16:07 16.03.2020
Մարտի 15-ի ժամը 23։00-ից փակ է Էջմիածին քաղաքի 27 մուտքերից 24-ը։ Մյուս 3 մուտքերից` Վաղարշապատ-Երևան, Վաղարշապատ-Աշտարակ և Վաղարշապատ-Մասիս, մարդկանց ելումուտը իրականացվում է հատուկ հսկողության ներքո: Վաղարշապատից դեպի Երևան գլխավոր ելքի մոտ աշխատել է նաև SHANTNEWS-ի նկարահանող խումբը: Այնտեղ կանգնած են ոստիկաններ, գործում է բուժկետ։ Բուժաշխատողները մոտենում են ուղևորներին, ջերմաչափում, նոր թույլ են տալիս մեքենաներին առաջ […]
16:03 16.03.2020
Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում Էջմիածնի քաղաքապետարանը տնտեսվարողներին հատկացնում է ախտահանիչ միջոցներ՝ իրենց սպասարկման տարածքները պարբերաբար ախտահանելու համար: Այս մասին տեղեկանում ենք Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։ Քաղաքապետարանը հորդորում է լինել զգոն ու համախմբված՝ գիտակցելով մեր պատասխանատվությունը թե՛ սեփական անձի, թե՛ մեր շրջապատի նկատմամբ:
16:02 16.03.2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեց «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման նախագիծը: «Հաշվի առնելով աշխարհում և ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերը և այն ԱՀԿ ղեկավարի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, հիմք ընդունելով այն, որ ՀՀ-ում՝ առավելապես Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը, ելնելով […]
15:54 16.03.2020
Չեխիայում ՀՀ դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ մարտի 14-ին` ժ. 00:00-ից Չեխիայի կառավարության կողմից սահմանվել է երկիր մուտք գործելու և երկիրը լքելու համար հատուկ կարգ և սահմանափակումներ։ «Մարտի 14-ին ժ. 00:00-ից մարտի 16-ը ժ 00։00-ը ճանապարհորդության սահմանափակումները կվերաբերեն բարձր էպիդեմիկ ռիսկային երկրներին, իսկ մարտի 16-ին ժ 00։00-ից՝ սահմանափակումները կտարածվեն նաև ոչ-ռիսկային երկրների վրա։ […]
15:42 16.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության արտահերթ նիստի ժամանակ «Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու մասին» որոշման նախագծի ընթերցումից հետո, նշեց. «Փաստորեն, այս որոշմամբ մենք կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի կարգավիճակը փոխում ենք, դարձնում պարետատուն՝ փոխվարչապետ Ավինյանի գլխավորությամբ: Ըստ էության, ստացվում է, որ ՀՀ քաղաքացիներին արգելում ենք ՀՀ տարածքը լքել կոնկրետ ուղղություններով»: Վարչապետը հետաքրքրվեց՝ ի՞նչ ուղղություններով է […]
15:38 16.03.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ մարտի 14-ից ժամանակավորապես կասեցվել է երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը, բայց սահմանափակումները բեռնափոխադրումների վրա չեն տարածվել: Հայաստանը Վրաստանի հետ կապող բոլոր անցակետերում սահմանվել է հսկողության խստացված ռեժիմ: Այժմ Շիրակի մարզում գտնվող Բավրայի անցակետում բուժաշխատողներն ու սահմանապահները շուրջօրյա աշխատանքի ընթացքում կատարում են պրոֆիլակտիկ միջոցառումներ ու […]
15:23 16.03.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը կոչ է արել զերծ մնալ կորոնավիրուսով վարակված անձանց սոցիալական հարթակներում քննադատելուց, հայհոյելուց, նրանց լուսանկարները տարածելուց և բարոյապես ոչնչացման թիրախ դարձնելուց։ «Ձեր վերաբերմունքը և արարքը ոչ միայն անմարդասիրական է, այլև վտանգավոր այդ անձանց ֆիզիկական և հոգեկան առողջության համար՝ հատկապես հաշվի առնելով, որ նրանց մոտ առկա է վտանգավոր հիվանդությունը։ Վերջիններս ժամանակավոր […]
15:21 16.03.2020
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հայտարարություն է տարածել՝ հորդորելով պոլիկլինիկայի կողմից սպասարկվող, պլանային դեղորայք ստացող բոլոր խրոնիկ պացիենտներին մնալ տանը․ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի քաղաքացիներ Նոր կորոնովիրուսի վարակի կանխարգելմամբ պայմանավորված` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը տեղեկացնում է ԲԿ-ի տնօրենի նոր որոշման մասին: Մեր պոլիկլինիկայի կողմից սպասարկվող, պլանային դեղորայք ստացող բոլոր խրոնիկ պացիենտներին հորդորում ենք մնալ […]
15:10 16.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:
15:07 16.03.2020
Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, «Վեոլիա Ջուր» ընկերությունն այլ միջոցառումների թվում նպատակահարմար է համարում առաջիկայում, մինչև իրավիճակի կայունացումը, սահմանափակել ուղղակի շփումները հանրության հետ: Համակարգի ստորաբաժանումները հնարավորինս անցնում են աշխատանքի հեռահար եղանակի: Նշված հանգամանքով պայմանավորված, բաժանորդների և սպառողներին կոչ ենք անում այցելել ընկերության Բաժանորդների սպասարկման գրասենյակներ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, երբ առաջացած խնդիրն անհետաձգելի բնույթ […]
15:02 16.03.2020
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ֆեյսբուք»-ում գրառում է արել՝ վերնագրելով «Կորոնավիրուսի հետ կապված հետաքրքիր խրոնոլոգիա»: Այսպես, նա նշել է, որ փետրվարի 24-ին փակվել է Հայաստանի սահմանը Իրանի հետ՝ բացառությամբ բեռնափոխադրումների և քաղաքացիների վերադարձի համար, հետագայում սահմանը փակվել է ամբողջությամբ: Միաժամանակ ժամանակավոր դադարեցվել է Չինաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմը: Այնուհետև Մակունցը նշել է ձեռնարկված […]
14:56 16.03.2020
Մարտի 13-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելով՝ նույն վարչության և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում Թուրքիայից Հայաստան ժամանող քաղաքացուն ենթարկել են մաքսային զննման։ Արդյունքում` հայտնաբերվել է պոլիէթիլենային 2 տոպրակում փաթեթավորված շուրջ 229 գրամ մեթամֆետամին թմրամիջոց։ Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Քաղաքացին ձերբակալվել է։ Կատարվում է […]
14:51 16.03.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին շարունակում են անձնվիրաբար կատարել իրենց մասնագիտական պարտականություններն առավել ծանրաբեռնված ռեժիմով: Առողջություն եմ մաղթում բոլորին, իսկ հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում»:
14:27 16.03.2020
Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Սևան համայնքում քլորաջրով ախտահանում փողոցները։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:19 16.03.2020
Հայաստանի ԿԲ-ն հայտարարություն է տարածել․ «Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը շարունակում է բնականոն աշխատանքը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հորդորել է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին ստեղծված իրավիճակում վարկառուների (օրինակ՝ հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող) վարկային պարտավորությունների հանդեպ կիրառել անհատական մոտեցում, իրականացնել հաղորդակցում՝ երկկողմանի համաձայնությամբ՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Բացի դրանից՝ […]
14:00 16.03.2020
Էջմիածնի 3 բաց մուտքերում ապրիլի 15-ից` ժամը 23:00-ից, քաղաք մուտքը հնարավոր է միայն ջերմաչափվելուց հետո: Տեղում աշխատում է SHANTNEWS-ի նկարահանող խումբը: Նկարահանման պահին ևս բարձր ջերմություն ունեցողներ են եղել: Նրանք քաղաքից դուրս գալ չեն կարող: Մանրամասները` տեսանյութում:
13:57 16.03.2020
Երևանի քաղաքապետարանը դիմել է քաղաքացիներին՝ հորդորելով չգնել փողոցում վաճառվող սննդամթերքը: «Չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը: Ուստի քաղաքապետարանը զգուշացնում և հորդորում է չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում […]
13:44 16.03.2020
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը սահմանում է մի շարք սահմանափակումներ, որոնք կարող են կիրառվել երկրում արտակարգ դրություն հայտարարելու դեպքում: Դրանք SHANTNEWS.am-ը ներկայացրել էր առանձին: Մի խումբ սահմանափակումների կիրառումը, սակայն, պարտադիր չէ: Օրենքը թույլ է տալիս ըստ անհրաժեշտության կիրառել միայն որոշները. այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական […]
13:29 16.03.2020
Մարտի 16-ին կայացած խորհրդակցության ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը հանձնարարել է կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել: Այս մասին տեղեկացնում է ՀԿԵ-ն: Մասնավորապես դա վերաբերվում է կայարանների և ներհանրապետական էլեկտրագնացքների ախտահանման ինտենսիվությանը, ուղևորների հետ շփվող անձնակազմի (տոմսավաճառներ, հսկիչներ, կայարանների հերթապահներ, լոկոմոտիվային բրիգադներ և այլն) անհրաժեշտ դիմակներով և պարագաներով ապահովմանը: Գլխավոր տնօրենի […]
13:27 16.03.2020
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն այցելել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, ուր նախօրեին մասնակի փլուզվել էր ձմեռային այգուն կից արտաքին աստիճանավանդակը։ Նրա հետ տեղում են եղել ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը և քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը: Վերջիններս թատրոնի տնօրեն […]
13:24 16.03.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցում մեկուսացված մեր համաքաղաքացիներից ստացել է նամակ, որը խնդրել են ուղերձի տեսքով տարածել իրենց անունից: Նամակը հետևյալն է. «Հարգելի՛ հայրենակիցներ… Մինչև վերջերս մենք ապրում էինք բնականոն առօրյայով, մեր ամենօրյա հոգսերով ու աշխատանքով, հաճախում կրթական հաստատություններ, զվարճանում ու հանկարծ… մեկ վայրկյանում ամեն ինչ խառնվում […]
13:06 16.03.2020
Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում անցկացվել է քաղաքային ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցել է տեղի հայ բնապահպան Ժաննա Բարսեղյանը: Առաջին փուլից հետո Բարսեղյանը դարձել է առաջատար՝ հավաքելով ձայների 27,6% -ը: Երկրորդ տեղում գտնվող Ալենա Ֆոնտանելան հավաքել է ձայների 19,80% -ը: Առաջին փուլում ընտրությանը ցածր մասնակցություն է գրանցվել՝ պայմանավորված եվրոպական երկրներում Covid-19 կորոնավիրուսի լայնածավալ տարածմամբ: Թե ով կդառնա […]
12:59 16.03.2020
Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ Wizz Air-ը չեղարկել է դեպի Լիտվայից և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները: «Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Wizz Air ավիաընկերությունը, պայմանավորված Լիտվայի կառավարության՝ երկրում կարանտին հայտարարելու որոշմամբ, չեղարկել է դեպի Լիտվա և Լիտվայից արտերկիր բոլոր ավիաչվերթները։ Ըստ այդմ, ս․թ․ մարտի 20-ից նախատեսված Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթի բացումը […]
12:56 16.03.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերում» գրառում է կատարել գիշերը Հռոմից Երևան իրականացված թռիչքի մասին: «ՀՀ 67 քաղաքացիներ բարեհաջող վայրէջք կատարեցին Հռոմից Երևան: Հրաշալի աշխատանք Հռոմում հայ դիվանագետների կողմից: Խորին շնորհակալություն եմ հայտնում եվրոպական «Ատլանտիս» ավիաուղիներին, Հայաստանի քաղավիացիայի իշխանություններին, ՀՀ առողջապահության նախարարությանը: Հատուկ շնորհակալություն Իտալիայի իշխանություններին՝ ընթացակարգերը դյուրացման համար, ինչպես նաև Մոլդովային և ԱԳ նախարար […]