19:22 12.03.2020
ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ նշելով, որ ռուսական կողմը կշարունակի հետևել այդ թեմային և մեկնաբանություններ կտա:
19:19 12.03.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 12-ին՝ ժամը 16։33-ին, ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Այգեստան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան փողոցի […]
19:03 12.03.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն ընդունել է բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թիվ ՎԴ /8021/05/19 վարչական գործին առնչվող որոշ հարցեր, այդ թվում՝ Տեր-Մինասյանի ներկայացուցչի կողմից ներկայացված տարբերակը հաշտության եզրեր գտնելու շուրջ։ Բժշկի կողմից հեռուստահաղորդման ընթացքում դեղատոմսով իրացվող դեղի վերաբերյալ տեղեկատվության տարածման հիմքով ԱԱՏՄ կայացրած որոշումը բողոքարկվել է […]
18:59 12.03.2020
Կորոնավիրուսն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ համաշխարհային տնտեսության ու Հայաստանի տնտեսական աճի վրա, ինչպիսի՞ն կարող են լինել Իրանի հետ փակ սահմանի հետևանքներն ու կորոնավիրուսի ազդեցությունը զբոսաշրջության վրա: SHANTNEWS-ի այս և այլ հարցերին պատասխանել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Մենք մի իրավիճակում ենք, երբ կորոնավիրուսի հետևանքները և նավթի գնի անկման հետևանքները դեռ նոր դրսևորվեցին պիկային տեսքով»,- […]
18:36 12.03.2020
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ընթացքում ի՞նչ գործունեություն է ծավալելու «Ոչ» քարոզչության կողմը: Այդ ճամբարի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը մանրամասնել է իրենց քայլերն ու առաջիկա անելիքները: Այս օրերին «Ո´չ հանրաքվեին» կարգախոսով հանդես են գալիս հասարակական-քաղաքական այլ ուժեր ևս, որոնք իրենց համարում են հանրաքվեի ոչ թե «Ոչ» քարոզչության կողմի ներկայացուցիչներ, այլ այդ ամենը բոյկոտողներ: «Ոչ» քարոզչության կողմը […]
18:14 12.03.2020
Մարտի 12-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Փոխվարչապետն ասել է. «Հերթական անգամ հավաքվել ենք կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի մեր նիստին ու բոլորդ գիտեք, որ ունենք ևս մի քանի դեպք արձանագրված երեկ: Նաև վիրուսի կրողների հետ ուղիղ շփում ունեցած […]
18:11 12.03.2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով՝ Շուշան Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Շուշան Շահենի Ստեփանյանի կենսագրությունը Զինվորական կոչումը՝ մայոր Ծնվել է 08.08.1988թ., ԱՀ ք. Հադրութում 1995-2005թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ք. Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը 2005-2009 թթ. սովորել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որն ավարտել […]
18:09 12.03.2020
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք մեծամասամբ վերաբերում էին անտառվերականգնման, անտառկառավարման և անտառտնկման աշխատանքներին։ Նախարար Գրիգորյանը Վիտալի Դրոժժային է ներկայացնել «10Մ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում հոկտեմբերի 10-ին նախատեսվում է […]
17:55 12.03.2020
Մարտի 11-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերում: Զորամիավորման և զորամասերի հրամանատարները զեկուցել են կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: ԶՈՒ ԳՇ պետը շրջայց է կատարել զորամասերից մեկում, այցելել ճաշարան, ծանոթացել ընթացող շինարարական աշխատանքներին և տվել […]
17:28 12.03.2020
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված, ՀՀ Զինված ուժերում, ի շահ զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, դեռևս շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: Հաշվի առնելով վերոնշյալը և նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ Զինված ուժեր՝ հորդորում ենք. հնարավորինս սահմանափակել այցելությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա կառույցներ՝ ՀՀ ՊՆ վարչական համալիր, […]
17:12 12.03.2020
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փակ կլինի մինչև ապրիլի 12-ը ներառյալ: Այդ մասին գրառում է արվել կենտրոնի ֆեյսբուքյան էջում: Հաղորդագրության մեջ գրված է. «Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ […]
16:47 12.03.2020
Գյումրիում 43-ամյա կնոջ դաժան ծեծի հետևանքով մահվան գործով կալանավորված 28-ամյա Դավիթ Պողոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեցին ՀՀ դատախազությունից: Պողոսյանը հրաժարվում է ցուցմունք տալ։ Հիշեցնենք, Պողոսյանը մեղադրվում է մարտի 5-ին Գյումրիում Գյումրիի բնակիչ, 43-ամյա Մարիամ Խ.-ին և նրա անչափահաս դստերը դաժան ծեծի ենթարկելու մեջ: 43-ամյա կինը, գիտակցության չգալով, մահացել էր: Աղջնակի […]
16:33 12.03.2020
ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ շրջանառության մեջ գտնվող հին՝ օգտագործված թղթադրամներն աստիճանաբար կփոխարինվեն նոր՝ չօգտագործված թղթադրամներով: ՀՀ ԿԲ տարածած հայտարարության մեջ ասված է. «Հարգելի քաղաքացիներ Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ գտնվող հին (օգտագործված) թղթադրամներն աստիճանաբար կփոխարինի նոր (չօգտագործված) թղթադրամներով։ Միաժամանակ հորդորում ենք հնարավորինս օգտվել անկանխիկ վճարամիջոցներից և առցանց բանկային ծառայություններից»:
16:25 12.03.2020
Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը՝ ս.թ. մարտի 15-ից Սիրիայում ՀՀ դեսպանությունը ժամանակավորապես սահմանափակում է քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը: Միևնույն ժամանակ հորդորում ենք Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին (ռեզիդենտ) կանգնել հյուպատոսական հաշվառման կամ տրամադրել տեղեկություն իրենց գտնվելու վայրի վերաբերյալ՝ […]
16:21 12.03.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ՀՀ օդային սահմանը հատող բոլոր ուղեւորների համար հասցեական քարտի լրացումը պարտադիր պահանջ է։ Ովքեր դա չեն լրացնում ինքնաթիռում, պետք է դա անեն արդեն օդանավակայանում, որպեսզի կարողանան երկիր մուտք գործել։ Հասցեական քարտերում պարտադիր է լրացնել բնակության կամ գրանցման ճշգրիտ հասցեն։ «Ի […]
16:00 12.03.2020
ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է ամենամյա զեկույցը, որում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված վիճակին։ Զեկույցում ներկայացված են Հայաստանում այդ ոլորտում իրականացված աշխատանքները, դրական եզրակացությունները և բացասական երևույթները։ Զեկույցում, օրինակ, հիշատակվում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը, որոնց ժամանակ 10 մարդ է մահացել՝ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։ Նշվում է, որ գործերից մեկով մեղադրանքներ […]
15:43 12.03.2020
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի նոր բացահայտված դեպքերին, նշել՝ վարակակիրներն ու նրանց հետ շփում ունեցած անձինք հսկողության տակ են: Ըստ պատգամավորի՝ Հայաստան ժամանող անձանց բոլորին մեկուսացնել և տեղափոխել առանձին վայր՝ այնքան էլ նպատակահարմար չէ, օրինակ՝ Իրանից ժամանած ինքնաթիռում մեկ անձի […]
15:35 12.03.2020
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանին լարվածությանը: Նա ընդգծեց՝ կրակոցները չեն դադարել երբեք, սակայն այժմ դրանց քանակն ավելացել է: Փոխնախարարը, սակայն, հավելեց. «Կարող եմ հավաստիացնել՝ բնակչությունն անհանգստանալու առիթ չունի, որովհետև համարժեքից ավելի պատասխան տրվում է»: Բալայանը արձագանքեց նաև Արցախից հնչած կոչին՝ բանակը քաղաքականության մեջ չներքաշելու մասին: Նա հիշեցրեց՝ 2018-ի դեկտեմբերին […]
15:34 12.03.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ մարտի 11-ին «Հեղափոխության պահապաններ» անունը կրող մի խումբ անձինք այցելել են ՀՀ քաղաքացու աշխատավայր և նրան ահաբեկել ՀՀ վարչապետին հայհոյելու համար (հղումը՝ https://www.youtube.com/watch…)։ Անի Սամսոնյանը տեղեկացրել է, որ վերջիններս քաղաքացուց պահանջել են «պատասխան տալ իրա ասածների համար» և սպառնացել, որ կտեսագրեն։ […]
15:31 12.03.2020
«Մեկը 2-3 օր առաջ է վերադարձել, մյուս երկուսը՝ մոտավորապես 10 օր առաջ և ոչ ուղիղ չվերթներով»,- կորոնավիրուսով վարակված անձանց վերադարձի ժամկետների մասին խոսելով՝ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Սրանք տարբեր դեպքեր են, և իրար հետ համեմատել պետք չէ, որովհետև, օրինակ, 10 օր առաջ վերադարձած անձանցից մեկի շփման շրջանակը շատ փոքր է՝ շատ քիչ թվով […]
15:15 12.03.2020
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հոգեբուժարաններում անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված տեղեկատվական թերթիկ։ Մատչելի ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, Պաշտպանին դիմելու կարգը և հոգեբուժարանում գտնվող մարդու կողմից իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունները։ Տեղեկատվական թերթիկները կտրամադրվեն ինչպես հոգեբուժարաններում գտնվող անձանց, այնպես էլ հոգեբուժարանների անձնակազմերին։
14:49 12.03.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում թեստերի, ախտահանիչների և դիմակների առկայության և կորոնավիրուսի հետ կապված այլ խնդիրներին: «Թեստերի նոր խմբաքանակը, որում ներառված է 2000 թեստ, արդեն ներկրվել է»,- հայտնեց նախարարը: «Ախտահանիչների հետ կապված իրավիճակը կարծես ավելի լավ է, քանի որ լոկալ արտադրություն ունենք, սակայն գնային մասով շուկայում լարվածություն կա»,- նշեց նա: «Դիմակների […]
14:36 12.03.2020
«Երեկվա դրությամբ ունեինք 41 անձ Ծաղկաձորում և 6 ընտանիք Երևանում. անձանց թիվը չեմ կարող ասել, բայց քանի որ այս պահին տեղի են ունենում մեկուսացման գործընթացներ. մեկուսացվողների թիվը կավելանա և վերջնական թիվը կհայտարարենք: Չի բացառվում, որ մեկուսացվողների թիվը 10-20-ով աճի»,- խոսելով կորոնավիրուսով հիվանդների հետ շփված և մեկուսացված անձանց մասին՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Կարծում եմ՝ […]
14:34 12.03.2020
Գյումրեցի աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել: Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։
14:31 12.03.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը փոխվարչապետն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվել է կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շրջանակում ձեռնարկվող միջոցառումների ընթացքից: Նախարարը նշել է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման չորս դեպք, որից երեքն արձանագրվել է երեկ: «Պացիենտներից երեքն այս […]
14:27 12.03.2020
Մարտի 9-ին՝ ժամը 21։55-ին, ոստիկանության ծառայողից Թումանյանի բաժին տեղեկություն էր ստացվել, որ Թումանյան քաղաքի 3-րդ մաս թաղամասի ավտոգազալցակայանի մոտակայքից կրակոցի ձայն է լսվել: Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մարտի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 3-րդ մաս թաղամասում մի խումբ երիտասարդներ վիճել են, իսկ նրանցից մեկը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հրազենից կրակոցներ […]
14:18 12.03.2020
Այսօր ԱԺ-ում համայնքների խոշորացման թեմայով լսումների ժամանակ ելույթ ունեցավ Արարատի մարզի Այգեպատ համայնքի ղեկավար Սերյոժա Պետրոսյանը: Նա խոսեց չմիավորված համայնքների գործողությունների մասին: «Մեր համայնքը խոշորացված չէ, բայց աղբահանություն անում է, մշակութային մեծ միջոցառումներ անում է, ճանապարհները նորոգում է, ոռոգման համակարգը վերանորոգում է, իսկ խմելու ջրի ամբողջ ներքին ցանցը փոխված է, իմ կողքի ավելի մեծ համայնքները […]
14:08 12.03.2020
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` հորդորելով հետևել պաշտոնական աղբյուրներին` կապված կորոնավիրուսի տարածման հետ: «Այս ընթացքում կառավարությունն ապացուցել է, որ մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա: Կորոնավիրուսի խնդրի հետ կապված թափանցիկությունը ևս ձեր աչքի առաջ է: Ուստի, մեծագույն խնդրանքս է հետևել պաշտոնական աղբյուրներին: Ցանկացած որոշում, որը վերաբերում է հարյուր հազարավոր […]