ՅՈՒՆԵՍԿՕ-ն համախմբում է կրթության ոլորտի պատասխանատուներին` կորոնավիրուսի բռնկմանը դիմակայելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+17.09 oC

ՅՈՒՆԵՍԿՕ-ն համախմբում է կրթության ոլորտի պատասխանատուներին` կորոնավիրուսի բռնկմանը դիմակայելու համար

17:00 13.03.2020

Դպրոցների և համալսարանների փակման կտրուկ աճով պայմանավորված` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների համար: Համաժողովին մասնակցել են 73 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում` կրթության ոլորտը համակարգող 24 նախարար և 15 փոխնախարար: Հայաստանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը քննարկմանը մասնակցել է տեսակապի միջոցով:

Տեսակոնֆերանսի նպատակը արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ակտիվացումը և ամբողջ աշխարհում ուսումնական գործընթացի խանգարումները նվազագույնի հասցնելու ռազմավարությունների մշակման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն է:

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալների` ներկայիս ճգնաժամը վերաբերում է շուրջ 363 միլիոն սովորողի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 57.8 միլիոն համալսարանականների, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների և դպրոցների միլիոնավոր աշակերտների:

Ասիայի, Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի 15 երկրներում դպրոցները փակելու համապետական որոշում է կայացվել, իսկ 14 երկրներում իրականացրել են տեղայնացված փակումներ` ըստ տարածքների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 27.06.2025

SHANTNEWS

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:55 27.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

21:50 27.06.2025

Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Վահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

21:43 27.06.2025

Պուտինը ավարտել է իր այցը Բելառուս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

21:37 27.06.2025

Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

21:30 27.06.2025

Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...

BACK_TO_TOP