16:07 13.03.2020
SHANTNEWS-ի տաղավարում հյուրընկալվել է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանը: Համաճարակաբանը խոսել է Հայաստանում վարակի տարածման ռիսկերի, հավանական սցենարների, աշխարհի այլ երկրներում ստեղծված իրավիճակների, տարբեր երկրներում հիվանդության դեմ պայքարի առանձնահատկությունների մասին: Նա ասել է, որ եթե ստիպված լիներ ընտրել կորոնավիրուսով վարակվելու կամ գրիպով հիվանդանալու միջև, ապա կընտրեր կորոնավիրուսը: Մանրամասները` տեսանյութում:
16:01 13.03.2020
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է նոր կորոնավիրուսային վարակի համաճարակային իրավիճակը: Նախարարությունը հայտնում է. «Մարտի 13-ի ժամը 14։00-ի դրությամբ՝ Հայաստանում իրականացվել է Կորոնավիրուսային հիվանդության 292 հետազոտություն` 8 դրական արդյունքով, որից 2-ը հաստատվել է քիչ առաջ: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Ջերմում է միայն թոքաբորբով հիվանդը, մնացած 7-ը գանգատներ չունեն: Վերջին 4 դեպքը փոխկապակցված է հաստատված նոր […]
15:58 13.03.2020
Գյումրիում 43-ամյա կնոջն ու նրա 13-ամյա դստերը դաժան ծեծի ենթարկելու մեջ մեղադրվող 28-ամյա Դավիթ Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և հրաժարվում է ցուցմունք տալ։ Ծեծի հետևանքով մահացած կնոջը դատաբժշկական փորձաքննություններից հետո մարտի 11-ին հուղարկավորեցին, իսկ 13-ամյա աղջիկը դեռ գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում։ Այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում բռնության այս դեպքին ու […]
15:53 13.03.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով Ֆրանսիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ ս.թ. մարտի 12-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (ժամադրության) դեպքում։ Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների […]
15:49 13.03.2020
Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ անցկացվող Ջայ Ջագաթ քայլերթը ժամանակավորապես դադարեցնելու մասին հատուկ հայտարարություն է տարածել: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, դրանում ասված է. «Հաշվի առնելով կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը, Ջայ Ջագաթ քայլարշավը ժամանակավորապես դադարեցնում է իր միջոցառումները Հայաստանում: Քայլարշավի հետագա ընթացքի վերաբերյալ որոշումները կկայացվեն ելնելով առաջիկա զարգացումներից, Հայաստանի կառավարության հետ համաձայնեցված ընթացակարգով»:
15:41 13.03.2020
ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն / Armenian PDPA – ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հաքերները կորոնավիրուսի տարածման քարտեզների միջոցով վնասակար ծրագրեր են տարածում, որոնց միջոցով գողանում են մարդկանց տվյալները՝ մուտքանուն, գաղտնաբառ, բանկային ու այլ տվյալներ, որոնք պահվում են բրաուզերում։ Ի տարբերություն կորոնավիրուսի տարածման օրիգինալ քարտեզների (օրինակ՝ https://coronavirus.jhu.edu/map.html) կեղծվածները առաջարկում են, որ ֆայլը ներբեռնեք ու […]
15:36 13.03.2020
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով բոլոր առևտրային բանկերին 2 ամսով, 2020-ի մարտի 15-ից, չեղարկել տրված վարկերի դիմաց տոկոսների գանձումը՝ անփոփոխ թողնելով ավանդների դիմաց կատարվող վճարումները։ «Հիմնավորում. ՀՀ բանկային համակարգում ավելի քան 20 տարի է ինչ հարկավորման մակարդակը, սխալ քաղաքականության պատճառով, մի քանի անգամ ավելի ցածր է, քան տնտեսության մյուս […]
15:28 13.03.2020
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում կաթի շշով կերակրում է սպիտակ առյուծի ձագի: «Ցանկացած կենդանի խնամելը պահանջում է ամենօրյա մեծ ուշադրություն և պատասխանատվության մեծ զգացում»,- լուսանկարներին կից՝ գրել է նա:
15:19 13.03.2020
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է հնարավորինս լայնորեն օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից: Ինչպես հայտնեցին ՀՀ Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, անկանխիկ վճարամիջոցներն ու առցանց բանկային ծառայություններն ապահովում են արագ և ապահով վճարումների իրականացումը` միաժամանակ բացառելով կանխիկի հետ շփումը` նվազեցնելով վարակի հնարավոր տարածումը:
15:15 13.03.2020
Հայաստանի եպիսկոպոսները հայտարարություն են տարածել կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է. «Մտահոգությամբ ենք անդրադառնում աշխարհում, ինչպես և մեր երկրում կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված կացությանը: Աղոթում ենք համավարակից մահացածների հոգիների հանգստության համար, մեր զորակցությունը բերում նրանց ընտանիքիներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր հիվանդներին: Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ […]
15:13 13.03.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ բժշկական կենտրոնի տնօրենը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանց սահմանված կարգի մրցույթ հայտարարելու 2014 և 2016 թվականներին իր հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերության հետ կնքել […]
15:11 13.03.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ քիչ առաջ կորոնավիրուսի երկու դեպք է հաստատվել, այդպիսով Հայաստանում այսօր ութ հաստատված դեպք կա: Նախարարն անդրադարձել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցներին: Նա կոչ է արել իրարից հեռավորություն պահպանել, գոնե՝ նվազագույն չափով, քանի որ վիրուսը երկար չի կարող ճամփորդել օդում: Թորոսյանը խորհուրդ է տվել զանգվածային միջոցառումների […]
15:04 13.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դեսպան Լաքոտը ներկայացրել է իրավիճակը Ֆրանսիայում և ձեռնարկվող քայլերը: Անդրադարձ է կատարվել այս ուղղությամբ հնարավոր համագործակցությանը: Խոսելով երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ծրագրերի մասին՝ […]
14:43 13.03.2020
Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում բախվել են Haise մակնիշի 610 OC 61 համարանիշի և Opel մակնիշի 35 GՍ 946 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Վթարի վայրում Opel-ի վարորդն ընդունել է իր մեղավորությունը՝ ասելով, որ ինքը լսել է շտապօգնության ավտոմեքենայի ձայնային ազդանշանը, […]
14:36 13.03.2020
Հայաստանում մինչև մարտի 23-ը դադարեցվում է կրթական հաստատությունների գործունեությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների ընթացքը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաև աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: Նրա խոսքով՝ մեր երկրում կորոնավիրուսով վարակվել է 6 մարդ, […]
14:30 13.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է վարկերի մասին՝ նշելով, որ դրանց տոկոսների մարումը երկրում կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված՝ պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով: «Ինձ քաղաքացի է դիմել Վանաձորից, ով վարկ ունի վերցրած: Նա լուսանկարիչ է. աշակերտներին «վինետկա» է նկարում, բայց քանի որ դպրոցները փակվել են, […]
14:26 13.03.2020
Մարտի 12-ին՝ ժամը 17:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 1-ին փողոցի թիվ 40 երկհարկանի շենքում (բնակելի) տեղի է ունեցել փլուզում. առկա է նոր փլուզման վտանգ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է 1-ին փողոցի թիվ 40 […]
14:15 13.03.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են պետական սեփականություն հանդիսացած Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Կորյունի փողոց 19ա շենքում գտնվող 64,2 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքներն օտարելու վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության […]
14:04 13.03.2020
ՀՀ արտգործնախարար նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին: Նախարարի խոսքերով` կորոնավիրուսի վարակի արդյունավետ կանխարգելման նպատակով Հայաստանը մոբիլիզացնում է ջանքերը` համագործակցելով հարևան Վրաստանի և Իրանի հետ: «Մշտական կապի մեջ եմ իմ գործընկեր Դավիդ Զալկալիանիի հետ՝ խթանելու համատեղ միջոցառումները: Համատեղ գործողություններ են սպասվում նաև Իրանի հետ»,- գրել է Զոհրաբ […]
13:59 13.03.2020
Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է «հրաման», որով արգելվում է պետական տիկնիկային թատրոնում միմյանց բարևելիս համբուրվելը: «Հետագայում համբույրները կթույլատրվեն ավելի ջերմ և կրկնակի եռանդով»,- նշված է հրամանի մեջ:
13:52 13.03.2020
Գյուղական բնակավայրերում կուտակված չոր խոտը և աղբը այրելու հետևանքով հրդեհային իրավիճակներ են ստեղծվում: Վերջին երկու ամսվա վիճակագրական տվյալները մտահոգությունների առիթ են հարուցել, ինչը հիմք էր հանդիսացել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում քննարկում կազմակերպելու: Քննարկման ժամանակ, որպես պայքարի մի տարբերակ, առաջարկվեց բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Մանրամասները՝ տեսանյութում:
13:30 13.03.2020
Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու, առողջապահության համակարգի արդյունավետությանը նպաստելու և վարակը հաղթահարելու գործում կարևոր է յուրաքանչյուրիս մասնակցությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Ուստի հորդորում եմ, որ ելնելով հանրային առողջության նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԺ պատգամավորները և աշխատակիցները հնարավորինս նվազեցնեն ֆիզիկական հաղորդակցությունը այլ անձանց հետ և իրենց աշխատանքային պարտականությունները կատարեն առցանց, […]
13:26 13.03.2020
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքերով` իրենք դիմակների և ալկոգելի շուկայում դիտարկումներ անում են: Հանձնաժողովի անդամները երեկ հանդիպում են ունեցել ալկոգել արտադրողների հետ: Ըստ նրա` Հայաստանում օրական 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում: «Խնդիրն այն է, որ դեղատներն առավոտյան ստանում են, արագ վերջանում է: Պահեստավորված որոշակի խմբաքանակ կա, եթե ուսումնական հաստատություններին պետք լինի, պահեստավորված քանակ […]
13:18 13.03.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տնօրեն Տաթևիկ Ռևազյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Իտալիայից կիրակի օրը Հայաստան ժամանող քաղաքացիների չվերթի առնչությամբ կազմակերպչական փուլում են և աշխատում են առողջապահության և արտաքին գործերի նախարարությունների հետ: Նրա խոսքերով` եկողների մեջ կան զբոսաշրջիկներ, ուսանողներ, Իտալիայում բնակվող հայեր, բայց ավելի հստակ թիվ կհայտնի Իտալիայում Հայաստանի դեսպանատունը: «Այն ուղևորները, որ եկել […]
13:10 13.03.2020
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեղեկացրել է, որ կիրակի Իտալիայից մոտ 100 մարդ է ժամանելու Հայաստան: «Դրանք մարդիկ են, որոնց նկատմամբ Հայաստանը պարտավորություններ ունի»,- ասել է Սինանյանը: Նրա խոսքերով` կան նաև մարդիկ, որ ՀՀ քաղաքացի չեն, բայց ուզում են գալ Հայաստան: Ըստ Սինանյանի` […]
13:10 13.03.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ներկայացրել է հաշվետվություն ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի փետրվարի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 52 դեպք, որից 24 դեպքով հաշվարկվել է 14.767.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին […]
12:49 13.03.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր առավոտյան Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի փակ նիստ է գումարվել: Նիստից հետո լրագրողները հարցեր են ուղղել հանձնաժողովի անդամներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ խնամքի կենտրոններում դեռ 2 շաբաթ առաջ կարանտինային ռեժիմ էր հայտարարված, որի մասին հայտարարել են, քանի որ խոսքը խոցելի խմբերի մասին […]
12:24 13.03.2020
«Մենք կայացրեցինք որոշում, որ առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքները կդադադրեցվեն, դասեր չեն լինի: Մարտի 18, 19-ին ևս կանդրադառնանք այս թեմային, և եթե անհրաժեշտություն լինի, կերկարաձգենք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև կոչ արեց հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց և կազմակերպելուց, առավել ևս նրանց, ովքեր ունեն ախտանշաններ: «Ուզում եմ կրկին […]
12:20 13.03.2020
Մարտի 12-ին, ժամը 14:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը […]
12:17 13.03.2020
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցնում է շուրջօրյա գործող թեժ գծերի մասին. «ՀԻՇԵՑՈՒՄ Առողջապահության Նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2430092073759238