TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Բոլորիս սպառնացող վտանգները արդյունավետ կառավարելու համար արտակարգ դրության հայտարարումը անխուսափելի է թվում․ «Ոչ» քարոզչության կողմը ձևավորած իրավաբանների նախաձեռնող խումբ

21:49 15.03.2020

«Ոչ» քարոզչության կողմը ձևավորած իրավաբանների նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել. «Հարգելի՛ քաղաքացիներ, Նոր կորոնավիրուսի հարուցած համաճարակային վտանգները վերջին օրերին գնալով ավելի ակնհայտ էին դառնում։ Սակայն մենք միտումնավոր որևէ կերպ հրապարակավ չէինք անդրադառնում այդ հույժ կարևոր հարցին, քանի որ մեր ցանկացած անդրադարձ կարող էր ողջամտորեն ընկալվել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի քարոզարշավի համատեքստում՝ առիթ տալով շահարկումների։ Սակայն […]

̰
ԲԴԽ-ն հայտարարություն է տարածել

21:31 15.03.2020

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն է տարածել․ «Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված վիրուսային իրավիճակը՝ դատական իշխանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները իր  գործունեությունն անխափան իրականացնելու համար՝ ապահովելու Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնարար իրավունքների անարգել իրացման հնարավորությունը: Միաժամանակ ընդգծելով կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված յուրաքանչյուր ջանքի գործադրման կարևորությունը՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ – հորդորում է դատավարության […]

̰
Երևանում ավտոբուսի ախտահանման լուսանկարն ընդգրկվել է The Guardian-ի` շաբաթվա լավագույն լուսանկարների ցանկում

21:23 15.03.2020

Երևանում ավտոբուսի ախտահանման լուսանկարն ընդգրկվել է The Guardian-ի` շաբաթվա լավագույն լուսանկարների ցանկում: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, ԱՆ ցուցումով, համապատասխան մասնագիտական միջոցներով ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։ Ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո։

̰
Հայաստանը կստանա թեստեր, որոնց միջոցով հնարավոր կլինի 15 րոպեում պարզել՝ կորոնավիրուսով վարակվածություն կա՞, թե՞ ոչ

21:06 15.03.2020

Հայաստանը կստանա Ռապիդ թեստեր, որոնց միջոցով հնարավոր կլինի 15 րոպեում պարզել՝ կորոնավիրուսով վարակվածություն կա՞, թե՞ ոչ: Այս մասին ֆեյսբուքյան ուղի եթերում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքերով՝ այդ թեստերը կիրականացվեն անցակետերում, «Զվարթնոց» օդանավակայանում:  

̰
Հավատք ունենալ, չի նշանակում ինքնակամ գնալ, մտնել կրակի մեջ ու ասել, որ ես չեմ վառվելու. Մարկոս քահանա Մանգասարյան

20:59 15.03.2020

Մարկոս քահանա Մանգասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երկար ա ստացվել, ես մեղք չունեմ …🙂 Առավոտյան վանքում եմ։ Մի կին մոտեցավ օրհնություն խնդրելու, թույլ չտվեցի, որ առաջ գար, ասացի Աստված օրհնի քեզ։ Փորձեց մոտենալ՝ գլուխը խոնարհելով։ Ասացի պետք չի մորաքույր ջան, Աստված օրհնի ձեզ, հիմա համավարակի օրեր են, որ աջս չհամբուրես, ես էլ ձեռքս գլխիդ […]

̰
Իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթների ուղևորներ կարող է վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ․ ԱԱՏՄ

20:48 15.03.2020

Իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթների ուղևորներ կարող է վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը. ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը․ այս մասին ասվում է օդանավակայանի հաղորդագրության մեջ։ «Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով երկրում և […]

̰
Արայիկ Հարությունյանը հորդորում է սոցցանցերում զանգվածաբար տարածել ներկայացված տեղեկատվությունը

