն ու տրամաբանությունը կայանում է նրանում, որպեսզի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բնակիչները լքեն քաղաքը, և լքողների նկատմամբ հնարավոր լինի հսկողություն սահմանել: Տեսնելով մեքենաների հերթերն ու կուտակումները՝ տպավորություն է ստեղծվում, թե ամբողջ քաղաքը գնում է դեպի Երևան, պարզապես փոխվել […]
11:20 16.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ այսօր՝ ժամը 15.00-ին, տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։ Մանրամասները՝ տեսանյութում:
11:11 16.03.2020
Վարչապետի խորհրդական, Կալավան համայնքի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից հետևյալ գրառումն է արել. «Կալավանի ինքնամեկուսացման 30 տարիների փորձը: Թույլ ռեսուրսներ չեն լինում՝ լինում են թույլ մտքեր և մոտեցումներ։ Այս տարվա շեշտադրումը օրգանական գյուղատնտեսությունն է։ Բոլոր մարտահրավերները հաղթահարելի են, երբ միասին ենք»:
11:09 16.03.2020
ՀՀ Արմավիրի մարզպետարանից հորդորով դիմել են բնակիչներին: «Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի համաքաղաքացիներ, Կոչ ենք անում բոլորիդ, խնդրում ու հորդորում ենք միայն խիստ անհրաժեշտության դեպքում դուրս գալ ձեր բնակարաններից: Առողջություն բոլորին»,- հայտնում են մարզպետարանից:
10:30 16.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն:
10:27 16.03.2020
Չինաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չինաստանը բարձր է գնահատում արտերկրից վիրուսի ներթափանցման ռիսկերը, Պեկինի իշխանությունների կողմից կիրառվում են որոշակի խստացումներ։ Այսպես՝ մարտի 15-ին Պեկինի Մունիցիպալ ժողովրդական կառավարության Գլխավոր քարտուղարի տեղակալ Չեն Բեյը հայտարարել է, որ մարտի 16-ից՝ 00.00-ից բոլոր օտարերկրացիները, որոնք ժամանում են Պեկին (բոլոր չվերթները ժամանելու են միայն […]
10:12 16.03.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի փետրվարի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 35 դեպք, որից 25 դեպքով հաշվարկվել է 4.869.378 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի չափով […]
10:08 16.03.2020
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ «Հարգելի քաղաքացիներ, Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից ❗ կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։ ❗ Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։ ❗ Կդադարեցվեն քաղաքացիների ընդունելությունները ստորաբաժանման ղեկավարների և վարչական շրջանների աշխատակիցների կողմից։ ❗ Կչեղարկեն քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների […]