Կանադայում կորոնավիրուսով ավելի քան 250 վարակվածների թվում որևէ հայ չկա. Օնտարիո նահանգի խորհրդարանի հայ անդամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+21.09 oC

Կանադայում կորոնավիրուսով ավելի քան 250 վարակվածների թվում որևէ հայ չկա. Օնտարիո նահանգի խորհրդարանի հայ անդամ

19:00 16.03.2020

Կանադայում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 250-ը, վարակված դեպքերից 100-ից ավելին գրանցվել է Օնտարիո նահանգում: Կանադայի իշխանություններն այս կապակցությամբ հայտարարել են, որ հանրային բոլոր միջոցառումները, որոնք ընդգրկում են 250-ից ավելի մարդ,  պետք է չեղարկվեն: Կանադայի խորհրդարանը հայտարարել է մինչև ապրիլի 20-ն աշխատանքները դադարեցնելու մասին: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Օնտարիո նահանգի խորհրդարանի հայ անդամ, առաջին հայ երեսփոխան Արիս Պապիկյանը:

«Յիշենք, Գանատայի կառավարութիւնը կոչ ուղղեց քաղաքացիներուն, որ մնան հանդարտ եւ հետեւին
առողջապահութեան նախարարութեան ցուցմունքներուն եւ սահմանաբակեն իրենց ճամբորդութիենները: Միւս կողմէ, Օնթարոյի Կրթութեան նախարարը յայտարարեց, որ կրթական հաստատութիւնները փակ պիտի մնան մինչեւ 5 Ապրիլ 2020»,- ասաց նա:

Պապիկյանը նշեց, որ մարտի 14-ից Քեպեք նահանգը հայտարարել է արտակարգ դրություն, ներկայացրեց նաև հայ համայնքի շրջանում ձեռնարկված քայլերը:

«Կը նշուի նաեւ, որ Գանատայի բոլոր Հայկական կրթական հաստատութիւնները նմանապէս փակ պիտի մնան մինչեւ 5 Ապրիլ 2020։ Կարգ մը Հայ Առաքելական եկեղեցիներ սկսեալ 15 Մարտ 2020, բոլոր եկեղեցական արարողութիւնները, տեղի պիտի ունենան դռնփակ։ Մեր հայորդիները կրնան հետեւիլ արարողութեանց  ուղիղ սփռումով: Պէտք է աւելցնել, այլ Հայ առաքելական եկեղեցիները իրենց սովորական պատարագը պիտի շարունակեն։ Եկեղեցին իրեն հաւատացեալներուն խորհուրդ կու տայ՝ եկեղեցի հաճախելէն զանց մնան այն անձերը, որոնք վերջին 14 օրուայ ընթացքին վերադարձած են օտարերկրեայ ճանապարհորութենէ մը։ Խորհուրդ կու տան բոլոր անոնց որոնք ճանապարհորդեր են՝ նախքան եկեղեցի գալը, սպասեն առնուազն 14 օր թեկուզ եւ անոնք հարբուխի նման ախտանիշներ չունին։ Յաւելուածաբար, Խորհուրդ կու տան եկեղեցի հաճախելէն զանց մնայ իւրաքանձիւր անձ, որ
հարբուխի նման ախտանիշներ ունի»:

Կանադահայ բոլոր կազմակերպությունները որոշում են կայացրել հետաձգել  հանրային նախաձեռնությունները և
ձեռնարկները։

«Բարեբախտաբար Հայ գաղութէն ներս ոչ մէկ «Քորոնայ» ժահրով վարակուած վիճակ գոյութիւն չկայ։ Դաշնային եւ նահանգային կառավարութիւնները մօտէն կը հետեւին այս համաճարակի զարգացման, նիւթական օժանդակութիւններ յայթայթած են առողջապահական համակարգերուն, երեցներուն խնամք տանող հաստատութիւններուն եւ բոլոր այն անհատներուն եւ կազմակերպութիւններուն որոնք նիւթական կարիք պիտի ունենան իրենց առօրեան շարունակելու համար։ Լիայոյս եմ, որ Գանատահայ համայնքը նուազ կորուստներով պիտի յաղթահարէ այս ժամանակաւոր տագնապին»,- հավելեց Արիս Պապիկյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

23:59 25.07.2025

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

23:51 25.07.2025

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

23:48 25.07.2025

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

23:46 25.07.2025

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

23:44 25.07.2025

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

23:42 25.07.2025

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...

BACK_TO_TOP