20:20 15.03.2020

Սիրելի աշակերտներ, ուսանողներ և ուսուցիչներ, քանի որ սոցցանցերում դուք ամենամեծ համայնքն եք ու հզոր ուժ եք ներկայացնում, կարող եք մեծ գործ արած լինել` տեղեկատվություն տարածելու հարցում: Այս մասին գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «✅ Ստորև բերված տեղեկությունն անհրաժեշտ է զանգածաբար տարածել ձեր էջերում` հասցնելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Կանխավ շնորհակալություն… ‼️Ինչպես պետք է ինքնամեկուսանալ Նոր […]

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 26-ի

20:10 15.03.2020

Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: […]

̰
Տիգրան Ավինյանն ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի կանխարգելման ընթացիկ աշխատանքների մասին

20:06 15.03.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի կանխարգելման ընթացիկ աշխատանքների մասին:

̰
Շարունակվում են Էջմիածնի տարբեր թաղամասերի մարդաշատ փողոցների ու մայթերի քլորամաքրման աշխատանքները

19:54 15.03.2020

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները շարունակվում են։ Այս մասին գրված Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: «Քաղաքապետ Դիանա Գասպարյանի հանձնարարությամբ վաղ առավոտից մեկնարկել և շարունակվում են Էջմիածնի տարբեր թաղամասերի մարդաշատ փողոցների ու մայթերի քլորամաքրման աշխատանքները: Ախտահանվում են նաև կանգառներն եւ հասարակական վայրերում տեղադրված նստարանները»,- գրված է էջում:

̰
Կոչ եմ անում բոլոր գործատուներին՝ կորոնավիրուսի կասկածով կամ ախտորոշմամբ մեկուսացված անձանց չազատել աշխատանքից․ Մարուքյան

18:57 15.03.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է գործատուներին․ «Կոչս բոլոր գործատուներին Այսօր ինձ է դիմել 28.02.2020 թ.-ին Թեհրանի չվերթով ժամանած ու Հայաստանում առաջին կորոնավիրուսով հաստատված հիվանդը, որը կնոջ հետ հոսպիտալիզացվել է, չնայած` կնոջ մոտ թեստի պատասխանը բացասական էր հոսպիտալացման պահին։ Գործատուն, տեղեկացված լինելով այն մասին, թե ինչ հանգամանքներում և […]

̰
Աշոտ Փաշինյանը զորամասում է և շարունակում է իր ծառայությունը. ՊՆ մամուլի խոսնակ

18:44 15.03.2020

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին, ՊԲ ժամկետայի զինծառայող Աշոտ Փաշինյանը զորամասում է և շարունակում է իր ծառայությունը: Աշոտ Փաշինյանը որևէ տեսակի արձակուրդ չի ստացել, քանի որ, ինչպես տեղեկացված եք, կորոնավիրուսի ներթափանցումը ԶՈւ կանխելու նպատակով բոլոր արձակուրդները հետաձգվել, չեղարկվել են։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ […]

̰
Հոգևոր հովիվներին թելադրություններ են տրված եղել պատարագին եկեղեցիներում կանխարգելիչ միջոցների ձեռնարկման կապակցությամբ․ Մայր Աթոռ

18:24 15.03.2020

Մայր Աթոռն արձագանքել է եկեղեցիներում ծիսակատարությունները ժամանակավորապես դադարեցնելու կոչերին։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը Ֆեյսբուքում գրել է. «Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի և ժողովրդի առջև։ Ամենայն Հայոց Հայրապետը հետևում է խնդրի առնչությամբ բոլոր զարգացումներին թե´ հայրենիքում, թե´ արտերկրի մեր թեմերում ու համայնքներում, իսկ պատկան մարմինները մշտական կապի մեջ են […]

̰
Երեխաները որևէ ախտանշան չեն ունեցել. Էջմիածնի թիվ 4 դպրոցի տնօրենը՝ մեկուսացված աշակերտների մասին

18:00 15.03.2020

Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցվել է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի աշակերտներից է: Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը SHANTNEWS-ի հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ առավոտից մեկուսացման աշխատանքներ էին տարվում. «Ես դա բնական երևույթ եմ համարում, որովհետև այդ մեկուսացումը երեխաների անվտանգությունից ելնելով է կատարվում: Մեկուսացվել է 27 […]

