12:58 15.03.2020
Մարտի 15-ին՝ ժամը 08:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի աստիճանավանդակը. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել են թատրոնի ձմեռային այգի տանող […]
12:52 15.03.2020
Կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը կանխելու համար «Դալմա գարդեն մոլը» մարտի 16-23-ը փակ կլինի։ «Դալմա գարդեն մոլի» հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հաճախորդներ ու գործընկերներ, Ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից և մարդասիրական նպատակներից՝ ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել փակել Դալմա Գարդեն մոլը մարտի 16-ից մինչև մարտի 23-ը՝ կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։ Այսօր մարդկության առջև ծառացած մեծ […]
12:42 15.03.2020
Գիշերը տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի մասնակցությամբ ավտովթարի մասին: Այս մասին գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Հեռախոսազրույց եմ ունեցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի: Նրա խոսքերով` բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր: Առողջություն եմ մաղթում Արիաննե Կաոլիին»:
12:30 15.03.2020
Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։
12:24 15.03.2020
«Երևան Մոլ»-ը կայացրել է մարտի 16-23-ը փակվելու որոշում։ Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը։ Այս մասին նշված է «Երևան Մոլ»-ի ֆեյսբուքյան էջում։ «Հետևելով կորոնավիրուսի մասին պաշտոնական նորություններին, ինչպես նաև կարևորելով հանրային արձագանքը սույն հարցի շուրջ, Երևան Մոլը որոշում է կայացրել մարտի 16-23-ը ժամակավորապես փակվելու մասին։ Սույն որոշումը բխում է մոլի՝ սոցիալապես բարձր պատասխանատվության գաղափարից, ինչպես նաև […]
12:18 15.03.2020
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոիլիի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: «Արմենպրես»-ի տեղեկություններով` Կաոիլիի առողջական վիճակում որոշակի դրական դինամիկա կա, գիտակցության մակարդակը կայուն է, սակայն վիճակը դեռ մնում է ծանր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արոնյանը կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե […]
11:51 15.03.2020
Մարտի 14-ին` ժամը 16:26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Երևանի բնակիչ, 26-ամյա Արայիկ Փ.-ն, իր վարած Nissan մակնիշի 36 GU 664 համարանիշի ավտոմեքենայով, Դավիթ Բեկի փողոցի թիվ 1 հասցեի թիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 62-ամյա Աննման Փ.-ին: Վրաերթից հետո Երևանի բնակիչ, 28-ամյա Սուրեն Զ.-ն, իր վարած Ford մակնիշի […]
11:19 15.03.2020
Կորոնավիրուսի հետևանքով ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը: «Կորոնավիրուսով վարակման վտանգի պատճառով աշխատակիցները ինքնամեկուսացվել են ընկերության վարչական շենքում: Որոշումը կայացվել է համատեղ՝ Առողջապահության նախարարության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից։ Հարկադիր նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել Էջմիածնում ընկերության աշխատակցի կորոնավիրուսով […]
10:49 15.03.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տեղեկացնում եմ, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը»։
10:29 15.03.2020
Մարտի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի տնտեսության վրա կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացասական հետևանքների հակազդման քաղաքականության փաթեթի մշակման վերաբերյալ։ Փոխվարչապետը ասել է․ «Ինչպես գիտեք նոր տեսակի կորոնավիրուսը բացի մարդկային կյանքերին ու առողջությանը վնաս հասցնելուց, նաև էական վնասներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը, ինչպես նաև ամեն առանձին երկրում որոշակի խնդիրներ և բացասական […]
10:23 15.03.2020
Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպությունները ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ […]
10:19 15.03.2020
ԿԸՀ-ն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված հայտարարություն է տարածել․ «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի – տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին, – տեխիկական սարքավորումներն սպասարկող մասնագետներին: Հարգելի գործընկերներ, Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու անհրաժեշտությամբ պայմանավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ – 2020 թվականի մարտի 15-ից տեղամասային ընտրական հանձնաժողովների […]
10:10 15.03.2020
Երեկ՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում, Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում բախվել է ժողովրդին հայտնի «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները, ովքեր գրեթե մեկ ժամ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են վարորդին ավտոմեքենայից դուրս բերել: Օպերատիվ են գործել նաև […]
23:55 14.03.2020
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին, առանց հրատապ անհրաժեշտության, սահմանափակել արտասահմանյան իրենց ուղևորությունները: Այնուամենայնիվ ուղևորություն կազմակերպելիս առաջնորդվել Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ և ժամանակավորապես խուսափել այցելել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և ԵՄ և […]
