12:20 13.03.2020
Մարտի 12-ին, ժամը 14:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը […]
12:17 13.03.2020
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցնում է շուրջօրյա գործող թեժ գծերի մասին. «ՀԻՇԵՑՈՒՄ Առողջապահության Նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2430092073759238
11:50 13.03.2020
ՀՀ քաղաքացին, իր ընկերոջ հետ համաձայնության գալով, մեկնել է ԻԻՀ, որտեղ ընկերոջ ծանոթ ԻԻՀ քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափի 98.37 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց և այն, ՀՀ տեղափոխելու նպատակով, թաքցրել իր մարմնում: ՀՀ պետական սահմանը հատելու ժամանակ ԱԱԾ աշխատակիցները, ստացված օպերատիվ տեղեկությունները ստուգելիս, վերջինիս ենթարկել են մաքսային կրկնակի զննման՝ ռենտգեն ճառագայթների միջոցով, […]
11:35 13.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմի Սրբազան քահանայապետ ընտրվելու տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին։ Արմեն Սարգսյանը եղել է Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին արտակարգ և լիազոր դեսպանը: Իսկ 1997թ. Հռոմի Նորին սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի կողմից արժանացել է Սուրբ Գրիգոր Մեծի շքանշանի Մեծ Խաչ աստիճանի: Նրա գործուն մասնակցությամբ 1999 թվականին […]
11:28 13.03.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն Ադրբեջանի նախագահի՝ խորհրդարանում հնչեցրած ելույթի վերաբերյալ հանդես է եկել մեկնաբանությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Ադրբեջանի նախագահը նորանշանակ խորհրդարանի բացման նիստին հանդես է եկել ընդարձակ ելույթով, որում հերթական անգամ տեղ են գտել Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ ատելության խոսքի հստակ դրսևորումներ: Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքների լեգիտիմության ցածր մակարդակը, քաղաքական և […]
11:13 13.03.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել հետաձգել «ԱրմՀայթեք» միջոցառումը մինչև 2020 թվականի հոկտեմբեր՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման ռիսկերն ու վտանգները: «Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով վերջին շրջանում կորոնավիրուսի (COVID 19) տարածման ռիսկերն ու վտանգները՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ պաշտպանության նախարարությունները համատեղ որոշում են կայացրել` հետաձգելու «ԱրմՀայԹեք» միջոցառումը մինչև 2020թ. […]
11:03 13.03.2020
2020 թվականի մարտի 11-ին Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչը Ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, իրենց գյուղի տարածքում անտառապահ աշխատողը գյուղի վերջնամասում գտնվող եկեղեցու դիմաց ծեծի է ենթարկել իրեն, կացնով հարվածել և կտրել է իր ականջը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է […]
09:57 13.03.2020
Մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ազգային անվտանգության մարմինների թանգարանում հանդիսավոր կերպով փոխանցեց լեգենադար հետախույզ Գոհար Վարդանյանի զարմուհուն` Անահիտ Փահլևանյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրված Գ. Վարդանյանի Պատվո շքանշանը: Է. Մարտիրոսյանը ԱԱԾ աշխատակիցների անունից իր երախտիքի և շնորհակալական խոսքը ուղղեց ականավոր հետախույզի հարազատներին: «Մենք բարձր ենք […]
09:52 13.03.2020
Արդարադատության նախարարությունն իրազեկում է, որ քրեակատարողական հիմնարկներում հակահամաճարակային իրավիճակը լիովին վերահսկելի է` COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան։ Քրեակատարողական հիմնարկներ կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը կանխելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռնարկվել և շարունակաբար իրականացվելու են անազատության մեջ պահվող անձանց կյանքի և […]
09:15 13.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ի ժամը 08:45-ի դրությամբ` ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
08:10 13.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 13-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Թումանյան փ. 38 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորքի 1-ին փողոցի սեփական տները, Նորքի 1-ին նրբանցքի սեփական տները, Նորք թաղի սեփական տները, Նորքի Այգիներ փ. 303, 302/3 սեփական տները, Նորք թաղ. 92, […]
22:57 12.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 12-ի, 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի գիշերը, 15-ին առանձին շրջաններում, 14-ին, 16-ի ցերեկը, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 12-ի, 13-ի, 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է […]
22:49 12.03.2020
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմը հայտարարություն է տարածել «Այո»-ի խախտումների վերաբերյալ։ ««Այո» քարոզչական կողմը Երևանի տարբեր հատվածներում տեղադրել է մեծաթիվ «Այո»-ն գովազդող քարոզչական գովազդային պաստառներ (սքրոլլերներ), որոնք պարունակում են հանրաքվեի քարոզարշավը կանոնակարգող պահանջների խախտում։ Այսպես, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և […]
22:18 12.03.2020
Ականատեսների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը՝ 10:30-ի սահմաններում, Երեւանի Մաշտոցի պողոտայով իրար հետևից սլացել են շտապօգնության շուրջ մեկ տասնյակ մեքենաներ: Դա որոշակի տագնապ է առաջացրել տարածքի բնակչության շրջանում: ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պատասխանելով Armtimes.com-ի հարցին, ասացին, որ մեծաթիվ այդ մեքենաների երթը կապված է եղել կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներով: Նրանց խոսքով՝ կատարվում են […]