̰
Արտահերթ խորհրդակցություն Փրկարար ծառայությունում` նվիրված կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը

17:40 15.03.2020

2020 թվականի մարտի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենը անցկացրեց խորհրդակցություն նվիրված կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների կազմակերպմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներն ու կառուցվածքային ստորաբաժանումների պետերը։ Քննարկվեցին ՀՀ վարչապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների կատարման ընթացքը, և արձանագրվեցին հրատապ խնդիրների լուծման առաջնահերթությունները, ըստ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանանումների: Քննարկվեցին նաև կարանտինային և կանխարգելիչ […]

̰
Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան․ ՊՆ

17:33 15.03.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մամուլում տարածված տեղեկատվությունը, թե իբր զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ կան, կեղծ է: Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան, ավելին՝ որևէ զինծառայող վարակված կամ կարանտինում գտնվող քաղաքացիների հետ որևէ շփում չի ունեցել»:  

̰
Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան. ԱԳՆ

17:23 15.03.2020

Հայտնում ենք, որ Իտալիայից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից շարժվել են դեպի Հռոմի օդանավակայան: Նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Իտալիայի հեռավոր շրջաններից, մեր դեսպանությունը, Վենետոյում ՀՀ պատվո հյուպատոսի գրասենյակի հետ համագործակցաբար ապահովել է համապատասխան տրանսպորտային միջոցներ։ Հռոմի օդանավակայանում մեր քաղաքացիներին դիմավորելու են ՀՀ դեսպանության աշխատակիցները: Այս օրերին դեսպանությունը մշտական կապի մեջ […]

̰
Արա Սարգսյան փողոցում շինություն է փլուզվել

17:20 15.03.2020

Մարտի 15-ին` ժամը 13:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արա Սարգսյան փողոցում կա շինության փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզման վտանգ առկա է կիսակառույց շինությունում: Փրկարարները սահմանազատել են տարածքը, այնուհետև շինությունը փլուզվել է:

̰
Ավտովթար Լոռու մարզում. բախվել են ավտոբուսն ու շտապօգնության Ford-ը

17:14 15.03.2020

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան-Բաթումի փողոցների խաչմերուկում բախվել են Ford մակնիշի 635 OP 61 համարանիշի եւ ПАЗ մակնիշի 34 AV 284 համարանիշի ավտոբուսը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ford-ը հաշվառված է Վանաձորի […]

̰
«Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառն» ու «Ռոսիա» առևտրի կենտրոնը ժամանակավորապես կփակվեն

16:57 15.03.2020

Մարտի 16-ից մինչև մարտի 23-ը «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառն» ու «Ռոսիա» առևտրի կենտրոնը կփակվեն: Այս մասին հայտարարություն է տարածել «Սիլ» գրուպը։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար հայտարարում ենք, որ սույն թվականի մարտի 16-ից մինչև մարտի 23-ը չեն գործի «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» […]

̰
Եթե այդ լուրերն իրականությանը համապատասխանեին, հիմա իմ մայրը մյուս երկու բժշկի հետ մեկուսացված կլիներ Ծաղկաձորում. Էջմիածնի քաղաքապետ

16:27 15.03.2020

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԵՐՔՈՒՄ. Այսպես, ամենայն պատասխանատվությամբ ու մեկընդմիշտ հայտարարում եմ, որ իմ մայրը, ով Էջմիածնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչն է, երբևէ նոր կորոնավիրուսային վարակի առաջին դեպքին՝ այսքան քննարկվող կնոջը, չի հետազոտել: Վերջապես դադարեցրեք այս իրավիճակում մոլորության մեջ գցել հանրությանը և փորձել խաթարել նրանց հավատն առ պետական ու տեղական մարմիններ: […]

̰
Վանաձորի քաղաքապետարանի՝ մանկահասակ կամ դպրոցական տարիքի երեխաներ ունեցող աշխատակից կանայք կարող են աշխատանքի չներկայանալ

16:23 15.03.2020

Վանաձորի քաղաքապետարանի և համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակից կանայք, ովքեր ունեն մանկահասակ կամ դպրոցական տարիքի՝ խնամքի կարիք ունեցող երեխաներ, կարող են աշխատանքի չներկայանալ։ Համապատասխան կարգադրությունը կլինի վաղը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

