10:04 16.03.2020
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ «Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մարտի 16-ին՝ ժամը 08։00-ից սկսած Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ Արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 07։00-ը։ Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից […]
09:56 16.03.2020
Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան ժամանած քաղաքացիներին «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես մեկուսացրել են: Նրանք կարանտինային շրջանը կանցկացնեն Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Այս մասին «Հետքին» հայտնել է մեկուսացված անձանցից մեկը: Նրանք կորոնավիրուսի թեստ դեռևս չեն հանձնել: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ ժամեր առաջ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան է ժամանել ՀՀ 67 քաղաքացի: Բոլոր […]
09:38 16.03.2020
Մարտի 15-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ մոտ 0.4 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Ներքին Գիրաթաղ գյուղում՝ մոտ 200 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ մոտ 4000 քմ, Իջևան քաղաքում՝ մոտ 2000 քմ, Այգեձոր գյուղում՝ […]
09:27 16.03.2020
ՄԻՊ-ը քաղաքացիներին հորդորում է դիմումներ կամ բողոքներ հասցեագրել առցանց եղանակով։ «Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է աշխատել բնականոն աշխատանքային գրաֆիկով՝ խստորեն հետևելով կորոնավիրուսի կանխարգելման ցուցումներին։ Խնդրում ենք Ձեր իսկ առողջության ապահովության համար Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրել առցանց եղանակով՝ [email protected] հասցեով կամ փոստով՝ Երևան 0002, […]
09:06 16.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17։00 թիվ 32 դպրոցը, Ս․Զորավարի փ. 48 շենքը, Ս․Զորավարի, Սևանի փողոցների սեփական տները, Արշակունյաց պող․75 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները, Հովսեփ Էմինի, Մ.Ավետիսյան, Ուլնեցի փողոցների սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թբիլիսյան […]
08:57 16.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այս պահին ունենք կորոնավիրուսի հաստատված 30 դեպք․ «Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեկ երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ […]
08:39 16.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է․ «Ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող, ժամանեց Զվարթնոց օդանավակայան։ Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի»։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/142871083716033/
08:18 16.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ տեսակապով տեղեկացրեց, որ արդեն վերադարձել է Սևանից, աշխատանքի վայրում է և կարևոր որոշումներ պետք է քննարկեն։ Մասնավորապես քննարկվելու է ՀՀ-ում կամ առանձին հատվածներում արտակարգ դրություն սահմանելու հարցը։ Նա նշեց, որ վարակվածների թիվը 28-ն է, երեկվանից, թերևս, միակ նորությունն այն է, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։ […]
08:15 16.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի հաստատված և բուժված դեպքերը` ըստ օրերի՝ միաժամանակ կոչ անելով հետևել միայն պաշտոնական լրահոսին։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1170386136480983/?type=3&theater
08:09 16.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մեր թեստերի պատասխանը կրկին բացասական է: Առավոտյան վերադառնում եմ Երևան»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2582698278717218?__xts__[0]=68.ARBEw6zWzm-rnAoz9iYf2FwR8jgwKUzREs7BU9NPWFnt0b5rEolXdbuhpeJ_-sWcskmrvpHon7HsiS4oscSL5MiPFDyfoOsfVpfv6z_E6MXIxvoV1sdJjIF5-VOPEz6MvlcsKarl6uOJvAWKsjHqV5fwzHZZ8NXnWQQeHpMwdBFUzptbIxH1nY4lpa7ri1vN85N6BRUrAm4X4y2Ykc1wD7xg8fvz8_eUTpCnCDNXX2AdxqVCOPmcV6Y_wCdY_LdcanWRb2S_Vp85x3zfYQwzPugHP5jRzrQSIWRsWWp-Hh3_OYrJPZE7rl7gBl-UZobn49x__3t4dD1QcbOd1GqR9V70&__tn__=-R Երեկ հայտնի էր դարձել, որ վարչապետը Վայքում շփում է ունեցել Մեղրիի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի հետ։
