14:04 12.03.2020
ԱԺ-ում այսօր լսումներ են Տավուշի և Լոռու մարզերում մի շարք համայնքների միավորման շուրջ: Լսումներին մասնակցում են ինչպես տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներն ու ԱԺ պատգամավորները, այնպես էլ նշված համայնքների ու շահագրգիռ ՀԿ-ների ներկայացուցիչները: Մանրամասները` տեսանյութում:
13:54 12.03.2020
SHANTNEWS.am-ի տեսախցիկն արձանագրել է Թբիլիսյան խճուղում տեղի ունեցած ավտովթարը: S դասի «Մերսեդես»-ի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, նախ բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև` ճամփեզրի քարերին և կողաշրջվել: «Մերսեդեսի» սրահում գտնվող երկու անձինք չեն տուժել, «Օպելին» պատճառվել է թեթև վնաս, տուժածներ չկան: Մանրամասները` տեսանյութում:
13:46 12.03.2020
Կորոնովիրուսը պատկանում է այն վիրուսների խմբին, որոնք առաջացնում են տարբեր հիվանդություններ՝ սովորական հարբուխից մինչև ծանր հիվանդություն, ինչպես, օրինակ, Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը (MERS-CoV) և Ծանր սուր շնչառական համախտանիշը (SARS-CoV)։ Նոր կորոնովիրուսը (COVID-19) նոր ենթատեսակ է, որը մինչ օրս չի հայտնաբերվել մարդկանց շրջանում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակով պայմանավորված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային […]
13:41 12.03.2020
«Որոշումների առումով դեռ չշտապենք. որոշումները կայացվում են օրական ռեժիմով, երբեմն՝ ժամային և հնարավոր է՝ ցանկացած պահի այլ որոշում կայացվի»,- լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք երկրի ղեկավարությունը մտադրություն չունի դադարեցնելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը և փակելու ուսումնական հաստատությունները: «Չի բացառվում, որ որևէ սահմանափակող միջոցառում տեղի ունենա, այդ թվում՝ հանրային հավաքների […]
13:39 12.03.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը խորհրդակցություններ է անցկացրել մի շարք միավորված համայնքների ներկայացուցիչների հետ։ Մարտի 6-ին՝ Եղեգնաձորում, 9-ին՝ Սևանում և 10-ին՝ Իջևանում ՏԿԵ նախարարության նախաձեռնությամբ և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ տեղի ունեցած հանդիպումներին ներկա են գտնվել միավորված համայնքների ղեկավարներ, տեղակալներ, աշխատակազմի […]
13:35 12.03.2020
Երևանի հ.119 մանկապարտեզում հերթագրված 100 երեխայից 33-ն արդեն հաճախում է մանկապարտեզ: Բացված նոր խմբասենյակն ավելի քան 10 տարի անհատույց օգտագործման էր տրված: «Երկար տարիներ տարածքը հանձնված էր «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը՝ որպես գրասենյակ: Պայմանագիրը լրանալուց հետո Երևանի քաղաքապետարանը պայմանագիրն այլևս չերկարացրեց՝ հնարավորություն տալով տասնյակ երեխաների մանկապարտեզ հաճախել: Խմբասենյակը, որը մոտ 140 քմ է, նորոգվել է […]
13:32 12.03.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կառավարության հաստատմանն է ներկայացրել «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը: Նախարարի խոսքերով՝ այն նպատակ ունի Հայաստանը կապել համաշխարհային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, Սփյուռքի ներուժը: Մանրամասները` տեսանյութում:
13:30 12.03.2020
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ հանրապետությունում մինչ օրս իրականացվել է 262 հետազոտություն` 4-ը դրական արդյունքով: «Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: Այս պահի դրությամբ 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված […]
13:25 12.03.2020
Ինչ է հյուպատոսական հաշվառումը Հյուպատոսական հաշվառումը ՀՀ տարածքից դուրս մեկնող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից իրենց անձնական տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կամավոր հայտնելու գործընթաց է: Որն է հյուպատոսական հաշվառման նպատակը Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովելու, արտակարգ իրավիճակներում աջակցություն ցուցաբերելու, քաղաքացիների կողմից իրենց պարտականությունների կատարումը դյուրացնելու, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրում […]
13:21 12.03.2020
«Մեր խնդիրն է դեպքը վաղ հայտնաբերել, թեստավորել և հաստատել, կոնտակտավորների շրջանակը պարզել և փոխանցման ուղին կոտրել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ընդգծեց, որ այդ նույն միջոցառումներն են կիրառվում ցանկացած վարակիչ հիվանդության դեպքում: Ինչ վերաբերում է Հայաստան ժամանող ուղևորներին մեկուսացնելու անհրաժեշտությանը, ապա նախարարը նշեց, որ բոլոր ուղևորներին հնարավոր չէ մեկուսացնել, […]
13:20 12.03.2020
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում պարզաբանել է, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների կամ վատ ինքնազգացողություն ունեցող անձանց, այլ այն մարդկանց, ովքեր սերտ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ: «Հարգելի՛ համաքաղաքացիներ Կրկին հարկ եմ համարում նշել, որ շտապօգնության մեքենաները քաղաքից տեղափոխում են ոչ թե վարակակիրների […]
13:12 12.03.2020
Ջերմուկում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է կորոնավիրուսի մասին: Եթե վարակվածների թիվը ավելանա, կառավարությունը կհայտարարի առաջինը, լրագրողներին հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա, ինչպես ընդունված է, բոլոր շփում ունեցած մարդկանց շրջանակը պարզվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ։ Կարող են մարդիկ լինել, որ կմեկուսացվեն «Գոլդեն Փելիսում», բայց կարող է մարդիկ լինեն, որ հանգամանքներից ելնելով, […]
13:10 12.03.2020
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Հայկ Մարությանը Երևանում է և այս օրերին երկրից չի մեկնել: «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը իր հերթական արձակուրդն է վերցրել մարտի տասին։ Յուրաքանչյուր աշխատող տարվա մեջ 24 օրվա արձակուրդի իրավունք ունի։ Այդ քսանչորս օրը կարելի է օգտագործել միանգամից կամ մաս-մաս։ Քաղաքապետ Մարությանը […]
12:50 12.03.2020
ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավը շարունակել է Վայոց ձորի մարզում: Ջերմուկ քաղաքի կենտրոնական հրապարակում ժամը 11.00-ից հանրահավաք է սկսվել, որը պետք է շարունակվի Զառիթափում: Այնուհետ հանդիպումներ են նախատեսված Վայքի, ապա` Մալիշկա համայնքի, Եղեգնաձորի ու օրվա վերջում ՝ Արենիի բնակիչների հետ: Ջերմուկում Փաշինյանը խոսել է Ամուլսարի շահագործման մասին: «ՀՀ-ում պիտի լինեն […]
12:40 12.03.2020
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք հետաձգվելու են դասերը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով: Ի պատասխան՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց. «Կարծում եմ, որ փակ մասում նաև այդ հարցերը կքննարկենք, նախարարությունը որոշումները կայացնում է դրա հետ կապված՝ հաշվի առնելով այն ցուցումները, որ կան համապատասխան գերատեսչություններից: Հասարակությունն անպայման տեղյակ կպահվի»: Մանրամասները` […]
12:36 12.03.2020
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հայտնելով, որ ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ ««Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթների գերակշիռ մասը մինչև ապրիլի 16-ը՝ պայմանավորված կորոնավիրուսի լայն տարածմամբ, ինչը հանգեցրել է տոմսերի զանգվածային վերադարձի: Այս պահի դրությամբ վերադարձվել է ավելի քան 1500 ավիատոմս, բոլոր ուղևորներին […]
12:21 12.03.2020
Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Եղեգնաձորում ամիսներ առաջ դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները։ Հավաքվածները պահանջում են արդար դատավարություն և հանդիպում վարչապետի կամ կառավարության ներկայացուցիչներից մեկի հետ: Նրանց տեղեկացրել են, որ Կառավարության նիստից հետո իրենց կլսեն: Հիշեցնենք, որ Արա Մխիթարյանն արդեն 6 ամիս է` կոմայի մեջ է, նա ծանր մարմնական վնասվածքներ ստացել էր […]
12:13 12.03.2020
ԱԺ-ում այսօր լսումներ են Տավուշի և Լոռու մարզերում մի շարք համայնքների միավորման շուրջ: «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների համաձայն` կմիավորվեն երկու փունջ համայնքներ` Տավուշի մարզի Իջևանը և Լոռու մարզի Լերմոնտովոն ընդգրկող հատվածները: Լսումներին մասնակցում են ինչպես Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներն ու ԱԺ պատգամավորները, այնպես էլ նշված համայնքների ու շահագրգիռ ՀԿ-ների ներկայացուցիչները: Մանրամասները` տեսանյութում:
12:00 12.03.2020
Կառավարության այսօրվա նիստը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Մինչ օրակարգին անցնելը, քննարկվել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն առաջարկել է նիստի փակ մասում քննարկել՝ արդյո՞ք արժե փակել ուսումնական հաստատությունները: Նրա խոսքով՝ նախարարությունը որոշումերը կայացնում է՝ հաշվի առնելով առկա ցուցումները: Առողջապահության նախարարն էլ նշել է, որ ամենօրյա ռեժիմով օպերատիվ […]
11:41 12.03.2020
«Հայփոստ» ՓԲԸ-ից հայտնում են․ «Վերջին օրերին «Հայփոստին» են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստ» ՓԲԸ-ից հաղորդագրություն՝ բջջային հեռախոս շահելու վերաբերյալ: Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն նման ակցիա չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ […]
11:15 12.03.2020
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզարշավի շրջանակում հանրահավաք է անցկացվում Ջերմուկում։ Քարոզարշավին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/188236725943019/?__xts__[0]=68.ARC-eH-iO03_27HZe72MrwZ-lgM55l5jnzknnWZtTQwzIP5ZHK8MJm-OdQXr7CfvoHRJvMOQOFQXuWvWHTZmxvkCmkOd0ZEXGFRxKjp5jZsqWu9aH6xarR4S1Oi87xOg3mAzULzHMFSSZ6ScGC0-Sy5biPpCHvCQwdsDO_1Xs0YbdmkxuCHz5LtvWPfp9BbvqzalIlBVDfGcBJLs898Yuk3KulL7ejBilrQCEokI76dvSSgUjWbVR9NW9obFJMS0JrGlDcwSXBzwvg-0PdDupbHq0LCWWLTqeuVlV65q6v2qqdJgIA4GHQGkfE0XryfT6fCoFB_K3bPZ1NIND_WswatKoBk1JW-mcWEkKg&__tn__=-R
10:43 12.03.2020
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման: Այս մասին ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջում։ «Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, […]
10:27 12.03.2020
Վրաստանում Հայաստանից դեսպանությունից հայտնում են․ «Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ հորդորում ենք #Վրաստանում ՀՀ դեսպանության հյուպատոսական տիրույթում գտնվող #ՀՀ քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք) ստորև նշված էլ-փոստի հասցեին։ Հիշեցնում ենք, որ […]
10:17 12.03.2020
Կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ, նա մեկուսացված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ էջմիածնեցիներ, Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված կորոնավիրուսով հիվանդներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Պացիենտը մեկուսացված է. […]
10:14 12.03.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ի ժամը 09:47-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Ժամը 12:00-19:00-ն ավտոճանապարհի բարեկարգմանն ուղղված շինարարական աշխատանքների հետևանքով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Թումանյան քաղաքից Օձուն գյուղի խաչմերուկն ընկած հատվածը: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ […]
08:41 12.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները: Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում: Այս պահին […]
08:26 12.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նալբանդյան փ. 116 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Նորք-Մարաշ թաղ. 1, 4, 5, 6, 7 փողոցների սեփական տները, Նորքի 2-րդ փողոցի 1, 2 նրբանցքների սեփական տները, Գ.Հովսեփյան փողոցի սեփական տները, Ս.Խանզադյան փողոցի […]
08:16 12.03.2020
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով չեղարկվում են նաեւ պաշտոնական այցեր։ Մարտի 9-25-ը Փարիզում նախատեսված էին ԵԽԽՎ հանձնաժողովի նիստերը՝ սոցիալական, առողջապահական, իրավական, միգրացիայի եւ այլն, սակայն դրանք չեղարկվել են։ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները, որոնց գործուղումները նախապես պլանավորվել էին, չեն մեկնել Փարիզ։ Ավելին, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները մոտ մեկ ամիս առաջ արդեն հաղորդագրություններ են […]
08:08 12.03.2020
Ավագ դպրոցների ուսուցիչների, աշակերտների և ուսանողների մասնակցությամբ Երևանում մեկնարկել է «Կիբերանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ժամանակակից աշխարհում գրեթե բոլորն առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին, կիբերտիրույթին: «Այսօր շատ գիտնականներ կարծում են, որ երեխան պետք է ունենա տարրական հմտություններ՝ ինչպես վարվել […]
00:00 12.03.2020
Հանրապետության տարածքում՝ Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 16-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 3-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 15-ի […]