̰
Առաքելական եկեղեցիներում կիրակնօրյա պատարագ է մատուցվել

15:24 15.03.2020

Առողջապահության նախարարը կոչ է արել  քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։ Արսեն Թորոսյանը հիշեցնել է, որ առնվազն Հարավային Կորեայում և հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակի պայթյունաձև տարածումը պայմանավորված էր հենց կրոնական արարողություններով։ Չնայած հորդորներին՝ Առաքելական եկեղեցիններում, այնուամենայնիվ, կիրակնօրյա պատարագ է մատուցվել։ Տեսանյութը՝ Hetq.am-ի։

̰
Վահագն Հարությունյանը ձերբակալվել է

14:58 15.03.2020

Մոսկվայում ձերբակալվել է «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված,  գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Ըստ ТАСС-ի՝ որոշվելու է Հարությունյանին Հայաստան արտահանձնելու հարցը: Հիշեցնենք, որ Հայաստանի իրավապահները Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում էին հայտարարել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանավորումը: ՀՔԾ-ի հաղորդագրության համաձայն՝  Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, […]

̰
«Հայաէրոնավիգացիա» ՓԲ-ում գրանցվել է կորոնովիրուսի մեկ հաստատված դեպք, ինչի պատճառով անձնակազմը մեկուսացվել է ընկերության մասնաշենքում․ պարզաբանում

14:53 15.03.2020

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պարզաբանում են ներկայացրել․ «Հարգելի քաղաքացիներ, Ապատեղեկատվության բացառման և հանրությանը պատշաճ իրազեկման նպատակով հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված կորոնովիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության և առողջապահության նախարարության հետ համատեղ համագործակցության արդյունքում կայացվել է համապատասխան որոշում մեկուսացնել ընկերության անձնակազմը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի […]

̰
Վարակված երեխայի որոշ դասընկերների ծնողներ հրաժարվում են մեկուսացումից․ Hetq.am

14:28 15.03.2020

Քիչ առաջ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է: «Հետքը» տեղեկացել է, որ դպրոցահասակ երեխան Էջմիածին քաղաքից է՝ Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոցի աշակերտ է: Դպրոցի տնօրեն Արուսյակ Մուրադյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վարակված երեխան երրորդ դասարանի աշակերտ է, դասարանի աշակերտներն այս պահին մեկուսացվում […]

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 23-ի

14:23 15.03.2020

Քիչ առաջ ավարտեցինք նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական […]

̰
Քիչ առաջ խորհրդակցության ժամանակ կայացրել ենք մի շարք որոշումներ․ Արայիկ Հարությունյան

14:00 15.03.2020

Քիչ առաջ խորհրդակցության ժամանակ կայացրել ենք մի շարք որոշումներ, որոնք նպաստելու են կրթական և ոլորտային գործունեության շարունակականությանը: Հիշեցնեմ, որ ուսումնական հաստատություններում դասերը հետաձգված են առնվազն մինչև մարտի 23-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «✅ Մարզպետարանների համար պատրաստվելու են դպրոցների ախտահանման ուղեցույցեր, ներկայացվելու են ախտահանող ընկերությունների և ախտահանող նյութեր արտադրող […]

̰
Կադրեր են հրապարակվել՝ ինչպես են երեխաներին կարանտին տեղափոխում

13:54 15.03.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։ Hraparak.am-ը բացառիկ կադրեր է հրապարակել։

̰
Տեսանյութ է հրապարակվել՝ ինչպես են Երևանում ախտահանում տրանսպորտային միջոցները

13:18 15.03.2020

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրասպորտը: Այսօրվանից սկսած ախտահանման աշխատանքներ կիրականացվեն ամեն օր՝ յուրաքանչյուր հերթափոխից հետո: Ընդհանուր առմամբ ամեն օր կախտահանվի շուրջ 150 ավտոբուս, 40 տրոլեյբուս և մետրոյի 30 վագոն:

̰
BACK_TO_TOP