TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.72
  • 444.26
WEATHER
+34.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դատարանի որոշմամբ` Արմեն Թավադյանը ազատ կարձակվի. Armtimes.com

18:28 11.03.2020

«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դատարանի որոշմամբ ազատ կարձակվի: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել է Թավադյանի պաշտպանի բողոքը՝ վերջինիս կալանավորման որոշման դեմ: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Արմեն Թավադյանը կալանավորված է 2019 թվականի դեկտեմբերից: Նա մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: […]

̰
Հայաստանի զինանշանը կրծքին. ամերիկացի ռեփերը կրկին զարմացրել է

18:23 11.03.2020

Ամերիկացի հայտնի ռեփ-կատարող Soulja Boy-ը (ԴեԱնդրե Ուեյ) հյուրընկալվել է Breakfast Club ծրագրին՝ նյույորքյան Power 105.1 ռադիոկայանի եթերում: Ռեփերը հարցազրույցի է եկել սև բաճկոնով, որի վրա տարբեր պատկերներ են եղել: Արտիստի կրծքին՝ աջ կողմում, պատկերված էր Հայաստանի զինանշանը: Սև բաճկոնով լուսանկարը ռեփերը հրապարակել է իր «Ինստագրամի» էջում: Soulja Boy-ն առաջին անգամ չէ, որ հանրությանն է ներկայանում […]

̰
Լարված իրավիճակ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատական նիստի ընթացքում

18:22 11.03.2020

Այսօր Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել էր 6 քաղաքացի, 11 մարդ վնասվածք էր ստացել: Գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մեղադրող դատախազը դատարանին առաջարկել է դատաքննության ընթացակարգ` սկզբում լսել տուժող կողմին, […]

̰
Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ռազմական համալսարան

18:16 11.03.2020

Մարտի 10-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Հյուրերին ընդունել է համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը: ՌԴ դեսպանը և ռազմական կցորդը շրջել են ռազմաուսումնական հաստատությունում, ծանոթացել ռազմական համալսարանի  ուսումնական ծրագրերին և կրթական պայմաններին: Համալսարանի դասախոսական կազմի և կուրսանտների հետ […]

̰
Արմեն Սարգսյանը Տիգրան Հակոբյանի հետ քննարկել է հեռուստառադիոհեռարձակման բնագավառում առկա խնդիրները

18:10 11.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի հետ: Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի գործառույթներն ու գործունեությունն, անդրադարձել հեռուստառադիոհեռարձակման բնագավառում առկա խնդիրներին, դրանց հնարավոր կարգավորումներին ու օրենսդրական լուծումներին: Ընդգծելով հեռուստառադիոհաղորդումների որակական փոփոխությունների անհրաժեշտությունը՝ զրուցակիցները կարևորել են նաև ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումները:

̰
ՀՀ ՊՆ պարզաբանումը ՊՎԾ-ի իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ

17:58 11.03.2020

Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների կողմից ստացված հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնական www.supervision.am կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ վերջինս ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով: […]

̰
Արմեն Սարգսյանը Ռուստամ Բադասյանին ներկայացրել է իր պատկերացումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ

17:54 11.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների օրակարգին, դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, այս ոլորտներում միջազգային համագործակցությանն, ինչպես նաև մի շարք այլ հարցերի: Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի գործունեության […]

̰
«Ղրիմը վերադարձնելու համար» մեդալի պատճառով հային չեն թողել մուտք գործել Ուկրաինա

17:30 11.03.2020

Ռուսաստանի ազգությամբ հայ քաղաքացի Կարեն Հարությունյանին հենց Կիևի օդանավակայանում արգելել են մուտքը Ուկրաինա։ Նա Մինսկից այնտեղ էր ժամանել անձնական հարցերով։ Այս մասին հայտնում է RusArminfo կայքը։ Հարությունյանը, պարզվել է, ունի «Ղրիմը վերադարձնելու համար» մեդալ, անդամակցում է Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը, շնորհակալագրեր ունի ՌԴ նախագահից և Պետդումայից և այլն։ Այս ամենը հաշվի առնելով՝ ուկրաինացի սահմանապահները […]

̰
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ջերմուկցիների հետ

17:15 11.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ջերմուկցիների հետ դեպի Ամուլսար տանող ճանապարհին տեղակայված երկրորդ պահակակետի մոտ: Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ ներկայացված է Ecolur-ի ֆեյսբուքյան էջում:

̰
Նախագահը կարևորել է վերահսկողության մեծացումը սննդի օբյեկտների սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ

17:10 11.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանը ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեսչական մարմնի գործառույթներին, Հայաստանում սննդամթերքի անվտանգության ապահովման գործընթացին վերաբերող հարցերի: Տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության ոլորտները: Աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ նախագահը կարևորել է վերահսկողության մեծացումն ուտելիքի […]

̰
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ՔԿՀ-ներում իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ

17:08 11.03.2020

Արդարադատության նախարարությունը, Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակում՝ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, քրեակատարողական բոլոր հիմնարկներում իրականացրել և իրականացնում է կանխարգելիչ անհրաժեշտ աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

̰
Ինչո՞ւ և ինչպե՞ս կինը դարձավ զոհ, տղամարդը՝ բռնարար. քննարկում

17:00 11.03.2020

Կանանց վերաբերող խնդիրները քննարկելու համար երևանյան մամուլի ակումբներից մեկն այսօր շատ անսովոր մի թեմատիկ վերնագիր էր ընտրել՝ «Աղոթե՞լ ես, Դեզդեմոնա. ինչո՞ւ են սպանվում կանայք կյանքում և գրականությունում»: Դեզդեմոնային, իհարկե, կոնկրետ անդրադարձ չի եղել, բայց տարբեր կարծիքներ են հնչել, թե ինչու են կանայք բռնության զոհ դառնում, ինչո՞ւ և ե՞րբ կինը դարձավ զոհ, իսկ տղամարդը` բռնարար: Բանախոսներն […]

̰
Հանրաքվեին առնչվող առերևույթ ընտրական իրավախախտումների մասին ստացվել է 19 ահազանգ

16:44 11.03.2020

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել և ամփոփել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքի և անցկացման շրջանակներում 2020թ. փետրվարի 10-ից մինչև մարտի 4-ը՝ ժամը 11.00-ի դրությամբ արձանագրված ընտրական բնույթի ենթադրյալ իրավախախտման դեպքերը: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ստացվել է առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 19 հաղորդում, այդ թվում ահազանգ, ոստիկանության ծառայողի զեկուցագիր, հրապարակում: Դրանցից 6-ի […]

̰
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերբիայի նախագահի հետ

16:31 11.03.2020

Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 11-ին հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին: Սերբիայի նախագահը ողջունել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Բելգրադում և վստահություն հայտնել, որ այս այցը նոր խթան կհանդիսանա հայ-սերբական հարաբերություններում: ՀՀ Ազգային ժողովի նախագահը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ վերջին շրջանում տեղի […]

̰
«Զվարթնոց»-ում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց տվյալներով

16:25 11.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է՝ ի կատարումն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականի՝ այսօրվանից «Զվարթնոց» օդանավակայանում հասցեական քարտեր կլրացվեն երկիր մուտք գործող բոլոր անձանց համար: Փոխվարչապետը օդանավակայանում երեկվա շրջայցի ընթացքում կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն ու նշել, որ հետայսու բոլոր ուղևորների համար, անկախ նրանից` ժամանել են ռիսկային գոտու երկրից, թե ոչ, […]

̰
Կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ

16:23 11.03.2020

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների Հայաստան վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։ Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել Ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային […]

̰
Իրանում կորոնավիրուսի հետ կապված վիճակագրությունը

16:18 11.03.2020

Իրանում ՀՀ դեսպանությունը հրապարակել է այդ երկրում կորոնավիրուսի հետ կապված ընդհանուր վիճակագրությունը՝ ըստ ԻԻՀ առողջապահության նախարարության հրապարակած տվյալների: Վիճակագրությունը ներկայացվել է 11.03.2020թ. դրությամբ: Ըստ այդմ՝ Իրանում վարակակիրների ընդհանուր թիվը 9000 է, ապաքինվածներինը՝ 2959, մահացածներինը՝ 354:

̰
Ատում եմ ՀՀ քաղաքացու խեղճությունը, չեմ ուզում, որ ՀՀ քաղաքացին խեղճ լինի. Նիկոլ Փաշինյան

15:52 11.03.2020

Այսօր Սիսիանում ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը խոսել է իրեն ուղղված այն քննադատությունների մասին, որ քաղաքացիների հետ աշխատելու մասին խոսակցություններում ագրեսիվ է արձագանքում: «Դա պատճառ ունի ու կապված է Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքի հետ, այդտեղ մի արտահայտություն կա, մայրը դիմում է որդուն, ասում է` «լավը չես, խեղճ ես, լավը չես»: Իմ ագրեսիվությունը սրա հետ է […]

̰
«Տաշիր»-ը գնել է Հայաստանի խոշորագույն էներգիա արտադրող ընկերությունը

15:40 11.03.2020

Ռուսաստանի ամենամեծ էներգետիկ հոլդինգներից մեկը՝ «ՌուսՀիդրո»-ն, հայտարարել է Հայաստանում ռազմավարական գործարքի ավարտի մասին. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» (ՄԷԿ) ՓԲԸ բաժնետոմսերը գնել է «Տաշիր» ընկերության մաս կազմող Հրազդանի էներգետիկ ընկերությունը: Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերին, «Սևան-Հրազդան» ՀԷԿ-երի կասկադի ձեռքբերման վերաբերյալ կնքված այս պայմանագրի համաձայն՝ «Տաշիր»-ը գնել է «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» բաժնետոմսերի 90 տոկոսը: Գնորդն ամբողջապես մարել է ձեռք բերած […]

̰
Այս սխալի համար ուզում եմ Մեխակից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել. Փաշինյան

15:30 11.03.2020

Այսօր «Այո»-ի հանրահավաքի ժամանակ Սիսիան համայնքում ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախօրեին կուրթանցի Մեխակ Առաքելյանի հետ տեղի ունեցած խոսակցությանը: Նա ասել է. «Այսօր նոր խոսում ենք, ենթադրենք` մարդը գալիս ասում է` հաց չունեմ, հաց տուր ուտելու, ենթադրենք` մի միլիոն տվեցինք, սպառեց, հետո ի՞նչ է լինելու: Էլի մի միլիոն տվեցինք, էլի, էլի, հետո ի՞նչ […]

̰
Հատուկ վնասվածքաբան-օրթոպեդների համար կազմակերպված սեմինար «Շենգավիթ» ԲԿ-ում

15:23 11.03.2020

«Շենգավիթ» ԲԿ-ի կոնֆերանս դահլիճում տեղի է ունեցել հատուկ վնասվածքաբան-օրթոպեդների համար կազմակերպված սեմինար: Սեմինարի նպատակն է ծանոթացնել մասնագետներին աշխարհում առաջատար Zimmer Biomet ընկերության արտադրանքին, սպորտային վնասվածքների, օրթոպեդիայում առաջատար տեխնոլոգիաներին և տվյալ արտադրանքի կիրառման տեխնիկային: Սեմինարն անցկացրել են Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից ժամանած մասնագետները: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Ղազախստանում և Ղրղզստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին դեսպանությունը հորդորում է իրենց հետ մշտական կապ պահել

15:22 11.03.2020

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը, կապված աշխարհում կորոնավիրուսի տարածման վտանգի հետ, հորդորում է ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահել դիվանագիտական կառույցի հետ: Դեսպանությունը այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում: «Հարգելի´ հայրենակիցներ Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի աշխարհում արագ տարածման ներկա իրավիճակը՝ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը – առաջարկում է մշտական կապ պահել Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ, – […]

̰
Չպետք է թույլ տանք, որ լռության ու անգործության քողի ներքո նոր զոհեր լինեն. Լենա Նազարյանը` դաժան ծեծից սպանված կնոջ դեպքի մասին

15:10 11.03.2020

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` տեղեկացնելով, որ այսօր Գյումրիում մասնակցել է սպանված կնոջ հուղարկավորությանը։ «Ներկա էին նաև մարզպետ Տիգրան Պետրոսյանը, քաղաքապետ Սամվել Բալասանյանը, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Եթե ճակատագիրը և մոտ մարդիկ են դաժան գտնվել, ապա հանրությունը պետք է հոգատար ու զգայուն լինի, եթե միջավայրն է երես թեքել, ապա պետությունը […]

̰
Ոստիկանները կանխել են կողոպուտը

14:59 11.03.2020

Լինի փողոցում, թե բակում, ոստիկանի ներկայությունն ինքնին կանխում է իրավախախտումը: Հատկապես մարդաշատ վայրերում իրավապահներն ավելի զգոն են, աչալուրջ, ինչը հնարավորություն է տալիս հանցագործին բռնել հենց հանցանքի վայրում: Մարտի 9-ին Մոսկովյան փողոցում այդպես էլ եղել էր: Օրը ցերեկով մի տղամարդ փորձել էր բացահայտ հափշտակել անցորդ կնոջ դրամապանակը: Կինն օգնություն էր կանչել, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն […]

̰
Կինը ոչ միայն բռնարարքի, այլև հասարակության լռության զոհն է. Լենա Նազարյանը՝ Գյումրիում սպանված կնոջ մասին

14:57 11.03.2020

«Այս կինը ոչ միայն բռնարարքի, այլ նաև հասարակության լռության զոհն է»,- լրագրողների հետ զրույցում Գյումրիում մարտի 5-ին իր տանը ծեծելով մահվան հասցված կնոջ մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը։ Նա նկատել է, որ 2017 թվականին ընդունված ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը գործում է, բայց բավարար մեխանիզմներ չկան։ «Հաջորդ շաբաթ ես հանդիպում եմ ունենալու ՀԿ-ների […]

̰
Նիկոլ Փաշինյանը մոռացավ իր իսկ բանաստեղծության բառերը

14:49 11.03.2020

ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը Սիսիանում քարոզարշավի շրջանակներում արտասանել է հանրաքվեի մասին իր նոր բանաստեղծությունը: «Հեղափոխությանը ասում եմ «Այո»» վերնագրով բանաստեղծությունը Փաշինյանը Մեղրիում կարդացել էր, այս անգամ փորձեց անգիր ասել: Բանաստեղծությունը, սակայն, կիսատ մնաց. Փաշինյանը շարունակությունը չհիշեց, ինչն առաջացրեց իր և ներկաների ծիծաղը:  

̰
Խոշորածավալ վատնումներ և պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման գործընթացում. դատախազություն

14:38 11.03.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված գրության առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պետության պաշտպանության հայց հարուցելու հարցի քննարկման նպատակով լայնածավալ ուսումնասիրության է ենթարկվել 2016թ. այլ պետության ղեկավարի այցի կազմակերպման ծախսերի հիմնավորվածությունն ու օրինականությունը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով փաստաթղթեր, տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ կառավարության աշխատակազմից, […]

̰
Երկու սխալ եմ թույլ տվել․ Փաշինյանն անդրադառնում է կուրթանցի Մեխակ Առաքելյանի հարցին

14:32 11.03.2020

Նիկոլ Փաշինյանը Սիսիանում է։ Նա ֆեյսբուքյան իր էջում անդրադառնում է կուրթանցի Մեխակ Առաքելյանի հարցին։

̰
Գյումրիում այսօր տեղի է ունեցել ծեծից մահացած կնոջ հուղարկավորությունը

14:20 11.03.2020

Գյումրիում այսօր տեղի է ունեցել մարտի 5-ին իր տանը ծեծից մահացած կնոջ հուղարկավորությունը։ Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիի Տեքստիլ թաղամասում իրենց տանը ծեծի էին ենթարկվել մայր ու դուստր։ Դրա հետևանքով մայրը մահացել է, իսկ 13 տարեկան աղջիկը բազմաթիվ ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում։ Նույն տնից ծեծի ենթարկվելու կասկածանքով բերման է ենթարկվել և ձերբակալվել կնոջ 28-ամյա […]

̰
Երևանի շինհրապարակներից մեկում տղամարդն ընկել է շենքի հիմքային փոսը․ նրա վիճակը ծայրահեղ ծանր է

13:56 11.03.2020

Մարտի 10-ին` ժամը 11:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 72/2 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում տղամարդ է ընկել շենքի հիմքային փոսը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: […]

̰
BACK_TO_TOP