22:12 12.03.2020
Վերհիշում ենք, թե ինչպես պայքարել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ և տարածում այս խորհուրդները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և կից տեսանյութ հրապարակել։
21:37 12.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար «Հեղափոխության պահապաններ» խմբի մասնակցի կողմից ներողություն պահանջելու հրապարակման հիման վրա Ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին հայտնում է ՀԺ-ն՝ վկայակոչելով Ոստիկանության լրատվական բաժնին: Հիշեցնենք՝ օրերս, երբ վարչապետը նախընտրական քարոզարշավի ժամանակ «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր» անունով բուկլետ էր տվել մի երիտասարդ աղջկա, վերջինս այն պատռել էր […]
21:28 12.03.2020
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե նոր կորոնավիրուսով 15-ամյա երեխա է վարակվել: «Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսով վարակված երեխայի դեպք Հայաստանում չկա»,- գրել է Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ հայտնել էինք՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հերքել էր տեղեկությունները, թե «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով […]
21:12 12.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով է հանդես եկել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ: «Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները փակ կլինեն»,- գրել է նախարարը՝ հիշեցնելով վարչապետի հայտարարությունը: «Վաղը կլինեն խորհրդակցություններ, ըստ դրա որոշումներ կկայացվեն, և մենք ձեզ անպայման կհայտնենք: Այս գործողություններն արվում են կանխարգելման նպատակով: Կարևորը՝ չփռշտաք, առողջ եղեք, առողջություն բոլորին»,- ասել է նախարարն […]
21:00 12.03.2020
Մարտի 10-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ ստացան, որ Մեքենաշինարարների փողոցի համայնքային սեփականություն հանդիսացող տարածքից գողություն է կատարվում։ Արագ արձագանքման շնորհիվ ամրաններն ապամոնտաժած 24-ամյա երիտասարդը, որը Վանաձորի բնակիչ է, բռնվեց ու բերման ենթարկվեց։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածը նույն տարածքից էլի է գողություններ արել․ նախնական տվյալներով՝ հինգ […]
20:57 12.03.2020
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարություն է տարածել․ «Այս առավոտ մենք տեղեկացանք, որ Թումո Երևանի շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներին մասնակցող անձի մոտ հայտաբերվել է արդեն հայտնի վիրուսը: Ահա մի քանի փաստ այդ մասին. ? Այդ անձը Թումոյի աշխատակից չէ: Նա պայմանագրով աշխատում է մեր վարձակալներից մեկի հետ: ? Այդ անձը չի ունեցել մուտք դեպի Թումո Երևանի կրթական […]
20:37 12.03.2020
Մարտի 5-ին` ժամը 14:30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամեր առաջ Սվաճյան փողոցի շինանյութի խանութից գողություն է կատարվել: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները նույն օրը Տիչինայի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Ներքին Շենգավիթի 55-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Հետագա միջոցառումներով պարզվել […]
20:34 12.03.2020
Փաշինյանն ընդհատում է արձակուրդը։ Այս մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Վաղը կառավարությունում հրավիրվելու է խորհրդակցություն կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը ամբողջությամբ գնահատելու համար: Վաղը չեն աշխատի նաև կրթական հաստատությունները՝ դպրոցներ, նախակրթարաններ, բուհեր, հետագայի մասին լրացուցիչ որոշում կկայացվի։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:30 12.03.2020
Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին: Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ […]
20:24 12.03.2020
Տեղեկություններ են տարածվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված 15-ամյա երեխա կա. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ տեղեկությունը սուտ է ու չի համապատասխանում իրականությանը «Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- գրել է նա։
20:19 12.03.2020
Ֆիոլետովոյից դեպի Դիլիջան ճանապարհին՝ խոտածածկ տարածքում, խոշոր հրդեհ է բռնկվել։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:07 12.03.2020
Նիկոլ Փաշինյանն այսօր Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավը շարունակել է Վայոց ձորի մարզում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Ջերմուկում, Զառիթափում, Վայքում, Մալիշկա, Եղեգնաձոր և Արենի համայնքներում: Մանրամասները՝ տեսանյութում։
19:57 12.03.2020
Երբ մաշված մալուխներով ու փտած հենասյուներով էներգամատակարարման կազմակերպումը դարձել է վտանգավոր… Վիճակն այսպիսին է Գյումրիի Ալավերդյան փողոցում: Տասնյակ տարիների վաղեմություն ունեցող հենասյուները փտել են, թեքվել դեպի տները: Անգամ հենասյուների հրդեհման դեպքեր են եղել, որի հետևանքով դրանց շրջվելու հավանականությունը մեծ է, իսկ էլեկտրական ցանցերի ներդրումային ծրագրերը երկրորդական փողոց չեն հասնում: Ալավերդյան փողոցը քաղաքի ծայրամասում է: Միայն […]
19:44 12.03.2020
Հանրային խորհրդի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի՝ ավելի քան 3 ժամ տևած այսօրվա քննարկման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի շրջանառության ու դրա դեմ պայքարի ուղղությամբ առկա համակարգային խնդիրներին, ինչպես նաև ՀՀ ու Արցախի Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահերի պատճառներին և դրանք կանխելու համար առկա մեխանիզմների արդյունավետությանը: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության […]