13:56 11.03.2020
Մարտի 10-ին` ժամը 11:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 72/2 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում տղամարդ է ընկել շենքի հիմքային փոսը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: […]
13:52 11.03.2020
Հնագիտական արշավախումբը նախորդ տարի Արտանիշում պեղել է երկու դամբարան, որոնք թվագրվում են Ք.ծ.ա. 7-6-րդ դարերին: Հայտնաբերվել են մարդաբանական նյութեր, հնագիտական առարկաներ, գտածոների թվում կան նաև երեխաների կմախքներ։ Արտանիշի պեղումների հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի խոսքերով` հետաքրքիր էր հատկապես խմբային թաղումը, քանի որ մի դամբարանում շուրջ 30 մարդկային կմախք է հայտնաբերվել։ Արդեն մասնակի վերականգնվել է 14 գանգ, որից […]
13:37 11.03.2020
Մարտի 11-ին՝ ժամը 00:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի և Արին-Բերդ փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած: Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները, կա մեկ տուժած (Միլենա Հ., 2001 թ.), որը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը […]
13:31 11.03.2020
Մարտի 10-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից: Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
13:26 11.03.2020
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է «Գարնանը ճանապարհորդելու 17 ամենագեղեցիկ վայրերի» ցանկը, որում ընդգրկված է Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին: Գերմանիայից և Հունաստանից դեպի Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի նոր բյուջետային ավիաընկերությունների մուտքով այն վերջապես դիտարկվում է ոչ միայն որպես 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ տուժած քաղաք: «Գարունը ֆանտաստիկ ժամանակ է այցելելու Գյումրի, քանի որ սաստիկ ձմեռը հեռանում […]
13:20 11.03.2020
«Համահայկական ազգային համաձայնություն» շարժման ներկայացուցիչները նստացույց են սկսել: Նրանք ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն համարում են հակաիրավական: Շարժման քաղխորհրդի անդամները լրագրողներին ներկայացրել են իրենց տեսակետները, թե ինչու պետք է մերժել հանրաքվեն և, ըստ իրենց, ո՞ւր են տանում հայաստանյան ներքաղաքական զարգացումները: Մանրամասները` տեսանյութում:
13:10 11.03.2020
Ի՞նչ ռիսկեր կան խնամատարության գործընթացում և որքանո՞վ է հասարակությունն այսօր պատրաստ օգնության ձեռք մեկնել կարիքի մեջ հայտնված երեխաներին։ Այս խնդիրների վերլուծությունը հրատապ ու այժմեական է դարձել խնամքի հաստատություններն ու մանկատները փակելու հետևանքով: Աշխարհում գործում է խնամատարության 12 մոդել։ Հայաստանում տեղայնացվել ու կիրառվում է միայն 4-ը։ Այս հարցերի շուրջ քննարկում է անցկացվել Գյումրիում, որին մասնակցել են […]
13:07 11.03.2020
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) հրապարակել է փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ հատուկ զեկույց, որտեղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը փախստականների և ապաստան հայցող անձանց, այսինքն՝ միգրանտների իրավունքների ապահովման ոլորտում համարվել է առաջատարներից մեկը Եվրոպայում: Ընդհանուր առմամբ՝ ENNHRI-ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայում: Կառույցին անդամակցում […]
12:52 11.03.2020
Կորոնավիրուսը հասել է նաև Թուրքիա: Այդ երկրի առողջապահության նախարարը պաշտոնապես հաստատել է վարակման առաջին դեպքը, թեև մինչ այդ արդեն իսկ կային տեղեկություններ, այդ երկրում` վարակի տարածման մասին։ Վարակակիրների թիվը մեծացել է նաև հարևան Վրաստանում և Ադրբեջանում։ Այս թեմաների շուրջ է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ զրույցը SHANTNEWS-ի տաղավարում:
12:40 11.03.2020
ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր Գորիսում հրապարակել է 2020թ. ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիրը, նշել, որ այն առաջին անգամ է բարձրաձայնում և սպասում է առաջարկությունների: Իսկ «Այո»-ի քարոզարշավն այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և համակիր ուժերի ուղեկցությամբ շարունակվում է Սյունիքի մարզում: Գորիս, Տաթև, Սիսիան, Գորայք համայնքներում տեղի կունենան հանրահավաքներ ու հանդիպումներ: Մանրամասները` տեսանյութում:
12:12 11.03.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը։ Դատարանն այսօր քրեական գործի գրավոր ապացույցներն է դիտարկում: Մանրամասները` տեսանյութում:
12:09 11.03.2020
ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը: «Հայաստանի ժողովուրդը՝ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով վերահաստատած լինելով սեփական բարձրագույն իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, 1991 թվականի Անկախության հանրաքվեից և Արցախյան ազատամարտում 1994 թվականի արձանագրած հաղթանակից հետո առաջին անգամ նորոգած լինելով հավատը սեփական ապագայի նկատմամբ, Ընդգծելով […]
11:50 11.03.2020
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների առողջական վիճակը լավ է, գանգատներ չունեն: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը: «Ջերմություն չունեն և այս ընթացքում էլ չեն ունեցել: Իրենց լավ են զգում: Կորոնավիրուսով վարակված քաղաքացին նույնպես իրեն լավ է զգում, ջերմություն ունեցել է միայն սկզբում, […]
11:45 11.03.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը՝ երեկ առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի: Այն հանգամանքը, որ նման քանակի մարդիկ ցանկություն են հայտնում դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով դառնալով նաև հայկական պետականության մի մասը, ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի […]
11:38 11.03.2020
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2020 թվականի մարտի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ: Վերջինս հայտարարել է, որ պայթյունի ձայն է լսել, […]
11:27 11.03.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ: Տվյալ դեպքում ուսումնասիրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Գազօիլ» ՍՊ ընկերությունից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել են գնման գործընթացին վերաբերող խախտումներ, մասնավորապես գնման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված դիզելային […]
10:49 11.03.2020
Մարտի 10-ին՝ ժամը 13:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի գիշերօթիկ դպրոցին հարակից այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ին, մարվել՝ 14:59-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ, որից 500 քմ-ն՝ անտառածածկ տարածքում: Հրդեհաշիջման […]
10:37 11.03.2020
Հայաստանում 2019-ին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվել է օգտատերերի 2,57%-ն այն դեպքում, երբ 2018-ին այդ ցուցանիշը կազմել է 4,76%: Վրաստանում այն կրճատվել է արդեն գրեթե եռակի՝ 2018-ի 5,17%-ից մինչև անցյալ տարվա 1,78% մակարդակը։ Ադրբեջանում, հակառակը, մոբայլ սպառնալիքների բախված օգտատերերի բաժինը մեծ չափով աճել է, և անցյալ տարի կազմել 5,05%, իսկ 2018-ին՝ 2,95%։ Այս մասին են […]
10:14 11.03.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հետ համատեղ, ազդարարել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլի մեկնարկը: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Ռուսաստանի Դաշնության տրամադրած հավելյալ միջոցների շնորհիվ այս տարի ծրագրի ֆինանսավորումը 3 միլիոն ԱՄՆ դոլարից հնարավոր կլինի […]
10:02 11.03.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքներին, մասնավորապես կյանքի իրավունքը տարբեր սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հետեւողական պայքար մղելով անձնական և հասարակության հարաբերություններում բռնության կիրառումն ի սպառ բացառելու ուղղությամբ, հանցավորության դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, […]
09:48 11.03.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են. «Տեղեկացնում ենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 12-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ- Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են […]
09:12 11.03.2020
Մարտի 10-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 50 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Նոր Նորքի վարչական շրջանում՝ 3000 քմ, 2500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 2000 քմ, 4000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 4000 քմ, Դավթաշենի վարչական շրջանում՝ 3000 […]
08:40 11.03.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորագյուղ թաղ. 166-396 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Թումանյան փ. 1 շենքը, Խանջյան փ. 33, 35 շենքերը, Հանրապետության փ. 76, 78 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Նոր-Նորքի 8-րդ զանգ.՝ Մինսկի փ. […]
23:20 10.03.2020
Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]
22:59 10.03.2020
ԱՄՆ Կոլորադո նահանգում գործող «Multicultural Mosaic Foundation» ոչ կառավարական կազմակերպությունը, որը ստեղծվել է ԱՄՆ-ում թուրքական համայնքի կողմից, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն։ Mirror spectator-ի հաղորդմամբ՝ 3 տարի առաջ կազմակերպությունը ստեղծել է հանձնաժողով՝ 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու համար։ Հիմնադրամի գործունեությունը կապում են նաև ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ, […]
22:18 10.03.2020
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ. «Մարտի 10-ին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի նախիջևանյան հատվածում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վնասվածք է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1984թ.): Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի […]
21:46 10.03.2020
Մարտի 10-ին` ժամը 17:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ 21-099» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ռոման Ու.-ին (ծնված 1996 թ․), այնուհետև բախվել «Mercedes C180» […]
21:28 10.03.2020
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը կորոնավիրուսի տարածման առնչությամբ հայտարարություն է տարածել. Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։ Վերոնշյալ տեղեկատվությունը կարող եք տրամադրել [email protected] էլեկտրոնային […]
21:16 10.03.2020
Մարտի 10-ին՝ ժամը 12:44-ին․ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 9-րդ փողոցի վերջնամասում գտնվող արտադրամասում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:38-ին, մարվել՝ 14:43-ին: Այրվել են խոզաբուծական ֆերմայի […]
20:51 10.03.2020
Մարտի 10-ին, ժամը 09:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հայտնաբերվել է ինքնաթիռի կասետային ռումբի գնդակ՝ 1 հատ: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ ՊՆ […]