23:52 14.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 14-ի ցերեկը և 16-ի ցերեկը, 17-18-ը շրջանների զգալի մասում, 15-ին և 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 14-ի ցերեկը, 15-ի […]
23:39 14.03.2020
Լրատվականներից մեկը տեղեկություն է հրապարակել, թե իբր Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով լքել է երկիրն ու տեղափոխվել Դանիա։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել Տաթևիկ Ռևազյանի հետ։ Նա տեղեկացրեց, որ հղիության առիթով այժմ գտնվում է արձակուրդում։ «Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու […]
23:35 14.03.2020
Կան նաև հուսադրող լուրեր մեր գյումրեցի աղջնակից։ Այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Նրա վիճակը կայուն է, գիտակից է։ Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։ Բժիշկներն ամեն ինչ անում են նրան արագ ոտքի կանգնեցնելու համար»,- գրել է Արսեն Թորոսյանը։ Հիշեցնենք, որ Գյումրիում […]
23:21 14.03.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հղիության առիթով մարտի 16-ից կգտնվի ֆիզարձակուրդում: Այս մասին հայտնում են քաղավիացիայի կոմիտեից: «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռեւազյանը հղիության առիթով մարտի 16-ից կգտնվի ֆիզարձակուրդում: Նրան այդ ընթացքում կփոխարինի քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանը: Նաև տեղեկացնում ենք, որ քաղավիացիայի վարչության պետը շարունակելու է կատարել իր աշխատանքային պարտականությունները՝ […]
23:10 14.03.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է տնտեսվարողներին․ « ‼️ԿԱՐԵՎՈՐ‼️ Հարգելի՛ տնտեսվարողներ (սննդի կետեր, խանութներ, տաքսի ծառայություններ, այլ տեսակի ծառայություններ մատուցող հաստատություններ ու հիմնարկներ՝ բանկեր, վարկային կազակերպություններ և այլն) Բոլորին հորդորում ենք պարբերաբար ախտահանել տարածքները, պահեստները, դռներն ու դրանց բռնակները, առհասարակ այն իրերը, որոնց դիպչում են մեծ թվով մարդիկ: Միաժամանակ հայտնում ենք, որ […]
22:35 14.03.2020
Ախտահանվող տրանսպորտային միջոցները յուրաքանչյուր հաջորդ օրը առավոտյան արդեն պատրաստ կլինեն շահագործման։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Հիշեցնեմ, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, ԱՆ ցուցումով, համապատասխան մասնագիտական միջոցներով ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։ Ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո»,- գրել է նա ու կից լուսանկարներ հրապարակել։
21:55 14.03.2020
Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ»,- գրել է նա:
21:52 14.03.2020
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը մեր երկրում գրանցվեց 14 օր առաջ: 10-օրյա դադարից հետո պատկերը էականորեն փոխվեց, միմյանց հաջորդեցին նոր դեպքեր: Ինչպե՞ս և ո՞ր երկրներից վարակը ներթափանցեց Հայաստան, ի՞նչ ճանապարհով տարածվեց և ի՞նչ ունենք այսօր: Մանրամասները՝ տեսանյութում։
21:42 14.03.2020
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հեռահար աշխատանքի համար նախատեսված տեխնոլոգիաների ցանկում hայկական Կրիսպ (Krisp) ընկերությունն իր աղմուկի հեռացման հայտնի հավելվածով հայտնվել է Ֆորբս պարբերականի լավագույն 5 հավելվածների շարքում։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Ընկերությունից նաև տեղեկացրել են, որ պատրաստվում են անվճար փաթեթներ տրամադրել հայկական կազմակերպություններին։ Կրիսպը (Krisp) հեռախոսային խոսակցությունների ընթացքում աղմուկը վերացնող ամենաորակյալ […]
21:31 14.03.2020
Մարտի 10-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա. Խ.-ին տեսակցության եկած հորը՝ Վ. Խ.-ին: Խուզարկությամբ վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առանձնացված 4 տարբեր փաթեթներում առկա են եղել սպիտակ, փոշենման և ափիոն տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ՝ մոտ 4 գրամ քաշով: Քրեակատարողական ծառայության և […]
21:22 14.03.2020
Այսօր՝ մարտի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը` ժամը 15:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ, 24-ամյա Արման Գ.-ի վարած Volkswagen Passat մակնիշի M 452 KH 48 RUS համարանիշի և 38-ամյա Արման Ջ.-ի Opel Astra մակնիշի 36 MD 863 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Opel-ը […]
20:57 14.03.2020
Աշխարհում ամեն օր հիվանդությունների պատճառով մահվան դեպքերի վիճակագրությունն է մարտի 9-ի դրությամբ: Ահա տեսեք, թե որ տեղում է կորոնավիրուսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
20:50 14.03.2020
Էջմիածնի եկեղեցիներում այսօր պսակի արարողություններ են տեղի ունեցել, վաղն առավոտյան, նախնական տեղեկություններով, կայանալու են ժամերգություններ և սրբազան պատարագի արարողություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ «Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` կարելի է ենթադրել, որ Մեծի պահոց այս շրջանում աստվածային օրհնություն փնտրող բազմաթիվ հավատացյալներ (առավելապես համաճարակի համար խոցելի խումբ համարվող ավագ տարիքի […]
20:41 14.03.2020
Մարտի 14-ին՝ ժամը 16:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի ₍₍Նոր Զովք₎₎ սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արայիկ Վ.) վրաերթի է […]