00:20 16.03.2020
Մեր երկիրը գտնվում է պատասխանատու շրջափուլում՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի (COVID19) վարակի տարածման ու կանխարգելման հետ: Առաջին պահից սկսած, երբ մեր երկրում արձնագրվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, ողջ գործընթացը եղել է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա անմիջական ուշադրության ներքո: Այս պահին անհրաժեշտ եմ համարում կատարել մի շարք կարևոր արձանագրումներ՝ 1. նախ, պետք է խստորեն հետևել այս […]
23:40 15.03.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես է գալիս հայտարարությամբ։ Նա տեղեկացրեց, որ Էջմիածին քաղաքից առկա 27 ճանապարհները հիմնականում կփակվեն, բաց կլինեն միայն 3-ը: «Քննարկել ենք Էջմիածնում հավելյալ միջոցներ ձեռնարկելու հարցը: Պետք է խնդրենք սիրելի էջմիածնեցիներին այսօր՝ ժամը 23:00-ից քաղաքը լքել Վաղարշապատ-Երևան, Վաղարապատ-Աշտարակ, Վաղարշապատ- Մասիս ճանապարհներով: Մնացած բոլորը ճանապարհները փակ կլինեն: […]
23:38 15.03.2020
Մեր քաղաքացիների նստեցումը Հռոմից իրականացվող հատուկ չվերթին։ Օդանավը Երևան կժամանի այս գիշեր։ Բոլոր քաղաքացիները կտեղափոխվեն հատուկ բնակության վայր 14-օրյա ժամկետով։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից տեսանյութ հրապարակել։
23:29 15.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 15-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերն առանձին շրջաններում, 16-ի ցերեկը, 17-18-ը՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ։ 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ն աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում […]
23:16 15.03.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, որի ընթացքում հայտնել է իր մտահոգությունը էջմիածնեցի կնոջ հասցեին համացանցում հնչող վիրավորանքների ու անպարկեշտ արտահայտությունների կապակցությամբ: «Պարոն Թաթոյանի հետ համակարծիք էինք, որ անթույլատրելի և խիստ դատապարտելի են կնոջ անձնական կյանքի անձեռնմխելիության, պատվի ու […]
23:07 15.03.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես է գալիս հայտարարությամբ։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսից բուժված առաջին պացիենտը դուրս է գրվում։ 28 հիվանդներից միայն Էջմիածնի 2 դեպքում է, որ թոքաբորբ ունեն, մյուսներն ուղղակի ջերմում են կամ նույնիսկ ջերմություն չունեն։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ շփում է ունեցել Մեղրիից կորոնավիրուսով վարակված քաղաքացու հետ։ Վարչապետը […]
22:21 15.03.2020
Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնք իրար հետ փոխկապակցված են: Նրանց սերտ շփման շրջանակը պարզվում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 28 դեպք: ✅ Նաև ունենք լավ լուր: Մեր առաջին պացիենտի երկրորդ թեստը բացասական է, այսինքն նա առողջացել է:
22:16 15.03.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես է գալիս հայտարարությամբ։ Նա նշեց, որ կառավարությունը վաղը կքննարկի որոշ բնակավայրերում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված Մեղրիի քաղաքացու հետ։ Վարչապետը թեստ է հանձնել, որի պատասխանը պատրաստ կլինի ժամեր անց։
22:12 15.03.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես է գալիս հայտարարությամբ։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակված Մեղրիի քաղաքացու հետ։ Վարչապետը թեստ է հանձնել, որի պատասխանը պատրաստ կլինի ժամեր անց։
22:03 15.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հանդես է գալիս կարևոր հայտարարությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/636930913751111/?__xts__[0]=68.ARACV48xEezcQN01kLED-RfxdkH-20XJp9cI-gCKl2mX1mF089IMG22AitD-a4fgnjnJipiwLrj6_JBea61B1_88wH5DWnDB9Rd8vhiVQBrK8DFZHm3gXFpFHl6R65WDFMI-HlTGuFAEz6eB83wV1imHcQ1amVL_NbnagmPhAcVaCjcHsiyp78lC-2UwgxHiEbqv4Hq3CVTqyX-vJqdzP0Sg5_QbDqxv4wbaos1KGFarLo5dqRWSQ9oQNSbeXfRHrcWMVKIDCOVJKZDqPn17b8A6I1LjVaW4frES9869phnAdF6O_dsw5sRSb-LVCPtKtNcJhLvTNVrVJTo-mloqYCXlnKWXo7zW2JQ&__tn__=-R
22:00 15.03.2020
Ախտահանվում են նաև միկրոավտոբուսները. գործընթացն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով այսօրվանից սկսել են ախտահանման աշխատանքներ տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում: Ի դեպ, այս գործընթացի պատասխանատվությունը ևս ամբողջությամբ իր վրա է վերցրել համայնքը: Հիշեցնենք, որ երեկվանից ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը՝ ավտոբուսները, տրոլեյբուսները, […]
21:49 15.03.2020
«Ոչ» քարոզչության կողմը ձևավորած իրավաբանների նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ, Նոր կորոնավիրուսի հարուցած համաճարակային վտանգները վերջին օրերին գնալով ավելի ակնհայտ էին դառնում։ Սակայն մենք միտումնավոր որևէ կերպ հրապարակավ չէինք անդրադառնում այդ հույժ կարևոր հարցին, քանի որ մեր ցանկացած անդրադարձ կարող էր ողջամտորեն ընկալվել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի քարոզարշավի համատեքստում՝ առիթ տալով շահարկումների։ Սակայն […]
21:31 15.03.2020
Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր գործունեությունն անխափան իրականացնելու համար՝ ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների անարգել իրացման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված յուրաքանչյուր ջանքի գործադրման կարևորությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ – հորդորում է դատավարության […]
21:23 15.03.2020
Երևանում ավտոբուսի ախտահանման լուսանկարն ընդգրկվել է The Guardian-ի` շաբաթվա լավագույն լուսանկարների ցանկում: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, ԱՆ ցուցումով, համապատասխան մասնագիտական միջոցներով ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։ Ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո։
21:06 15.03.2020
Հայաստանը կստանա Ռապիդ թեստեր, որոնց միջոցով հնարավոր կլինի 15 րոպեում պարզել՝ կորոնավիրուսով վարակվածություն կա՞, թե՞ ոչ: Այս մասին ֆեյսբուքյան ուղի եթերում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքերով՝ այդ թեստերը կիրականացվեն անցակետերում, «Զվարթնոց» օդանավակայանում:
20:59 15.03.2020
Մարկոս քահանա Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկար ա ստացվել, ես մեղք չունեմ …🙂 Առավոտյան վանքում եմ։ Մի կին մոտեցավ օրհնություն խնդրելու, թույլ չտվեցի, որ առաջ գար, ասացի Աստված օրհնի քեզ։ Փորձեց մոտենալ՝ գլուխը խոնարհելով։ Ասացի պետք չի մորաքույր ջան, Աստված օրհնի ձեզ, հիմա համավարակի օրեր են, որ աջս չհամբուրես, ես էլ ձեռքս գլխիդ […]
20:48 15.03.2020
Իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթների ուղևորներ կարող է վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը. ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը․ այս մասին ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։ «Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով երկրում և […]
20:20 15.03.2020
Սիրելի աշակերտներ, ուսանողներ և ուսուցիչներ, քանի որ սոցցանցերում դուք ամենամեծ համայնքն եք ու հզոր ուժ եք ներկայացնում, կարող եք մեծ գործ արած լինել` տեղեկատվություն տարածելու հարցում: Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «✅ Ստորև բերված տեղեկությունն անհրաժեշտ է զանգածաբար տարածել ձեր էջերում` հասցնելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Կանխավ շնորհակալություն… ‼️Ինչպես պետք է ինքնամեկուսանալ Նոր […]
20:10 15.03.2020
Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: […]