10:43 12.03.2020
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման: Այս մասին ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ «Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, […]
10:27 12.03.2020
Վրաստանում Հայաստանից դեսպանությունից հայտնում են․ «Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք #Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող #ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք) ստորև նշված էլ-փոստի հասցեին։ Հիշեցնում ենք, որ […]
10:17 12.03.2020
Կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ, նա մեկուսացված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ էջմիածնեցիներ, Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված կորոնավիրուսով հիվանդներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Պացիենտը մեկուսացված է. […]
10:14 12.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ի ժամը 09:47-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Ժամը 12:00-19:00-ն ավտոճանապարհի բարեկարգմանն ուղղված շինարարական աշխատանքների հետևանքով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Օձուն գյուղի խաչմերուկն ընկած հատվածը: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]
08:41 12.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները: Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում: Այս պահին […]
08:26 12.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 116 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորք-Մարաշ թաղ. 1, 4, 5, 6, 7 փողոցների սեփական տները, Նորքի 2-րդ փողոցի 1, 2 նրբանցքների սեփական տները, Գ.Հովսեփյան փողոցի սեփական տները, Ս.Խանզադյան փողոցի […]
08:16 12.03.2020
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են նաեւ պաշտոնական այցեր։ Մարտի 9-25-ը Փարիզում նախատեսված էին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերը՝ սոցիալական, առողջապահական, իրավական, միգրացիայի եւ այլն, սակայն դրանք չեղարկվել են։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, որոնց գործուղումները նախապես պլանավորվել էին, չեն մեկնել Փարիզ։ Ավելին, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները մոտ մեկ ամիս առաջ արդեն հաղորդագրություններ են […]
08:08 12.03.2020
Ավագ դպրոցների ուսուցիչների, աշակերտների և ուսանողների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Կիբերանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ժամանակակից աշխարհում գրեթե բոլորն առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին, կիբերտիրույթին: «Այսօր շատ գիտնականներ կարծում են, որ երեխան պետք է ունենա տարրական հմտություններ՝ ինչպես վարվել […]
00:00 12.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 3-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 15-ի […]
23:34 11.03.2020
Մարտի 11-ը մեր զինվոր որդու ծննդյան օրն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից լուսանկար հրապարակել։
23:25 11.03.2020
Մարտի 11-ին՝ ժամը 19:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի դիմաց: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:30-ին, մարվել՝ 22:20-ին: Մոտ 1100 քմ անտառմիջյան տարածքում այրվել են 5 կոճղ և թափված տերևներ: […]
23:08 11.03.2020
2020 թվականի մարտի 7-ին՝ ժամը 21:05-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ: Դեպքի առթիվ հարուցված ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել, որ Վանաձոր քաղաքի երկու բնակիչները 2020թ. մարտի 7-ին՝ […]
22:57 11.03.2020
Ինչ նախազգուշական քայլեր են արվում արտասահմանից կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար։ Բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյանը նշել է, որ Հայաստան ժամանող բոլոր մարդկանց տվյալները պահպանվում են և 14 օր անընդհատ բոլորի հետ կապի մեջ են, բայց միշտ չէ, որ քաղաքացիները ճիշտ տվյալներ են լրացնում: Մանրամասները՝ տեսանյութում։
22:47 11.03.2020
Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ կապ հաստատել դեսպանությունների հետ, սակայն կոչին արձագանքողները շատ չեն: Այդ մասին այսօր SHANTNEWS-ին հայտնել է նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, իսկ բժիշկ-համաճարակաբանը նշել է, որ Հայաստան ժամանող բոլոր մարդկանց տվյալները պահպանվում են և 14 օր անընդհատ բոլորի հետ կապի մեջ են, բայց միշտ չէ, որ քաղաքացիները ճիշտ […]
22:27 11.03.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ մարտի 15-ին տեղի կունենա Հռոմից Երևան չարթերային թռիչք, որի ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը: «Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European […]
22:15 11.03.2020
Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է նոր կորոնավիրուսային հիվանդության 3 դեպքի վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:32 11.03.2020
2020 թվականի մարտի 10-ին՝ ժամը 1600-ին, Գավառի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, ճակատային հատվածի սալջարդ» մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Լճափ գյուղի բնակիչ: Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, նույն բժշկական կենտրոնից ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել Լճափ գյուղի մեկ […]
20:51 11.03.2020
Հաստատվել է Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում […]
20:45 11.03.2020
Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, (45 և 27 տարեկան) մեկը՝ Իտալիայի (51 տարեկան) ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն, ըստ նախնական տվյալների, մեծ չէ։ Իտալիայի […]
20:43 11.03.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակ է (պանդեմիա) հայտարարել։ Ինչպես փոխանցում է RIA Novosti-ն, այդ մասին հայտնել է գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Մարտի 11-ի դրությամբ՝ նոր կորոնավիրուսով աշխարհի 114 երկրներում վարակվել է 118 000 մարդ։ Պանդեմիա համարվում են այն համաճարակները, որոնց բնորոշ է վարակիչ հիվանդությունների խիստ տարածումը ողջ երկրում, սահմանակից պետությունների տարածքում, երբեմն՝ […]
20:34 11.03.2020
Հայաստանի մարզերի և Երևանի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ: Փետրվարի սկզբից մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը, որը նպատակ ունի ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը հնարավորություն կունենա բացահայտել իր ներուժը, փորձարկումներ և փոքրիկ հայտնագործություններ անել, ինչպես նաև դնել իր ապագա հաջողության հիմքերը: Մինչ լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացի մեկնարկը, նախապես մշակվել է բնագիտական առարկաների գծով գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, լաբորատորիաների կահավորման մոդելները, իրականացվել են ուսումնասիրություններ, կարիքների գնահատում: Այս լաբորատորիաներում մեկտեղվում են տեսականն ու գործնականը. փաստում են Սիսիանի դպրոցի ուսուցիչները, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաներն արդեն իրականություն են և օգտագործվում են ամենօրյա դասապրոցեսում: Նրանց խոսքով՝ արդի ժամանակներում ուսուցումն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է տեսականը զուգորդել գործնականի հետ. հատկապես դժվար է պատկերացնել բնագիտական առարկաների ուսուցումը առանց համապատասխան նյութերի և սարքավորումների: Գյումրիի Տնտեսագիտական վարժարանում լաբորատոր սարքավորումները նույնպես արդեն կիրառվում են. կենսաբանության բոլոր դասերն անցնում են լաբորատորիայում՝ մեկտեղելով տեսականն ու գործնականը: Վեդիի ավագ դպրոցում ևս լաբորատոր սարքավորումներն օգտագործվում են հետաքրքիր և ուսուցանող լաբորատոր աշխատանք կատարելիս: Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում ևս ներկայացվել են սարքավորումների տեխնիկական հնարավորություններն ու օգտագործման պայմանները, ինչպես նաև դրանց […]
20:17 11.03.2020
Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում կորոնավիրուսի տարածման առումով վտանգավոր երկրներում գտնվող քաղաքացիներին ավելի ակտիվ արձագանքել դեսպանությունների կոչին՝ տեղեկություն փոխանցելով իրենց մասին: Չինաստանում, Իտալիայում, Իրանում գտնվող մեր այն քաղաքացիները, որոնք կապ հաստատել են, առողջական որևէ խնդիր չունեն: Մանրամասները՝ տեսանյութում։
20:07 11.03.2020
Հանրաքվեի «Այո»-ի թիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է հանդիպումները հանրապետության մարզերում: Գորիսում Փաշինյանը հրապարակել է 2020-ի ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիրը, Տաթևում անդրադարձել է Արցախյան հարցին, իսկ Գորայքում խոսել է լուծված ու չլուծված խնդիրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
19:51 11.03.2020
«Համահայկական ազգային համաձայնություն» շարժման քաղխորհրդի անդամները ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն համարում են հակաիրավական և ցանկանում են, որ Հայաստանն ունենա նոր Սահմանադրություն: Շարժման անդամներն իրենց դիրքորոշումը հայտնում են նստացույցով: Մանրամասները՝ տեսանյութում։
19:18 11.03.2020
Մարտի 9-ին՝ ժամը 16-ի սահմաններում, բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառման շրջանակում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Արծվաբերդ գյուղից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել նույն գյուղի 63-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան: Փայտանյութի ծավալն արձանագրելիս ոստիկանները մեքենայում հայտնաբերել են «Իժ» տիպի 16 մմ տ/չ մեկփողանի որսորդական ողորկափող հրացան, 10 փամփուշտ և […]
19:05 11.03.2020
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից տնտեսվարողի հետ տարված բանակցությունների արդյունքում այսօր ապամոնտաժվել է Հանրապետության հրապարակին կից՝ Վազգեն Սարգսյան փողոցում տեղադրված տաղավարը: «Նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել միջոցներ ձեռնարկելու` համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը (մայթը) ազատելու համար, ինչի արդյունքում տնտեսվարողի հետ իրականացված համագործակցությունը ունեցավ իր դրական արդյունքը»,- հայտնում […]
19:00 11.03.2020
2019թ. հուլիսին առաջին անգամ Արտանիշում պեղումներ սկսվեցին: Հնագիտական արշավախումբը Արտանիշում երկու դամբարան պեղեց՝ մեկը անհատական, մյուսը՝ խմբային թաղումների: Արտանիշի պեղումներն առանձնացան նաև նրանով, որ առաջին անգամ Հայաստանում կիրառվեցին երկրաքիմիական հետազոտություններ՝ պարզելու, թե հողի մեջ ինչ այլ տարրեր կան: Թեմայի մասին՝ SHANTNEWS-ի ռեպորտաժում:
18:43 11.03.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը ներքին կարգով նամակներ է ուղարկել Ստամբուլում գործող փոքրամասնությունների ղեկավարներին՝ նրանցից պահանջելով զորակցություն հայտնել Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող թուրքական բանակին: Մանրամասները SHANTNEWS-ի տաղավարում ներկայացրել է «Շանթ» ՀԸ հեռուստամեկնաբան Սագօ Արեանը։